ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՎԱՅԻՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՄՈԴԵԼԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.01.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.01.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
18.01.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ  

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

18 հունվարի 2019 թվականի

թիվ 2

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՎԱՅԻՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՄՈԴԵԼԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) քաղաքացիների զբաղվածությունն ու աշխատանքի տեղավորումն ապահովելու համար թվային էկոհամակարգի մշակման նախաձեռնությունը մշակելու մասին տեղեկատվությունը, ինչպես նաև նշված նախաձեռնության հետագա մշակման հարցում անդամ պետությունների շահագրգռվածությունը՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ ապահովել՝

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների զբաղվածությունն ու աշխատանքի տեղավորումն ապահովելու համար թվային էկոհամակարգի մոդելի մշակում» թեմայով ուսումնասիրության անցկացումը.

անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ներկայացված փորձագետների մասնակցությունը տվյալ գիտահետազոտական աշխատանքը կատարողների ընտրության մրցույթի ընթացակարգերում։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Մամին

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով