ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՎԱՅԻՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՄՈԴԵԼԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 14
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.01.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
15.01.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.01.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

15 հունվարի 2019 թվականի

թիվ 14

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՎԱՅԻՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՄՈԴԵԼԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների զբաղվածությունն ու աշխատանքի տեղավորումն ապահովելու համար թվային էկոհամակարգի մոդելի մշակման նախաձեռնությունը մշակելու մասին» կարգադրության նախագծին (կցվում է), և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«     »         ի 2019 թվականի

թիվ

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՎԱՅԻՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՄՈԴԵԼԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների զբաղվածությունն ու աշխատանքի տեղավորումն ապահովելու համար թվային էկոհամակարգի մշակման նախաձեռնությունը մշակելու մասին տեղեկատվությունը, ինչպես նաև նախաձեռնության հետագա մշակման հարցում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շահագրգռվածությունը՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ ապահովել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների զբաղվածությունն ու աշխատանքի տեղավորումն ապահովելու համար թվային էկոհամակարգի մոդելի մշակում» թեմայով ուսումնասիրության անցկացումը.

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Մ. Գրիգորյան

 

Ի. Պետրիշենկո

 

Ա. Մամին

 

Ժ. Ռազակով

 

Ա. Սիլուանով