ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ «ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ, ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԵՎ ԶՈՈՆՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԱԽՏՈՐՈՇՄԱՆ, ՕՋԱԽՆԵՐԻ ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԵԳԻՈՆԱԼԻԶԱՑԻԱՅԻ ՈՒ ԿՈՄՊԱՐՏՄԵՆՏԱԼԻԶԱՑԻԱՅԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 11
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.01.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
15.01.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.01.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

15 հունվարի 2019 թվականի

թիվ 11

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ «ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ, ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԵՎ ԶՈՈՆՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԱԽՏՈՐՈՇՄԱՆ, ՕՋԱԽՆԵՐԻ ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԵԳԻՈՆԱԼԻԶԱՑԻԱՅԻ ՈՒ ԿՈՄՊԱՐՏՄԵՆՏԱԼԻԶԱՑԻԱՅԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Կենդանիների առանձնակի վտանգավոր, կարանտինային և զոոնոզ հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, օջախների տեղայնացման ու վերացման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության և ռեգիոնալիզացիայի ու կոմպարտմենտալիզացիայի անցկացման կարգում փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծին։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«     »         ի 20    թվականի

թիվ

քաղ.

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ, ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԵՎ ԶՈՈՆՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԱԽՏՈՐՈՇՄԱՆ, ՕՋԱԽՆԵՐԻ ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԵԳԻՈՆԱԼԻԶԱՑԻԱՅԻ ՈՒ ԿՈՄՊԱՐՏՄԵՆՏԱԼԻԶԱՑԻԱՅԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 58-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությանը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 54-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2017 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 79 որոշմամբ հաստատված՝ Կենդանիների առանձնակի վտանգավոր, կարանտինային և զոոնոզ հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, օջախների տեղայնացման ու վերացման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության և ռեգիոնալիզացիայի ու կոմպարտմենտալիզացիայի անցկացման կարգում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Մ. Գրիգորյան

 

Ի. Պետրիշենկո

 

Ա. Մամին

 

Ժ. Ռազակով

 

Ա. Սիլուանով

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

20      թվականի       ի

թիվ      որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Կենդանիների առանձնակի վտանգավոր, կարանտինային և զոոնոզ հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, օջախների տեղայնացման ու վերացման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության և ռեգիոնալիզացիայի ու կոմպարտմենտալիզացիայի անցկացման կարգում կատարվող

 

1. 4-րդ կետում՝

ա) «անասնաբուժության ոլորտում անդամ պետությունների լիազորված մարմինների (այսուհետ՝ լիազորված մարմիններ)» բառերը փոխարինել «անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար լիազորված՝ անասնաբուժության ոլորտի մարմինների (այսուհետ՝ լիազորված մարմիններ),» բառերով.

բ) լրացնել «, ինչպես նաև ռեգիոնալիզացիայի ու կոմպարտմենտալիզացիայի» բառերը:

2. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Անդամ պետության տարածքում սույն կարգի թիվ 1 հավելվածով նախատեսված ցանկում նշված հիվանդությունների հայտնաբերման և տարածման դեպքում անդամ պետություններից մեկի լիազորված մարմինը մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններին և Հանձնաժողովին էլեկտրոնային տեսքով՝ թիվ 2 և 21 հավելվածների համաձայն սահմանված ձևերով, տեղեկացնում է էպիզոոտիկ օջախի հայտնաբերման, ինչպես նաև էպիզոոտիկ օջախի վերացմանն ուղղված այն միջոցների մասին, որոնք մտադրվում է ձեռնարկել:

Լիազորված մարմինը տրամադրում է էպիզոոտիկ օջախի հայտնաբերման մասին տեղեկատվությունը սույն կարգի թիվ 2 հավելվածին համապատասխան ձևով՝ ախտորոշում տալուց հետո ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, իսկ էպիզոոտիկ օջախի վերացմանն ուղղված միջոցների մասին տեղեկատվությունը՝ սույն կարգի թիվ 21 հավելվածին համապատասխան ձևով՝ եռամսյակը մեկ, մինչև ավարտված եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը, նամակներ ուղարկելու և իր պաշտոնական կայքում տեղեկատվություն տեղադրելու միջոցով՝ նախքան սույն կարգի 60-րդ կետին համապատասխան ընդհանուր գործընթացները գործողության մեջ դնելը: Ընդ որում, սույն կարգի թիվ 21 հավելվածին համապատասխան ձևով էպիզոոտիկ օջախի վերացմանն ուղղված միջոցների մասին տեղեկատվությունը ներկայացվում է մինչև հիվանդության վերջնական վերացման և տարածաշրջանում, գոտում և (կամ) կոմպարտմենտում կենդանիների ենթապոպուլյացիայի ապահով անասնասանիտարական կարգավիճակի հաստատման օրը՝ ՄԱԲ-ի կանոններով և անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:»:

3. 25-րդ և 33-րդ կետերում «անդամ պետության օրենսդրությամբ լիազորված մարմնի» բառերը փոխարինել «լիազորված մարմնի» բառերով:

4. Նշված կարգի թիվ 1 հավելվածի 3-9-րդ, 12-րդ, 13-րդ, 15-րդ, 19-րդ, 23-րդ և 26-րդ դիրքերում՝ երրորդ վանդակում, «+» նշանը փոխարինել «-» նշանով, 4-րդ, 5-րդ, 7-9-րդ, 12-րդ, 13-րդ, 15-րդ, 19-րդ, 23-րդ և 26-րդ դիրքերում՝ վեցերորդ վանդակում, «-» նշանը փոխարինել «+» նշանով:

5. Նշված կարգի թիվ 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Կենդանիների առանձնակի վտանգավոր, կարանտինային և

զոոնոզ հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, օջախների տեղայնացման ու վերացման ժամանակ

Եվրասիական տնտեսական միության անդամ

պետությունների փոխգործակցության և ռեգիոնալիզացիայի

ու կոմպարտմենտալիզացիայի անցկացման կարգի

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝

20    թվականի     ի թիվ     որոշման խմբագրությամբ)

 

(ձև)

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

___________________________ էպիզոոտիկ օջախի հայտնաբերման մասին

(հիվանդության անվանումը)

 

« ___ » _______________ 20___ թվականի թիվ ________

 

1

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունը

Հանրապետությունը, երկրամասը

Մարզը

Շրջանը

Բնակավայրը, քաղաքը

         

2

Հիվանդության անվանումը

Օջախը

Հարուցչի անվանումն ու տեսակը

Կլինիկական հատկանիշները (առկայությունը կամ բացակայությունը)

առաջնային

կրկնական

         

3

Օջախի գրանցումն սկսելու ամսաթիվը

 

4

Հիվանդության առկայության լաբորատոր հաստատումը

լաբորատորիա, որտեղ անցկացվել է անալիզը (անվանումը, հասցեն)

կենդանու տեսակը

կենսանյութի նկարագրությունը և փորձանմուշների քանակը

թեստի (հետազոտության) տեսակը

թեստավորման արդյունքը

արդյունքն ստանալու ամսաթիվը

           

5

Կատարողի Ա.Ա.Հ.

Հասցեն

Հեռախոսահամարը

Ֆաքսը

Էլեկտրոնային փոստի հասցեն

Տեղեկատ-վության տրամադրման ամսաթիվը

Տեղեկատ-վության տրամադրման ժամը

             

»։

 

6. Լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 21 հավելված.

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2l

Կենդանիների առանձնակի վտանգավոր, կարանտինային և

զոոնոզ հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, օջախների տեղայնացման և վերացման ժամանակ

Եվրասիական տնտեսական միության անդամ

պետությունների փոխգործակցության և ռեգիոնալիզացիայի

ու կոմպարտմենտալիզացիայի իրականացման կարգի

 

(ձև)

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

_______________________________ էպիզոոտիկ օջախի վերացմանն ուղղված միջոցների մասին

(հիվանդության անվանումը)

 

 

« ___ » _______________20___ թվականի թիվ ________

 

1

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունը

Հանրապետությունը, երկրամասը

Մարզը

Շրջանը

Բնակավայրը, քաղաքը

Կենդանիների խումբը (հոտը)

Հիվանդության օջախի հայտնաբերման վայրի երկայնությունն ու լայնությունը

             

2

Հիվանդության անվանումը

Օջախը

Հարուցչի անվանումն ու տեսակը

Կլինիկական հատկանիշները (առկայությունը կամ բացակայությունը)

առաջնային

կրկնական

         

3

Օջախի գրանցման ամսաթիվը

 

Սահմանափակումների վերացման ամսաթիվը

4

Կենդանիների թիվն օջախում

կենդանու տեսակը

ընկալունակ

հիվանդ

սատկած

ոչնչացված

պատվաստված

խոշոր եղջերավոր անասուններ

         

մանր եղջերավոր անասուններ

         

խոզեր

         

ձիեր

         
 

թռչուններ

         

այլ տեսակներ

         

5

Միջոցներ

ձեռնարկված

ծրագրված

1.

1.

...

6

Էպիզոոտիկ ուսումնասիրություն

Վարակի աղբյուրը և օջախի առաջացմանը նպաստած ռիսկերը

   

7

Հիվանդության բացակայության լաբորատոր հաստատումը

լաբորատորիա, որտեղ անցկացվել է անալիզը (անվանումը, հասցեն)

կենդանու տեսակը

կենսանյութի նկարագրությունը, թեստի (հետազոտության) տեսակը և փորձանմուշների քանակը

թեստավորման արդյունքը

արդյունքն ստանալու ամսաթիվը

           

8

Կատարողի Ա.Ա.Հ.

Հասցեն

Հեռախոսա-համարը

Ֆաքսը

Էլեկտրոնային փոստի հասցեն

Տեղեկատ-վության տրամադրման ամսաթիվը

Տեղեկատ-վության տրամադրման ժամը

             

»

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան