ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ, ՍՈՒԲԿՈՆՏՐԱԿՏԱՑԻԱՅԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՑԱՆՑ» ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 79
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.05.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
14.05.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.05.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

14 մայիսի 2019 թվականի

թիվ 79

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ, ՍՈՒԲԿՈՆՏՐԱԿՏԱՑԻԱՅԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՑԱՆՑ» ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ««Արդյունաբերական համագործակցության, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի իրագործման բարձր մակարդակի միջոցառումների պլանը հաստատելու մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

նախագահ՝

 

Տ. Սարգսյան

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«    »      ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

«Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի իրագործման բարձր մակարդակի միջոցառումների պլանը հաստատելու մասին

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմներին համապատասխան՝

1. Հաստատել կից ներկայացվող՝ «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի իրագործման մասով բարձր մակարդակի միջոցառումների պլանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական միջկառավարական խորհրդի ««Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի իրագործման մասին» կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2019 թվականի     -ի

թիվ     կարգադրությամբ

 

ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՊԼԱՆ

 

«Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի իրագործման միջոցառումների մասին

 

Սույն պլանում կիրառվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

ազգային պատվիրատու-համակարգող՝ «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի մշակմանը, իրագործմանը և անդամ պետության տարածքում տվյալ նախագծի շրջանակներում իրականացվող միջոցառումների և (կամ) աշխատանքների կատարման նկատմամբ հսկողությանը մասնակցող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություն) պետական իշխանության մարմիններից մեկը, որը նախագծի մշակման և իրագործման ժամանակ իրականացնում է նշված մարմինների գործունեության համակարգում.

ցանցի օպերատոր՝ իրավաբանական անձ, որին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) պատվիրակում է արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցի ստեղծման, շահագործման և զարգացման, ինչպես նաև այլ լիազորություններ.

ազգային բաղադրիչների օպերատորներ՝ իրավաբանական անձինք, որոնց անդամ պետությունների լիազորված մարմինները վերապահում են արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցի ստեղծման, շահագործման և զարգացման մասով իրենց լիազորությունների մի մասը, ինչպես նաև այլ լիազորություններ.

նախագիծ՝ արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց (այսուհետ՝ եվրասիական ցանց)։

 

Առանցքային միջոցառումը (առանցքային հսկիչ կետը)

Արդյունքը

Ժամկետը

Պատասխանատուն

I. Նախագծի իրագործման առաջին փուլի շրջանակներում նախատեսված աշխատանքները

1. Ազգային պատվիրատու-համակարգողներին սահմանելը և նախագծի իրագործումը համակարգելու հարցերով աշխատանքային խմբի (այսուհետ՝ համակարգող խումբ) կազմում ընդգրկելու համար թեկնածուներ որոշելը և տեղեկատվությունը Հանձնաժողով ուղարկելը

սահմանված կարգով Հանձնաժողով ներկայացված տեղեկություններ

2019 թվականի II եռամսյակ

անդամ պետություններ

2. Ցանցի օպերատորի և ազգային բաղադրիչների օպերատորների գործառույթներ կատարող կազմակերպությունները սահմանելը

ցանցի օպերատորին և ազգային բաղադրիչների օպերատորներին սահմանելը

2019 թվականի II եռամսյակ

անդամ պետություններ

3. Համակարգող խմբի կազմը և համակարգող խմբի մասին հիմնադրույթը հաստատելը

Հանձնաժողովի՝ համակարգող խմբի մասին հիմնադրույթը և դրա կազմը հաստատող ակտ

2019 թվականի II եռամսյակ

Հանձնաժողով, ազգային պատվիրատու-համակարգողներ

4. Միության մարմիններին նախագծի իրագործման վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելը

Հանձնաժողովի խորհրդին ներկայացվող՝ նախագծի իրագործման վերաբերյալ հաշվետվություն

եռամսյակը մեկ՝ սկսած 2019 թվականի II եռամսյակից

համակարգող խումբ, Հանձնաժողով

5. Նախագծի վերաբերյալ տեխնիկական առաջադրանք մշակելը

տեխնիկական առաջադրանքի նախագիծ

2019 թվականի II եռամսյակ

Հանձնաժողով, ազգային պատվիրատու-համակարգողներ

6. Նախագծի վերաբերյալ տեխնիկական առաջադրանքի կատարման համար ցանցի օպերատորին որոշելու մասով մրցութային ընթացակարգեր անցկացնելը (Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմների 12-րդ կետին համապատասխան)

ցանցի օպերատորին որոշելը

2019 թվականի III եռամսյակ

Հանձնաժողով

7. Կոնսորցիում ձևավորելը, կոնսորցիումի մասին համաձայնագիր կնքելը

կոնսորցիումի մասին համաձայնագիր

2019 թվականի III–IV եռամսյակներ

ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ, Հանձնաժողով, համակարգող խումբ

8. Եվրասիական ցանցի մասին հիմնադրույթ մշակելը

Եվրասիական ցանցի մասին հիմնադրույթ, ընդունման-փոխանցման ակտ

2019 թվականի III-IV եռամսյակներ

ցանցի օպերատոր, Հանձնաժողով, համակարգող խումբ, ազգային պատվիրատու-համակարգողներ

9. Եվրասիական ցանցի ազգային բաղադրիչներին և ծառայություններ տրամադրողներին ներկայացվող պահանջները մշակելը

եվրասիական ցանցի ազգային բաղադրիչներին ներկայացվող պահանջներ, ծառայություններ մատուցողներին ներկայացվող պահանջներ, ընդունման-փոխանցման ակտ

2019 թվականի III-IV եռամսյակ

ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ, Հանձնաժողով

10. Եվրասիական ցանցի բազային բաղադրիչի նկատմամբ պահանջներ մշակելը

եվրասիական ցանցի բազային բաղադրիչին ներկայացվող պահանջները

2019 թվականի III-IV եռամսյակներ

ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ, Հանձնաժողով

11. Նախագծի կառավարման մոնիթորինգի գործիք (տեղեկատվական ռեսուրս) ստեղծելը և մուտքի տրամադրված իրավունքներին համապատասխան՝ համակարգող խմբի մասնակիցների համար դրան մուտքի ապահովումը

նախագծի կառավարման մոնիթորինգի գործիք (տեղեկատվական ռեսուրս) ներդնելը

2019 թվականի IV եռամսյակ

ցանցի օպերատոր, Հանձնաժողով

12. Ազգային բաղադրիչների օպերատորների կառուցվածքում կազմակերպչական կառույցներ (գրացուցակավորման կենտրոններ) ստեղծելը՝ եվրասիական ցանցի տնտեսավարող սուբյեկտների ռեեստր և տեղեկատվական ռեսուրսներ մուտքագրվող՝ արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների և դրանց մասով անդամ պետությունների պահանջարկի մասին տեղեկությունների վերիֆիկացումն ապահովելու նպատակով

գրացուցակավորման կենտրոնների ստեղծման վերաբերյալ արձանագրություններ

2019 թվականի IV եռամսյակ

ազգային բաղադրիչների օպերատորներ, ազգային պատվիրատու-համակարգողներ

13. Երրորդ երկրների տնտեսավարող սուբյեկտների՝ եվրասիական ցանցին միանալու մոդել մշակելը՝ անդամ պետությունների արտահանման ներուժն ավելացնելու նպատակով

նախագծային որոշումների նկարագրություն

2019 թվականի IV եռամսյակ

ցանցի օպերատոր, Հանձնաժողով, համակարգող խումբ

14. Հանձնաժողովի ակտերի նախագծերը, եվրասիական ցանցի տեխնիկական փաստաթղթերը մշակելը

Հանձնաժողովի ակտեր, տեխնիկական փաստաթղթեր՝ տեղեկատվական փոխգործակցության գործընթացների նկարագրությամբ

2019 թվականի IV եռամսյակ

Հանձնաժողով, ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ

15. Եվրասիական ցանցի բազային բաղադրիչ ստեղծելը (օգտատիրական ծառայությունների ստեղծման և միացման վերաբերյալ ունիվերսալ հարթակային լուծում)՝ տեխնիկական աշխատանքային նախագծման մասով

տեխնիկական փաստաթղթեր, եվրասիական ցանցի բազային բաղադրիչի նախատիպ

2019 թվականի IV եռամսյակ

ցանցի օպերատոր

16. Եվրասիական ցանցի օգտագործմամբ արդյունաբերական կոոպերացիայում ներգրավված՝ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների թվի ավելացմանն ուղղված միջոցառումների պլաններ մշակելը

միջոցառումների պլաններ

2019 թվականի IV եռամսյակ

ազգային պատվիրատու-համակարգողներ, ազգային բաղադրիչների օպերատորներ

II. Նախագծի իրագործման երկրորդ փուլի շրջանակներում նախատեսված աշխատանքներ

17. Եվրասիական ցանցի կիրառմամբ արդյունաբերական կոոպերացիայում ներգրավված՝ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների թվի ավելացմանն ուղղված միջոցառումների պլանը հստակեցնելն ու իրագործելը

անդամ պետություններում պլանի իրագործման և ճշգրտումների վերաբերյալ եռամսյակային հաշվետվություն

սկսած 2020 թվականի I եռամսյակից

Հանձնաժողով, ազգային պատվիրատու-համակարգողներ

18. Եվրասիական ցանցի բազային բաղադրիչը (օգտատիրական ծառայությունների ստեղծման և միացման վերաբերյալ ունիվերսալ հարթակային լուծումը) ստեղծելը և եվրասիական ցանցի ազգային բաղադրիչի գործարկումը

եվրասիական ցանցի պատրաստի բազային բաղադրիչ

2020 թվականի I–III եռամսյակ

ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ

19. Եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչը մշակելը և ներդնելը՝ եվրասիական ցանցի հայեցակարգային նախագծին համապատասխան

եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչի շահագործման փաստաթղթեր, եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչի տեխնիկական աշխատանքային նախագծի փաստաթղթեր, եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչի ելակետային ծածկագրեր, ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրություններ

2020 թվականի I–III եռամսյակ

ցանցի օպերատոր, Հանձնաժողով, ազգային բաղադրիչների օպերատորներ

20. Եվրասիական ցանցի առաջմղման պլանը մշակելը և իրագործելը: Անդամ պետությունների պետական իշխանության մարմինների և կազմակերպությունների, ինչպես նաև ցանցի այլ մասնակիցների համար եվրասիական ցանցի զարգացման հարցերի շուրջ սեմինարներ և վեբինարներ անցկացնելը

եվրասիական ցանցի առաջխաղացման պլան, ուսուցում անցկացնելու պլան, ուսուցում անցկացնելու վերաբերյալ արձանագրություններ (եվրասիական ցանցի առնվազն 1000 մասնակից)

2020 թվականի II եռամսյակ

Հանձնաժողով, համակարգող խումբ, ազգային պատվիրատու-համակարգողներ, ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ

21. Միջոցառումների պլան մշակելը՝ եվրասիական ցանցի, այդ թվում՝ Միության թվային օրակարգի հեռանկարային նախագծերի (ապրանքների թվային հետագծելիություն, էլեկտրոնային ուղեկից փաստաթղթերի կիրառում, էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի կիրառում, թվային տրանսպորտային միջանցքներ, տվյալների շրջանառության կարգավորում), ինչպես նաև Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի բազային ռեսուրսների հետ փոխկապակցման նպատակով

միջացառումների պլան

2020 թվականի II եռամսյակ

Հանձնաժողով, ցանցի օպերատոր, համակարգող խումբ

22. Ցանցի օպերատորի և ծառայությունների մատակարարների, ազգային բաղադրիչների օպերատորի և ծառայությունների մատակարարների միջև գործակալական համաձայնագրեր կնքելը

ցանցի օպերատորի և ծառայությունների մատակարարների, ազգային բաղադրիչների օպերատորների և ծառայությունների մատակարարների միջև գործակալական համաձայնագրեր

2020 թվականի III եռամսյակ

ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ, ծառայությունների մատակարարներ

23. Եվրասիական ցանցի՝ երրորդ երկրների գործընկերային անդրսահմանային հարթակների հետ ինտեգրման հնարավորություններ մշակելը

եվրասիական ցանցի՝ երրորդ երկրների գործընկերային անդրսահմանային հարթակների (երրորդ երկրների առնվազն 1 անդրսահմանային հարթակի) հետ ինտեգրման հարցերով միջոցառումների պլան, եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների՝ երրորդ երկրների գործընկերային անդրսահմանային հարթակների (երրորդ երկրների առնվազն 1 անդրսահմանային հարթակի) հետ ինտեգրման հարցերով միջոցառումների պլան

սկսած 2020 թվականի III եռամսյակից

համակարգող խումբ, ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ, Հանձնաժողով

24. Եվրասիական ցանցի տնտեսավարող սուբյեկտների ռեեստրը և տեղեկատվական ռեսուրսներն արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների և դրանց մասով անդամ պետությունների պահանջարկի մասին տեղեկություններով (տվյալների փորձնական կազմ) լրացնելը, ինչպես նաև նշված տեղեկությունները վերիֆիկացնելը

արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների և դրանց մասով անդամ պետությունների պահանջարկի մասին տեղեկություններով ռեեստրի և տեղեկատվական աղբյուրների սկզբնական լրացումը, նշված տեղեկությունների վերիֆիկացումը

2020 թվականի III–IV եռամսյակներ

ազգային պատվիրատու-համակարգողներ, ազգային բաղադրիչների օպերատորներ

25. Եվրասիական ցանցի ազգային բաղադրիչի գործարկումը

եվրասիական ցանցի ազգային բաղադրիչի ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրություններ

2020 թվականի III-IV եռամսյակներ

ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ

26. Արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի բազային ծառայությունները եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացնելը

արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի բազային ծառայությունները (առնվազն 2 ծառայություն) եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացնելու վերաբերյալ արձանագրություններ

2020 թվականի III–IV եռամսյակներ

ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ

27. Տեխնոլոգիաների փոխանցման բազային ծառայությունները եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացնելը

տեխնոլոգիաների փոխանցման բազային ծառայությունները եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացնելու վերաբերյալ արձանագրություններ

2020 թվականի III–IV եռամսյակներ

ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ

28. Եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչի և գործարկված ազգային բաղադրիչների փորձնական շահագործում

ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրություններ, ընդունման-փոխանցման ակտեր

2020 թվականի II–IV եռամսյակներ

ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ, Հանձնաժողով, համակարգող խումբ, ազգային պատվիրատու-համակարգողներ

29. Եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչը արդյունաբերական շահագործման մեջ դնելը

ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրություն, ընդունման-փոխանցման ակտ, եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադիչը արդյունաբերական շահագործման մեջ դնելը

2020 թվականի III–IV եռամսյակներ

ցանցի օպերատոր, Հանձնաժողով, համակարգող խումբ, ազգային բաղադրիչների օպերատորներ

30. Միջոցառումների պլանի իրագործում՝ եվրասիական ցանցի, այդ թվում՝ Միության թվային օրակարգի հեռանկարային նախագծերի (ապրանքների թվային հետագծելիություն, էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի կիրառում, թվային տրանսպորտային միջանցքներ, տվյալների շրջանառության կարգավորում), ինչպես նաև Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի բազային ռեսուրսների հետ փոխկապակցման նպատակով

միջոցառումների պլանի կատարման և ճշգրտման վերաբերյալ եռամսյակային հաշվետվություն, ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրություն, ընդունման-փոխանցման ակտ

2020 թվականի III–IV եռամսյակներ

Հանձնաժողով, ցանցի օպերատոր, համակարգող խումբ

З1. Եվրասիական ցանցի լրամշակում՝ եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչի և ազգային բաղադրիչների ինտեգրված ծառայությունների փորձնական շահագործման արդյունքներով

եվրասիական ցանցի լրամշակված ծառայություններ և գործիքներ, եվրասիական ցանցի մասով տեխնիկական փաստաթղթերի լրամշակված փաթեթ

2020 թվականի III–IV եռամսյակներ

ցանցի օպերատոր

32. Կառավարման, տեխնիկական և խորհրդատվական աջակցության ծառայության կազմակերպում, ինչպես նաև գրացուցակավորման կենտրոնների գործունեության ապահովում, ներառյալ՝ եվրասիական ցանցի միասնական ռեեստրի գրառումների նկարագրության մեթոդաբանության մշակումը՝ հաշվի առնելով ազգային տեղեկատուներն ու դասակարգիչները՝ տեղեկությունների ներկայացման միասնականությունն ապահովելու նպատակով

անդամ պետությունների տեղեկատուների և դասակարգիչների անցումային բանալիների (գործունեության և արտադրանքի տեսակների) աղյուսակների համապատասխանեցումը եվրասիական ցանցում օգտագործվող տեղեկատուներին և դասակարգիչներին

2020 թվականի III-IV եռամսյակներ

ազգային պատվիրատու-համակարգողներ, ազգային բաղադրիչների օպերատորներ, Հանձնաժողով, ցանցի օպերատոր

33. Եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների գործող և ստեղծվող ծառայությունները եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացնելը՝ ըստ պլանի արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի ծառայությունների բազային ցանկին համապատասխան

ազգային բաղադրիչների ինտեգրված ծառայությունների փորձարկումների արձանագրություններ, ծառայությունները շահագործման մեջ դնելու մասին ակտեր

2020 թվականի IV եռամսյակ

ազգային բաղադրիչների օպերատորներ, ցանցի օպերատոր

34. Եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների գործող և ստեղծվող ծառայությունները եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացնելը՝ ըստ տեխնոլոգիաների փոխանցման ծառայությունների բազային ցանկին համապատասխան սահմանված պլանի

ազգային բաղադրիչների ինտեգրված ծառայությունների փորձարկումների արձանագրություններ, ծառայությունները շահագործման մեջ դնելու մասին ակտեր

2020 թվականի IV եռամսյակ

ազգային բաղադրիչների օպերատորներ, ցանցի օպերատոր

35. Ազգային բաղադրիչների արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի ծառայությունները եվրասիական ցանցին միացնելու մասով միջոցառումների պլանի մշակում և հաստատում

միջոցառումների պլան (իրագործման ժամկետների նշմամբ)

2020 թվականի IV եռամսյակ

Հանձնաժողով, համակարգող խումբ, ազգային պատվիրատու-համակարգողներ, ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ

36. Ազգային բաղադրիչների տեխնոլոգիաների փոխանցման ծառայությունները եվրասիական ցանցին միացնելու մասով միջոցառումների պլանի մշակում և հաստատում

միջոցառումների պլան (իրագործման ժամկետների նշմամբ)

2020 թվականի IV եռամսյակ

Հանձնաժողով, համակարգող խումբ, ազգային պատվիրատու-համակարգողներ, ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ

37. Եվրասիական ցանցի շրջանակներում անդամ պետություններում արդյունաբերական կոոպերացիան, սուբկոնտրակտացիան և տեխնոլոգիաների փոխանցումը բնորոշող տվյալների մոնիթորինգի և վերլուծության մոտեցումների մշակումը և իրագործումը (երկրի, ճյուղի, ժամանակի և այլ կտրվածքներով), այդ թվում՝ հաշվի առնելով արդյունաբերական համացանցի օգտագործման հնարավորությունը

եվրասիական ցանցի շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տվյալների փոխանցման մասին տվյալների մոնիթորինգի և վերլուծության կանոնակարգ

2020 թվականի IV եռամսյակ

համակարգող խումբ, ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ, Հանձնաժողով

38. Եվրասիական ցանցի ազգային բաղադրիչներին և ծառայություններ տրամադրողներին ներկայացվող պահանջների հստակեցում՝ եվրասիական ցանցի փորձնական շահագործման արդյունքներով

եվրասիական ցանցի ազգային բաղադրիչներին ներկայացվող հստակեցված պահանջներ, ծառայությունների մատակարարներին ներկայացվող հստակեցված պահանջներ

2020 թվականի IV եռամսյակ

ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ

39. Եվրասիական ցանցի արդյունաբերական շահագործման արդյունքներով եվրասիական ցանցի մասին հիմնադրույթում փոփոխություններ կատարելը

եվրասիական ցանցի մասին արդիականացված հիմնադրույթ

2020 թվականի IV եռամսյակ

Հանձնաժողով, ցանցի օպերատոր

40. Նախագծի պլանավորված արդյունքների ձեռքբերման գնահատում։ Նախագծի իրագործման արդյունքների ամփոփում և նախագծի հետագա զարգացման վերաբերյալ առաջարկներ

նախագծի իրագործման վերաբերյալ ամփոփիչ հաշվետվություն՝ պլանավորված արդյունքների ձեռքբերման գնահատականով, եվրասիական ցանցի զարգացման և կատարելագործման վերաբերյալ առաջարկներ

2020 թվականի IV եռամսյակ

համակարգող խումբ, ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ, Հանձնաժողով

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան