ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ապրիլի 1995 թ. N 217
Քաղ. Երևան
ԳԻՏԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Գիտական մշակույթի միջազգային կենտրոնի համաշխարհային լաբորատորիայի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագրին:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության պետական նախարար Արմենակ Ղազարյանին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրելու նշված համաձայնագիրը:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |