ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 17
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
25.06.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

25 հունիսի 2019 թվականի

թիվ 17

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 19-րդ հոդվածին համապատասխան և Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի միջազգային հիմքի փոփոխությունների առնչությամբ (ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 9/68 որոշում)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունիսի 25-ի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 106 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝

Կիրառել Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի պարզաբանումները (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 21 հանձնարարականի թիվ 1 հավելված)՝ հաշվի առնելով փոփոխությունները՝ համաձայն հավելվածի:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի հունիսի 25-ի

 թիվ 17 հանձնարարականի

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի պարզաբանումներում կատարվող

 

1. I հատորում՝

1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0302 82 և 0303 82 ենթադիրքերի անվանումները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«– – կատվաձկներ և շեղակատվաձկներ (Rajidae)».

2) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0307 60 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«– խխունջներ՝ բացի ծովայիններից».

3) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0714 50 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«– կարիբյան կաղամբ (Xanthosoma spp.)».

4) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0809 21 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«– – թթու բալ, կամ սովորական բալ (Prunus cerasus)».

5) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0813 ապրանքային դիրքի պարզաբանումների (Ա) կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Այդպիսի մշակման սովորաբար ենթարկվում են ծիրանները, սև սալորը, խնձորները, դեղձերը և տանձերը: Չորացրած խնձորները և տանձերն օգտագործում են խնձորի սիդրի կամ տանձի սիդրի արտադրության համար կամ խոհարարական նպատակներով: Բացառությամբ սև սալորի, մրգերը սովորաբար բաժանում են երկու հավասար մասերի կամ փոքր կտորների, դրանք մաքրում են միջուկից, սերմիկներից կամ կորիզներից: Դրանք նաև կարող են ներկայացվել (մասնավորապես՝ ծիրանները և սև սալորը) չորացրած կամ շոգեհարված բլիթների կամ պտղամսի բլոկների տեսքով:».

6) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1211 ապրանքային դիրքի անվանման մեջ «հիմնականում» բառը փոխարինել «գլխավորապես» բառով.

7) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1212 ապրանքային դիրքի անվանման մեջ «տեսակի եղերդի» բառերը փոխարինել «տարատեսակի եղերդի» բառերով.

8) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1212 ապրանքային դիրքի պարզաբանումների (Դ) կետի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Պտուղների կորիզներ և միջուկներ, բուսական ծագման այլ մթերքներ (ներառյալ՝ Cichorium intybus sativum տարատեսակի եղերդի չբոված արմատները), որոնք օգտագործվում են գլխավորապես սննդի մեջ՝ այլ տեղում չնշված կամ չներառված:».

9) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1212 ապրանքային դիրքի պարզաբանումների (Դ) կետի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Թարմ կամ չորացրած, ամբողջությամբ կամ մանրացրած Cichorium intybus sativum տարատեսակի եղերդի չբոված արմատները նույնպես ներառվում են տվյալ ապրանքային դիրքում: Այդ տարատեսակի եղերդի բոված արմատները, որոնք օգտագործվում են որպես սուրճի փոխարինիչ՝ չեն ներառվում (ապրանքային դիրք 2101): Մյուս չբոված եղերդի արմատներն ընդգրկվում են 0601 ապրանքային դիրքում:».

10) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1404 ապրանքային դիրքի պարզաբանումների (Բ) կետի (1)-ին ենթակետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հարկ է նշել, որ գլխավորապես ներկելու կամ դաբաղելու համար օգտագործվող փայտանյութն ընդգրկվում է տվյալ ապրանքային դիրքում միայն այն դեպքում, երբ նա ներկայացված է մանրատաշեղի, տաշեղի տեսքով կամ խարտուքի կամ փոշու տեսքով:Այդպիսի փայտանյութն այլ տեսքով չի ընդգրկվում (խումբ 44):».

11) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1404 ապրանքային դիրքի պարզաբանումների (Զ) կետի (8)-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«(8) Այդպես կոչված ճապոնական բրնձե թուղթը, որը ստանում են Հեռավոր Արևելքում աճող որոշ ծառերի միջուկը կտրատելու միջոցով: Օգտագործվում է արհեստական ծաղիկներ, նկարներ և այլն պատրաստելու համար: Այդպիսի թղթի թերթերն ընդգրկվում են տվյալ ապրանքային դիրքում, անկախ այն բանից՝ արդյոք դրանք եղել են փայլարդած թե ոչ, ուղղանկյունի (ներառյալ քառակուսու) ձևով կտրատած կամ չկտրատած:».

12) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 16-րդ խմբի 1-ին ենթադիրքերի ծանոթագրության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

13) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1605 58 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«– – խխունջներ՝ բացի ծովայիններից».

14) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 20-րդ խմբի 1-ին ենթադիրքի ծանոթագրության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

15) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 20-րդ խմբի 2-րդ ենթադիրքերի ծանոթագրության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

16) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 21-րդ խմբի 3-րդ ծանոթագրության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

17) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2206 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Խմորման ենթարկված այլ խմիչքներ (օրինակ՝ սիդր, տանձի սիդր, մեղրաըմպելիք, սակե). խառնուրդներ՝ խմորված ըմպելիքներից ու խմորված ըմպելիքների և ոչ ալկոհոլային խմիչքների խառնուրդներ՝ այլ տեղում չնշված կամ չներառված».

18) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2206 ապրանքային դիրքի պարզաբանումների (2)-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«(2) տանձի սիդր, տանձի հյութից պատրաստված՝ որոշ չափ սիդրին նման խմորված ըմպելիք.».

19) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2306 50 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

20) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2306 60 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«– ձիթատու արմավենու ընկույզի պտղապատյաններից կամ միջուկներից».

21) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 25-րդ խմբի 2-րդ ծանոթագրության (է) կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

22) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2517 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ճավաքար, կոպիճ, խիճ կամ մանրատած քար, որոնք սովորաբար օգտագործվում են որպես բետոնի, խճուղիների կամ երկաթուղային ճանապարհների համար նախատեսված բալաստի կամ այլ բալաստի լցանյութ, ինչպես նաև գլաքարեր և կայծքարային կոպիճ՝ ջերմամշակված կամ չմշակված. մակադամ՝ խարամից, դրոսից կամ նույնանման արդյունաբերական թափոններից, ապրանքային դիրքի առաջին մասում նշված նյութերը պարունակող կամ չպարունակող. հանքաձյութած (գուդրոնապատված) մակադամ. 2515 կամ 2516 ապրանքային դիրքում ընդգրկված քարի հատիկներ, փշրանք և փոշի՝ ջերմամշակված կամ չմշակված՝».

23) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2517 10 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«– ճավաքար, կոպիճ, խիճ կամ մանրատած քար, որոնք սովորաբար օգտագործվում են որպես բետոնի, խճուղիների կամ երկաթուղային ճանապարհների համար նախատեսված բալաստի կամ այլ բալաստի լցանյութ, ինչպես նաև գլաքարեր և կայծքարային կոպիճ՝ ջերմամշակված կամ չմշակված».

24) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2517 20 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«– մակադամ՝ խարամից, դրոսից կամ նույնանման արդյունաբերական թափոններից, 2517 10 ենթադիրքի նյութերը պարունակող կամ չպարունակող».

25) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2517 ապրանքային դիրքի պարզաբանումների (2)-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«(2) Գլաքարեր և կայծքարային կոպիճ:»:

2. II հատորում՝

1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2903 71 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«– – քլորդիֆտորմեթան».

2) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3405 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Կոշիկի վաքսեր և կրեմներ, կահույքի, հատակի, տրանսպորտային միջոցների թափքերի, ապակու կամ մետաղի փայլեցման միջոցներ և մաստիկաներ, մաքրող մածուկներ և փոշիներ ու նույնանման միջոցներ (այդ թվում՝ թուղթ, բամբակ, թաղիք կամ նրբաթաղիք, չգործված կտորեղեն, ծակոտկեն պլաստմասսաներ կամ ծակոտկեն ռետին` այդ միջոցներով ներծծված կամ ծածկված)՝ բացի 3404 ապրանքային դիրքում նշված մոմերից՝».

3) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3405 30 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«– փայլեցնող և նույնանման միջոցներ տրանսպորտային միջոցների թափքերի համար՝ բացի մետաղների համար նախատեսված փայլեցնող միջոցներից».

4) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3405 ապրանքային դիրքի պարզաբանումների առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Տվյալ ապրանքային դիրքում ընդգրկվում են կոշիկի վաքսերը և կրեմները, կահույքի, հատակի, տրանսպորտային միջոցների թափքերի, ապակու կամ մետաղի (սեղանի արծաթ, պղինձ և այլն) փայլեցման միջոցները և մաստիկաներն ու խոհանոցային սպասքի, կոնքի, կերամիկական սալիկների, վառարանների և այլն մաքրման համար պատրաստի մաքրող մածուկները և փոշիներն ու նույնանման միջոցները, ինչպիսիք են կաշվի վաքսերը և կրեմները: Տվյալ ապրանքային դիրքում նաև ընդգրկվում են պահպանող հատկություններով փայլեցնող միջոցները:».

5) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 39-րդ խմբի 10-րդ ծանոթագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10. 3920 և 3921 ապրանքային դիրքերում «սալիկներ, թերթեր, թաղանթ և շերտեր կամ ժապավեններ» եզրույթը նշանակում է միայն սալիկներ, թերթեր, թաղանթ և շերտեր կամ ժապավեններ (բացի 54-րդ խմբում ընդգրկվածներից), ինչպես նաև երկրաչափական կանոնավոր ձևի բլոկներ՝ նկարով կամ առանց նկարի կամ այլ եղանակով մշակված մակերեսով, ուղղանկյունների ձևով (ներառյալ քառակուսիները) չկտրատած կամ կտրատած, սակայն առանց հետագա մշակման (նույնիսկ եթե նման գործողությունների արդյունքում դրանք դառնում են պատրաստի արտադրանք):».

6) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3921 ապրանքային դիրքի պարզաբանումների երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Տվյալ խմբի 10-րդ ծանոթագրությանը համապատասխան՝ «սալիկներ, թերթեր, թաղանթ և շերտեր կամ ժապավեններ» եզրույթը նշանակում է միայն սալիկներ, թերթեր, թաղանթ և շերտեր կամ ժապավեններ և երկրաչափական կանոնավոր ձևի բլոկներ՝ նկարով կամ առանց նկարի կամ այլ եղանակով մշակված (օրինակ՝ փայլեցված, դրոշմատպված, ներկված, ուղղակի կորացված կամ ակոսավորված) մակերեսով, ուղղանկյունների ձևով (ներառյալ քառակուսիները) չկտրատած կամ կտրատած, սակայն առանց հետագա մշակման (նույնիսկ եթե նման գործողությունների արդյունքում դրանք դառնում են պատրաստի արտադրանք):».

7) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 40-րդ խմբի 2-րդ ծանոթագրության (դ) կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«(դ) XVI բաժնում ընդգրկված կոշտ ռետինից պատրաստված մեխանիկական կամ էլեկտրական սարքվածքներ կամ դրանց մասերը (ներառյալ՝ բոլոր տեսակի էլեկտրական ապրանքները).».

8) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4008 ապրանքային դիրքի պարզաբանումների (3)-րդ կետի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Դրանք ընդգրկվում են տվյալ ապրանքային դիրքում, անկախ այն բանից՝ դրանք երկարությամբ կտրատած չեն կամ կտրատած են:».

9) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4008 ապրանքային դիրքի պարզաբանումներում բացառությունների (ա) կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«(ա) վուլկանացված ռետինից՝ երկարությամբ չկտրատած կամ կտրատած փոխակրիչային ժապավեններ կամ շարժափոկեր կամ բելթինգ (ռետինացված գործվածք ժապավենների համար) (ապրանքային դիրք 4010).».

10) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4009 ապրանքային դիրքի պարզաբանումների չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Տվյալ ապրանքային դիրքում նաև ընդգրկվում են վուլկանացված ռետինից՝ երկարությամբ չկտրատած կամ կտրատած խողովակները, բացի՝ ամենամեծ լայնական հատույթի տրամագծից փոքր երկարությամբ կտրատածներից, օրինակ՝ ավտոմոբիլային դողերի օդախցիկների պատրաստման համար օգտագործվող խողովակաձև նախապատրաստվածքները:».

11) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4017 ապրանքային դիրքի պարզաբանումներում բացառությունների (ա) կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«(ա) XVI բաժնում ընդգրկված՝ կոշտ ռետինից պատրաստված մեխանիկական կամ էլեկտրական սարքվածքները կամ դրանց մասերը (ներառյալ՝ բոլոր տեսակի էլեկտրական ապրանքները).»:

3. III հատորում՝

1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 44-րդ խմբի 1-ին ծանոթագրության (ա), (բ), (գ) կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«(ա) փայտանյութ՝ մանրատաշեղների, տաշեղի, խարտուքի կամ փոշու տեսքով, որը գլխավորապես օգտագործվում է օծանելիքի, դեղագործության մեջ կամ միջատասպան, սնկասպան կամ նույնանման նպատակներով (ապրանքային դիրք 1211).

(բ) հնդկեղեգ կամ փայտային ծագում ունեցող այլ նյութեր, որոնք գլխավորապես օգտագործվում են հյուսելու համար` չմշակված, ճեղքված կամ չճեղքված, երկայնակի ճսղոցած կամ սղոցած կամ երկարությամբ չկտրատած կամ կտրատած (ապրանքային դիրք 1401).

(գ) փայտանյութ՝ մանրատաշեղների, տաշեղի, խարտուքի կամ փոշու տեսքով, որը գլխավորապես օգտագործվում է ներկելու կամ դաբաղելու համար (ապրանքային դիրք 1404).».

2) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 44-րդ խմբի 1-ին ծանոթագրության (ժզ) կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«(ժզ) 96-րդ խմբում ընդգրկված արտադրատեսակները (օրինակ` ծխամորճերը և դրանց մասերը, կոճակները, մատիտները, մոնոհենարանները, երկոտանիները, եռոտանիները և նույնանման արտադրատեսակները)՝ բացառությամբ 9603 ապրանքային դիրքում ընդգրկված արտադրատեսակների համար փայտե պատյանների և բռնակների. կամ».

3) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 44-րդ խմբի 2-րդ ծանոթագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Տվյալ խմբում «մամլած փայտանյութ» եզրույթը նշանակում է այնպիսի քիմիական կամ ֆիզիկական մշակման (շերտերն իրար միացնելու դեպքում մշակումը պետք է ավելի զգալի լինի, քան անհրաժեշտ է շերտերի պարզ սոսնձման համար) ենթարկված փայտանյութ, որի արդյունքում ավելանում է դրա խտությունը կամ կարծրությունը` մեխանիկական ամրության կամ քիմիական կամ էլեկտրական ներգործության նկատմամբ դիմադրության բարելավման հետ միասին:».

4) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 44-րդ խմբի 1-ին ենթադիրքերի ծանոթագրության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4401 31 ենթադիրքում «փայտի հատիկներ (գրանուլներ)» եզրույթը նշանակում է փայտամշակման արդյունաբերության, կահույքի արդյունաբերության և փայտանյութի վերամշակման այլ ճյուղերի արտադրության կողմնակի արգասիքներ, ինչպես օրինակ՝ կտրատված տաշեղը, փայտաթեփը կամ մանրատաշեղները՝ շեղջաքարացված (ագլոմերացված) կամ անմիջապես մամլման միջոցով կամ 3% զանգվածային բաժինը չգերազանցող չափով միացնող նյութ ավելացնելով:».

5) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 44-րդ խմբի պարզաբանումների ընդհանուր դրույթների (1)-ին կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Սակայն տվյալ խմբի մեջ չի ընդգրկվում փայտանյութը՝ մանրատաշեղների, տաշեղի, խարտուքի կամ փոշու տեսքով, որը գլխավորապես օգտագործվում է օծանելիքի, դեղագործության մեջ կամ միջատասպան, սնկասպան կամ նույնանման նպատակներով (ապրանքային դիրք 1211), ինչպես նաև փայտանյութը՝ մանրատաշեղների, տաշեղի, խարտուքի կամ փոշու տեսքով, որը գլխավորապես օգտագործվում է ներկելու կամ դաբաղելու համար (ապրանքային դիրք 1404):».

6) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4408 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Երեսապատման թերթեր (ներառյալ` շերտավոր փայտանյութի մասնատումից ստացված թերթերը)՝ սոսնձած նրբատախտակի կամ նույնանման շերտավոր փայտանյութի համար, և այլ անտառանյութեր՝ երկայնակի սղոցմամբ կամ ճեղքմամբ, ռանդմամբ կամ կեղևահանմամբ ստացված, ռանդմամբ, հղկմամբ չմշակված կամ մշակված, սերտակցված կամ չսերտակցված, ճակատային միացումներով կամ առանց դրանց, 6 մմ-ից ոչ ավելի հաստությամբ՝».

7) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4412 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Սոսնձած նրբատախտակ, նրբատախտակով երեսապատված պանելներ և նույնանման շերտավոր փայտանյութ (+)՝».

8) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4412 ապրանքային դիրքի պարզաբանումների 3-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Նույնանման շերտավոր փայտանյութ: Այն կարելի է ստորաբաժանել երկու կատեգորիաների՝».

9) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4412 ապրանքային դիրքի պարզաբանումների (դ) բացառությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«(դ) փայտե արտադրատեսակներ՝ խճանկարային և փայտե արտադրատեսակներ՝ դրվագազարդ (ապրանքային դիրք 4420).».

10) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4415 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Արկղեր, տուփեր, փաթեթավորման վանդակներ, թմբուկներ և նույնանման տարաներ փայտանյութից. փայտե մալուխային թմբուկներ. փայտե ընդկալներ, արկղի տակդիրներ և բեռնման այլ վահաններ. փայտե կողապատեր՝».

11) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4415 10 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«– արկղեր, տուփեր, փաթեթավորման վանդակներ, թմբուկներ և նույնանման տարաներ. մալուխային թմբուկներ».

12) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4415 20 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«– ընդկալներ, արկղի տակդիրներ և բեռնման այլ վահաններ. կողապատեր».

13) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4415 ապրանքային դիրքի պարզաբանումների (I)-ին մասի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«(I) ԱՐԿՂԵՐ, ՏՈՒՓԵՐ, ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՎԱՆԴԱԿՆԵՐ, ԹՄԲՈՒԿՆԵՐ ԵՎ ՆՈՒՅՆԱՆՄԱՆ ՏԱՐԱՆԵՐ».

14) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4415 ապրանքային դիրքի պարզաբանումների (I) մասի (2)-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«(2) Փաթեթավորման վանդակներ, մրգերի կամ բանջարեղենի համար տուփեր, ձվի տեփուրներ և այլ տարա, որի կողապատերը կազմված է բաց թողնված տարածություններով մեխված ձողերից, իսկ վերեվի հատվածը բաց է (ներառյալ՝ ապակուց արտադրատեսակներ, կերամիկական արտադրատեսակներ, տեխնիկա և այլն տեղափոխելու համար օգտագործվող տարան):».

15) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4415 ապրանքային դիրքի պարզաբանումների (III) մասի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«(III) ԸՆԴԿԱԼՆԵՐ, ԱՐԿՂԻ ՏԱԿԴԻՐՆԵՐ ԵՎ ԲԵՌՆՄԱՆ ԱՅԼ ՎԱՀԱՆՆԵՐ».

16) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4417 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Փայտանյութից գործիքներ, գործիքների պատյաններ և բռնակներ, ավելների կամ խոզանակների մասեր և բռնակներ. կոշիկի փայտե կաղապարներ և առձգիչներ».

17) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 46-րդ խմբի 1-ին ծանոթագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Տվյալ խմբում «նյութեր՝ հյուսքի համար» եզրույթը նշանակում է՝ նյութեր, որոնք այնպիսի տեսք ունեն կամ գտնվում են այնպիսի վիճակում, որ պիտանի են հյուսելու, միահյուսելու կամ նույնանման գործընթացների համար. այդպիսի նյութերից են՝ ծղոտը, ուռենին, հնդկեղեգը, եղեգնարմավը, եղեգը, շամբին, փայտանյութի շերտերը, այլ բուսանյութերի շերտեր (օրինակ՝ կեղևի շերտեր, նեղ տերևներ և ռաֆիա կամ լայն տերևներից կտրատված շերտեր), չմանված բնական մանածագործական մանրաթելերը, միաթելերը և պլաստմասսաներից շերտերը կամ ժապավենները և նույնանման ձևերը և թղթից շերտերը կամ ժապավենները, բայց ոչ բնական կաշվից կամ կոմպոզիցիոն կաշվից, թաղիքից կամ նրբաթաղիքից կամ չգործված կտորեղենից շերտերը կամ ժապավենները, մարդու մազը, ձիու մազը, մանածագործական նախաթելը կամ մանվածքը կամ միաթելն ու հարթ թելերը և 54-րդ խմբի նույնանման թելերը:».

18) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4601 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հյուսածո և հյուսքի համար նախատեսված նյութերից ստացված նույնանման արտադրատեսակներ՝ շերտերի կամ ժապավենների տեսքով իրար չմիացված կամ միացված, հյուսքի համար նյութեր, հյուսածո և հյուսքի համար նախատեսված նյութերից ստացված նույնանման արտադրատեսակներ՝ զուգահեռ ոլորաթելերի տեսքով գործված կամ թերթերի ձևով հյուսած, ավարտուն կամ ոչ ավարտուն (օրինակ՝ գորգիկներ, խսիրներ, փեղկավարագույրներ)՝».

19) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4601 ապրանքային դիրքի պարզաբանումների (Ա) մասի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«(Ա) Հյուսածո և հյուսքի համար նախատեսված նյութերից ստացված նույնանման արտադրատեսակներ՝ շերտերի կամ ժապավենների տեսքով չմիացված կամ միացված:».

20) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4705 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Փայտանյութի զանգված՝ մեխանիկական և քիմիական գործընթացների համակցությամբ ստացված».

21) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 48-րդ խմբի 5-րդ ծանոթագրության վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Սակայն, 4802 ապրանքային դիրքում չեն ընդգրկվում ֆիլտրման թուղթը կամ ստվարաթուղթը (ներառյալ՝ թեյ թրմելու համար կապոցիկների թուղթը) կամ տանիքածածկի թուղթը կամ ստվարաթուղթը:».

22) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 48-րդ խմբի 1, 1, 2, 3, 4, 5, 6 ենթադիրքերի գործող ծանոթագրությունները վերահամարակալել համապատասխանաբար 1, 2, 3, 4, 5, 6, 7 ենթադիրքերի ծանոթագրությունների:

23) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 48-րդ խմբի պարզաբանումների ընդհանուր դրույթների «ԽՄԲԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ» մասի (II) կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«(II) Ֆիլտրման բլոկներ, սալեր և թիթեղներ թղթազանգվածից (ապրանքային դիրք 4812), ծխախոտաթուղթ՝ չկտրատած կամ կտրատած ըստ չափի կամ գրքույկների կամ փողակների ձևով (ապրանքային դիրք 4813), պաստառներ կամ պատերի նույնանման պատվածքներ (համաձայն տվյալ խմբի 9-րդ ծանոթագրությանը) և թափանցիկ թուղթ պատուհանների համար (ապրանքային դիրք 4814):».

24) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4802 ապրանքային դիրքի պարզաբանումների (գ) բացառությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«(գ) ֆիլտրման թուղթ կամ ստվարաթուղթ (ներառյալ՝ թեյ թրմելու համար կապոցիկների թուղթը) և տանիքածածկի թուղթ և ստվարաթուղթ (ապրանքային դիրք 4805).».

25) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4805 50 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«– տանիքածածկի թուղթ և ստվարաթուղթ».

26) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4805 ապրանքային դիրքի պարզաբանումների (5)-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«(5) Տանիքածածկի թուղթ և ստվարաթուղթ:».

27) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4805 50 ենթադիրքի պարզաբանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Տանիքածածկի թուղթը և ստվարաթուղթն արտադրվում են տարբեր աստիճանի ներծծմամբ թելքավոր զանգվածից: Դրանց արտադրության ժամանակ օգտագործվում են տպագրական խոտանի և թղթի կամ ստվարաթղթի թափոնները, փայտանյութի զանգված կամ մանրաթելի տեսքով քրջե մնացուկները: Տանիքածածկի թուղթը և ստվարաթուղթը սովորաբար լինում են կապտակարմիր գույնի՝ թելքավոր անհարթ մակերեսով և պարունակում են խառնուկներ: Դրանք օգտագործվում են, inter alia, տոլի արտադրության ժամանակ և որպես միջանկյալ շերտեր՝ արկղերի ու կաշվե գալանտերեային ապրանքների համար:».

28) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4814 ապրանքային դիրքի պարզաբանումների (Ա) մասի (ա) կետի (4)-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

29) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4820 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Գրանցամատյաններ, հաշվապահական գրքեր, գրառումների տետրեր, պատվերները գրանցելու գրքեր, անդորրագրերի գրքույկներ, նոթատետրեր՝ նամակների, հուշագրությունների համար, օրագրեր և նույնանման արտադրատեսակներ, տետրեր, ծծիչ թղթերով նոթատետրեր, հանովի կազմեր (փոխովի թերթիկների համար և այլ), թղթապանակներ, արագակարներ, ինքնապատճենահանող՝ գործին առնչվող ձևաթղթեր, թերթերով միջադրած պատճենահանող հավաքածուներ և թղթից կամ ստվարաթղթից գրասենյակային այլ ապրանքներ. ալբոմներ՝ նմուշների կամ հավաքածուների համար և գրքի կազմեր՝ թղթից կամ ստվարաթղթից՝».

30) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ XI բաժնի 3 (Ա) (դ) ծանոթագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

31) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5204 11 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

32) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5205 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

33) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5305 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

34) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5308 10 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

35) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 56-րդ խմբի 1 (գ), (դ) ծանոթագրությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

36) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 56-րդ խմբի 3 (ա) ծանոթագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

37) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 56-րդ խմբի 3 (գ) ծանոթագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

38) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5702 20 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

39) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5810 10 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«– ասեղնագործվածքներ՝ առանց տեսանելի հիմքի».

40) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5810 ապրանքային դիրքի պարզաբանումների երկրորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Այսպիսով, երբ ասեղնագործվածքը կատարվում է արդեն իսկ պատրաստի հիմքի վրա, նա տարբերվում է ժանյակներից. ժանյակները պետք չէ շփոթել այն ասեղնագործվածքի հետ, որից՝ ասեղնագործվածքի պատրաստ լինելուն պես այդ հիմքը հանվում է:».

41) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5810 ապրանքային դիրքի պարզաբանումների (I) և (II) մասերի անվանումներից հանել «ՀԻՄՆԱԹԵԼ» բառը.

42) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 59-րդ խմբի 2 (ա) (4) ծանոթագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

43) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5904 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Լինոլեում՝ ըստ ձևի չձևած կամ ձևած. հատակի ծածկույթներ՝ մանածագործվածքային հիմքով՝ ըստ ձևի չձած կամ ձևած՝».

44) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 63-րդ խմբի ենթադիրքերի ծանոթագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ենթադիրքի ծանոթագրություն.

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]».

45) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 6308 ապրանքային դիրքի պարզաբանումների երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Դրանք պետք է բաղկացած լինեն, առնվազն, երկարությամբ չկտրատած կամ կտրատած գործվածքի և մանվածքի մեկ կտորից (օրինակ՝ տպված ասեղնագործական նկարով կամ առանց դրա) կամ թելերից (ձեռագործի թելեր, գորգի խավի մանվածք և այլն): Հավաքածուն կարող է նաև ներառել այնպիսի պարագաներ, ինչպիսիք են ասեղները և հելունները:».

46) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 6308 ապրանքային դիրքի պարզաբանումների հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Տվյալ ապրանքային դիրքում չեն ընդգրկվում ըստ ձևի չկտրատած կամ կտրատած գործվածքներից լրակազմերը, որոնք նախատեսված են հագուստի պատրաստման համար. դրանք ընդգրկվում են համապատասխան ապրանքային դիրքերում:».

47) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 6501 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Գլխարկների կաղապարներ, գլխարկների ձևվածքներ և թասակներ՝ թաղիքից կամ նրբաթաղիքից, չկաղապարված, առանց եզրերի. հարթ և գլանաձև ձևվածքներ (ներառյալ երկայնակի կտրվածքով) թաղիքից կամ նրբաթաղիքից».

48) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 6505 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Գլխարկներ և գլխի այլ հարդարանքներ` տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ կամ ժանյակի, թաղիքի կամ նրբաթաղիքի կամ այլ մանածագործական նյութերի ամբողջական կտորներից (բայց ոչ շերտերից) պատրաստված, աստառով կամ առանց աստառի, կամ վերջնամշակված կամ առանց վերջնամշակման. ցանցեր՝ մազերի համար, ցանկացած նյութից, աստառով կամ առանց աստառի կամ վերջնամշակված կամ առանց վերջնամշակման».

49) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 6802 10 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

50) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 6803 ապրանքային դիրքի պարզաբանումների առաջին պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Տվյալ ապրանքային դիրքում ընդգրկվում են հետագա մշակման ենթարկված (օրինակ՝ ուղղանկյունուց (ներառյալ քառակուսին) տարբերվող որևէ այլ ձևով սղոցած կամ հատած, հղկած, փայլեցված, շեղ անկյուններով, գայլիկոնված, լաքապատված, արծնապատ, կաղապարված կամ այլ եղանակով զարդանկարած) նույնանման արտադրատեսակները:».

51) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7002 ապրանքային դիրքի պարզաբանումների յոթերորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Տվյալ ապրանքային դիրքում ընդգրկվում են ապակուց խողովակները (երկարությամբ չկտրատած կամ կտրատած)՝ ապակյա զանգվածի մեջ ֆլուորեսցենցող նյութի ավելացմամբ:».

52) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7003 ապրանքային դիրքի պարզաբանումների առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Տվյալ ապրանքային դիրքում ընդգրկվում են ձուլածո և գլոցված ապակու բոլոր տեսակները՝ այն պայմանով, որ նա ներկայացված է թերթերով (ցանկացած հաստության, ըստ ձևի չկտրատած կամ կտրատած) կամ պրոֆիլներով, անկախ այն բանից՝ ապակու վրա առկա է կլանող, անդրադարձնող կամ չանդրադարձնող շերտ թե ոչ, բայց որևէ այլ մշակման չի ենթարկվել:».

53) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7004 ապրանքային դիրքի պարզաբանումների առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Տվյալ ապրանքային դիրքը սահմանափակվում է ձգովի ապակիով կամ փչովի ապակիով, որը պետք է լինի չմշակված և թերթերով (ըստ ձևի չկտրատած կամ կտրատած):»:

4. IV հատորում՝

1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7201 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Վերամշակելի և հայելային թուջ՝ ձուլակոճղերով, մետաղակոճղերով կամ այլ առաջնային ձևերով՝».

2) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7201 10 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«– չլեգիրված վերամշակելի թուջ, 0,5% զանգվածային բաժին կամ դրանից պակաս ֆոսֆորի պարունակությամբ».

3) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7201 20 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«– չլեգիրված վերամշակելի թուջ, ավելի քան 0,5% զանգվածային բաժին ֆոսֆորի պարունակությամբ».

4) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7201 50 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«– լեգիրված վերամշակելի թուջ. հայելային թուջ».

5) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7218 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Կոռոզիակայուն պողպատ ձուլակտորներով կամ այլ առաջնային ձևերով. կիսապատրաստուկներ՝ կոռոզիակայուն պողպատից՝».

6) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7225 ապրանքային դիրքին հաջորդող առանց ծածկագրի ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

7) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7226 ապրանքային դիրքին հաջորդող առանց ծածկագրի ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

8) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7226 20 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

9) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7227 10 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

10) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7227 20 և 7229 20 ենթադիրքերի անվանումները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

11) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7314 ապրանքային դիրքի պարզաբանումների (Ա) մասի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Նյութը կարող է թողարկվել գլանափաթեթներով, չընդհատվող ժապավենի (օրինակ՝ փոխակրիչի ժապավենի համար) կամ թերթերի տեսքով, ըստ ձևի չկտրատած կամ կտրատած. կարող է լինել երկ- կամ բազմաշերտ:».

12) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8404 20 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

13) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8406 81 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«– – 40 ՄՎտ-ից ավելի անվանական ելքային հզորությամբ».

14) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8406 82 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«– – 40 ՄՎտ-ից ոչ ավելի անվանական ելքային հզորությամբ».

15) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8414 ապրանքային դիրքի պարզաբանումներում բացառությունների (դ) կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«(դ) մեքենաներ՝ սերմեր, հացահատիկներ կամ չոր լոբազգի բանջարեղեն մաքրելու, տեսակավորելու կամ տրամաչափարկելու համար (ապրանքային դիրք 8437):».

16) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8429 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Բուլդոզերներ (մղաններ)` ոչ դարձկեն կամ դարձկեն հարթաշերեփով, ուղեհարթիչներ, հարթիչներ, կեռաշերեփներ (սկրեպերներ), մեխանիկական բահեր, էքսկավատորներ, միաշերեփ բեռնիչներ, տոփանիչ մեքենաներ և ճանապարհային գլանիվներ, ինքնագնաց՝».

17) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8429 11 ապրանքային դիրքից առաջ առանց ծածկագրի ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«– բուլդոզերներ` ոչ դարձկեն կամ դարձկեն հարթաշերեփով՝».

18) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8429 ապրանքային դիրքի պարզաբանումների (Ա) կետի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«(Ա) Բուլդոզերներ` ոչ դարձկեն կամ դարձկեն հարթաշերեփով:».

19) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433 ապրանքային դիրքի պարզաբանումներում բացառությունների (դ) կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«(դ) մեքենաներ՝ սերմեր, հացահատիկներ կամ չոր լոբազգի բանջարեղեն մաքրելու, տեսակավորելու կամ տրամաչափարկելու համար և ալրաղաց արդյունաբերությունում օգտագործվող սարքավորումները (ապրանքային դիրք 8437).».

20) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8437 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Մեքենաներ՝ սերմեր, հացահատիկներ կամ չոր լոբազգի բանջարեղեն մաքրելու, տեսակավորելու կամ տրամաչափարկելու համար. սարքավորումներ՝ ալրաղաց արդյունաբերության համար կամ հացազգիների կամ չոր լոբազգի բանջարեղենի մշակման համար՝ բացի գյուղատնտեսական ֆերմաներում օգտագործվող սարքավորումներից՝».

21) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8437 10 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«– մեքենաներ՝ սերմեր, հացահատիկներ կամ չոր լոբազգի բանջարեղեն մաքրելու, տեսակավորելու կամ տրամաչափարկելու համար».

22) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8437 ապրանքային դիրքի պարզաբանումների (I) մասի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«(I) ՄԵՔԵՆԱՆԵՐ՝ ՍԵՐՄԵՐ, ՀԱՑԱՀԱՏԻԿՆԵՐ ԿԱՄ ՉՈՐ ԼՈԲԱԶԳԻ ԲԱՆՋԱՐԵՂԵՆ ՄԱՔՐԵԼՈՒ, ՏԵՍԱԿԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՄ ՏՐԱՄԱՉԱՓԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ».

23) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8437 ապրանքային դիրքի պարզաբանումների (I) մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Տվյալ ապրանքային դիրքում ընդգրկվում են գյուղատնտեսական, այգեգործական կամ արդյունաբերական կիրառության մեքենաները, որոնք քամհարման, փչամաքրման, քարմաղման և այլն ներգործությամբ օգտագործվում են հացազգիներ, չոր լոբազգի բանջարեղեն և այլն մաքրելու, տեսակավորելու կամ տրամաչափարկելու համար: Այդ մեքենաների թվին են պատկանում հետևյալները՝».

24) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8437 ապրանքային դիրքի պարզաբանումների (III) մասի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«(III) ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ ԿԱՄ ՉՈՐ ԼՈԲԱԶԳԻ ԲԱՆՋԱՐԵՂԵՆ ՄՇԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ».

25) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8437 ապրանքային դիրքի պարզաբանումների (III) մասի (1)-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«(1) Թեփահանման մեքենաներ՝ հացաբույսերի կամ չոր լոբազգի բանջարեղենի համար:».

26) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8437 ապրանքային դիրքի պարզաբանումների (III) մասի (5)-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«(5) Աղացման հատուկ մեքենաներ՝ ալյուր ստանալու համար հացաբույսերի (բացի հացահատիկից, տե՛ս վերևում (II) (Б) կետը) կամ չոր լոբազգի բանջարեղենի աղալու համար նախատեսված:».

27) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8465 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հաստոցներ՝ փայտի, խցանի, ոսկորի, կոշտ ռետինի, պինդ պլաստմասսաների կամ նույնանման պինդ նյութերի մշակման համար (ներառյալ՝ մեխերով, ամրակներով, սոսնձով կամ այլ միջոցներով հավաքման համար մեքենաները)՝».

28) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8465 ապրանքային դիրքի պարզաբանումների առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Տվյալ ապրանքային դիրքում ընդգրկվում են փայտին (և փայտից ստացվող նյութերին), խցանին, ոսկրին, կոշտացած ռետինին, պինդ պլաստմասսաներին և նույնանման պինդ նյութերին (եղջյուրներին, «բուսական փղոսկր» տեսակի արմավենու փայտանյութին, սադափին, փղոսկրին և այլն) ձև տալու կամ մակերեսային մշակման համար (ներառյալ կտրատումը, ձևագոյացումը և հավաքումը):».

29) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8465 ապրանքային դիրքի պարզաբանումների (Ա) մասի (5)-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«(5) Հղկիչ, ավազահղկիչ և ողորկման հաստոցներ: Հղկահաստոցներ, որում օգտագործվում են հղկիչ քարեր, կիրառվում են գլխավորապես կոշտ նյութերից արտադրատեսակների մշակման համար, օրինակ՝ «բուսական փղոսկր» տեսակի արմավենու փայտանյութի, կոշտ ռետինի, եղջյուրների և փղոսկրի:».

30) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8465 ապրանքային դիրքի պարզաբանումների (Բ) մասի (9)-րդ կետին հաջորդող պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Տվյալ ապրանքային դիրքում ընդգրկվում են այն հաստոցները, որոնք օգտագործվում են խցանի, ոսկրի, կոշտ ռետինի, կոշտ պլաստմասսաների և նույնանման կոշտ նյութերի մշակման (օրինակ՝ սղոցման, եզրահատման, կտրման, ողորկման) համար: Այդ հաստոցները նախագծվում են միևնույն սկզբունքներով, որով նախագծվում են փայտանյութի մշակման համար հաստոցները:».

31) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8479 ապրանքային դիրքի պարզաբանումների (II) մասի (Է) կետին հաջորդող (բ) բացառությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«(բ) մեքենաներ՝ փայտից, խցանից, ոսկրից, կոշտ ռետինից կամ նույնանման պինդ նյութերից վրձինների խոզանակների կամ կոթերի բռնիչների մշակման համար (ապրանքային դիրք 8465):»:

5. V հատորում՝

1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8511 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Էլեկտրասարքավորումներ ներքին այրման շարժիչների վառման կամ գործարկման համար` կայծային բռնկմամբ կամ սեղմումային բոցավառմամբ (օրինակ` մագնետո, վառքի կոճեր, վառքի մոմեր, շիկացման մոմեր, մեկնարկիչներ), գեներատորներ (օրինակ՝ հաստատուն կամ փոփոխական հոսանքի) և այդ շարժիչների հետ օգտագործվող ընդհատիչներ՝».

2) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8532 10 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«– էլեկտրական շղթայի համար հաստատուն ծավալով կոնդենսատորներ՝ 50/60 Հց հաճախականությամբ և հաշվարկած 0,5 կվար-ից ոչ պակաս ռեակտիվ հզորության համար (ուժային կոնդենսատորներ)».

3) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8540 40 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«– ցուցարկիչների խողովակներ տվյալների (գրաֆիկների) արտածումով, միագույն պատկերով. ցուցարկիչների խողովակներ տվյալների (գրաֆիկների) արտածումով, գունավոր պատկերով, էկրանի վրա լուսակրի (լյումինաֆորի) կետերի քայլը՝ 0,4 մմ-ից պակաս».

4) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ XVII բաժնի պարզաբանումների ընդհանուր դրույթների (III) մասի (Ա) կետի (7) (դ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«(դ) էլեկտրասարքավորումներ ներքին այրման շարժիչների վառման կամ գործարկման համար` կայծային բռնկմամբ կամ սեղմումային բոցավառմամբ (շիկացման մոմեր, մեկնարկիչներ և այլն) (ապրանքային դիրք 8511).».

5) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ XVII բաժնի պարզաբանումների ընդհանուր դրույթների (III) մասի (Գ) կետին հաջորդող (1)-ին բացառությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«(1) տրամատներ վուլկանացված ռետինից՝ բացի կոշտ ռետինից, երկարությամբ չկտրատած կամ կտրատած (ապրանքային դիրք 4008).».

6) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 86-րդ խմբի 2 (բ) ծանոթագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«(բ) շրջանակներ, ենթաշրջանակներ, սայլակներ.».

7) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8607 11 ապրանքային դիրքից առաջ առանց ծածկագրի ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«– սայլակներ, առանցքներ և անիվներ, ու դրանց մասերը՝».

8) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8607 11 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«– – տանող սայլակներ».

9) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8607 12 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«– – սայլակներ այլ».

10) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8607 ապրանքային դիրքի պարզաբանումների (1)-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«(1) Սայլակներ՝ երկու կամ ավելի առանցքներով, ինչպես նաև միայն մեկ առանցքով շրջանակից բաղկացած սայլակները:».

11) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9608 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Գրիչներ գնդիկավոր. գրիչներ և նշիչներ թաղիքից կամ նրբաթաղիքից և այլ ծակոտկեն նյութերից ծայրով. ինքնահոսներ թանաքով, ստիլոգրաֆներ և այլ գրիչներ. պատճենահան գրչածայրեր. մատիտներ՝ շարժական կամ սահող միջուկով. գրչածայրերի կալիչներ, մատիտների կալիչներ և նույնանման կալիչներ. վերը թվարկած արտադրատեսակների մասեր (ներառյալ կափարիչները և սեղմակները)՝ բացի 9609 ապրանքային դիրքում ընդգրկված արտադրատեսակներից՝».

12) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9608 20 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«– գրիչներ և նշիչներ թաղիքից կամ նրբաթաղիքից և այլ ծակոտկեն նյութերից՝ ծայրով».

13) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9608 ապրանքային դիրքի պարզաբանումների (2)-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«(2) Գրիչներ և նշիչներ թաղիքից կամ նրբաթաղիքից և այլ ծակոտկեն նյութերից, ներառյալ՝ թանաքով ինքնահոսների տեսակի շարքին դասվողները:».

14) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9615 11 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«– – կոշտ ռետինից կամ պլաստմասսաներից»:

6. VI հատորում՝

1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0808 30 100 0 ստորաենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Տանձի սիդրի արտադրության համար, խուռնաբեռն, օգոստոսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը».

2) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 11-րդ խմբի 1-ին լրացուցիչ ծանոթագրության առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

3) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1211 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Բույսեր և դրանց մասերը (ներառյալ՝ սերմերն ու պտուղները)՝ գլխավորապես որպես օծանելիքային, դեղագործական կամ միջատասպան, սնկասպան միջոցներ կամ նույնանման նպատակներով օգտագործվող, թարմ, պացեղրած, սառեցրած կամ չորացրած, ամբողջական կամ մանրացրած, մանրատած կամ աղացած».

4) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1212 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Եղջերածառի պտուղներ, ծովային և այլ ջրիմուռներ, շաքարի ճակնդեղ և շաքարեղեգն՝ թարմ, պաղեցրած, սառեցրած կամ չորացրած, մանրատած կամ չմանրատած. պտուղների կորիզներ և միջուկներ, բուսական ծագման այլ մթերքներ (ներառյալ՝ Cichorium intybus sativum տարատեսակի եղերդի չբոված արմատները), որոնք օգտագործվում են գլխավորապես սննդի մեջ՝ այլ տեղում չնշված կամ չներառված».

5) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 15-րդ խմբի 2 (Դ) (ա) (i) լրացուցիչ ծանոթագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«(i) մոմի պարունակությունը 350 մգ/կգ-ից ավելի է. կամ».

6) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1806 90 600 0 ստորաենթադիրքի պարզաբանումները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Տվյալ ստորաենթադիրքում ընդգրկվում են շոկոլադային մածուկները, անմիջապես 2 կգ կամ ավելի քիչ զուտ զանգվածով փաթեթվածքներում բաժնեծրարված:».

7) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1905 90 600 0 ստորաենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Քաղցրացնող նյութերի ավելացմամբ».

8) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2202 99 110 0 – 2202 99 190 0 ստորաենթադիրքերի պարզաբանումների վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Սովորաբար տվյալ միջոցները պետք է ապահովեն առողջական վիճակը և լավ ինքնազգացողությունը. այդ իսկ պատճառով դրանք տարբերվում են համաբուրավետիչ կամ քաղցրացնող նյութերի հավելումներով ջրից և 2202 ապրանքային դիրքի պարզաբանումների (Ա) կետի (1) ենթակետում նշված՝ 2202 10 000 ենթադիրքի այլ ըմպելիքներից:».

9) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2206 00 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Խմորման ենթարկված այլ խմիչքներ (օրինակ՝ սիդր, տանձի սիդր, մեղրաըմպելիք, սակե). խառնուրդներ՝ խմորված ըմպելիքներից ու խմորված ըմպելիքների և ոչ ալկոհոլային խմիչքների խառնուրդներ՝ այլ տեղում չնշված կամ չընդգրկված».

10) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբի 2-րդ լրացուցիչ ծանոթագրության (զ) կետի երրորդ և չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«– ավելի, քան նշված է II տողում՝ ISO 3016 մեթոդով հոսունության կորստի՝ 10°C ջերմաստիճանից ոչ պակաս ջերմաստիճանի պայմաններում.

– ավելի, քան նշված է I տողում, բայց ոչ ավելի, քան նշված է II տողում, եթե 25% ծավալային բաժինը կամ ավելին թորվում է 300°C ջերմաստիճանում՝ ISO 3405 մեթոդով (ASTM D 86 մեթոդին համարժեք), կամ եթե 25% ծավալային բաժնից պակաս մասը թորվում է 300°C ջերմաստիճանում և հոսունության կորստի ջերմաստիճանը գերազանցում է - 10°C ջերմաստիճանը՝ ISO 3016 մեթոդով: Տվյալ հարաչափերը տարածվում են լուծույթում 2-ից պակաս գունաչափական հատկանիշներ ունեցող թորամասերի և նյութերի վրա:».

11) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբի 2-րդ լրացուցիչ ծանոթագրության Կ լուծույթում և Մ մածուցիկության գունաչափական հատկանիշների համապատասխանության աղյուսակին հաջորդ երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

««Գունաչափական հատկանիշը Կ լուծույթում» եզրույթը նշանակում է նյութի գույնը, որը որոշվում է ISO 2049 մեթոդով (ASTM D 1500 մեթոդին համարժեք) այն բանից հետո, երբ նյութի մեկ բաժինը (ըստ ծավալի) խառնում են քսիլոլի, տոլուոլի կամ այլ համապատասխան լուծիչի 100 բաժին (ըստ ծավալի) քառաքլոր ածխածնի հետ: Գույնը պետք է որոշել լուծույթի գոյացումից անմիջապես հետո:».

12) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2710 19 710 0 – 2710 19 980 0 ստորաենթադիրքերի պարզաբանումների (1)-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«բ) ավելի, քան ներկայացված է՝ Կ լուծույթում ևւ Մ մածուցիկության գունաչափական հատկանիշների համապատասխանության աղյուսակի II տողում՝ հոսունության կորստի՝ 10°C ջերմաստիճանից ցածր ջերմաստիճանի պայմաններում. կամ».

13) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3405 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Կոշիկի վաքսեր և կրեմներ, կահույքի, հատակի, տրանսպորտային միջոցների թափքերի, ապակու կամ մետաղի փայլեցման միջոցներ և մաստիկաներ, մաքրող մածուկներ և փոշիներ ու նույնանման միջոցներ (այդ թվում՝ թուղթ, բամբակ, թաղիք կամ նրբաթաղիք, չգործված կտորեղեն, ծակոտկեն պլաստմասսաներ կամ ծակոտկեն ռետին` այդ միջոցներով ներծծված կամ ծածկված)՝ բացի 3404 ապրանքային դիրքում նշված մոմերից».

14) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3405 30 000 0 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Փայլեցնող և նույնանման միջոցներ տրանսպորտային միջոցների թափքերի համար՝ բացի մետաղների համար նախատեսված փայլեցնող միջոցներից».

15) [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

16) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3921 90 410 0 ստորաենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Շերտավոր, բարձր ճնշման, մեկ կամ երկու կողմերից գեղազարդված մակերևույթով».

17) [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

18) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4408 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Երեսապատման թերթեր (ներառյալ` շերտավոր փայտանյութի մասնատումից ստացված թերթերը)՝ սոսնձած նրբատախտակի կամ նույնանման շերտավոր փայտանյութի համար, և այլ անտառանյութեր՝ երկայնակի սղոցմամբ կամ ճեղքմամբ, ռանդմամբ կամ կեղևահանմամբ ստացված, ռանդմամբ, հղկմամբ չմշակված կամ մշակված, սերտակցված կամ չսերտակցված, ճակատային միացումներով կամ առանց դրանց, 6 մմ-ից ոչ ավելի հաստությամբ».

19) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4412 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Սոսնձած նրբատախտակ, նրբատախտակով երեսապատված պանելներ և նույնանման շերտավոր փայտանյութ».

20) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4412 ապրանքային դիրքի պարզաբանումների վեցերորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Որպես հատակի պանելներ (տես, նասնավորապես, տվյալ ապրանքային դիրքի պարզաբանումների չորրորդ պարբերությունը) օգտագործվող՝ սոսնձած նրբատախտակը, նրբատախտակով երեսապատված պանելները և նույնանման շերտավոր փայտանյութն ընդգրկում են միայն այն պանելները, որոնք 2,5 մմ-ից պակաս հաստությամբ փայտանյութի շերտ ունեն (բարակ նրբատախտակ):».

21) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4415 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Արկղեր, տուփեր, փաթեթավորման վանդակներ, թմբուկներ և նույնանման տարաներ փայտանյութից. փայտե մալուխային թմբուկներ. փայտե ընդկալներ, արկղի տակդիրներ և բեռնման այլ վահաններ. փայտե կողապատեր».

22) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4415 20 200 0 և 4415 20 900 0 ստորաենթադիրքերի պարզաբանումների անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ընդկալներ, արկղի տակդիրներ և բեռնման այլ վահաններ. կողապատեր».

23) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4417 00 000 0 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Փայտանյութից գործիքներ, գործիքների պատյաններ և բռնակներ, ավելների կամ խոզանակների մասեր և բռնակներ. կոշիկի փայտե կաղապարներ և առձգիչներ».

24) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4420 90 100 0 ստորաենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Փայտե արտադրատեսակներ՝ խճանկարային և փայտե արտադրատեսակներ՝ դրվագազարդ».

25) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4601 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հյուսածո և հյուսքի համար նախատեսված նյութերից ստացված նույնանման արտադրատեսակներ՝ շերտերի կամ ժապավենների տեսքով իրար չմիացված կամ միացված, հյուսքի համար նյութեր, հյուսածո և հյուսքի համար նախատեսված նյութերից ստացված նույնանման արտադրատեսակներ՝ զուգահեռ ոլորաթելերի տեսքով գործված կամ թերթերի ձևով հյուսած, ավարտուն կամ ոչ ավարտուն (օրինակ՝ գորգիկներ, խսիրներ, փեղկավարագույրներ)».

26) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4805 50 000 0 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Տանիքածածկի թուղթ և ստվարաթուղթ».

27) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4820 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Գրանցամատյաններ, հաշվապահական գրքեր, գրառումների տետրեր, պատվերները գրանցելու գրքեր, անդորրագրերի գրքույկներ, նոթատետրեր՝ նամակների, հուշագրությունների համար, օրագրեր և նույնանման արտադրատեսակներ, տետրեր, ծծիչ թղթերով նոթատետրեր, հանովի կազմեր (փոխովի թերթիկների համար և այլ), թղթապանակներ, արագակարներ, ինքնապատճենահանող՝ գործին առնչվող ձևաթղթեր, թերթերով միջադրած պատճենահանող հավաքածուներ և թղթից կամ ստվարաթղթից գրասենյակային այլ ապրանքներ. ալբոմներ՝ նմուշների կամ հավաքածուների համար և գրքի կազմեր՝ թղթից կամ ստվարաթղթից».

28) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5308 10 000 0 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

29) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5810 10 100 0 և 5810 10 900 0 ստորաենթադիրքերի պարզաբանումների անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ասեղնագործվածքներ` առանց տեսանելի հիմքի».

30) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 6505 00 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Գլխարկներ և գլխի այլ հարդարանքներ` տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ կամ ժանյակի, թաղիքի կամ նրբաթաղիքի կամ այլ մանածագործական նյութերի ամբողջական կտորներից (բայց ոչ շերտերից) պատրաստված, աստառով կամ առանց աստառի, կամ վերջնամշակված կամ առանց վերջնամշակման. ցանցեր՝ մազերի համար, ցանկացած նյութից, աստառով կամ առանց աստառի կամ վերջնամշակված կամ առանց վերջնամշակման».

31) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 6802 10 000 0 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Սալիկներ, խորանարդիկներ և նույնանման արտադրատեսակներ` ուղղանկյան (ներառյալ՝ քառակուսին) կամ այլ ձևով, որոնց ամենամեծ կողը կարող է ներգծվել 7 սմ-ից պակաս կողմ ունեցող քառակուսու մեջ. գրանուլներ, փշրանք և փոշի՝ արհեստական, ներկած».

32) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7201 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Վերամշակելի և հայելային թուջ՝ ձուլակոճղերով, մետաղակոճղերով կամ այլ առաջնային ձևերով».

33) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7201 50 100 0 ստորաենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Վերամշակելի լեգիրված թուջ, 0,3% զանգվածային բաժնից ոչ պակաս, բայց 1% զանգվածային բաժնից ոչ ավելի տիտան և 0,5% զանգվածային բաժնից ոչ պակաս, բայց 1% զանգվածային բաժնից ոչ ավելի վանադիում պարունակող».

34) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8429 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Բուլդոզերներ (մղաններ)` ոչ դարձկեն կամ դարձկեն հարթաշերեփով, ուղեհարթիչներ, հարթիչներ, կեռաշերեփներ (սկրեպերներ), մեխանիկական բահեր, էքսկավատորներ, միաշերեփ բեռնիչներ, տոփանիչ մեքենաներ և ճանապարհային գլանիվներ, ինքնագնաց».

35) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8511 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Էլեկտրասարքավորումներ ներքին այրման շարժիչների վառման կամ գործարկման համար` կայծային բռնկմամբ կամ սեղմումային բոցավառմամբ (օրինակ` մագնետո, վառքի կոճեր, վառքի մոմեր, շիկացման մոմեր, մեկնարկիչներ), գեներատորներ (օրինակ՝ հաստատուն կամ փոփոխական հոսանքի) և այդ շարժիչների հետ օգտագործվող ընդհատիչներ».

36) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8607 11 000 0 – 8607 19 900 9 դիրքերի պարզաբանումների անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Սայլակներ, առանցքներ և անիվներ, ու դրանց մասերը».

37) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8607 11 000 0 – 8607 19 900 9 դիրքերի պարզաբանումների 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) սայլակներ գնացքաքարշերի համար.».

38) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9608 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Գրիչներ գնդիկավոր. գրիչներ և նշիչներ թաղիքից կամ նրբաթաղիքից և այլ ծակոտկեն նյութերից ծայրով. ինքնահոսներ թանաքով, ստիլոգրաֆներ և այլ գրիչներ. պատճենահան գրչածայրեր. մատիտներ՝ շարժական կամ սահող միջուկով. գրչածայրերի կալիչներ, մատիտների կալիչներ և նույնանման կալիչներ. վերը թվարկած արտադրատեսակների մասեր (ներառյալ կափարիչները և սեղմակները)՝ բացի 9609 ապրանքային դիրքում ընդգրկված արտադրատեսակներից»: