ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.01.1992-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1992/1-2(1005-1006) հունվար, Հոդ.25
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
27.01.1992
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.01.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

Ազատ գների և սակագների անցնելու կապակցությամբ և մինչև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից ակցիզային հարկի վերաբերյալ օրենքի ընդունումը, որոշում եմ.

1. 1992 թվականի փետրվարի 1-ից գինե-օղու արտադրանքի, շոկոլադի, ծխախոտի արտադրանքի, մարդատար ավտոմեքենաների ավտոդողերի, ոսկերչական արտադրանքի, մորթու և մորթեղենի, բարձրորակ ճենապակյա և բյուրեղապակյա արտադրանքի, գորգերի և գորգագործական արտադրանքի, բնական կաշվից հագուստի իրացումից գանձել ակցիզային հարկ:

2. Ակցիզային հարկ գանձել այն ձեռնարկություններից ու կազմակերպություններից, այդ թվում` օտարերկրյա ինվեստիցիաներով ձեռնարկություններից, ինչպես նաև ձեռնարկությունների` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող մասնաճյուղերից, բաժանմունքներից և այլ առանձնացված ստորաբաժանումներից, որոնք ինքնուրույն  արտադրում և իրացնում են ակցիզներով հարկվող ապրանքներ:

3. Սահմանել ակցիզային հարկի հետևյալ դրույքաչափերը.

 

Իրացված ապրանքների անվանումը

Դրույքաչափը տոկոսներով` իրացված ապրանքների գների նկատմամբ

Օղի

60

Լիկյոր-օղու արտադրանք

73

Խաղողի գինիներ

35

Կոնյակ

50

Շամպայն գինիներ

40

Շոկոլադ

34

Ծխախոտի արտադրանք`  

1-ին կարգի սիգարետներ ֆիլտրով

38

2-րդ և 3-րդ կարգի սիգարետներ ֆիլտրով

20

4-րդ կարգի սիգարետներ ֆիլտրով

9

Մարդատար ավտոմեքենաների ավտոդողեր

57

Ոսկերչական արտադրանք (ներառյալ ադամանդներով իրեր)

10

Մորթի և մորթեղեն (բացի ոչխարի, ճագարի և շան մորթուց)

30

Բարձրորակ ճենապակյա և բյուրեղապակյա արտադրանք

40

Գորգեր և գորգագործական արտադրանք  
(մեքենայական արտադրության),  
ներառյալ` ժակկարդային երկշերտ կիսաբրդյա

15

Բնական կաշվից հագուստ

30

 

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` 5-օրյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան ակտեր:

5. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
նախագահ`

Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

27 հունվարի 1992 թվականի,

քաղ. Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան