ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
23 ապրիլի 2019 թվականի |
թիվ 13 |
քաղ. Մոսկվա |
ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 30-րդ հոդվածին և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների ու կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23- ի համաձայնագրի 3-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 78 որոշմամբ հաստատված՝ Բժշկական կիրառության համար դեղամիջոցների գրանցման և փորձաքննության կանոնների համաձայն դեղապատրաստուկները գրանցելիս, վերագրանցելիս և գրանցման դոսյեները նշված կանոններին համապատասխանեցնելիս դրանց խմբավորման անվանումները կազմելուն ներկայացվող պահանջներում տարբերությունների վերացման նպատակներով,
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից 6 ամիսը լրանալուց հետո դեղապատրաստուկների խմբավորման անվանումները կազմելիս կիրառել Դեղապատրաստուկների խմբավորման անվանումները կազմելու կանոնները՝ հավելվածի համաձայն։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի ապրիլի 23-ի թիվ 13 հանձնարարականի |
ԿԱՆՈՆՆԵՐ
Դեղապատրաստուկների խմբավորման անվանումները կազմելու
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կանոնները մշակվել են ազդող նյութերի ու դեղապատրաստուկների ճիշտ ընտրության և բժշկական աշխատողների կողմից նշանակվելու համար դրանց նույնականացման, դեղագործական ոլորտի աշխատակիցների կողմից դեղատներից բացթողնման և պացիենտների կողմից ընդունման նպատակներով, ինչպես նաև գիտական համայնքի ներկայացուցիչների և առողջապահության ու դեղամիջոցների շրջանառության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) մասնագետների փոխգործակցության նպատակներով և պարունակում են դեղապատրաստուկների խմբավորման անվանումների կազմման կարգը։
2. Սույն կանոնների նպատակների համար խմբավորման անվանում ասելով հասկացվում է միջազգային չարտոնագրված անվանում չունեցող դեղապատրաստուկի կամ դեղապատրաստուկների համակցության անվանում, որն օգտագործվում է դրանք խմբի մեջ մեկ անվանման տակ միավորելու նպատակով՝ հիմք ընդունելով ազդող նյութերի նույն բաղադրությունը։
3. Խմբավորման անվանումը կիրառվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից տվյալ ազդող նյութի համար առաջարկված միջազգային չարտոնագրված անվանման բացակայության դեպքում։
4. Խմբավորման անվանումն անհրաժեշտ է Եվրասիական տնտեսական միության տարածքում շրջանառության սուբյեկտների կողմից դեղապատրաստուկները նույնականացնել թույլատրող՝ համընդհանուր անվանումներով դեղամիջոցների կիրառումն ապահովելու համար։
5. Խմբավորման անվանումները հարկավոր է ձևավորել որպես հնչողությամբ և գրությամբ տարբերվող՝ դեղամիջոցների այլ լայնորեն օգտագործվող անվանումների հետ շփոթելուց խուսափելու համար։
6. Անդամ պետության լիազորված մարմնի կողմից դեղապատրաստուկի ազդող նյութի անվանմանը խմբավորման անվանման կարգավիճակ տալ նշանակում է, որ այդ անվանումը չի կարող գրանցվել որպես մտավոր սեփականության օբյեկտ և դասվում է դեղապատրաստուկների ազդող նյութերի չարտոնագրված անվանումների խմբին։ Ելնելով դրանից՝ խմբավորման անվանումները կարող են օգտագործվել առանց որևէ սահմանափակման՝ դեղապատրաստուկների նույնականացման համար, ինչպես նաև որպես վերարտադրված դեղապատրաստուկների անվանումներ։
7. Դեղապատրաստուկին տրվում է նույն խմբավորման անվանումը, ինչ այն ազդող նյութին, որից այն արտադրվում է։ Եթե ազդող նյութը ակտիվ և ոչ ակտիվ մասի ածանցյալ է (օրինակ՝ հիդրատ, աղ, բարդ եթեր և այլն), ապա դրա քիմիական կառուցվածքի ճշգրիտ արտացոլման համար (օրինակ՝ դեղապատրաստուկի բաղադրության մեջ դրա անվանումը նշելիս կամ դեղապատրաստուկի առևտրային անվանման մեջ օգտագործելիս) կիրառվում է վերափոխված խմբավորման անվանումը, որը կազմված է խմբավորման անվանումից և ազդող նյութի ոչ ակտիվ մասի անվանումից։
8. Նոր գրանցվող դեղապատրաստուկի խմբավորման անվանումը չպետք է հնչյունակազմական և տառագրական առումով կրկնի բաղադրությամբ և ազդեցությամբ տարբերվող՝ արդեն գրանցված դեղապատրաստուկի անվանումը։
9. Խմբավորման անվանումների կարգավիճակ ունեցող անվանումներն ընտրվում են Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների համապատասխան տեղեկատուի օպերատորի կողմից։
10. Խմբավորման անվանումներն ընտրվում են ինչպես որոշակի նյութերի համար, որոնք կարող են ոչ երկիմաստ բնութագրվել քիմիական անվանմամբ (կամ բանաձևով), այնպես էլ նյութերի խառնուրդների համար, որոնց բաղադրիչներն ամբողջությամբ բնութագրված չեն և առանձին ներառված չեն խմբավորման անվանումներում։
11. Խմբավորման անվանումներ տրվում են նաև դեղաբուսական հումքին, բուսական դեղագործական բաղադրամասերին (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկներին) և դեղաբուսական պատրաստուկներին, ինչպես նաև այն նյութերին, որոնք երկար ժամանակ օգտագործվել են բժշկական նպատակներով հայտնի անվանումների տակ (օրինակ՝ ալկալոիդներ (կոդեին)) կամ հասարակ քիմիական անվանումների տակ (օրինակ՝ կաթնաթթու)։ Նաև կարող են օգտագործվել քիմիական անվանումների հիմքով կրճատումներ՝ լոկանտները, գծիկները հանելու հաշվին և այլն։
II. Խմբավորման անվանումների կազմմանն ուղղված ընդհանուր մոտեցումները
12. Խմբավորման անվանումների համար հարկավոր է ընտրել բնորոշ հնչողություն և գրություն։ Ազդող նյութերի համակցություն պարունակող դեղապատրաստուկների համար խմբավորման անվանումներ ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ առանձնահատկությունները՝
ա) եթե դեղապատրաստուկի բաղադրության մեջ մտնում են 2 և ավելի ազդող նյութեր, ապա խմբավորման անվանումը միջազգային չարտոնագրված անվանումների և (կամ) ազդող նյութերի խմբավորման անվանումների թվարկում է՝ այբբենական կարգով՝ տարանջատելով «+» նշանով.
բ) եթե մեկ կամ մի քանի ազդող նյութերի դեղաբանական ակտիվությունն ուղղակիորեն կապված չէ դեղապատրաստուկի դեղաբանական ազդեցության հետ, այլ օժանդակում է (օրինակ՝ նվազեցնում է այլ ազդող նյութի անցանկալի ռեակցիաները), ապա այդ ազդող նյութի (ազդող նյութերի) անվանումը նշվում է խմբավորման անվանումների վերջում՝ քառակուսի փակագծերում՝ անկախ այբբենական կարգից։
13. Խմբավորման անվանումները հարկավոր է ձևավորել գոյություն ունեցող առևտրային անվանումներից տարբերվող անվանումներով՝ հեղինակային և այլ իրավունքների խախտման հնարավորությունը բացառելու համար։ Այդ կապակցությամբ՝ քիմիական սինթեզի միջոցով ստացվող ազդող նյութերի համար առաջարկվում է որպես հիմք ընդունել միացության քիմիական անվանումը։
14. Աղերի ձևով օգտագործվող նյութերի խմբավորման անվանումները կիրառվում են ակտիվ հիմքի կամ թթվի նկատմամբ։ Միևնույն ակտիվ նյութի տարբեր աղերի կամ եթերների խմբավորման անվանումները (վերափոխված խմբավորման անվանումները) տարբերվում են միայն ոչ ակտիվ թթվի կամ հիմքի անվանումից։
15. Ամոնիումի չորրորդային միացություն պարունակող նյութերի համար կատիոնն ու անիոնը հարկավոր է նշել որպես չորրորդային աղի առանձին բաղադրիչներ, ոչ թե որպես ամինի աղ։
16. Հարկավոր է հրաժարվել առանձին տառեր կամ թվեր, ինչպես նաև գծիկ օգտագործելուց։ Քիմիական անվանումից ցանկալի է հանել լոկանտները և փակագծերը։
III. տները և փակագծե
17. Եթե հայտնի է նյութի ստերեոքիմիական կառուցվածքը, ապա այդ տեղեկատվությունը նշվում է նյութի քիմիական անվանման (անվանումների) մեջ և ծառայում է այդ նյութի նույնականացման համար։ Խմբավորման անվանումը կարող է նույնականացնել ռացեմիկ խառնուրդը, ձախ պտտվող կամ աջ պտտվող իզոմերները։ Եթե պետք է կազմել խմբավորման անվանում տարբեր էնանտիոմերների կամ ռացեմիկ խառնուրդների համար, ապա գոյություն ունեցող խմբավորման անվանմանը հարկավոր է ավելացնել հետևյալ նախածանցները՝
ա) ձախ պտտվող իզոմերների համար՝ լևո- [лево-] նախածանցը.
բ) աջ պտտվող իզոմերների համար՝ դեքս- [декс-] նախածանցը.
գ) ռացեմիկ խառնուրդի համար՝ ռաց- [рац-] նախածանցը։
IV. Ռադիոակտիվ նյութեր
18. Ռադիոակտիվ ատոմներ պարունակող դեղապատրաստուկների խմբավորման անվանումները ներառում են հետևյալ բաղադրիչները՝
ա) ռադիոակտիվ ատոմ պարունակող նյութի անվանումը.
բ) իզոտոպի զանգվածային թվի նշագիրը՝ վերին թվային ինդեքսի ձևով, տարրի պայմանանշանից առաջ.
գ) տարրի պայմանանշանը.
դ) կրիչ ազդակի անվանումը՝ առկայության դեպքում։
V. Կենսաբանական նյութերի հատուկ խմբերը
1. Պեպտիդները, գլիկոպեպտիդները, պրոտեինները և գլիկոպրոտեինները
19. Պեպտիդների (պրոտեինների) խմբավորման անվանումները ներառում են՝
ա) գլխավոր նյութի համար հիմք, օրինակ՝
- պոեթին [-поэтин] (էրիթրոպոեթինի ածանցյալների համար).
- իրուդին [-ирудин] (հիրուդինի ածանցյալների համար).
- կոգ [-ког] (արյան մակարդման գործոնների համար).
բ) հիմքի ընդլայնման միջոցով ենթախմբի նշում (օրինակ՝ -էպտակոգ
[-эптаког], -օկտոկոգ [-октоког]).
գ) պատահական նախածանց (ամինաթթուների տարբեր հերթականությամբ նյութերի համար).
դ) հունական այբուբենի տառի ձևով լրացում՝ որպես անվանման երկրորդ մաս, որը բաղկացած է 2 բառից (ամինաթթուների նույնական հերթականությամբ, սակայն գլիկոզիլացման տարբեր տեսակներով գլիկոզիլացված նյութերի համար)։
2. Արյան մակարդման գործոնները
20. Արյան մակարդման ռեկոմբինանտ գործոնների խմբավորման անվանումներում օգտագործվում են հետևյալ հիմքերը՝
(-) կոգ [(-) ког] (արյան կոագուլացման գործոնների համար).
(-) էպտակոգ [(-) эптаког] (VII գործոնի համար).
(-) օկտոկոգ [(-) октоког] (VIII գործոնի համար).
(-) նոնակոգ [(-) нонаког] (IX գործոնի համար)։
Նախածանցն անհրաժեշտ է, եթե ամինաթթուների հերթականությունը չի համապատասխանում բնական նյութին։ Համաձայն ընդհանուր ռազմավարության՝ a, β և այլ տառեր ավելացվում են գլիկոպրոտեինների անվանումներին։ Երբ պահանջվում է «ակտիվացված» [«активированный»] լրացուցիչ նշումը (օրինակ՝ արյան կոագուլացման VIIa գործոնի համար), այդ բառն ամբողջությամբ ներկայացվում է փակագծերում անվանումից հետո։
3. Գաղութախթանիչ գործոններ
21. Գաղութախթանիչ գործոնների խմբավորման անվանումներում օգտագործվում են հետևյալ հիմքերը՝
ա) գաղութախթանիչ գործոնների համար ընդհանուր հիմք՝ ստիմ [стим].
բ) տարբեր կատեգորիաների համար օժանդակ հիմքեր՝
- դիստիմ [-дистим] (գաղութախթանիչ գործոնների 2 տարբեր տեսակների համակցության համար).
- գրաստիմ [-грастим] (գրանուլոցիտների գաղութախթանիչ գործոնով նյութի համար (G-CSF)).
- գրամոստիմ [-грамостим] (գրանուլոցիտների մակրոֆագերի գաղութախթանիչ գործոնով նյութի համար (GM-CSF)).
- մոստիմ [-мостим] (մակրոֆագերի խթանիչ գործոնով նյութի համար (M-CSF)).
- պլեստիմ [-плестим] (ինտերլեյկին-3-ի ածանցյալների և անալոգների համար)։
4. Ֆերմենտներ (էնզիմներ)
22. Ֆերմենտների (էնզիմների) խմբավորման անվանումներում որպես ընդհանուր հիմք օգտագործվում է -ազա [-аза] վերջավորությունը։ Օժանդակ հիմքերով նշվում է նյութի ծագումը։ Օրինակ՝ հյուսվածքային պլազմինոգենի ակտիվարարների կամ ուրոկինազային տեսակի պլազմինոգենի ակտիվարարների խմբի խմբավորման անվանման մեջ -ազա [-аза] ընդհանուր հիմքին ավելացվում են՝
ա) սուպերօքսիդդիսմուտազի ակտիվության նշագիրը՝ -դիսմազա [-дисмаза].
բ) հյուսվածքային տեսակի պլազմինոգենի ակտիվարարի ակտիվության նշագիրը՝ -տեպլազա [-теплаза].
գ) նշված տեսակի պլազմինոգենի ակտիվարարի ակտիվության նշագիրը՝ -ուպլազա [-уплаза].
դ) պլազմոգենի ակտիվարարի ակտիվության նշագիրն այլ ֆերմենտների հետ համակցությամբ՝ -դիպլազա [-диплаза]։
5. Էրիթրոպոեթիններ
23. Էրիթրոպոեթինների խմբավորման անվանումներում օգտագործվում է -պոեթին [-поэтин] հիմքը՝ հունական այբուբենի տառի ձևով լրացմամբ, որն արտահայտում է ամինաթթուների հերթականության մեջ միացությունների միջև տարբերությունները, քանի որ մարդու էրիթրոպոեթինները տարբերվում են գլիկոզիլացման տեսակով։ Ամինաթթուների տարբեր հերթականությամբ նյութերի խմբավորման անվանումներում օգտագործվում է -պոեթին [-поэтин] հիմքը, որին ավելացվում է պատահականորեն ընտրված նախածանց (օրինակ՝ էրիթրոպոեզի վրա ազդող՝ արյան աճի գործոնների նշագիրը՝ -էպոեթին [-эпоэтин])։
6. Աճի գործոններ
24. Աճի գործոնների խմբավորման անվանումներում օգտագործվում է ընդհանուր -երմին [-ермин] հիմքը։
25. Օժանդակ հիմքերը թույլ են տալիս տարբերել աճի գործոնների տարբեր տեսակները (օրինակ՝ աճի էպիդերմալ գործոններ, օդոնտոբլաստների աճի գործոններ և ինսուլինային տեսակի աճի գործոններ)։
26. Ուռուցքների նեկրոզի գործոնների (TNF) համար խմբավորման անվանումներ ընտրելիս դրանք դասակարգվում են այնպես, ինչպես աճի գործոնները։
Օրինակ՝ օգտագործվում են հետևյալ օժանդակ հիմքերը՝
- դերմին [-дермин] (աճի էպիդերմալ գործոնների համար).
- ֆերմին [-фермин] (օդոնտոբլաստների աճի գործոնների համար).
- ներմին [-нермин] (ուռուցքների նեկրոզի գործոնների (TNF) համար).
- պլերմին [-плермин] (թրոմբոցիտների աճի գործոնների համար).
- սերմին [-сермин] (աճի ինսուլինանման գործոնների համար).
- տերմին [-термин] (աճի փոխակերպող գործոնի համար).
- բերմին [-бермин] (անոթների էնդոթելիումի աճի գործոնների համար)։
7. Աճի հորմոններ
27. Աճի հորմոնների խմբավորման անվանումներում օգտագործվում է սոմ- [сом-] հիմքը։ Մարդու օրգանիզմի կողմից արտադրվող նյութերին չվերաբերող նյութերի համար հիմքին ավելացվում են դրանց հատուկ կառուցվածքն արտահայտող ածանցներ։
Օրինակ՝ սոմ- [сом-] հիմքին ավելացվում են՝
- բով [-бов] (ցլի տեսակի նյութերի համար).
- պոր [-пор] (խոզի տեսակի նյութերի համար).
- սալմ [-салм] (սաղմոնի տեսակի նյութերի համար)։
8. Հիրուդինի անալոգները
28. Հիրուդինը բժշկական տզրուկներից ստացված հակակոագուլյանտի հայտնի անվանում է։ Հիրուդինի անալոգները ոչ գլիկոզիլացված պոլիպեպտիդներ են, որոնք արտադրվում են ռեկոմբինացիոն, կենսատեխնոլոգիական մեթոդով։ Իրուդին [-ирудин] հիմքն օգտագործվում է հիրուդինի անալոգների խմբավորման անվանումներում, իսկ պատահականորեն ընտրված նախածանցով բնութագրվում են ամինաթթուների տարբեր հերթականությամբ նյութերը։
9. Հորմոնների մշակումը խթանող և արգելակող պեպտիդներ
29. Հորմոնների մշակումը խթանող պեպտիդների խմբավորման անվանումներում օգտագործվում է -ռելին [-релин] ընդհանուր հիմքը։
Հորմոնների մշակումն արգելակող պեպտիդների խմբավորման անվանումներում օգտագործվում է -ռելիքս [-реликс] հիմքը։
Օրինակ՝ -ռելին [-релин] հիմքին ավելացվում են՝
- մո [-мо] (աճի հորմոնի մշակումը խթանող պեպտիդների համար).
- թի [-ти] (տիրեոթրոպ հորմոնի մշակումը խթանող հորմոնների անալոգների համար)։
10. Ինտերլեյկիններ
30. Ելնելով նոր առաջացող ինտերլեյկիններին խմբավորման անվանումների տրման անհրաժեշտությունից՝ կիրառվում են հետևյալ աղյուսակում ներկայացված հետևյալ հիմքերը ռեկոմբինանտ ինտերլեյկինների համար՝
|
Ինտերլեյկինի տեսակը |
Խմբավորման անվանումների հիմքը |
|
ԻԼ-1 |
-նակին [-накин] |
|
ԻԼ-2 |
-լեյկին [-лейкин] |
|
ԻԼ-3 |
-պլեստիմ [-плестим] |
|
ԻԼ-6 |
-եքսակին [-ексакин] |
|
ԻԼ-8 |
-օկտակին [-октакин] |
|
ԻԼ-11 |
-ելվեկին [-елвекин] |
|
ԻԼ-12 |
-դոդեկին [-додекин] |
|
ԻԼ-13 |
-տրեդիկին [-тредикин] |
|
ԻԼ-18 |
-իբոստադեկին [-ибостадекин] |
31. Գլիկոզիլացված ինտերլեյկինների խմբավորման անվանումներում a, β և այլ տառերի հետ օգտագործվում են գլիկոզիլացված պրոտեինների անվանումներ՝ սույն կանոնների 19-րդ կետին համապատասխան։
11. Ինտերլեյկինի ռեցեպտորների անտագոնիստներ
32. Ինտերլեյկինի ռեցեպտորների անտագոնիստների խմբավորման անվանումներում օգտագործվում է ընդհանուր -կինրա [-кинра] հիմքը։ Անհատական նյութերի համար հիմքին ավելացվում են դրանց հատուկ կառուցվածքն արտահայտող ածանցներ՝
- նա [-на] (ինտերլեյկին-1-ի ռեցեպտորների անտագոնիստների համար (ԻԼ-1)).
- տրա [-тра] (ինտերլեյկին-4-ի ռեցեպտորների անտագոնիստների համար (ԻԼ-4))։
12. Հիպոֆիզի հորմոններ
33. Տեսական և կիրառական քիմիայի հարցերով միջազգային միության (IUРАС) ու Կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության միջազգային միության (IUB) կողմից առաջարկված -տրոպին [-тропин] հիմքն օգտագործվում է այն նյութերի խմբավորման անվանումներում, որոնց ամինաթթվային հերթականությունը նույնական է մարդու օրգանիզմում գոյություն ունեցող հորմոնին։ Հունական այբուբենի տառի՝ որպես երկրորդ անվանման, ավելացումը թույլ է տալիս տարբերակել կենսատեխնոլոգիական մեթոդով արտադրված նյութերի գլիկոզիլացման տեսակների միջև տարբերությունները։
Օրինակ՝ -տրոպին [-тропин] հիմքին ավելացվում են՝
- գոնադո [-гонадо] (սեռական գեղձերը խթանող հորմոնների համար).
- ֆոլլի [-фолли] (ֆոլիկուլները խթանող հորմոնների համար).
- լյու [-лю] (լյուտեինացնող հորմոնի համար)։
13. Մոնոկլոնալ հակամարմիններ
34. Մոնոկլոնալ հակամարմինների խմբավորման անվանումները կազմելու համար կիրառվում է հետևյալ սխեման՝
ա) -մաբ [-маб] ընդհանուր հիմքի նշումը.
բ) հակամարմնի ծագումը նշող օժանդակ հիմքի ավելացումը՝
- ու- [-у-] (մարդուց ստացած հակամարմնի համար).
- ի- [-и-] (պրիմատների օրգանիզմում մշակված հակամարմնի համար).
- ա- [-а-] (առնետների օրգանիզմում մշակված հակամարմնի համար).
- օ- [-о-] (մկների օրգանիզմում մշակված հակամարմնի համար).
- ե- [-е-] (կրծողների օրգանիզմում մշակված հակամարմնի համար՝ բացառությամբ առնետների և մկների).
- քսի- [-кси-] (խիմերային հակամարմնի համար).
- զու- [-зу-] (մարդկայնացված հակամարմնի համար)։
Խիմերային են այն հակամարմինները, որոնցում մարդու իմունոգլոբուլինի ծանր և թեթև շղթաների տարբերակվող դոմեններն արգելված են այլ ծագման իմունոգլոբուլինի համապատասխան դոմեններով (մեծ մասամբ կրծողներից (մկներից կամ առնետներից) ստացված), որոնք ունեն պահանջվող հակագենային յուրահատկությունը։
Մարդկայնացված են այն հակամարմինները, որոնցում իմունոգլոբուլինի յուրաքանչյուր շղթայի տարբերակվող դոմենների 3 կարճ հիպերտարբերակվող հերթականությունները (հատվածներ, որոնց հաշվին կատարվում է հակագենի փոխլրացնող կապումը (CDRs)) ունեն մկան (կամ այլ) ծագում և ներկառուցված են մարդու իմունոգլոբուլինի տարբերակվող դոմենների կառուցվածքի մեջ։ Հիպերտարբերակվող հերթականության այլ փոփոխություններ կարող են սահմանվել հակագենն ավելի լավ կապելու համար։
Ռեկոմբինանտ են այն մարդկային հակամարմինները, որոնցում մարդու իմունոգլոբուլինի ծանր և թեթև շղթաների տարբերակվող դոմենները համակցված են մարդու իմունոգլոբուլինի կայուն շրջանի հետ.
գ) նպատակային պաթոլոգիան կամ նպատակային խումբը նշող օժանդակ հիմքի ավելացումը՝
- բա(կ)- [-ба(к)-] (բակտերիալ վարակների բուժման համար).
- ցի(ր)- [-ци(р)-] (սրտանոթային համակարգի վրա ազդելու համար).
- օս- [-ос-] (ոսկրային համակարգի վրա ազդելու համար).
- լի(մ)- [-ли(м)-] (իմունոմոդուլացնող գործողության համար).
- լե(ս)- [-ле(с)-] (բորբոքային ախտահարվածության վրա ազդելու համար).
- վի(ր)- [-ви(р)-] (վիրուսային վարակների բուժման համար).
- կո(լ)- [-ко(л)-] (հաստ աղիքում չարորակ նորագոյացությունների բուժման համար).
- գո(տ)- [-го(т)-] (ամորձիներում չարորակ նորագոյացությունների բուժման համար).
- գո(վ)- [-го(в)-] (ձվարաններում չարորակ նորագոյացությունների բուժման համար).
- մա(ր)- [-ма(р)-] (կաթնագեղձում չարորակ նորագոյացությունների բուժման համար).
- մե(լ)- [-ме(л)-] (մելանոմաների ձևով չարորակ նորագոյացությունների բուժման համար).
- պր(ո)- [-пр(о)-] (շագանակագեղձում չարորակ նորագոյացությունների բուժման համար).
- տու(մ)- [-ту(м)-] (չարորակ նորագոյացությունների այլ տեղայնացումների համար)։
Արտասանելու հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում օժանդակ հիմքի վերջին տառը կարող է բաց թողնվել.
դ) այն նախածանցի պատահական ընտրության միջոցով ավելացում, որը կապահովի հստակ անվանման ձևավորումը.
ե) անվանման մեջ երկրորդ բառի ավելացում (այն դեպքում, երբ մոնոկլոնալ հակամարմինը նշված է ռադիոակտիվ իզոտոպով և այլ քիմիական նյութի հետ բարդ միացություն է, օրինակ՝ տոքսինի հետ): Այդ բարդ միացության անվանումը լրացվում է առանձին երկրորդ բառով կամ համապատասխանող քիմիական նշագրով: Երբ մոնոկլոնալ հակամարմինները միացված են տոքսինի հետ, օգտագործվում է տոքսա- [токса-] հիմքը՝ որպես տոքսինի համար ընտրված անվանման մաս:
Այն դեպքում, երբ մոնոկլոնալ հակամարմինն օգտագործվում է որպես ռադիոիզոտոպի կրիչ, այդ իզոտոպը խմբավորման անվանման մեջ հարկավոր է նշել առաջինը (օրինակ՝ տեխնեցիումի (99mTc) պինտումոմաբ (Pintumomab)):
VI. Իմունոլոգիական ազդող նյութերի խմբավորման անվանումներ կազմելը (բացառությամբ մոնոկլոնալ հակամարմինների)
35. Կենսաբանական դեղապատրաստուկի խմբավորման անվանումն սկսվում է անվանումների խմբից («Պատվաստանյութ» [«Вакцина»], «Անատոքսին» [«Анатоксин»], «Շիճուկ» [«Сыворотка»], «Իմունոգլոբուլին» [«Иммуноглобулин»], «Պրոբիոտիկ» [«Пробиотик»], «Բակտերիոֆագ» [«Бактериофаг»], «Ալերգեն» [«Аллерген»], «Ալերգոիդ» [«Аллергоид»] և այլն):
36. «Պատվաստանյութեր» [«Вакцины»] և «Անատոքսիններ» [«Анатоксины»] խմբերի համար պատրաստուկի խմբավորման անվանման մեջ («Պատվաստանյութ» [«Вакцина»] կամ «Անատոքսին» [«Анатоксин»]) խմբին պատկանելությունը ցույց տվող բառից հետո նշվում է՝
ա) վարակը կամ վարակները, որոնց կանխարգելման համար նախատեսված է պատրաստուկը (օրինակ՝ «Դիֆտերիայի կանխարգելման համար պատվաստանյութ» [«Вакцина для профилактики дифтерии»] կամ ««Ա» սերոտիպի մենինգոկոկային վարակի կանխարգելման համար պատվաստանյութ» [«Вакцина для менингококковой инфекции серотипа «А»»]).
բ) կենսաբանական վիճակը (պատվաստանյութերի համար) («կենդանի» [«живая»], «չակտիվացված» [«инактивированная»]).
գ) հակագենի կառուցվածքը (օրինակ՝ «պոլիսախարիդային» [«полисахаридная»], «ամբողջական բջջային» [«цельноклеточная»], «քիմիական» [«химическая»]).
դ) ստացման մեթոդը (օրինակ՝ «ադսորբված» [«адсорбированная»], «զուգակցված» [«конъюгированная»]):
37. «Հակատոքսիններ» [«Антитоксины»] (շիճուկներ) և «Իմունոգլոբուլիններ» [«Иммуноглобулины»] խմբերի համար խմբավորման անվանման մեջ («Հակատոքսին» [«Антитоксин»] (շիճուկ), «Իմունոգլոբուլին» [«Иммуноглобулин»]) խմբին պատկանելությունը ցույց տվող բառից հետո նշվում են՝
ա) հակատոքսինի (շիճուկի) համար՝ բակտերիալ տոքսինի անվանումը և տեսակային պատկանելությունը (օրինակ՝ «Պրկախտի ձիու հակատոքսին» [«Антитоксин столбнячный лошадиный»], «Ձիու հակատոքսին իժի թույնի դեմ» [«Антитоксин против яда гадюки лошадиный»]).
բ) տարբեր հակագեների նկատմամբ տարբեր հատկորոշման հակամարմիններ պարունակող իմունոգլոբուլինի համար՝ տեսակային պատկանելությունը (մարդ) և «նորմալ» [«нормальный»] բառը (օրինակ՝ «Մարդու նորմալ իմունոգլոբուլին» [«Иммуноглобулин человека нормальный»]).
գ) որոշակի վարակի հարուցիչի նկատմամբ հակամարմիններ պարունակող իմունոգլոբուլինի համար՝ տեսակային պատկանելությունը (մարդ, կենդանի), վարակը, որի դեմ օգտագործվում է պատրաստուկ, «հակա-» [«противо-»] կամ «անտի-» [«анти-»] նախածանցով, ածականով կամ «դեմ» [«против»] բառով (օրինակ՝ «Տզային էնցեֆալիտի դեմ իմունոգլոբուլին» [«Иммуноглобулин человека против клещевого энцефалита»], «Մարդու անտիցիտոմեգալովարակային իմունոգլոբուլին» [«Иммуноглобулин человека антицитомегаловирусный»], «Մարդու հակաստաֆիլոկոկային իմունոգլոբուլին» [«Иммуноглобулин человека противостафилококковый»], «Ձիու սիբիրախոցային իմունոգլոբուլին» [«Иммуноглобулин противосибиреязвенный лошадиный»]).
դ) հատուկ իմունոգլոբուլինների համար՝ տեսակային պատկանելությունը (մարդ, կենդանի), հիվանդությունը (ցուցումը), որի դեպքում օգտագործվում է պատրաստուկ (օրինակ՝ «Մարդու իմունոգլոբուլին անտիռեզուս Rho[D]» [«Иммуноглобулин человека антирезус Rho[D]»], «Մարդու իմունոգլոբուլին հակաալերգիական» [«Иммуноглобулин человека противоаллергический»], «Ճագարի իմունոգլոբուլին անտիթիմոցիտար» [«Иммуноглобулин антитимоцитарный кроличий»], «Ձիու իմունոգլոբուլին անտիթիմոցիտար» [«Иммуноглобулин антитимоцитарный лошадиный»]):
38. «Պրոբիոտիկներ» [«Пробиотики»] խմբի համար խմբի անվանումից հետո խմբավորման անվանման մեջ նշվում են՝
ա) մեկ շտամի բակտերիաներից ստացված պատրաստուկի համար՝ բակտերիաների ցեղային և տեսակային անվանումը՝ ռուսերեն, հոգնակի թվով և սեռական հոլովով (օրինակ՝ «բիֆիդում բիֆիդոբակտերիաների» [«бифидобактерий бифидум»], «աղիքային ցուպիկի բակտերիաների» [«бактерий кишечной палочки»]).
բ) մեկ տեսակի մի քանի շտամերի բակտերիաներից ստացված պատրաստուկի համար՝ բակտերիաների ցեղային և տեսակային անվանումը՝ ռուսերեն, հոգնակի թվով և սեռական հոլովով (օրինակ՝ «ացիդոֆիլ լակտոբակտերիաների» [«лактобактерий ацидофильных»]).
գ) միևնույն ցեղի տարբեր տեսակների մի քանի շտամերի բակտերիաներից ստացված պատրաստուկի համար՝ բակտերիաների ցեղային անվանումը՝ ռուսերեն, հոգնակի թվով և սեռական հոլովով (օրինակ՝ «լակտոբակտերիաների» [«лактобактерий»], «բիֆիդոբակտերիաների» [«бифидобактерий»]).
դ) տարբեր ցեղերի և տեսակների բակտերիաներից ստացված պատրաստուկի համար՝ բակտերիաների ցեղային և տեսակային անվանումը՝ ռուսերեն, հոգնակի թվով և սեռական հոլովով, տարանջատելով «+» նշանով (օրինակ՝ «բիֆիդում + աղիքային ցուպիկի բիֆիդոբակտերիաների» [«бифидобактерий бифидум + кишечной палочки»]).
ե) մեկ շտամի բակտերիաների հիմքով ստացված պատրաստուկի համար՝ «միաբաղադրիչ» [«однокомпонентный»] բառը.
զ) մի քանի շտամերի (տեսակների, ցեղերի) բակտերիաների հիմքով ստացված պատրաստուկի համար՝ «բազմաբաղադրիչ» [«многокомпонентный»] բառը.
է) ակտիվացված ածխի, կոլլոիդային դիօքսիդի կրեմնիումի մասնիկների կամ այլ սորբենտների վրա սորբված բակտերիաներից ստացված պատրաստուկի համար՝ նշում են «սորբված» [«сорбированный»] բառը.
ը) այն պատրաստուկի համար, որի բաղադրության մեջ, բացի բակտերիաներից մտնում են այլ բնույթի ակտիվ բաղադրիչներ (օրինակ՝ լիզոցիմ, վիտամիններ, միկրոտարրեր, հորմոններ և այլն)՝ «համակցված» [«комбинированный»] բառը:
39. «Բակտերիոֆագներ» [«Бактериофаги»] խմբի համար խմբավորման անվանման մեջ («Բակտերիոֆագ» [«Бактериофаг»]) խմբին պատկանելությունը ցույց տվող բառից հետո նշվում են՝
ա) բակտերիոֆագներով լիզացվող մեկ ցեղի բակտերիաների լիզատների հիման վրա ստացված պատրաստուկի համար՝ բակտերիաների լիզացվող ցեղի ռուսերեն անվանումը (օրինակ՝ «կլեբսիել բակտերիաների» [«бактерий клебсиелл»], «պրոթեի բակտերիաների» [«бактерий протея»], «ստաֆիլոկոկի բակտերիաների» [«бактерий стафилококка»]).
բ) բակտերիոֆագներով լիզացվող մի քանի ցեղերի բակտերիաների լիզատների հիման վրա ստացված պատրաստուկի համար՝ լիզացվող բակտերիաների բոլոր ցեղերի ռուսերեն անվանումները՝ տարանջատելով «+» նշանով (օրինակ՝ «աղիքային ցուպիկի + պրոթեի բակտերիաների» [«бактерий кишечной палочки + протея»]).
գ) մեկ ցեղի բակտերիաների հիման վրա ստացված պատրաստուկի համար՝ «միաբաղադրիչ» [«однокомпонентный»] բառը.
դ) մի քանի ցեղերի բակտերիաների հիման վրա ստացված պատրաստուկի համար՝ «բազմաբաղադրիչ» [«многокомпонентный»] բառը:
40. «Ալերգեններ» [«Аллергены»] և «Ալերգոիդներ» [«Аллергоиды»] խմբերի համար խմբավորման անվանման մեջ («Ալերգեն» [«Аллерген»], «Ալերգոիդ» [«Аллергоид»]) խմբին պատկանելությունը ցույց տվող բառից հետո նշվում են՝
ա) մոնոպատրաստուկների համար՝ արտազատման աղբյուրի (օրինակ՝ «նարնջից» [«из апельсина»], «տնային փոշուց» [«домашней пыли»], «ծովախոզուկի բրդից» [«из шерсти морской свинки»]) կամ վարակի անվանումը, որի դիմաց գրվում է պատրաստուկի անվանումը՝ ածականով (օրինակ՝ «տուլյարեմիային» [«туляремийный»], «տուբերկուլյոզային» [«туберкулезный»] և այլն).
բ) բազմաբաղադրիչ ալերգենների (ալերգոիդների) համար արտազատման մի քանի աղբյուրների անվանումը՝ խմբի անվանումից առաջ «միքստ-» [«микст-»] նախածանցով (օրինակ՝ «Տզի + տնային փոշու միքստ-ալերգեն Դերմատոֆագոիդես պտերոնիսինուս» [«Микст-аллерген клеща Дерматофагоидес птерониссинус + домашней пыли»], «Արևածաղկի + մոլախոտի միքստ-ալերգեն» [«Микст-аллерген подсолнечника + сорных трав»], «Կեչու + տխլենու + լաստենու ծաղկափոշու միքստ-ալերգոիդ» [«Микст-аллергоид пыльцевой березы + лещины + ольхи»]), որոնք դասավորված են այբբենական կարգով՝ «+» նշանով տարանջատված (օրինակ, եթե բաղադրության մեջ մտնում է մի քանի դաշտային խոտաբույսերի ծաղկափոշի, խմբավորման անվանումը ձևավորվում է դեղաբույսերի ցեղային և, անհրաժեշտության դեպքում, տեսակային ռուսերեն անվանումներից).
գ) կիրառման նշանակումը «համար» [«для»] բառով՝ «ախտորոշման համար», «ախտորոշման և բուժման համար», «բուժման համար» (օրինակ՝ «Ախտորոշման համար սննդային ալերգեն նարնջից» [«Аллерген пищевой из апельсина для диагностики»], «Բուժման համար կծկավոր ոզնախոտի ծաղկափոշու ալերգոիդ» [«Аллергоид пыльцевой ежи сборной для лечения»], «Ախտորոշման և բուժման համար կախովի կեչու փոշուց ալերգեն» [«Аллерген из пыли березы висячей для диагностики и лечения»])։
VII. Բարձր տեխնոլոգիական դեղապատրաստուկների համար խմբավորման անվանումներ կազմելը
1. Գենոթերապևտիկ դեղապատրաստուկներ
41. Գենոթերապևտիկ դեղապատրաստուկների խմբավորման անվանումը կազմված է երկու բառից, որոնք նշանակում են գենային և վեկտորային բաղադրիչներ:
42. Գենետիկական բաղադրիչի համար նշվում են՝
ա) պատահական նախածանց՝ տարբերվող անվանում ապահովելու համար, օրինակ՝
ալ- [ал-].
բետ- [бет-].
վալ- [вал-].
բ) միջածանց՝ գենի նույնականացման համար (հնարավորության դեպքում անհրաժեշտ է օգտագործել գոյություն ունեցող հիմքերը այլ կենսաբանական արտադրանքի համար), օրինակ՝
- երմին- [-ермин-] (աճի գործոն).
- ստիմ- [-стим-] (գաղութախթանիչ գործոններ).
- օկտոկոգ- [-октоког-] (արյան մակարդման գործոն VIII).
գ) ձայնավոր ածանց, օրինակ՝ -(օ) գենի.
43. Վեկտորային բաղադրիչի համար նշվում են՝
ա) պատահական նախածանց՝ տարբերվող անվանում ապահովելու համար.
բ) միջածանց՝ վեկտորի նույնականացման համար, օրինակ՝
- ադենո- [-адено-] (ադենովիրուս).
- լենտի- [-ленти-] (լենտիվիրուս).
- պարվո- [-парво-] (ադենոասոցացված վիրուս).
- ռետրո- [-ретро-] (ռետրովիրուս).
գ) ռեպլիկատիվ հատկությունների նշման համար ածանց՝
- վեկ [-век] (ոչ ռեպլիկատիվ վեկտորների համար).
- ռեպվեկ [-репвек] (ռեպլիկատիվ վեկտորների համար).
դ) պլազմիդային վեկտորների համար՝ -պլազմիդ [-плазмид]:
2. Բջջային թերապիայի համար նախատեսված պատրաստուկներ
44. Սոմատիկ բջիջների հիմքով դեղապատրաստուկների խմբավորման անվանումների կազմման համար կիրառվում է հետևյալ սխեման՝
ա) -սել [-сел] ընդհանուր հիմքի նշումը.
բ) պատահական նախածանցի նշումը, օրինակ՝
ալ- [ал-].
բետ- [бет-].
վալ- [вал-].
գ) բջիջների հետ անցկացվող մանիպուլյացիաներն արտահայտող առաջին միջածանցի ավելացումը՝ բացառությամբ ցիտոկինների օգտագործման (ակտիվացման համար պատրաստուկների), օրինակ՝
- գեն- [-ген-] (գենետիկորեն մոդիֆիկացված բջիջների համար).
- ֆուս- [-фус-] (բջջի հետ միաձուլում)։
Կարող են լինել մի քանի առաջին միածանցներ՝ բջիջների հետ անցկացվող տարբեր մանիպուլյացիաների դեպքում:
դ) բջիջների տեսակն արտահայտող երկրորդ միջածանցի ավելացումը, օրինակ՝
- դեն- [-ден-] (դենդրիտային բջիջներ).
- միո(բ)- [-мио(б)-] (միոբլաստներ).
- ֆի(բ)- [-фи(б)-] (ֆիբրոբլաստներ).
- կեր(ա)- [-кер(а)-] (կերատինոցիտներ).
Ընդ որում, առևտրային անվանման մեջ առաջարկվում է նշել օգտագործվող բջիջների տեսակը (աուտոլոգիական [аутологичный], ալոգենային [аллогенный] և քսենոգենային [ксеногенный]):
VIII. Բուսական դեղապատրաստուկների խմբավորման անվանումներ կազմելը
45. Կշռածրարված դեղաբուսական հումք հանդիսացող բուսական դեղապատրաստուկների և մեկ ցեղի դեղաբույսից արտադրված «մանրատած-մամլած գրանուլներ» [«гранулы резано-прессованные»] դեղաձևի բուսական դեղապատրաստուկների (միաբաղադրիչ պատրաստուկների) խմբավորման անվանումը ներառում է արտադրող բույսի ցեղային և տեսակային անվանումները՝ ռուսերեն և անդամ պետությունների պետական լեզուներով՝ նշելով բույսի օգտագործվող մասի ձևաբանական խումբը (օրինակ՝ «Դեղային վաղենակի ծաղիկներ» [«Календулы лекарственной цветки»], «Սրոհունդ խոցվածի խոտ» [«Зверобоя продырявленного трава»])։
46. Եթե կշռածրարված դեղաբուսական հումք հանդիսացող բուսական դեղապատրաստուկների արտադրության համար Եվրասիական տնտեսական միության դեղագրքի համապատասխան հոդվածով (իսկ դրա մեջ բացակայության դեպքում՝ անդամ պետությունների դեղագրքերի համապատասխան հոդվածներով) նախատեսված է արտադրող բույսի միևնույն ցեղի մի քանի տեսակների օգտագործումը, ապա խմբավորման անվանումը ձևավորվում է միայն արտադրող բույսի ցեղային անվանումից (օրինակ՝ «Ալոճենու պտուղներ» [«Боярышника плоды»], «Ալոճենու ծաղիկներ» [«Боярышника цветки»])։
47. Եթե միևնույն ցեղին պատկանող դեղաբույսի տարբեր տեսակներով պայմանավորված է դեղաբանական տարբեր ազդեցություն ունեցող դեղապատրաստուկների ստացումը, ապա խմբավորման անվանման մեջ, բացի ցեղային անվանումից, ներառվում է արտադրող բույսի տեսակային անվանումը։
Օրինակ, նույն ցեղային անվանմամբ («Մատիտեղ» [«Горец»]) դեղաբուսական հումքից արտադրվող, սակայն դեղաբանական տարբեր ազդեցություն ունեցող բուսական դեղապատրաստուկների համար խմբավորման անվանումներում անհրաժեշտ է նշել նաև տեսակային անվանումը՝ «Պղպեղային մատիտեղի խոտ» [«Горца перечного трава»]՝ հեմոստատիկ ազդեցությամբ դեղապատրաստուկների համար և «Թռչնի մատիտեղի խոտ» [«Горца птичьего трава»]՝ դիուրետիկ ազդեցությամբ դեղապատրաստուկների համար։
48. Եթե բուսական ծագման դեղամիջոցի բաղադրության մեջ որպես ակտիվ բաղադրիչ առանձնացվում է նույն դեղաբանական ազդեցության կենսաբանորեն ակտիվ նյութերի որոշակի խմբի համալիրը, ապա խմբավորման անվանումը ներառում է արտադրող բույսի ցեղային և, անհրաժեշտության դեպքում, տեսակային անվանումները՝ ռուսերեն և անդամ պետությունների պետական լեզուներով, ինչպես նաև կենսաբանորեն ակտիվ նյութերի՝ ստացվող գումարի անվանումը (օրինակ՝ դեղամիջոցի խմբավորման անվանումը «Ֆլամին» — «Անթառամ ավազայինի ծաղիկների ֆլավոնոիդների գումարը» [«Фламин» — «Бессмертника песчаного цветков сумма флавоноидов»])։
49. Եթե դեղամիջոցի բաղադրության մեջ որպես ակտիվ բաղադրիչ առանձնացվում է բուսական ծագման անհատական նյութը՝ այդ նյութի միջազգային չարտոնագրված անվանման բացակայության դեպքում, ապա դեղամիջոցին տրվում է առանձնացված անհատական նյութի խմբավորման անվանումը (օրինակ՝ «Հեսպերիդիում» [«Гесперидин»])։
50. «Թուրմեր», «հեղուկ լուծամզվածքներ», «հյութեր» դեղային ձևով դեղամիջոցների խմբավորման անվանումները ներառում են արտադրող բույսի ցեղային և, անհրաժեշտության դեպքում, տեսակային անվանումները՝ ռուսերեն և անդամ պետությունների պետական լեզուներով՝ նշելով բույսի օգտագործվող մասի ձևաբանական խումբը, ինչպես նաև ստացված արդյունքի տեսքը (թուրմ, լուծամզվածք, հյութ), օրինակ՝
ա) «Կատվախոտի թուրմ» [«Валерианы настойка»] առևտրային անվանմամբ դեղապատրաստուկի խմբավորման անվանումը՝ «Դեղային կատվախոտի՝ արմատներով կոճղարմատների թուրմ» [«Валерианы лекарственной корневищ с корнями настойка»].
բ) «Երիցուկի հեղուկ թուրմ» [«Ромашки экстракт жидкий»] առևտրային անվանմամբ դեղապատրաստուկի խմբավորման անվանումը՝ «Դեղատնային երիցուկի ծաղիկների թուրմ» [«Ромашки аптечной цветков экстракт»]։
51. Դեղաբուսական հումքից կամ բուսական դեղագործական բաղադրամասերի հիման վրա ստացված հավաքածուների և այլ բազմաբաղադրիչ դեղապատրաստուկների խմբավորման անվանումները կազմվում են՝ տարանջատելով «+» նշանով՝ այբբենական կարգով դասավորված դեղաբուսական հումքի կամ բուսական դեղագործական բաղադրամասերի խմբավորման անվանումներից (եթե դրանք 3-ն են կամ դրանից պակաս)։ Եթե բազմաբաղադրիչ դեղապատրաստուկի բաղադրության մեջ կան դեղաբուսական հումքի կամ բուսական դեղագործական բաղադրամասերի ավելի քան 3 անվանումներ, ապա թույլատրվում է այդ բազմաբաղադրիչ դեղապատրաստուկներին խմբավորման անվանումներ չտալ։ Ընդ որում, եթե որպես բուսական դեղագործական բաղադրամաս օգտագործվում է թուրմ, լուծամզվածք, հյութ և այլն, ապա այդ բաղադրամասի խմբավորման անվանումը բաղկացած է դեղաբույսի ցեղային և, անհրաժեշտության դեպքում, տեսակային անվանումներից՝ ռուսերենով և անդամ պետությունների պետական լեզուներով, ինչպես նաև ստացված արդյունքի անվանումից (թուրմ, լուծամզվածք, հյութ և այլն)։ Օրինակ՝
ա) մասուրի տարբեր տեսակների թփերի մանրացված պտուղների և արոսիի ամբողջական պտուղների «Վիտամինային հավաքածու թիվ 2» [«Витаминный сбор № 2»] առևտրային անվանմամբ պատրաստուկի խմբավորման անվանումը՝ «Սովորական արոսիի պտուղներ + Մասուրի պտուղներ» [«Рябины обыкновенной плоды + Шиповника плоды»].
բ) «Կրծքային հավաքածու թիվ 2» [«Грудной сбор № 2»] առևտրային անվանմամբ պատրաստուկի խմբավորման անվանումը, որը բաղկացած է դեղային տուղտի և հայկական տուղտի արմատներից, տատրակի տերևներից և խնկածաղկի խոտից՝ «Տուտղի արմատներ + Սովորական խնկածաղկի խոտ + Սովորական տատրակի տերևներ» [«Алтея корни + Душицы обыкновенной трава + Мать-и-мачехи обыкновенной трава»].
գ) «Հովտաշուշանակատվախոտային կաթիլներ, կաթիլներ ներքին ընդունման համար» [«Ландышево-валериановые капли, капли для приема внутрь»] առևտրային անվանմամբ դեղապատրաստուկի խմբավորման անվանումը, որը բաղկացած է հովտաշուշանի թուրմից և կատվախոտի թուրմից, ակտիվ բաղադրիչների անվանմամբ՝ «Դեղային կատվախոտի՝ արմատներով կոճղարմատների թուրմ + Հովտաշուշանի խոտի թուրմ» [«Валерианы лекарственной корневищ с корнями настойка + Ландыша травы настойка»].
դ) «Կրծքային հավաքածու թիվ 4» [«Грудной сбор № 4»] առևտրային անվանմամբ պատրաստուկին, որը բաղկացած է ճահճային լավդանոնի ընձյուղներից, դեղային վաղենակի ծաղիկներից, պղպեղային անանուխի տերևներից, դեղատնային երիցուկի ծաղիկներից, մերկ մատուտակի արմատներց, եռագույն մանուշակի խոտից, խմբավորման անվանում կարող է չտրվել և փոխարինվել այդ պատրաստուկի գրանցման դիմումում «կիրառելի չէ» նշմամբ։
48. Եթե դեղապատրաստուկի արտադրության համար օգտագործվում են բուսական դեղագործական բաղադրամասեր (դեղաբուսական հումքի հիման վրա պատրաստուկներ), ինչպես նաև դեղագործական բաղադրամասեր, որոնց տրվել են միջազգային չարտոնագրված անվանումներ (առկայության դեպքում) (խմբավորման անվանում, քիմիական անվանում), անուման չարտոնագրված անվանումներ (առկայության դեպքում) (խմբավորման ործական բաղադրամասեր (դեղաբուսական հումքի հիման վրա պատրաստուկներ), ինչպես նաև » նշմամբ։վախոտի՝ արմատներով կոճղարմատների թո անվանումից կամ քիմիական անվանումից, որոնք դասավորվում են այբբենական կարգով՝ տարանջատվելով «+» նշանով։ Օրինակ՝ «Կորվալոլ Ֆիտո» [«Корвалол Фито»] առևտրային անվանմամբ դեղապատրաստուկի խմբավորման անվանումը, որի բաղադրության մեջ մտնում են պղպեղային անանուխի տերևների յուղը, առյուծագու խոտի լուծամզվածքը և էթիլբրոմիզովալերիանատը, «Պղպեղային անանուխի տերևների յուղ + Առյուծագու խոտի լուծամզվածք + Էթիլբրոմիզովալերիանատ» [«Мяты перечной листьев масло + Пустырника травы экстракт + Этилбромизовалерианат»]։
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|