ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
19 մարտի 2019 թվականի |
թիվ 11 |
քաղ. Մոսկվա |
ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) խոշոր եղջերավոր անասունների մսի շուկայի վերլուծության արդյունքները,
անդամ պետություններում մսատու անասնապահության ոլորտի կայուն գործունեության ապահովման, անդամ պետությունների տարածքներում խոշոր եղջերավոր անասունների մսի արտադրության զարգացման, խոշոր եղջերավոր անասունների աճեցման և դրա վերամշակման ժամանակ գենետիկ նյութի, հումքի, արտադրության միջոցների ներմուծումից անդամ պետությունների գյուղատնտեսական ապրանք արտադրողների կախվածության նվազեցման, երրորդ երկրների շուկաներ անդամ պետությունների տարածքներում արտադրված խոշոր եղջերավոր անասունների մսի արտահանումը խթանելու՝ հաշվի առնելով անդամ պետությունների միջազգային պարտավորությունները, ինչպես նաև խոշոր եղջերավոր անասունների արտադրության ոլորտում անդամ պետությունների կոոպերացիայի զարգացման համար պայմաններ ստեղծելու նպատակներով՝
հանձնարարում է անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համակարգմամբ՝ խոշոր եղջերավոր անասունների մսի արտադրության ոլորտում իրականացնել համագործակցություն՝ հավելվածով սահմանված միջոցառումների ցանկին համապատասխան:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 11 հանձնարարականի |
ՑԱՆԿ
խոշոր եղջերավոր անասունների արտադրության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության զարգացման միջոցառումների
I. Պաշարներով ապահովման բնագավառի միջոցառումները
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ, համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) մսատու տոհմային անասնապահության, կերերի և կերային հավելումների արտադրության, անասնաբուժական պատրաստուկների և անասնաբուծության համար դեղամիջոցների զարգացման նպատակով, ինչպես նաև մսատու անասնապահության ոլորտի համար պաշարների բազա ստեղծելու համար հանձնարարվում է ցուցաբերել աջակցություն՝
ա) մսատու տոհմային անասնապահության համակարգի ստեղծմանը և զարգացմանը.
բ) առկա ձեռնարկությունների արդիականացման և նոր ձեռնարկությունների կառուցման միջոցով կերային հավելումների արտադրության զարգացմանը.
գ) անասնաբուծության ոլորտի համար նախատեսված անասնաբուժական պատրաստուկների և դեղամիջոցների արտադրության ավելացմանը.
դ) գիտատեխնիկական և փորձարարական–կոնստրուկտորական ոլորտներում կոոպերացիայի զարգացմանը:
II. Խոշոր եղջերավոր անասունների մսի արտադրության և շրջանառության ոլորտում միասնական պահանջների սահմանման բնագավառում միջոցառումները
2. Անդամ պետությունների փոխադարձ առևտրի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու և խոշոր եղջերավոր անասունների մսի արտահանումը զարգացնելու նպատակով հանձնարարվում է ապահովել՝ սանիտարական, անասնաբուժասանիտարական միջոցառումների և տեխնիկական կանոնակարգման ոլորտում Միության իրավունքի մաս կազմող նորմատիվ իրավական ակտերի ներդաշնակեցումը միջազգային ստանդարտների հետ:
III. Խոշոր եղջերավոր անասունների մսի արտադրության բնագավառում միջոցառումները
3. Անդամ պետությունների մսատու անասնապահության ոլորտը հավասարակշռված զարգացնելու նպատակով հանձնարարվում է աջակցել՝
ա) անդամ պետությունների մսատու անասնապահության ոլորտի մեջ ուղղակի ներդրումների ներգրավմանը.
բ) Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության սահմանամերձ տարածքներում բտման հրապարակներ և սպանդային կետեր կազմակերպելու առնչությամբ ինտեգրացիոն նախագծերի մշակմանը՝ հաշվի առնելով կերային մշակաբույսերի համար նախատեսված արոտավայրերի և ցանքատարածությունների առկա պահուստները.
գ) Եվրասիական զարգացման բանկի, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ու միջազգային այլ ֆինանսական ինստիտուտների միջոցների ներգրավման հաշվին ֆինանսավորման հնարավորությամբ կոոպերացիոն նախագծերի (անդամ պետությունների՝ մսատու անասնապահության միջպետական կլաստերների ստեղծմանը) մշակմանը և իրականացմանը.
դ) անասունների սպանդ և վերամշակում կազմակերպելու արդիական տեխնոլոգիաների ու սարքավորումների (պաշարախնայող նորարարական տեխնոլոգիաների հիման վրա՝ էներգաարդյունավետ սարքավորման օգտագործմամբ) մշակմանը և ներդրմանը, այդ թվում՝ եվրասիական տեխնոլոգիական հարթակների շրջանակներում.
ե) անդամ պետությունների՝ մսատու անասնապահության ոլորտի համար կադրերի նախապատրաստման և վերապատրաստման բնագավառում համատեղ նախագծերի իրականացմանը:
IV. Խոշոր եղջերավոր անասունների մսի արտահանումը զարգացնելու բնագավառում միջոցառումները
4. Երրորդ երկրների շուկաներ անդամ պետությունների տարածքներում արտադրված՝ խոշոր եղջերավոր անասունների մսի արտահանումը զարգացնելու նպատակով հանձնարարվում է ապահովել՝
ա) առաջատար առևտրային գործընկերների և դրանց իրավասու մարմինների հետ բանակցություններ և խորհրդակցություններ անցկացնելու միջոցով անդամ պետությունների տարածքներում արտադրված՝ խոշոր եղջերավոր անասունների միսը երրորդ երկրների շուկաներ առաջ մղելու համար բարենպաստ պայմանների ստեղծումը.
բ) երրորդ երկրների հավատարմագրման համակարգերում և անդամ պետությունների հիմնական առևտրային գործընկերների՝ միջազգային ինտեգրացիոն միավորումների համակարգերում անդամ պետությունների սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) հավատարմագրման աջակցությունը՝ անդամ պետությունների տարածքներում արտադրված՝ խոշոր եղջերավոր անասունների մսի համապատասխանության գնահատման (հաստատման) արդյունքները ճանաչվելու նպատակներով.
գ) խոշոր եղջերավոր անասունների մսի արտադրության ժամանակ միջպետական ստանդարտների վրա հիմնված՝ որակի և անվտանգության կառավարման համակարգերի ներդրումն ու սերտիֆիկացումը.
դ) անդամ պետությունների՝ խոշոր եղջերավոր անասունների միս արտադրողների ցուցահանդեսատոնավաճառային գործունեության համակարգումը:
V. Ինտեգրված տեղեկատվական ապահովման բնագավառում միջոցառումները
5. Անդամ պետություններում խոշոր եղջերավոր անասունների մսի արտադրության տեղեկատվայնացման արդիական խնդիրների լուծման, ինչպես նաև դրա նորարարական զարգացման համար պայմանների ստեղծման նպատակներով հանձնարարվում է ապահովել՝
ա) խոշոր եղջերավոր անասունների, խոշոր եղջերավոր անասունների մսի նույնականացման, գրանցման և հետագծելիության ազգային տեղեկատվական համակարգերի ստեղծումը՝ հաշվի առնելով համաձայնեցված մոտեցումները.
բ) Միության շրջանակներում մսային ուղղվածության տոհմային խոշոր եղջերավոր անասունների հաշվառման ավտոմատացված համակարգի մշակումը և ներդրումը.
գ) խոշոր եղջերավոր անասունների մսի արտադրության կառավարման տեղեկատվական համակարգերի կամավոր հիմունքներով ներդրումը: