ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
5 մարտի 2019 թվականի |
թիվ 36 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «2019 ԹՎԱԿԱՆԻՆ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇԱԲԱԹ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ՖՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «2019 թվականին «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային ֆորում անցկացնելու մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. Մոսկվա |
2019 թվականին «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային ֆորում անցկացնելու մասին
«Արտահանման զարգացմանն ուղղված միջոցների մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի մայիսի 29-ի թիվ 2 որոշման 4-րդ կետի, ինչպես նաև՝ «2018-2020 թվականներին «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային ֆորում անցկացնելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 21 կարգադրության իրագործման նպատակներով՝
1. Համաձայնել 2019 թվականի սեպտեմբերի 11-13-ը Ղրղզստանի Հանրապետությունում (քաղ. Բիշքեկ) անցկացնել «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային ֆորում (այսուհետ՝ ֆորում)։
2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ` անդամ պետություններ) կառավարություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ ուսումնասիրել ֆորումի կազմակերպման և անցկացման աջակցության հետ կապված հարցերը։
3. Խնդրանքով դիմել անդամ-պետությունների կառավարություններին՝ սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 15-օրյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել թեկնածություն՝ ֆորումի կազմակերպչական կոմիտեի կազմում ընդգրկելու համար, անհրաժեշտության դեպքում՝ դրանում նախատեսելով անդամ պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչների մասնակցությունը:
4. Հանձնաժողովին՝ անդամ պետությունների կառավարությունների հետ փոխգործակցության շրջանակներում՝ նախօրոք նախատեսել պետական կառույցների, անդամ պետությունների գործարար համայնքների, այլ մասնակիցների, այդ թվում՝ երրորդ երկրների ներկայացուցիչների՝ ֆորումին մասնակցելու հրավերը։
5. Հանձնաժողովի կոլեգիային՝
հաստատել ֆորումի կազմակերպչական կոմիտեի կազմը՝ Հանձնաժողովի կոլեգիայի անդամի ղեկավարությամբ՝ դրանում ներառելով անդամ պետությունների և Հանձնաժողովի ներկայացուցիչներին.
ապահովել ֆորումի կազմակերպչական կոմիտեի գործունեությունը։
6. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |