ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՏՈՒԿ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 95
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
11.06.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.06.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

11 հունիսի 2019 թվականի

թիվ 95

քաղ. Մոսկվա

 

«ՀԱՏՈՒԿ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Հատուկ սուբսիդիաների թույլատրելիության առանձին չափորոշիչի կիրառման պայմանի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«    »     ի 20   թվականի

թիվ

քաղ.  

 

Հատուկ սուբսիդիաների թույլատրելիության առանձին չափորոշիչի կիրառման պայմանի մասին

 

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կամավոր համաձայնեցնելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից հատուկ սուբսիդիաների տրամադրման հետ կապված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննություն անցկացնելու կարգի մասին» 2017 թվականի մայիսի 26-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 11-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Սահմանել, որ Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի 15-րդ ենթակետում նշված հատուկ սուբսիդիայի թույլատրելիության չափորոշիչը կիրառվում է այն դեպքում, երբ համաարտադրողների կողմից ապրանքի արտադրության ընթացքում կատարվող տեխնոլոգիական գործողությունների արժեքի կամ համաարտադրողների կողմից արտադրվող ապրանքի բաղադրիչների (բաղադրամասերի) արժեքի համախառն տոկոսային մասնաբաժինը հիմնական արտադրողի ապրանքի բացթողման գնի մեջ կազմում է տոկոսից ոչ պակաս:

Ընդ որում, հիմնական արտադրող ասելով հասկացվում է Եվրասիական տնտեսական միության սուբսիդավորող անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձը, որն ապրանքի արտադրության ընթացքում իրականացնում է տեխնոլոգիական գործողություններ և կոնստրուկտորական ու տեխնոլոգիական փաստաթղթերի իրավունքներին տիրապետում է ապրանքի արտադրության համար անհրաժեշտ ծավալով, իսկ համաարտադրող ասելով հասկացվում է հիմնական արտադրողի անդամ պետություն չհանդիսացող անդամ պետության իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձը, որն ապրանքի կամ դրա բաղադրիչների (բաղկացուցիչների) արտադրության ընթացքում կատարում է տեխնոլոգիական գործողությունների մի մասը, և կոնստրուկտորական ու տեխնոլոգիական փաստաթղթերի իրավունքներին տիրապետում է այդ տեխնոլոգիական գործողությունների իրականացման համար և (կամ) ապրանքի արտադրության մեջ օգտագործվող բաղադրիչների (բաղկացուցիչների) մշակման ու արտադրության իրականացման համար անհրաժեշտ ծավալով։

2. Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված՝ արժեքի համախառն տոկոսային մասնաբաժնի չափը կարող է փոփոխվել ոչ ավելի, քան տարին 1 անգամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան