ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
11 հունիսի 2019 թվականի |
թիվ 94 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ԶԳԱՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական քաղաքականության միջոցներ իրականացնելիս զգայուն ապրանքների մասով պարտավորությունների կատարման մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական քաղաքականության միջոցներ իրականացնելիս զգայուն ապրանքների մասով պարտավորությունների կատարման մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին հիմնադրույթի 24-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան (2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի թիվ 1 հավելված), հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կողմից Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների՝ անդամ պետությունների կողմից արդյունաբերական քաղաքականության միջոցներ իրականացնելիս զգայուն ապրանքների նկատմամբ պարտավորությունների կատարմանը վերաբերող ակտերի կատարման դիտանցման արդյունքները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Դիմել անդամ պետությունների կառավարություններին՝ արդյունաբերական համագործակցության համար առաջնահերթ զգայուն ապրանքների նկատմամբ անդամ պետությունների ազգային արդյունաբերական քաղաքականության իրականացման ուղղությունները որոշելիս 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 92-րդ հոդվածի 8-րդ կետի, 2017 թվականի մայիսի 26-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների մասով հատուկ սուբսիդիաները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կամավոր համաձայնեցնելու, և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից հատուկ սուբսիդիաների տրամադրման հետ կապված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննություններ անցկացնելու կարգի մասին» համաձայնագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի չորրորդ պարբերության, ինչպես նաև «Զգայուն ապրանքների մասով խորհրդակցությունների և (կամ) զգայուն ապրանքների նկատմամբ ազգային արդյունաբերական քաղաքականության իրականացման նախանշվող ուղղությունների վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադարձ տեղեկացման» կարգի (Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների թիվ 3 հավելված) կատարման ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու, և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովին այդ միջոցների մասին տեղյակ պահելու խնդրանքով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |