ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
11 հունիսի 2019 թվականի |
թիվ 16 |
քաղ. Մոսկվա |
ՊՏՂԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) պտղաբուծության ճյուղի զարգացման վերլուծության արդյունքները,
պտուղների և հատապտուղների շուկայի հավասարակշռված զարգացման, կայուն գործունեության ապահովման և Միության շրջանակներում պտղաբուծության ճյուղի մրցունակության բարձրացման, Միության ընդհանուր ագրարային շուկայի պահանջների ապահովման համար պտղատու և հատապտղատու մշակաբույսերի տնկանյութի ընտրասերման և արտադրության ոլորտում անդամ պետությունների ներուժի իրագործման, պտղային և հատապտղային արտադրանքի մեծածավալ արտադրության, փոքրածավալ արտադրողների կոոպերացիայի զարգացման համար պայմանների ստեղծման, անդամ պետություններում արտադրվող՝ պտղատու և հատապտղատու մշակաբույսերի սորտային տեսականու ընդլայնման, ներքին և արտաքին շուկայում դրանց սպառողական հատկանիշների դիրքավորման նպատակով
հանձնարարում է անդամ պետություններին՝ Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համակարգմամբ իրականացնել համագործակցություն պտղաբուծության ոլորտում՝ միջոցառումների ցանկին համապատասխան՝ համաձայն հավելվածի։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունիսի 11-ի թիվ 16 հանձնարարականի |
ՑԱՆԿ
պտղաբուծության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության զարգացման միջոցառումների
I. Գիտական և նորարարական զարգացման ոլորտում միջոցառումները
1. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում պտղատու և հատապտղատու մշակաբույսերի ընտրասերման ու տնկարանային տնտեսության վարման նորարարական զարգացման, Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) գիտական ներուժի մոբիլիզացման նպատակով՝ պտղաբուծության ճյուղում հիմնախնդիրների լուծման համար անդամ պետություններին հանձնարարվում է աջակցել՝
ա) վնասաբեր վիրուսներից զերծ՝ պտղատու և հատապտղատու մշակաբույսերի գենետիկ ռեսուրսների պահպանման ապահովմանը՝ կրիոպահպանման, in vitro տեխնոլոգիաների, ինչպես նաև դաշտային մեթոդների կիրառմամբ.
բ) վնասաբեր վիրուսներից զերծ՝ պտղատու և հատապտղատու մշակաբույսերի գենետիկ ռեսուրսների փոխանակման հարցերով միջպետական փոխգործակցությանը.
գ) անդամ պետություններում ընտրասերման-տնկարանային տնտեսության վարման այնպիսի կենտրոնների ստեղծմանը, որոնք ապահովում են պտղատու և հատապտղատու մշակաբույսերի գենետիկայի հետազոտությունների ժամանակակից կենսատեխնոլոգիական մեթոդների մշակումն ու կիրառումը, վնասաբեր վիրուսների, բիոտիկ և աբիոտիկ սթրեսորների նկատմամբ դիմացկուն՝ պտղատու և հատապտղատու մշակաբույսերի բարձր բերքատու սորտերի արագացված ստեղծմանն ուղղված՝ ընտրասերման համալիր ծրագրերի մշակումն ու ներդրումը.
դ) պտղատու և հատապտղատու մշակաբույսերի գենոմային ընտրասերման զարգացմանը.
ե) բույսերի վնասատուների, սնկային, բակտերիալ հիվանդությունների, ինչպես նաև վիրուսային, ֆիտոպլազմային վարակի առկայության առումով թեստավորում անցած և դրանց հայտնաբերման դեպքում առողջացված մայր բույսերի արտադրության թվային տեխնոլոգիաների մշակմանը.
զ) տնտեսապես արժեքավոր գեների, հիվանդությունների հարուցիչների ախտորոշման մոլեկուլյար և մոլեկուլյար-գենետիկ մեթոդների, վիրուսային հիվանդությունների ախտորոշման տեխնոլոգիաների, մայր բույսերի ստացման մեթոդների, ինչպես նաև պտղատու և հատապտղատու մշակաբույսերի բակտերիալ ու սնկային պաթոգենների դեմ արդյունավետ պայքարի՝ էկոլոգիապես անվտանգ մեթոդների մշակմանը.
է) պտղատու և հատապտղատու մշակաբույսերի տնկարաններում պտղատու և հատապտղատու մշակաբույսերի հիվանդությունների ու վնասատուների տարածման նկատմամբ բուսասանիտարական հսկողության մեթոդների կատարելագործմանը.
ը) պտղատու և հատապտղատու մշակաբույսերի արագացված փորձարկման մեթոդների մշակմանը՝ ըստ սորտի տնտեսական և կենսաբանական հատկանիշների չափորոշիչների՝ դրանց գնահատման մեխանիզմների ներդրմամբ՝ անդամ պետության տարածքում օգտագործման համար թույլատրված (առաջարկվող) գյուղատնտեսական բույսերի սորտերի ազգային ռեեստրում սորտի ներառման ժամկետների կրճատման նպատակով՝ Միության շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սորտերի միասնական ռեեստրում հետագա ներառմամբ.
թ) անդամ պետությունների գիտական կազմակերպությունների փոխգործակցությանը այնպիսի թվային տեխնոլոգիաների մշակման և ներդրման մասով գիտատեխնիկական և փորձարարական-կոնստրուկտորական գործունեության ոլորտում, որոնք առնչվում են պտղատու և հատապտղատու մշակաբույսերի հողօգտագործման գոտիավորման և նախագծման համակարգերին, ընտրասերման գործունեությանը, պտղատու և հատապտղատու մշակաբույսերի մայր բույսերի բազմացման նորարարական տեխնոլոգիաներին, պարարտանյութերի օգտագործման և վնասակար օրգանիզմներից պտղատու և հատապտղատու մշակաբույսերի պաշտպանության միջոցների կիրառման՝ տեղային առումով դիֆերենցված համակարգերի մշակմանը։
II. Ռեսուրսային ապահովման ոլորտում միջոցառումները
2. Պտղաբուծության ճյուղի համար ռեսուրսային բազայի ստեղծման նպատակով անդամ պետություններին հանձնարարվում է աջակցել՝
ա) պտղաբուծության ճյուղի զարգացման համալիր գիտատեխնիկական ապահովման հիման վրա պտղատու և հատապտղատու մշակաբույսերի տնկանյութի որակի բարձրացմանն ուղղված միջոցների ձեռնարկմանը՝ ներառյալ մայր բույսերից ստացված՝ վնասաբեր վիրուսների, բիոտիկ և աբիոտիկ սթրեսորների նկատմամբ դիմացկուն պտղատու և հատապտղատու մշակաբույսերի բազիսային բույսերի արտադրությունը.
բ) անդամ պետությունների՝ պտղատու և հատապտղատու մշակաբույսեր արտադրողների՝ հանքային պարարտանյութերով, բույսերի պաշտպանության միջոցներով, բույսերի աճի և զարգացման խթանիչներով, նորարարական արտադրական միջոցներով և սարքավորումներով ապահովմանը՝ զարգացնելով՝
հիմնական սննդարար տարրեր պարունակող համալիր հանքային պարարտանյութերի (բարդ, խառը, միկրոպարարտանյութեր) արտադրության կոոպերացիոն շղթաներն այն անդամ պետություններում, որոնք չունեն արդյունաբերական կամ հանածո ծագման հանքային պարարտանյութերի սեփական արտադրությունը.
վնասակար օրգանիզմներից պտղատու և հատապտղատու մշակաբույսերի պաշտպանության կենսաբանական միջոցների, ինչպես նաև պտղատու և հատապտղատու մշակաբույսերի աճի, զարգացման և պտղաբերության կառավարման համար ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի արտադրությունը.
գ) կաթիլային ոռոգման նորարարական տեխնիկական համակարգերի և կառուցվածքների, հակակարկտային, ստվերարկման, հենարանային (ցանկաշարային) սարքվածքների, պտուղների և հատապտուղների պահպանման նորարարական տեխնիկական համակարգերի և տեխնոլոգիաների, ինչպես նաև պտղատու և հատապտղատու մշակաբույսերի արտադրության համար ինտելեկտուալ մեքենայական տեխնոլոգիաների ու ավտոմատացված տեխնիկական համակարգերի արտադրությանը:
III. Պտղատու և հատապտղատու մշակաբույսերի և դրանց վերամշակման արդյունքների արտադրության ոլորտում միջոցառումները
3. Պտղաբուծության ճյուղի հավասարակշռված զարգացման նպատակով անդամ պետություններին հանձնարարվում է աջակցել՝
ա) պտղատու և հատապտղատու մշակաբույսերի բարձր բերքատու նոր սորտերի ներմուծմանը արտադրության մեջ՝ ներառյալ սննդի և վերամշակող արդյունաբերության մեջ օգտագործման համար պիտանի սորտերը՝ համալիր տեխնոլոգիական հագեցվածությամբ, որը թույլ է տալիս կիրառել էկոլոգիապես մաքուր պտղային և հատապտղային արտադրանքի արտադրության թվային տեխնոլոգիաներ.
բ) այն պտղատու և հատապտղատու մշակաբույսերի բազմամյա տնկիների տարածքների հիմնադրմանը, որոնց մասով նկատվում է երրորդ երկրներից ներմուծումից առավելագույն կախվածություն, և որոնց արտադրությունը հնարավոր է անդամ պետությունների բնակլիմայական պայմաններում (պտղատուներ՝ խնձորենի, տանձենի, ծիրանենի, բալենի, դեղձենի, սալորենի, կեռասենի. հատապտղատուներ՝ ազնվամորի, փշահաղարջ, մորի)՝ համաշխարհային լավագույն փորձի հիման վրա դրանց աճեցման նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ.
գ) Միության ներքին շուկայում իրացման, ինչպես նաև երրորդ երկրներ արտահանման համար նախատեսված օրգանական պտղային և հատապտղային արտադրանքի արտադրությանը.
դ) պտղատու և հատապտղատու մշակաբույսերի խորը վերամշակման ինտեգրացիոն ներուժ ունեցող կոոպերացիոն նախագծերի մշակմանը և ներդրմանը՝ ներառյալ պեկտինային նյութերի արտադրությունը, բարձր ավելացված արժեքով, առողջ սննդի մթերքների տրված հատկանիշներով նորարարական արտադրանքի ստեղծումը, այդ թվում՝ պետական-մասնավոր գործընկերության զարգացման հաշվին.
ե) անդամ պետությունների՝ պտղատու և հատապտղատու մշակաբույսեր արտադրողների՝ պտղատու և հատապտղատու մշակաբույսերի սերտիֆիկացված տնկանյութի արտադրության և գնման, պտղատու և հատապտղատու մշակաբույսերի՝ ոչ բարձր բերքատու տնկիների արմատահանմանը և վերակառուցմանն ուղղված աշխատանքների կատարման, պտուղների և հատապտուղների պահպանման նորարարական տեխնոլոգիաների մշակման հետ կապված ծախսերի նվազեցմանը.
զ) նոր տեխնոլոգիաների և սարքավորումների մշակմանն ու արտադրությունում ներդրմանը, այդ թվում՝ եվրասիական տեխնոլոգիական հարթակների շրջանակներում:
IV. Փոխադարձ առևտրի և արտահանման ներուժի զարգացման ոլորտում միջոցառումները
4. Փոխադարձ առևտուրը զարգացնելու, ինչպես նաև անդամ պետություններում արտադրված՝ բարձր ավելացված արժեքով պտղային և հատապտղային արտադրանքի՝ երրորդ երկրների շուկաներ արտահանումն ավելացնելու նպատակով հանձնարարվում է աջակցել՝
ա) վերամշակող ձեռնարկությունների, մեծածախ և մանրածախ առևտրի սուբյեկտների և անդամ պետությունների՝ պտղատու և հատապտղատու մշակաբույսեր արտադրողների միջև երկարաժամկետ համագործակցության զարգացմանը, այդ թվում՝ պտուղների և հատապտուղների ուղղակի գնումների իրականացմանը.
բ) պտղային և հատապտղային արտադրանքի վերամշակման համար հզորությունների ավելացմանը (անհրաժեշտության դեպքում) և անդամ պետությունների՝ պտղային և հատապտղային արտադրանք արտադրողների՝ Միության ընդհանուր ագրարային շուկա և երրորդ երկրների շուկաներ դուրս գալուն.
գ) անդամ պետությունների տարածքներում համատեղ ենթակառուցվածքային և լոգիստիկ ծրագրերի իրագործմանը, այդ թվում՝ մեծածախ-բաշխիչ կենտրոնների եվրասիական ցանցի կազմակերպմանը և զարգացմանը.
դ) Միության շրջանակներում ընտրասերման, տնկարանային տնտեսության վարման և պտղաբուծության բնագավառներում համատեղ ցուցահանդես-տոնավաճառային միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը.
ե) անդամ պետությունների՝ պտղային և հատապտղային արտադրանք արտադրողների մասնակցությանը միջազգային ցուցահանդես-տոնավաճառային միջոցառումներում.
զ) Միության ընդհանուր ագրարային շուկայում անդամ պետությունների պտղատու և հատապտղատու մշակաբույսերի սորտերի դիրքավորմանը՝ պտղատու և հատապտղատու մշակաբույսերի պտղաբանական սորտերի անվանումների մասին տեղեկությունները սպառողին հաղորդելու միջոցով:
V. Պտղատու և հատապտղատու մշակաբույսերի տնկանյութի, ինչպես նաև պտղային և հատապտղային արտադրանքի միասնական եզրութաբանություն սահմանելու և դրանց որակի կառավարման ոլորտում միջոցառումները
5. Պտղատու և հատապտղատու մշակաբույսերի տնկանյութի մասին տեղեկությունները փաստաթղթերով ձևակերպելիս տնկարանային տնտեսության վարման ոլորտում միասնական եզրութաբանության կիրառումն ապահովելու, ինչպես նաև պտղային և հատապտղային արտադրանքի որակի կառավարման նկատմամբ միասնական մոտեցումներ սահմանելու նպատակով հանձնարարվում է՝
ա) Հայաստանի Հանրապետությանը և Ղրղզստանի Հանրապետությանը՝ դիտարկել ԳՕՍՏ 34231-2017 «Պտղատու և հատապտղատու մշակաբույսերի տնկանյութ: Եզրույթներ և սահմանումներ»-ը որպես ազգային ստանդարտ ընդունելու հնարավորությունը
բ) Բելառուսի Հանրապետությանը և Ղազախստանի Հանրապետությանը՝ դիտարկել ԳՕՍՏ 34231-2017 «Պտղատու և հատապտղատու մշակաբույսերի տնկանյութ: Եզրույթներ և սահմանումներ»-ին միանալու և այն որպես ազգային ստանդարտ ընդունելու հնարավորությունը.
գ) անդամ պետություններին՝ աջակցել հետևյալի մշակմանը՝
պտղատու և հատապտղատու մշակաբույսերի տնկանյութի ցանքային (տնկման) հատկանիշների որոշման մեթոդները կանոնակարգող միջպետական ստանդարտի.
միջպետական ստանդարտների, որոնց գործողությունը տարածվում է թարմ պտուղների և հատապտուղների վրա՝ միջազգային կանոնների և ստանդարտների հիման վրա: