ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԲԱՆՋԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 7
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.03.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
05.03.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.03.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

5 մարտի 2019 թվականի

թիվ 7

քաղ. Մոսկվա

 

ԲԱՆՋԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) բանջարաբուծության ճյուղի վիճակի վերլուծության արդյունքները,

նպատակ ունենալով անդամ պետությունների բնակչության համար ապահովել բանջարեղենի ֆիզիկական և տնտեսական մատչելիությունը, բանջարեղենի և դրա վերամշակումից ստացված արտադրանքի շուկայի հավասարակշռված զարգացումը, բանջարաբուծության ճյուղի կայուն գործունեությունը և մրցունակության բարձրացումը, Միության շրջանակներում արտադրության նորարարական և արդյունավետ միջոցների թողարկման զարգացումը, ինչպես նաև՝ բանջարաբուծության ոլորտում անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների գիտատեխնոլոգիական և արտադրական համագործակցության խորացումը՝

հանձնարարում է անդամ պետություններին՝ Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համակարգմամբ իրականացնել համագործակցություն բանջարաբուծության ոլորտում՝ միջոցառումների ցանկին համապատասխան՝ համաձայն հավելվածի։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ

Տ. Սարգսյան

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի մարտի 5-ի

թիվ 7 հանձնարարականի

 

ՑԱՆԿ

 

բանջարաբուծության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության զարգացման միջոցառումների

 

I. Ռեսուրսային ապահովման ոլորտում միջոցառումները

 

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) բանջարեղենային մշակաբույսերի սելեկցիայի և սերմնաբուծության զարգացման, պաշտպանված գրունտի համար արտադրության միջոցների թողարկման նպատակով անդամ պետություններին հանձնարարվում է ցուցաբերել աջակցություն՝

ա) անդամ պետությունների գիտական կազմակերպությունների և տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցության ապահովմանը՝ բանջարեղենային մշակաբույսերի սելեկցիայի և սերմնաբուծության ոլորտներում համատեղ նախագծերի ձևավորման ու իրագործման նպատակով, այդ թվում՝ եվրասիական տեխնոլոգիական հարթակների շրջանակներում.

բ) բանջարեղենային մշակաբույսերի նոր, անդամ պետություններում ստեղծված բարձր բերքատվությամբ սորտերի և հիբրիդների ներդրմանը, այդ թվում՝ պետական-մասնավոր գործընկերության զարգացման և մարքեթինգային այնպիսի արդյունավետ քաղաքականության իրականացման հաշվին, որը ներառում է գյուղատնտեսական ապրանքարտադրողների խորհրդատվական ուղղորդման գծով ծառայությունների մատուցումը՝ արտադրական ցիկլի բոլոր փուլերում.

գ) գյուղատնտեսական ապրանքարտադրողների՝ պարարտանյութերով, բույսերի պաշտպանության միջոցներով, գյուղատնտեսական տեխնիկայով, սարքավորումներով և արտադրության այլ միջոցներով ապահովմանը՝ հետևյալի միջոցով՝

Միության ծառայությունների միասնական շուկայի շրջանակներում արտադրության միջոցների լիզինգի և վարձակալության ծառայությունների օգտագործման փորձի ընդլայնման համար պայմաններ ստեղծում,

բույսերի պաշտպանության կենսաբանական և քիմիական միջոցների արդյունաբերական արտադրության ոլորտում համագործակցային համատեղ նախագծերի իրագործում՝ վնասակար օրգանիզմներից բանջարեղենային մշակաբույսերի ինտեգրված պաշտպանության և բանջարեղենային արտադրանքի անվտանգությունն ապահովելու նպատակով,

ջերմոցային կառուցվածքների, սուբստրատների, կլիմայի կառավարման և կաթիլային ոռոգման, լուսավորության, ստվերարկման համակարգերի և պաշտպանված գրունտի համար նախատեսված այլ սարքավորումներ արտադրողների համագործակցությանն աջակցում։

 

II. Արտադրության ոլորտում միջոցառումները

 

2. Բանջարաբուծության ճյուղի հավասարակշռված զարգացման նպատակով հանձնարարվում է աջակցել՝

ա) Միության շրջանակներում արտադրության միջնաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումների մշակմանը և բանջարեղենային մշակաբույսերի հիմնական տեսակների, այդ թվում՝ պաշտպանված գրունտի բանջարեղենային արտադրանքի մասով սպառմանը,

բ) փոքրածավալ արտադրողների համագործակցային կապերի զարգացմանը՝ կայուն որակ ունեցող բանջարեղենային արտադրանքի խոշոր խմբաքանակների մատակարարումներ ապահովելու համար, այդ թվում՝ վարկային ռեսուրսների, նյութատեխնիկական ապահովման, բանջարեղենային արտադրանքի պահման, լրամշակման, վերամշակման և իրացման ծառայությունների հասանելիությունը դյուրացնելու միջոցով,

գ) գյուղատնտեսական ապրանքարտադրողների հետ վերամշակող ձեռնարկությունների, մանրածախ առևտրի սուբյեկտների երկարաժամկետ համագործակցության զարգացմանը, այդ թվում՝ բանջարեղենային արտադրանքի ուղղակի գնումների իրականացմանը,

դ) բանջարեղենի նախավաճառքային լրամշակման և վերամշակման համար ժամանակակից հզորությունների ավելացմանը,

ե) պաշտպանված գրունտում բանջարեղեն աճեցնելու դեպքում գյուղատնտեսական ապրանքարտադրողների գործառնական ծախսերի նվազեցմանը՝ միջսեզոնային ժամանակահատվածում դրանց մրցունակությունը մեծացնելու նպատակով,

զ) Միության շրջանակներում անդամ պետությունների բանջարեղենային արտադրանք արտադրողների ճյուղային ասոցիացիաների և միավորումների (միությունների) փոխգործակցությանը,

է) կադրերի պատրաստման և գյուղատնտեսական ուղղորդման դեպքում խորհրդատվական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրմանը։

 

III. Փոխադարձ առևտրի և արտահանման ներուժի ոլորտում միջոցառումները

 

3. Փոխադարձ առևտուրը զարգացնելու, ինչպես նաև երրորդ երկրների շուկաներ բանջարեղենային արտադրանքի և դրա վերամշակումից ստացված՝ անդամ պետություններում արտադրված, բարձր ավելացված արժեքով արտադրանքի արտահանումն ավելացնելու նպատակով հանձնարարվում է աջակցել՝

ա) անդամ պետություններում ենթակառուցվածքների և նյութատեխնիկական ապահովման մասով համատեղ նախագծերի իրագործմանը, այդ թվում՝ մեծածախ-բաշխիչ կենտրոնների եվրասիական ցանցի կազմակերպմանն ու զարգացմանը,

բ) ցուցահանդես-տոնավաճառային համատեղ միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը,

գ) համագործակցային նախագծերի շրջանակներում բանջարեղենային մշակաբույսերի խորը վերամշակման առաջատար տեխնոլոգիաների, այդ թվում՝ բանջարեղենային արտադրանքի և դրա վերամշակումից ստացված բարձր ավելացված արժեքով արտադրանքի արտադրության համար նորարարական այնպիսի տեխնոլոգիաների զարգացմանն ու ներդրմանը, որոնք ունեն առողջ սննդի ոլորտում ժամանակակից պահանջներին համապատասխանող՝ կանխադրված գործառական հատկություններ,

դ) օրգանական բանջարաբուծության զարգացմանը,

ե) համապատասխան միջազգային կանոնների և չափանիշների հետ բանջարեղենային արտադրանքի որակի ապահովման ոլորտում անդամ պետությունների նորմատիվ բազայի ներդաշնակեցմանը։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան