ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
4 փետրվարի 2019 թվականի |
թիվ 5 |
քաղ. Մոսկվա |
ՔՐԻԶՈՏԻԼԱՅԻՆ ԱՍԲԵՍՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կոլեգիան, «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 27 հավելված) 2-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան,
հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) քրիզոտիլային արտադրանքի արտադրության ոլորտում ընթացիկ վիճակի մասին տեղեկատվությունը,
միջազգային շուկաներում անդամ պետությունների քրիզոտիլային ճյուղի արդյունաբերական համալիրների դիրքավորման հարցերով անդամ պետությունների համագործակցությունը կազմակերպելու և համաձայնեցված դիրքորոշումը ձևավորելու նպատակով,
հանձնարարում է անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից`
1. Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հրապարակելու համար ամենամյա կտրվածքով Հանձնաժողով ներկայացնել հետևյալ տեղեկատվական տեղեկությունները՝
ա) մարդու առողջության վրա քրիզոտիլային ասբեստի թողած ազդեցության իրական աստիճանի մասին անդամ պետությունների կողմից անցկացվող և ավարտված գիտական հետազոտությունների, քրիզոտիլային ասբեստի արտադրության, օգտագործման և ուտիլացման փորձի վերաբերյալ տեղեկություններ,
բ) այն երրորդ երկրների ցանկը, որոնք քրիզոտիլային ասբեստի առաջնահերթ ներմուծողներ են,
գ) այն երրորդ երկրներում քրիզոտիլային ասբեստի շրջանառության նորմատիվ-իրավական կարգավորման առանձնահատկությունների մասին տեղեկություններ, որոնք քրիզոտիլային ասբեստի առաջնահերթ ներմուծողներ են։
2. Հանձնաժողովի համակարգմամբ և տեղեկատվական տեղեկությունները հաշվի առնելով՝ ձևավորել քրիզոտիլային ասբեստի միջազգային առևտրի հարցերով անդամ պետությունների համաձայնեցված դիրքորոշումը՝ «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» 1998 թվականի սեպտեմբերի 10-ի Ռոտերդամի կոնվենցիայի կողմերի համաժողովի նիստերին ներկայացնելու նպատակով։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|