ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
27 նոյեմբերի 2018 թվականի |
թիվ 17 |
քաղ. Մինսկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՌԵԺԻՄՆԵՐԻ («ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԱՎԱԶԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ») ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման հիմնական ուղղություններին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, թվային օրակարգ) շրջանակներում փորձնական նախագծերի իրագործման համար իրավական հիմքեր ձևավորելու, փորձնական նախագծերում կարգավորման մոդելներ մշակելու և ինտեգրացիոն պրոցեսները խթանող ու ճյուղերի և շուկաների թվային փոխակերպման մարտահրավերներին համապատասխանող առավել արդյունավետ մոդել սահմանելու, ինչպես նաև նախաձեռնությունների մշակման գործնական արդյունքներին արագ կերպով հասնելու և թվային օրակարգի շրջանակներում նախագծեր իրագործելու նպատակով՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կառավարությունների հետ համատեղ մշակել թվային օրակարգի իրագործման շրջանակներում հատուկ ռեժիմների («կարգավորիչ ավազահրապարակների») (այսուհետ՝ հատուկ ռեժիմներ) կիրառման հայեցակարգի նախագիծը՝ հաշվի առնելով հետևյալը.
ա) հատուկ ռեժիմով սահմանվում են փորձնական նախագծի իրագործման ժամանակային կարգավորիչ շրջանակները և դրա մասնակիցների փոխգործակցության կարգը (այսուհետ՝ հատուկ ռեժիմի բովանդակությունը),
բ) յուրաքանչյուր փորձնական նախագծի համար հատուկ ռեժիմի բովանդակությունը ձևավորելիս սահմանվում են կիրառվող հատուկ ռեժիմի մոնիթորինգի, հսկողության կարգը, ակնկալվող արդյունքները, փոփոխման, երկարաձգման և ավարտման պայմանները,
գ) հատուկ ռեժիմի բովանդակությամբ չսահմանված բոլոր այլ դեպքերում կիրառվում են կարգավորման նորմեր և կանոններ՝ Միության իրավունքին կամ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան,
դ) հաշվի առնելով հատուկ ռեժիմների կիրառման մոնիթորինգը և ստացված արդյունքները՝ կարող են մշակվել առաջարկներ՝ Միության իրավունքի և (կամ) անդամ պետությունների օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու մասին,
ե) հատուկ ռեժիմի կիրառման նպատակահարմարությունը և բովանդակությունը սահմանվում են Եվրասիական միջկառավարական խորհրդի կամ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից,
զ) հատուկ ռեժիմի կարգավորման նորմերը պետք է համապատասխանեն անդամ պետությունների հանրային և տնտեսական շահերին, հատուկ ռեժիմը գործողության մեջ է մտնում այն իրագործելու համար ոչ պակաս, քան 2 անդամ պետության պատրաստ լինելու դեպքում:
2. Նպատակահարմար է բացառել ֆինանսական շուկան՝ որպես հատուկ ռեժիմի կիրառման ոլորտ:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |