ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
24 հուլիսի 2018 թվականի |
թիվ 124 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ 2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 13-րդ ենթակետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 130-րդ կետին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի՝ 2017 թվականի մայիսի 30-ի թիվ 147 հրամանով հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում գիտական հետազոտությունների հետ կապված գործունեության կազմակերպման կարգի 11-րդ կետին համապատասխան՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2017 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 200 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2018-2019 թվականների գիտահետազոտական աշխատանքների պլանում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հուլիսի 24-ի թիվ 124 կարգադրության |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2018-2019 թվականների գիտահետազոտական աշխատանքների պլանում կատարվող
1. II բաժնում՝
ա) «Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ» ենթաբաժնի 1-ին և 2-րդ կետերում «2018 թվական» բառերը փոխարինել «2018-2019 թվականներ» բառերով.
բ) «Ներքին շուկաների գործունեության դեպարտամենտ» ենթաբաժնի 1-ին կետում «2018 թվական» բառերը փոխարինել «2018-2019 թվականներ» բառերով.
գ) «Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտ» ենթաբաժնի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. «Տվյալների անդրսահմանային շրջանառության կարգավորման մոդելների մշակում» ԳՀԱ 2018-2019 թվականներ».
դ) «Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտ» ենթաբաժինը հանել.
ե) «Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների կոլեգիայի անդամ (Նախարար)» ենթաբաժինը՝
լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ կետով՝
«2. «Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի հայեցակարգի մշակում» ԳՀԱ 2018-2019 թվականներ».
«Ընդամենը՝ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամի (Նախարարի) մասով՝ 1 ԳՀԱ» բառերը փոխարինել «Ընդամենը՝ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամի (Նախարարի) մասով՝ 2 ԳՀԱ» բառերով։
զ) «Ներքին շուկաների գործունեության դեպարտամենտ» ենթաբաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ ենթաբաժին՝
«Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտ
1. «Թվային տնտեսության ոլորտում հարաբերությունների վերլուծություն, շուկաների մասնակիցների վարքագծում սահմանափակող պրակտիկայի բացահայտում» ԳՀԱ 2018-2019 թվականներ
2. «Հետազոտություններ, մրցակցային իրավիճակի գնահատում և սեփական նախաձեռնությամբ հետաքննություններ անցկացնելիս անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման հսկողության արդյունավետության բարձրացման համակարգի (ռիսկի վրա հիմնված մոտեցման) մշակում» ԳՀԱ 2018-2019 թվականներ
Ընդամենը՝ Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ»։
2. «Ընդամենը՝ վերսկսվող աշխատանքներում՝ 33 ԳՀԱ» դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ընդամենը՝ վերսկսվող աշխատանքներում՝ 35 ԳՀԱ»։
3. «ԸՆԴՀԱՆՈՒՐԸ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում՝ 43 ԳՀԱ» դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ԸՆԴՀԱՆՈՒՐԸ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում՝ 45 ԳՀԱ»։
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|