ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Խորհրդատվական եզրակացություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական միության դատարան
Ընդունման ամսաթիվ
10.07.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.07.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

 

ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

10 հուլիսի, 2018 թվական

 

քաղաք Մինսկ

 

Եվրասիական տնտեսական միության Դատարանի Մեծ կոլեգիան` հետևյալ կազմով.

նախագահող՝ Բաիշև Ժ.Ն.,

զեկուցող դատավոր` Աժիբրաիմովա Ա.Մ.,

դատավորներ՝ Այրիյան Է.Վ., Կոլոս Դ.Գ., Նեշատաևա Տ.Ն., Սեյտիմովա Վ.Խ., Սկրիպկինա Գ.Ա., Թումանյան Ա.Է., Ֆեդորցով Ա.Ա., Չայկա Կ.Լ.,

դատական նիստի քարտուղար Ասանալիևա Ա.Կ.-ի ներկայությամբ, լսելով զեկուցող դատավորին, ուսումնասիրելով գործի նյութերը,

ղեկավարվելով Եվրասիական տնտեսական միության Դատարանի Կանոնադրության 46-րդ, 47-րդ, 49-րդ, 50-րդ, 68-րդ, 69-րդ, 73-րդ, 96-րդ, 98-րդ կետերով՝ Եվրասիական տնտեսական միության Դատարանի Կանոնակարգի 72-րդ, 85-րդ հոդվածներով՝

ներկայացնում է սույն Խորհրդատվական եզրակացությունը՝ Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթների պարզաբանման մասին Բելառուսի Հանրապետության դիմումի վերաբերյալ:

 

Դիմողի ներկայացված հարցը

 

Բելառուսի Հանրապետության Արդարադատության նախարարությունը Բելառուսի Հանրապետության անունից (այսուհետ՝ դիմող) դիմել է Եվրասիական տնտեսական միության Դատարան (այսուհետ` Դատարան) Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր, Պայմանագիր Միության մասին) դրույթների պարզաբանման մասին դիմումով:

Դիմողը հղում է կատարում Պայմանագրի 6-րդ հոդվածի 1-ին կետին, համաձայն որի Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` Միության, ԵԱՏՄ) իրավունքը կազմում են․ Պայմանագիրը, Միության շրջանակներում միջազգային պայմանագրերը, երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրերը, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումներն ու կարգադրությունները, որոնք ընդունվել են Պայմանագրով և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով նախատեսված` վերջիններիս լիազորությունների շրջանակներում:

Պայմանագրի 99-րդ հոդվածում սահմանված ընդհանուր անցումային դրույթներով որոշված է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության պայմանագրային իրավական բազայի ձևավորման շրջանակներում կնքված անդամ պետությունների միջազգային պայմանագրերի, ինչպես նաև պետությունների ղեկավարների մակարդակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, կառավարությունների ղեկավարների մակարդակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների՝ Պայմանագրի ուժի մեջ մտնելու օրից գործող կիրառման կարգը (Պայմանագրի 99-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետեր):

Վերը շարադրվածի հիման վրա դիմողը Դատարանին խնդրում է պարզաբանել՝ արդյոք մտնում են մաքսային միության Հանձնաժողովի որոշումները «Միության իրավունք» հասկացության մեջ:

 

Դատարանի Իրավասությունը

 

Բելառուսի Հանրապետության դիմումի վերաբերյալ խորհրդատվական եզրակացության ընդունման Դատարանի կանոնադրությունը սահմանվել է Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N2 հավելված հանդիսացող` Եվրասիական տնտեսական միության Դատարանի Կանոնակարգի (այսուհետ` Կանոնակարգ) 46-րդ և 49-րդ կետերի հիման վրա, դիմումը վարույթ ընդունելու մասին Դատարանի 2018 թվականի մայիսի 14-ի որոշմամբ:

 

Ընթացակարգը Դատարանում

 

Պարզաբանման մասին գործը քննարկմանը նախապատրաստելու շրջանակներում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 101 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական միության Դատարանի Կանոնակարգի (այսուհետ` Դատարանի Կանոնակարգ) 75-րդ հոդվածի կարգով հարցումներ են ուղարկվել ու ստացվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունների, Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի, Ռուսաստանի Դաշնության Դաշնային մաքսային ծառայության, Ղրղզստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության, Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական Դատարանի Քարտուղարության Ղազախստանի Հանրապետության Սահմանադրական Խորհրդի Աշխատակազմի, Բելառուսի Հանրապետության Օրենսդրության և իրավական հետազոտությունների ազգային կենտրոնի, Ղազախստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Օրենսդրության ինստիտուտի, Ռուսաստանի Դաշնության Կառավարությանն առընթեր Օրենսդրության և համեմատական իրավագիտության ինստիտուտի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտի պատասխանները:

 

Դատարանի Մեծ կոլեգիայի եզրակացությունները

 

Ղեկավարվելով Նկարագրողակարգի 50-րդ կետով՝ Մեծ կոլեգիան իրականացնում է Պայմանագրի դրույթների պարզաբանումը` միմյանց հետ համակարգային փոխկապակցվածությամբ, միջազգային իրավունքների համընդհանուր ճանաչված սկզբունքների ու նորմերի հիման վրա՝ հաշվի առնելով Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969 թվականի մայիսի 23-ի կոնվենցիայի 31-րդ հոդվածի դրույթները:

Միջազգային իրավական նորմերի պարզաբանման ժամանակ Մեծ կոլեգիան, հետևելով stare decisis սկզբունքին, հիմք է ընդունում Դատարանի կողմից նախկինում ձևակերպված իրավական դիրքորոշումները:

1. Մեծ կոլեգիան ենթադրում է, որ դիմողին պատասխանելու համար անհրաժեշտ է պարզաբանել հետևյալ հասկացությունները` «Միության իրավունք», «մաքսային միության Կոլեգիայի որոշում»:

Մեծ Կոլեգիայի կարծիքով «Միության իրավունք» հասկացության պարզաբանումը ենթակա է պարզաբանման իրավունքի համակարգի քննարկման համատեքստում, որը կոչված է ապահովելու Միության գործունեության իրավական կարգավորման վերազգային բնույթը:

2. Եվրասիական տնտեսական միությունը, համաձայն Պայմանագրի 1-ին հոդվածի 2-րդ կետի, տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է:

Միության մասին պայմանագիրը Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության (այսուհետ` ՄՄ և ՄՏՏ) նորմատիվ իրավական բազան կազմող միջազգային պայմանագրերի կոդիֆիկացում է, որը նախատեսված է Եվրասիական տնտեսական ինտեգրման մասին 2011 թվականի նոյեմբերի 18-ի հռչակագրով (այսուհետ` Հռչակագիր): Գործելով ի շահ ինտեգրացիոն համայնքի՝ անդամ պետությունները կարգավորման վերազգային մակարդակ են տեղափոխել որոշ ոլորտներում անդամ պետությունների բոլոր սուբյեկտների համար միասնական իրավական նորմերի սահմանման իրավասությունը` Պայմանագրով և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերի սահմաններում ու ծավալներով:

Պայմանագրի 6-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Միության իրավունքը կազմում են`

Պայմանագիրը.

Միության շրջանակներում միջազգային պայմանագրերը.

երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրերը.

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումներն ու կարգադրությունները, որոնք ընդունվել են Պայմանագրով և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով նախատեսված` վերջիններիս լիազորությունների շրջանակներում:

Համաձայն Պայմանագրի 2-րդ հոդվածի, «Միության շրջանակներում միջազգային պայմանագրերը» Միության գործունեությանն ու զարգացմանը առնչվող հարցերով անդամ պետությունների միջև կնքվող միջազգային պայմանագրերն են․ «երրորդ կողմի հետ միջազգային պայմանագրերը»` երրորդ պետությունների, ինտեգրացիոն միավորումների ու միջազգային կազմակերպությունների հետ կնքվող միջազգային պայմանագրերն են, «կարգադրությունը»` Միության մարմինների կողմից ընդունվող ակտ, որը կրում է կազմակերպչական-կարգադրական բնույթ, «որոշումը»` Միության մարմինների կողմից ընդունվող նորմատիվ իրավական բնույթի դրույթներ պարունակող ակտ:

Պայմանագիրը սահմանում է Միության իրավունքը կազմող ակտերի կիրառման հետևյալ մոտեցում: Համաձայն Պայմանագրի 6-րդ հոդվածի 1-ին կետի վեցերորդ պարբերության, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշումները ենթակա են անդամ պետությունների կողմից կատարման` իրենց ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին հիմնադրույթի (Պայմանագրի N 1 հավելված, այսուհետ` Հիմնադրույթ ԵՏՀ-ի մասին) 13-րդ կետի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ` ԵՏՀ, Հանձնաժողով) որոշումները կազմում են Միության իրավունքի մաս և ենթակա են անմիջական կիրառման անդամ պետությունների տարածքում՝ որպես վերազգային մարմնի որոշումներ:

Պայմանագրում օգտագործվում է «Միության իրավունքը կազմող միջազգային եզրույթը»` այն միջազգային պայմանագրերին հղում կատարելու համար, որոնց համապատասխան Միությունում իրականացվում է համապատասխան հարաբերությունների կարգավորումը (այդ թվում` նաև Պայմանագրի 32-րդ, 89-91-րդ հոդվածներում):

Պայմանագրի 99-րդ, 101-րդ հոդվածներում, ԵՏՀ մասին հիմնադրույթում 4-րդ, 24-րդ, 43-րդ, 52-րդ, 55-րդ կետերում, Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին կից Հայաստանի Հանրապետության անդամակցության վերաբերյալ պայմանագրի 1-ին հոդվածում, որը ստորագրվել է 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկ քաղաքում, Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին Ղրղզստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագրի 1-ին հոդվածում, որը ստորագրվել է 2014 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվա քաղաքում, Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում և Եվրասիական տնտեսական միության իրավունք կազմող առանձին միջազգային պայմանագրերում Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին Ղրղզստանի Հանրապետության անդամակցության կապակցությամբ փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունում, որը ստորագրվել է 2015 թվականի մայիսի 8-ին Մոսկվա քաղաքում, օգտագործվում է «Միության իրավունքի մասն են կազմում» ձևակերպումը:

Պայմանագրի 99-ր հոդվածի 2-րդ կետում ԵՏՀ որոշումների վերաբերյալ օգտագործվում է «պահպանում են իրենց իրավաբանական ուժը» բառակապակցությունը:

Այսպիսով, ելնելով Պայմանագրի իմաստից, ԵԱՏՄ շրջանակներում գոյություն ունեն միջազգային պայմանագրեր և ակտեր, որոնք կազմում են Միության իրավունքի մաս (Պայմանագրի 6-րդ հոդվածի 1-ին կետ), ՄՄ և ՄՏՏ շրջանակներում կնքված միջազգային պայմանագրեր, որոնք կազմում են Միության իրավունքի մաս (Պայմանագրի 99-րդ հոդվածի 1-ին հետ, 101 հոդվածի 1-ին կետ), և ՄՄ և ՄՏՏ շրջանակներում ընդունված որոշումներ, որոնք պահպանում են իրենց իրավաբանական ուժը (Պայմանագրի 99-րդ հոդվածի 2-րդ կետ):

Այս առնչությամբ Մեծ կոլեգիան նշում է, որ «կազմում են իրավունքը», «կազմում են իրավունքի մաս» և «պահպանում իրենց իրավաբանական ուժը» բառակապակցությունները նշանակում են, որ համապատասխան պայմանագիրը կամ ակտը ներառվում է Միության իրավունքում:

3. Պայմանագրի 99-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը հաստատում են երկու պարտադիր պայման, որոնց դեպքում Միության իրավունքով գործում և իրենց իրավաբանական ուժն են պահպանում ՄՄ և ՄՏՏ պայմանագրային իրավական բազայի ձևավորման շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերը, ինչպես նաև պետությունների ղեկավարների մակարդակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, կառավարությունների ղեկավարների մակարդակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և ԵՏՀ-ի որոշումները.

- գործում են Պայմանագրի ուժի մեջ մտնելու, այսինքն՝ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ.

- չեն հակասում Պայմանագրին:

Մեծ կոլեգիայի կարծիքով Պայմանագրի անցումային դրույթներում ընդհանուր առմամբ ակտերի և, մասնավորապես, Հանձնաժողովի որոշումների նկատմամբ կիրառվել է վերը նշված պայմանների պահպանման դեպքում իրավական կարգավորման շարունակականության սկզբունքը:

Տվյալ եզրահանգումը հաստատվում է 2015 թվականի դեկտեմբերի 28-ին անհատ ձեռնարկատեր Կ.Պ. Տարասիկի դիմումի համաձայն ձևակերպված իրավական դիրքորոշմամբ, համաձայն որի Պայմանագրի հիմքում դրվել էին ՄՄ և ՄՏՏ պայմանագրային իրավական բազայի կոդիֆիկացման արդյունքները: Միության մասին պայմանագիրը 99-րդ հոդվածում նախատեսում է ՄՄ-ից ու ՄՏՏ-ից դեպի Միություն եվրասիական տնտեսական ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը զուգընթաց իրավունքի համակարգի շարունակականություն: Միության մասին պայմանագրով սահմանված պայմանների պահպանման դեպքում Միության շրջանակներում շարունակում են գործել ՄՄ և ՄՏՏ միջազգային պայմանագրերը, որոնք կնքվել կամ ընդունվել են մինչև Միության գործունեության սկիզբը՝ որպես Միության իրավունքի մաս կազմող իրավական ակտեր:

4. «Մաքսային միության Հանձնաժողովի որոշում» (այսուհետ` ՄՄՀ որոշում) հասկացության իրավական բովանդակությունը հասկանալու համար Մեծ կոլեգիան հարկ է համարում վերլուծել ՄՄՀ որոշումների կարգավիճակի զարգացումը եվրասիական ինտեգրման զարգացման համատեքստում:

Մաքսային միության հանձնաժողովը` որպես մաքսային միության միասնական մշտապես գործող կարգավորող մարմին, հիմնադրվել է Մաքսային միության Հանձնաժողովի մասին 2007 թվականի հոկտեմբերի 6-ի պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր ՄՄՀ մասին) հիման վրա: Տվյալ միջազգային պայմանագրով առաջին անգամ ամրագրվել էին կարգավորող մարմնի վերազգային գործառույթները: ՄՄՀ մասին պայմանագրի 7-րդ հոդվածը սահմանում էր, որ Հանձնաժողովն իր իրավասությունների սահմաններում որոշումներ է ընդունում, որոնք Կողմերի համար պարտադիր բնույթ են կրում: ՄՄՀ որոշումները, «Մաքսային միության Հանձնաժողովի գործունեության կազմակերպման հարցերի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի` Եվրասիական տնտեսական համայնքի Միջպետական Խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմին) N15 որոշման 4-րդ կետին համապատասխան, ենթակա էին անմիջապես Մաքսային միության մասնակից պետություններում կիրառման:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր ԵՏՀ-ի մասին) ուժի մեջ մտնելով՝ Կողմերը հիմնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որպես ՄՄ և ՄՏՏ միասնական մշտապես գործող կարգավորող մարմին (ԵՏՀ մասին պայմանագրի 1-ին հոդված):

ԵՏՄ մասին պայմանագրի 39-րդ հոդվածի վեցերորդ պարբերության հիման վրա այն լիազորությունները, որոնք վերապահված են ՄՄՀ-ին Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության պայմանագրային իրավական բազան ձևավորող միջազգային պայմանագրերին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական համայնքի Միջպետական Խորհրդի որոշումներին համապատասխան, փոխանցվել են ԵՏՀ-ին: Համաձայն ԵՏՀ մասին պայմանագրի 38-րդ հոդվածի, 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ գործող ՄՄՀ որոշումները պահպանում էին իրենց իրավաբանական ուժը․ դրանցում կարող էին փոփոխություններ կատարվել: ՄՄՀ և ԵՏՀ կարգավիճակը որպես Մաքսային միության մշտապես գործող միասնական կարգավորող մարմնի (ՄՏՏ բնագավառում ԵՏՀ-ին լրացուցիչ լիազորությունների վերապահմամբ), դրանով պայմանավորված` ՄՄՀ-ի լիազորությունների փոխանցումը ԵՏՀ-ին, ինչպես նաև ՄՄՀ որոշումների իրավաբանական ուժի պահպանումը Մեծ կոլեգիային թույլ են տալիս եզրակացություն անել ինտեգրացիոն միավորման այս մարմինների ու վերջիններիս ակտերի իրավահաջորդության մասին:

ԵՏՀ մասին պայմանագիրն ուժը կորցրել է 2015 թվականի հունվարի 1-ին Միության մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ, որը, 18-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, նախատեսում է ԵՏՀ-ի որպես մշտապես գործող կարգավորող մարմնի կարգավիճակի պահպանում:

ԵՏՀ մասին պայմանագրին համապատասխան հիմնադրված Հանձնաժողովը, համաձայն Միության մասին պայմանագրի 99-րդ հոդվածի 2-րդ կետի երրորդ պարբերության, իր գործունեությունն իրականացնում է Միության մասին պայմանագրին համապատասխան:

ԵՏՀ որոշումները, որոնք ընդունվել են մինչև Պայմանագրի ուժի մեջ մտնելը և գործել Պայմանագրի ուժի մեջ մտնելու դրությամբ, համաձայն 99-րդ հոդվածի 2-րդ կետի, պահպանում են իրենց իրավաբանական ուժը և կիրառվում Պայմանագրին չհակասող մասով:

5. Մեծ կոլեգիան գտնում է, որ դիմողի հարցի վերաբերյալ հարկ է լրացուցիչ ուսումնասիրել ՄՄՀ որոշումների վերազգային բնույթը:

Նշված հարցի կապակցությամբ Մեծ կոլեգիան հաշվի է առնում այն իրավական դիրքորոշումը, որը ԵԱՏՄ-ը ձևավորել էր Բելառուսի Հանրապետության Բարձրագույն Տնտեսական Դատարանի Վճռաբեկ Կոլեգիայի հարցումով 2013 թվականի հուլիսի 10-ի որոշման մեջ, որին համապատասխան` «Մաքսային միության անդամ պետությունները ստեղծել են Մաքսային միության Հանձնաժողով որպես Կողմերի կողմից կամավոր փոխանցած վերազգային գործառույթներով օժտված կարգավորող մարմին` Մաքսային միության տարածքում պարտադիր բնույթ կրող որոշումներ ընդունելու իրավունքով»:

Մեծ կոլեգիան արձանագրում է, որ, ինչպես ԵՏՀ մասին պայմանագրին համապատասխան ստեղծված ԵՏՀ-ի որոշումները, այնպես էլ ՄՄՀ-ի` Միության մասին պայմանագրին չհակասող որոշումները ենթակա են անմիջական կիրառման անդամ պետությունների տարածքներում:

Դատարանի պրակտիկայում ձևակերպվել են Միության իրավական նորմերը «վերազգային կարգավորում» կատեգորիային վերագրելու չափանիշները.

1) միասնականացված իրավական կարգավորման առկայություն.

2) անդամ պետությունների կողմից իրենց վերազգային լիազորությունների շրջանակներում տվյալ ոլորտի իրավասությունների փոխանցում Միության մարմիններին (Բելառուսի Հանրապետության Արդարադատության նախարարության դիմումը վերաբերյալ 2017 թվականի ապրիլի 4-ի Խորհրդատվական եզրակացություն):

Միության բացառիկ իրավասությանը վերաբերվող ոլորտներում նշված պայմանների պահպանման պարագայում ապահովվում է Միության իրավունքի գերակայությունը վերազգային իրավական ակտերի նկատմամբ: Սա նաև նշանակում է, որ կարգավորման վերազգային մակարդակ փոխանցված հարցերի դեպքում անդամ պետությունները պարտավոր են զերծ մնալ Միության իրավունքի նորմերին հակասող ազգային իրավական ակտեր ընդունելուց:

Միության վերազգային ակտերի վերաբերյալ սահմանվել է դրանց անմիջական կիրառման կանոնը: Այսպես, ԵՏՀ մասին հիմնադրույթի 13-րդ կետով սահմանվում է, որ Հանձնաժողովն իր լիազորությունների սահմաններում որոշումներ է ընդունում, որոնք նորմատիվ իրավական բնույթ են կրում: Նման որոշումները Միության իրավունքի մաս են կազմում և ենթակա են անդամ պետությունների տարածքներում անմիջական կիրառման:

Հիմք ընդունելով շարադրվածը՝ Մեծ կոլեգիան եզրակացնում է, որ, թեպետ ՄՄՀ-ի որոշումները չեն հիշատակվում Պայմանագրի անցումային դրույթներում, ԵՏՀ մասին պայմանագրի հիման վրա գործող ԵՏՀ-ի որոշումների հետ հավասարապես կազմում են Միության իրավունքի մասը:

Տվյալ եզրահանգումը հաստատվում է Միության անդամ պետությունների կողմից ՄՄՀ-ի գործող որոշումների ճանաչմամբ և իրենց տարածքում կիրառմամբ, ԵՏՀ-ի պաշտոնական դիրքորոշմամբ և Դատարանի պրակտիկայով:

Ղեկավարվելով վերը շարադրվածով՝ Մեծ կոլեգիան հիմնավոր է համարում հետևյալ եզրահանգման ձևակերպումը.

Մաքսային միության Հանձնաժողովի որոշումները, որոնք գործել են 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ և հակասում են Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին, կազմում են Եվրասիական տնտեսական միության իրավունքի մասը, պարտադիր են անդամ պետությունների համար և ենթակա են Միության անդամ պետությունների տարածքներում անմիջական կիրառման:

 

Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն Խորհրդատվական եզրակացության կրկնօրինակն ուղարկել դիմողին:

2. Խորհրդատվական եզրակացությունը տեղադրել Դատարանի պաշտոնական համացանցային կայքում:

 

Նախագահող`

Ժ.Ն. Բաիշև

և զեկուցող դատավոր՝

Ա.Մ. Աժիբրաիմովա

Դատավորներ՝

Է.Վ. Այրիյան

 

Դ.Գ. Կոլոս

 

Տ.Ն. Նեշատաևա

 

Վ.Խ. Սեյտիմովա

 

Գ.Ա. Սկրիպկինա

 

Ա.Է. Թումանյան

 

Ա.Ա. Ֆեդորցով

 

Կ.Լ. Չայկա