ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
25 դեկտեմբերի 2018 թվականի |
թիվ 201 |
քաղ. Մոսկվա |
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՄՐԱՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ) ԵՎ ԻՆՔՆԱԳՆԱՑ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ՍԿՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ
«Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրի շրջանակներում իրագործվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործունեությունն ապահովելու նպատակով՝
1. Հաստատել տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործունեությունն սկսելու համար անհրաժեշտ առաջնահերթ միջոցառումների կից ներկայացվող ցանկը:
2. Դիմել Բելառուսի Հանրապետության կառավարությանը, Ղազախստանի Հանրապետության կառավարությանը, Ղրղզստանի Հանրապետության կառավարությանը և Ռուսաստանի Դաշնության կառավարությանը սույն կարգադրությամբ հաստատված ցանկով նախատեսված միջոցառումների իրագործումն ապահովելու խնդրանքով:
3. Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ «Հայաստանի Հանրապետության՝ «Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործունեությունն սկսելու համար անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու խնդրանքով:
4. Սահմանել, որ սույն կարգադրությամբ հաստատված ցանկով նախատեսված միջոցառումների կատարման մոնիթորինգն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ մշտական հիմունքներով:
5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 201 կարգադրությամբ |
ՑԱՆԿ
տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործունեությունն սկսելու համար անհրաժեշտ առաջնահերթ միջոցառումների
|
Միջոցառումը |
Իրագործման ժամկետը |
Ակնկալվող արդյունքը |
Կատարողը |
|
1. «Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրի իրականացման համար պատասխանատու՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության պետական իշխանության մարմնի սահմանումը (այսուհետ համապատասխանաբար՝ Համաձայնագիր, անդամ պետություն) |
2019 թվականի I - II եռամսյակ |
Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու՝ պետական իշխանության մարմնի սահմանմանն ուղղված նորմատիվ իրավական ակտերի ընդունումն անդամ պետություններում |
անդամ պետությունների լիազորված մարմիններ |
|
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 59 որոշմանը համապատասխան սահմանված՝ տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի վարիչի հետ փոխգործակցություն իրականացնող կազմակերպության սահմանումը (այսուհետ համապատասխանաբար՝ էլեկտրոնային անձնագրեր, էլեկտրոնային անձնագրերի համակարգերի վարիչ, ազգային օպերատոր) |
2019 թվականի I - II եռամսյակ |
ազգային օպերատորի սահմանմանն ուղղված նորմատիվ իրավական ակտերի ընդունումն անդամ պետություններում |
անդամ պետությունների լիազորված մարմիններ |
|
3. Անդամ պետություններում էլեկտրոնային անձնագրերի համակարգերի փորձարկումների ծրագրի և մեթոդիկայի մշակումը |
2019 թվականի I եռամսյակ |
անդամ պետություններում էլեկտրոնային անձնագրերի համակարգերի անհրաժեշտ փորձարկումների անցկացման նպատակով փորձարկումների ծրագրի և մեթոդիկայի ստեղծում |
էլեկտրոնային անձնագրերի համակարգերի վարիչ անդամ պետությունների լիազորված մարմիններ ազգային օպերատորներ (առկայության դեպքում) |
|
4. Անդամ պետություններում էլեկտրոնային անձնագրերի համակարգերի մասնակիցների փոխգործակցության ապահովումը |
2019 թվականի I եռամսյակ |
անդամ պետություններում՝ իրենց տարածքներում էլեկտրոնային անձնագրերի կիրառումն ապահովելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի կամ այլ ակտերի ընդունում |
անդամ պետությունների լիազորված մարմիններ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի վարիչ ազգային օպերատորներ (առկայության դեպքում) |
|
5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ակտերի նախագծերի նախապատրաստումը՝ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործունեության ընթացքում Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ինտեգրված տեղեկատվական համակարգ) օգտագործմամբ միջպետական տեղեկատվական փոխանակման իրականացման հնարավորությունն ապահովելու նպատակով |
2019 թվականի II եռամսյակ |
փոփոխությունների կատարում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 122 որոշման մեջ և Հանձնաժողովի՝ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործունեության ընթացքում ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ միջպետական տեղեկատվական փոխանակում թույլատրող այլ ակտերում |
Հանձնաժողով անդամ պետությունների լիազորված մարմիններ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի վարիչ |
|
6. Խորհրդատվությունների (պարզաբանումների) անցկացումն անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) ներկայացուցիչների, անդամ պետությունների պետական իշխանության մարմինների հետ՝ հետևյալի առումով՝ |
էլեկտրոնային անձնագրերի համակարգերում աշխատանքն սկսելու նախապատրաստում վեբինարների անցկացում |
էլեկտրոնային անձնագրերի համակարգերի վարիչ Հանձնաժողով անդամ պետությունների լիազորված մարմիններ | |
|
տրանսպորտային միջոցներ (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակներ) |
2019 թվականի I - II եռամսյակ |
||
|
ինքնագնաց մեքենաներ և տեխնիկայի այլ տեսակներ |
2019 թվականի I - III եռամսյակ |
||
|
7. Նորմատիվ իրավական ակտերի նախապատրաստում, որոնք ուղղված են՝ տրանսպորտային միջոցների, ինքնագնաց մեքենաների և տեխնիկայի այլ տեսակների նկատմամբ գրանցման գործողություններ կատարող՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների կողմից էլեկտրոնային անձնագրերի համակարգերի վարիչին էլեկտրոնային անձնագրերում փոփոխություններ կատարելու մասին դիմումների ուղարկման ժամկետի սահմանմանը, որը չի գերազանցում 24 ժամը էլեկտրոնային անձնագրերի համակարգերում «գործող» կարգավիճակով էլեկտրոնային անձնագրերի առկայության անհրաժեշտության սահմանմանը՝ այն տրանսպորտային միջոցների, ինքնագնաց մեքենաների և տեխնիկայի այլ տեսակների նկատմամբ գրանցման գործողություններ կատարելու համար, որոնց համար ձևակերպված են այդ էլեկտրոնային անձնագրերը |
2019 թվականի I - II եռամսյակ |
էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործունեության ապահովմանը և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի վարիչի ու ազգային օպերատորների հետ անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների տեղեկատվական փոխգործակցությանն ուղղված նորմատիվ իրավական ակտերի ընդունումն անդամ պետություններում |
անդամ պետությունների լիազորված մարմիններ |
|
8. Տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների), ինքնագնաց մեքենաների և տեխնիկայի այլ տեսակների անձնագրերի ձևակերպումն իրականացնող՝ անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) և տրանսպորտային միջոցներ (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակներ), ինքնագնաց մեքենաներ ու տեխնիկայի այլ տեսակներ պատրաստող կազմակերպությունների միասնական ռեեստրի ազգային մասի ձևավորման ու վարման կարգի սահմանումը (այսուհետ համապատասխանաբար՝ պատրաստող կազմակերպություններ, միասնական ռեեստր) հետևյալի մասով՝ |
2019 թվականի II եռամսյակ |
էլեկտրոնային անձնագրերը ձևակերպելու լիազորություն ունեցող՝ անդամ պետությունների մարմինները (կազմակերպությունները) և պատրաստող կազմակերպությունները միասնական ռեեստրի ազգային մասում ընդգրկելուն ներկայացվող պահանջների ցանկի սահմանմանն ուղղված նորմատիվ իրավական ակտերի ընդունումն անդամ պետություններում |
միասնական ռեեստրի ազգային մասը վարելու լիազորություն ունեցող՝ անդամ պետությունների մարմիններ |
|
տրանսպորտային միջոցներ (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակներ) |
|||
|
ինքնագնաց մեքենաներ և տեխնիկայի այլ տեսակներ |
|||
|
9. Անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) գործառութային պարտականությունների կատարման հետ կապված (օրինակ՝ ծառայությունների մատուցման համար վճարների, տուրքերի և այլ հավաքագրումների գանձում) հարցերի կարգավորմանն ուղղված նորմատիվ իրավական ակտերի նախապատրաստումը հետևյալի մասով՝ |
2019 թվականի II եռամսյակ |
էլեկտրոնային անձնագրերի համակարգերի վարիչի ու ազգային օպերատորների հետ անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների փոխգործակցության հարցերի կարգավորմանն ուղղված նորմատիվ իրավական ակտերի ընդունումն անդամ պետություններում |
անդամ պետությունների լիազորված մարմիններ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի վարիչ ազգային օպերատորներ (առկայության դեպքում) |
|
տրանսպորտային միջոցներ (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակներ) ինքնագնաց մեքենաներ և տեխնիկայի այլ տեսակներ |
|||
|
10. Բոլոր մակարդակներով անդամ պետությունների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի մասնակիցների տեղեկատվական և այլ ձևերի փոխգործակցության կարգը սահմանող տիպային համաձայնագրերի մասով Հանձնաժողովի կոլեգիայի առաջարկությունների մշակումը |
2019 թվականի I եռամսյակ |
բոլոր մակարդակներով անդամ պետությունների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի մասնակիցների տեղեկատվական և այլ ձևերի փոխգործակցության կարգը սահմանող տիպային համաձայնագրերի հաստատումը Հանձնաժողովի կոլեգիայի կողմից |
Հանձնաժողով էլեկտրոնային անձնագրերի համակարգերի վարիչ |
|
11. Աջակցություն էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ազգային մասերի ծավալմանն անդամ պետությունների տարածքներում |
2019 թվականի I - II եռամսյակ |
անդամ պետություններում էլեկտրոնային անձնագրերի համակարգերի փորձնական շահագործման սկիզբ, էլեկտրոնային անձնագրերի համակարգերի լրամշակում՝ հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները |
էլեկտրոնային անձնագրերի համակարգերի վարիչ անդամ պետությունների լիազորված մարմիններ ազգային օպերատորներ (առկայության դեպքում) |
|
12. Էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ազգային մասերի ատեստավորում (հաշվի առնելով անդամ պետությունների օրենսդրության դրույթները) |
2019 թվականի I - II եռամսյակ |
ատեստավորման ակտերի (արձանագրությունների) ստորագրում |
անդամ պետությունների լիազորված մարմիններ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի վարիչ ազգային օպերատորներ (առկայության դեպքում) |
|
13. Անդամ պետություններում էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ապրոբացիայի անցկացում |
2019 թվականի I - II եռամսյակ |
փորձարկման ռեժիմով էլեկտրոնային անձնագրերի ձևակերպումն անդամ պետության տարածքում տեղաբաշխված կամ մեկ այլ անդամ պետության տարածքում էմուլացված՝ էլեկտրոնային անձնագրերի համակարգերում |
էլեկտրոնային անձնագրերի համակարգերի վարիչ ազգային օպերատորներ (առկայության դեպքում) կամ անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից առաջարկված կազմակերպություններ անդամ պետությունների լիազորված մարմիններ անդամ պետությունների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի մասնակիցներ |
|
14. Էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ազգային մասերի փորձարկումներ՝ |
|||
|
էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ազգային մասերի նախնական փորձարկումների անցկացում անդամ պետությունների տարածքներում |
2019 թվականի I - II եռամսյակ |
անցում էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ազգային մասերի փորձնական շահագործմանը |
անդամ պետությունների լիազորված մարմիններ (կազմակերպություններ) անդամ պետությունների պետական իշխանության մարմիններ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի վարիչ ազգային օպերատորներ (առկայության դեպքում) Հանձնաժողով |
|
էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ազգային մասերի փորձնական շահագործման անցկացում անդամ պետությունների տարածքներում |
2019 թվականի II – III եռամսյակ |
էլեկտրոնային անձնագրերի համակարգերի արդյունաբերական շահագործման նախապատրաստման աշխատանքների ավարտ |
անդամ պետությունների լիազորված մարմիններ (կազմակերպություններ) անդամ պետությունների պետական իշխանության մարմիններ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի վարիչ ազգային օպերատորներ (առկայության դեպքում) Հանձնաժողով |
|
15. Էլեկտրոնային անձնագրերի համակարգերի բոլոր մասնակիցների կողմից էլեկտրոնային անձնագրերի համակարգերի փորձնական շահագործման անցկացում՝ տրանսպորտային միջոցների և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների նկատմամբ գրանցման գործողությունների կատարմամբ |
2019 թվականի II – III եռամսյակ |
իրավաբանական նշանակություն ունեցող՝ տրանսպորտային միջոցների և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի ստեղծում՝ կապի պաշտպանված ուղիների և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառմամբ |
էլեկտրոնային անձնագրերի համակարգերի վարիչ ազգային օպերատորներ (առկայության դեպքում) կամ անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից առաջարկված կազմակերպություններ անդամ պետությունների պետական իշխանության մարմիններ անդամ պետությունների լիազորված մարմիններ Հանձնաժողով |
|
16. Ինքնագնաց մեքենաների և տեխնիկայի այլ տեսակների միասնական նույնականացման մակնշման միջպետական ստանդարտի նախապատրաստման հնարավորության քննարկումը |
2019 թվականի II եռամսյակ |
անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ բաց թողնվող ինքնագնաց մեքենաների և տեխնիկայի այլ տեսակների միանշանակ նույնականացման հնարավորության ապահովում՝ այն ինքնագնաց մեքենաներին և տեխնիկայի այլ տեսակներին ներկայացվող պարտադիր պահանջների պահպանման մոնիթորինգի նպատակներով, որոնց վրա տարածվում են Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջները Հանձնաժողովին տեղեկացնելը |
անդամ պետությունների լիազորված մարմիններ Համաձայնագրի իրականացման հարցերով աշխատանքային խումբ, որն իր գործունեությունն իրականացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 18–ի թիվ 59 որոշման շրջանակներում |
|
17. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 79 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների կատարման պլանում փոփոխություններ կատարելու մասին առաջարկների ներկայացում՝ համապատասխան տեխնիկական կանոնակարգերում տրակտորների, ինքնագնաց մեքենաների և տեխնիկայի այլ տեսակների միասնական նույնականացման մակնշմանը ներկայացվող պահանջների սահմանման մասով |
2020 թվականի I եռամսյակ |
Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների կատարում՝ տրակտորների, ինքնագնաց մեքենաների և տեխնիկայի այլ տեսակների առնչությամբ՝ միասնական նույնականացման մակնշմանը ներկայացվող պահանջների սահմանման մասով (անհրաժեշտության դեպքում) |
անդամ պետությունների լիազորված մարմիններ Հանձնաժողով Համաձայնագրի իրականացման հարցերով աշխատանքային խումբ, որն իր գործունեությունն իրականացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 18–ի թիվ 59 որոշման շրջանակներում |