ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
25 սեպտեմբերի 2018 թվականի |
թիվ 146 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄՆԵՐԻ («ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԱՎԱԶԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ») ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում հատուկ միասնական իրավական ռեժիմների («կարգավորիչ ավազահրապարակների») կիրառման մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄՆԵՐԻ («ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԱՎԱԶԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ») ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում հատուկ միասնական իրավական ռեժիմների («կարգավորիչ ավազահրապարակների») կիրառման մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում հատուկ միասնական իրավական ռեժիմների («կարգավորիչ ավազահրապարակների») կիրառման մասին
Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման հիմնական ուղղություններին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, թվային օրակարգ) շրջանակներում պիլոտային ծրագրեր իրագործելու, պիլոտային ծրագրերի հիման վրա կարգավորման մոդելներ մշակելու և ինտեգրացիոն գործընթացները խթանող ու ոլորտների և շուկաների թվային տրանսֆորմացիայի մարտահրավերներին համապատասխանող՝ առավել արդյունավետ մոդել սահմանելու, ինչպես նաև նախաձեռնությունների մշակման գործնական արդյունքների արագ հասնելու և թվային օրակարգի շրջանակներում նախագծեր իրագործելու համար իրավական հիմքեր ձևավորելու նպատակով.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Միության անդամ պետությունների (այսուհետ` անդամ պետություններ) կառավարությունների հետ համատեղ մշակել թվային օրակարգի իրագործման շրջանակներում հատուկ միասնական իրավական ռեժիմներ («կարգավորիչ ավազահրապարակներ») կիրառելու մասին համաձայնագրի նախագիծը (այսուհետ՝ հատուկ ռեժիմներ)՝ հաշվի առնելով հետևյալը.
ա) հատուկ ռեժիմը սահմանում է պիլոտային ծրագրի իրագործման ժամանակային կարգավորիչ շրջանակները և դրա մասնակիցների փոխգործակցության կարգը (այսուհետ՝ հատուկ ռեժիմի բովանդակություն).
բ) հատուկ ռեժիմի բովանդակությունը յուրաքանչյուր պիլոտային ծրագրի համար եզակի է և ձևավորվում է՝ ելնելով դրա առանձնահատկություններից.
գ) հատուկ ռեժիմի բովանդակությունը ձևավորելիս յուրաքանչյուր պիլոտային ծրագրի համար սահմանվում են մշտադիտարկման, հսկողության կարգը, ակնկալվող արդյունքները, կիրառվող հատուկ ռեժիմը փոփոխելու, երկարաձգելու և ավարտելու պայմանները.
դ) հատուկ ռեժիմի բովանդակությամբ չսահմանված բոլոր դեպքերում կիրառվում են կարգավորման նորմեր և կանոններ՝ Միության իրավունքին և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
ե) հատուկ ռեժիմների կիրառման արդյունքներով սահմանվում են հատուկ ռեժիմների կիրառման արդյունքների հետագա օգտագործման քայլերը.
զ) հատուկ ռեժիմի բովանդակությունը սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից, հատուկ ռեժիմի կիրառման նպատակահարմարությունը՝ Միության այն մարմնի կողմից, որի իրավասությանն է վերապահված հատուկ ռեժիմի կիրառման ոլորտը.
է) հատուկ ռեժիմը գործում է սահմանափակ ժամկետի ընթացքում, սահմանափակ շրջանակի սուբյեկտների և կարգավորման օբյեկտների նկատմամբ՝ պիլոտային ծրագրի իրագործմանն առնվազն 2 անդամ պետության մասնակցության պայմանով:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |