ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇԱՐԺԻՉՆԵՐՈՎ ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԽԹԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 23
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.11.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.11.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

27 նոյեմբերի 2018 թվականի

թիվ 23

քաղ. Մինսկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇԱՐԺԻՉՆԵՐՈՎ ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԽԹԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների արտադրության և օգտագործման խթանումն ապահովող 2018-2020 թվականների միջոցառումների պլանը:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության, Բելառուսի Հանրապետության կառավարության, Ղազախստանի Հանրապետության կառավարության, Ղրղզստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ համատեղ մշակել և հնարավորության դեպքում ապահովել սույն կարգադրությամբ հաստատված պլանով նախատեսված միջոցառումների իրականացումը:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական միջկառավարական

խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 27-ի

թիվ 23 կարգադրությամբ

 

ՊԼԱՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների արտադրության և օգտագործման խթանումն ապահովող 2018-2020 թվականների միջոցառումների

 

Միջոցառման անվանումը

Իրականացման ձևը

Կատարման ժամկետը

Կատարողը

I. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում միայն էլեկտրական շարժիչներով շարժման մեջ դրվող անվավոր տրանսպորտային միջոցների (այսուհետ՝ էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցներ), դրանց կոմպլեկտավորող տարրերի, ինչպես նաև լիցքավորման և սպասարկող ենթակառուցվածքի օբյեկտների արտադրության խթանումն ապահովող միջոցառումներ

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների, դրանց կոմպլեկտավորող տարրերի, ինչպես նաև լիցքավորման և սպասարկող ենթակառուցվածքի օբյեկտների արտադրությանն աջակցության միջոցների համակարգը կատարելագործելը և իրագործելը, որով նախատեսվում են նաև՝

     

էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների, դրանց կոմպլեկտավորող տարրերի, դրանց արտադրության համար սարքավորումների, լիցքավորման և սպասարկող ենթակառուցվածքի օբյեկտների բացթողման մասով արտադրական հզորությունների ստեղծման (արդիականացման) նախագծերն ընտրելը և սուբսիդավորելը, ներառյալ՝ հարկային արտոնություններ տրամադրելը, ինչպես նաև համապատասխան ԳՀՓԿԱ-ն ֆինանսավորելը

անդամ պետությունների ակտեր

2018-2020 թվականներ

անդամ պետությունների կառավարություններ (ֆինանսավորման աղբյուրների առկայության դեպքում)

էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների առանցքային բաղադրիչների և դրանց արտադրության, ինչպես նաև լիցքավորման ու սպասարկող ենթակառուցվածքների օբյեկտների ստեղծման ժամանակ օգտագործվող տեխնոլոգիական գործողությունների ցանկերը ձևավորելը

առանցքային բաղադրիչների և տեխնոլոգիական գործողությունների ցանկեր

2018-2019 թվականներ

անդամ պետությունների կառավարություններ

էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների առանցքային բաղադրիչների արտադրությունը և դրանց արտադրության ժամանակ օգտագործվող տեխնոլոգիական գործողությունների մշակումը խթանելը

անդամ պետությունների ակտեր

2019-2020 թվականներ

անդամ պետությունների կառավարություններ

2. Անդամ պետություններում չարտադրվող՝ էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների, լիցքավորման և սպասարկող ենթակառուցվածքների օբյեկտների արտադրության համար նախատեսված՝ կոմպլեկտավորող տարրերի առանձին տեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում փոփոխություններ կատարելու մասին առաջարկներ նախապատրաստելը և դրանք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) քննարկմանը ներկայացնելը

անդամ պետությունների առաջարկներ

2019-2020 թվականներ

անդամ պետությունների լիազորված մարմիններ

3. Էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների և դրանց կոմպլեկտավորող տարրերի արտադրող-ձեռնարկությունների կոոպերացիոն շղթաների, ինչպես նաև իրենց կողմից արտադրվող արտադրանքի ցանկը ձևավորելը

անդամ պետությունների տեղեկատվություն

2019-2020 թվականներ

անդամ պետությունների կառավարություններ, Հանձնաժողով

4. էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների, դրանց կոմպլեկտավորող տարրերի և լիցքավորման ենթակառուցվածքի օբյեկտների օգտագործման հետ կապված՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտներին ներկայացվող պահանջներն արդիականացնելը (նոր պահանջներ մշակելը)

տեխնիկական կանոնակարգման ոլորտում Միության մարմինների որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի խորհրդի որոշում

2019-2020 թվականներ

անդամ պետությունների կառավարություններ, Հանձնաժողով

II. Անդամ պետություններում էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների օգտագործման խթանումն ապահովող միջոցառումներ

5. Անդամ պետություններում էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների օգտագործումը խթանող միջոցների համակարգը կատարելագործելը և իրագործելը, որով նախատեսվում է նաև՝

էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների սեփականատերերին տրանսպորտային հարկի վճարումից ազատելը

էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների սեփականատերերին լիցքավորման սարքվածքներով հագեցված անվճար կայանատեղիների օգտագործման իրավունք տրամադրելը

էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների համար վճարովի ավտոմոբիլային ճանապարհներով անվճար երթևեկության իրավունք տրամադրելը

էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցներին հասարակական տրանսպորտի գոտիներով շարժման իրավունք տրամադրելը

էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների համար ավտոլցավորման կայանները, ինչպես նաև շահագործման մեջ դրվող՝ հասարակական նշանակության շենքերը և շինությունները լիցքավորման սարքվածքներով սարքավորելը

օգտագործված քարշակային մարտկոցների հավաքման, պահման և ուտիլիզացման ենթակառուցվածքը զարգացելը

անդամ պետությունների ակտեր

2018-2020 թվականներ

անդամ պետությունների կառավարություններ

էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելիս լիզինգային կազմակերպությունների կողմից լիզինգը ստացողներին զեղչեր տրամադրելը

     

6. Իրենց տարածքում էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների համար լիցքավորման և սպասարկող ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայող կազմակերպությունների համար արտոնությունների համակարգը կատարելագործելը և իրագործելը

անդամ պետությունների ակտեր

2018-2020 թվականներ

անդամ պետությունների կառավարություններ

7. Էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների համար լիցքավորման և սպասարկող ենթակառուցվածքի օբյեկտների շինարարության ժամանակ, ինչպես նաև դրանք էլեկտրական ցանցերին միացնելիս թույլատրագրերի ձևակերպման պարզեցված կարգի առնչությամբ միջոցներ իրականացնելը

անդամ պետությունների ակտեր

2018-2019 թվականներ

անդամ պետությունների կառավարություններ

8. Անդամ պետությունների լիազորված մարմինների միջև էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների, դրանց կոմպլեկտավորող տարրերի, ինչպես նաև լիցքավորման և սպասարկող ենթակառուցվածքի օբյեկտների արտադրության մասին տեղեկատվություն փոխանակելը

անդամ պետությունների տեղեկատվություն

2018-2020 թվականներ

անդամ պետությունների լիազորված մարմիններ