ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ՈՒ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱԿՑԻԶՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 184
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.11.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
28.11.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

28 նոյեմբերի 2018 թվականի

թիվ 184

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ՈՒ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱԿՑԻԶՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ՝

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների բնագավառում հարկային քաղաքականություն վարելու սկզբունքների մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է).

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի համար ակցիզների բնագավառում հարկային քաղաքականություն վարելու սկզբունքների մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է).

2. Ուղարկել սույն կարգադրության 1-ին կետում նշված համաձայնագրերի նախագծերը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար։

3. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սույն կարգադրության 1-ին կետում նշված համաձայնագրերի նախագծերի ներպետական համաձայնեցում անցկացնելու արդյունքների մասին մինչև 2019 թվականի փետրվարի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնելու խնդրանքով:

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների բնագավառում հարկային քաղաքականություն վարելու սկզբունքների մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները` ի դեմս իրենց կառավարությունների, այսուհետ՝ անդամ պետություններ՝

ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) XVII բաժնի և «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 18 հավելված) դրույթներով,

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ալկոհոլային արտադրանքի շուկայի գործունեության համար պատշաճ պայմաններ ստեղծելու և ալկոհոլային արտադրանքի շրջանառության ոլորտում մրցակցային միջավայր ապահովելու նպատակով,

կիսելով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսական ինտեգրումը խորացնելու ձգտումները,

ընդունելով անդամ պետությունների տնտեսական շահերի պաշտպանության ապահովման անհրաժեշտությունը,

հաշվի առնելով միջազգային իրավունքի՝ համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներն ու նորմերը, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ալկոհոլային շուկայի կարգավորման մասին» 20 թվականի -ի համաձայնագրի դրույթները,

ընդունելով անդամ պետություններից յուրաքանչյուրի՝ ալկոհոլային արտադրանքի հարկման մակարդակը ինքնուրույն որոշելու և իր տարածքում այդ արտադրանքի նկատմամբ հարկային քաղաքականություն վարելու անկապտելի իրավունքը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

Համաձայնագրի առարկան

 

Սույն համաձայնագիրն ուղղված է անդամ պետությունների տարածքներում իրացվող ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ալկոհոլային շուկայի ստեղծման համար պայմանների ապահովմանը, և դրանով սահմանվում են էթիլային սպիրտի ավելի, քան 9 տոկոս (Բելառուսի Հանրապետությունում՝ 7 տոկոս և ավելի) ծավալային մասնաբաժնով այն ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) հիմնական սկզբունքները, միջոցներն ու կարգը, որն արտադրվում է սննդային հումքից կրկնաթորված էթիլային սպիրտի օգտագործմամբ, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2208 60 և 2208 90 ենթադիրքերում (բացառությամբ արրակի, ուզոյի, կալվադոսի, թեքիլայի, մեսկալի, շոչուի, ինչպես նաև մրգերի թորման եղանակով պատրաստված սպիրտային խմիչքների)։

 

Հոդված 2

Ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) սկզբունքները

 

Ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցումը (մոտարկումը) իրականացվում է հետևյալ սկզբունքների հիման վրա՝

անդամ պետությունների բնակչության մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի, անդամ պետությունների բնակչության տրամադրության տակ եղած ամենօրյա եկամուտների չափերի տարբերությունները, անդամ պետությունների բնակչության համար ալկոհոլային արտադրանքի մատչելիությունը (այդ թվում՝ գնային) հաշվի առնելը.

աճի ավելի ցածր տեմպերով անդամ պետություններում ակցիզների դրույքաչափերի աճի տեմպերն արագանալը և աճի ավելի բարձր տեմպերով անդամ պետություններում ակցիզների դրույքաչափերի աճի տեմպերը դանդաղելը,

անդամ պետությունների (այդ թվում՝ դրանց տարածաշրջանների) սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը հաշվի առնելը.

անդամ պետությունների՝ ակցիզների կիրառվող դրույքաչափերի տեսակները (ադվալորային, յուրահատուկ, խառը) ինքնուրույն որոշելու իրավունքն ապահովելը.

ակցիզների դրույքաչափերի սահմանման ոլորտում անդամ պետությունների հարկային քաղաքականության թափանցիկությունն ու կանխատեսելիությունը։

 

Հոդված 3

Ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցների իրագործման մեխանիզմը

 

1. Ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցների իրագործումն իրականացվում է սահմանելով՝

1) ակցիզների միասնական ինդիկատիվ դրույքաչափը (այսուհետ՝ ինդիկատիվ դրույքաչափ).

2) ինդիկատիվ դրույքաչափին հասնելու 5-ամյա ժամանակահատվածը.

3) ակցիզների՝ ինդիկատիվ դրույքաչափից փաստացի դրույքաչափերի շեղման տիրույթը:

Ինդիկատիվ դրույքաչափը և շեղման տիրույթները հաստատվում են յուրաքանչյուր 5 տարին մեկ՝ սկսած 2024 թվականից՝ սույն հոդվածով նախատեսված կարգով.

2. Ալկոհոլային արտադրանքի համար ակցիզները սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ և ակցիզի մշտական (յուրահատուկ) և (կամ) փոփոխական (ադվալորային) մասերի հանրագումարն են կազմում:

3. Սույն համաձայնագրի իրագործման նպատակներով՝ ինդիկատիվ դրույքաչափը սահմանվում է անդամ պետության համապատասխան ազգային արժույթով՝ բյուջետային տարվա սկզբի դրությամբ եվրոյի փոխարժեքին համարժեք՝ սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.

4. Անդամ պետությունները, ոչ ուշ, քան 2 տարվա ընթացքում` նախքան ինդիկատիվ դրույքաչափի կիրառման ժամանակահատվածի ավարտը, 2024 թվականից սկսած, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կոլեգիային առընթեր այն խորհրդատվական մարմնի շրջանակներում, որի իրավասության շրջանակներում են գտնվում հարկային քաղաքականությանն ու վարչարությանն առնչվող հարցերը, մշակում են առաջարկներ՝ ինդիկատիվ դրույքաչափի կիրառման հաջորդ ժամկետի համար ալկոհոլային արտադրանքի ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցների վերաբերյալ։

Անդամ պետությունների կողմից համաձայնեցված՝ ալկոհոլային արտադրանքի ինդիկատիվ դրույքաչափի մեծությունը և շեղման տիրույթները սահմանվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից.

5. Ալկոհոլային արտադրանքի ինդիկատիվ դրույքաչափի մեծության և շեղման տիրույթների փոփոխության հիմնավորված տնտեսական նպատակահարմարության առկայության, ինչպես նաև եվրոյի նկատմամբ անդամ պետությունների ազգային արժույթների փոխարժեքների՝ ավելի քան 15 տոկոսով փոփոխության դեպքում, Հանձնաժողովի խորհուրդն իրավունք ունի անդամ պետություններից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ որոշում կայացնելու համապատասխան ցուցանիշների փոփոխության մասին։

 

Հոդված 4

Ինդիկատիվ դրույքաչափի չափերը և շեղման տիրույթները

 

1. Անդամ պետությունները ինդիկատիվ դրույքաչափ են կիրառում պատրաստի արտադրանքում պարունակվող սննդային հումքից 1 լիտր անջուր (100 տոկոսանոց) կրկնաթորված էթիլային սպիրտի համար՝ էթիլային սպիրտի 9 տոկոսից ավելի (Բելառուսի Հանրապետությունում՝ 7 տոկոս և ավելի) ծավալային մասով ալկոհոլային արտադրանքի նկատմամբ, 2022 թվականին, ազգային արժույթով, 9,0 եվրոյին համարժեք չափով՝ հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ կետը.

2. Ալկոհոլային արտադրանքի ակցիզների՝ անդամ պետություններում գործող փաստացի դրույքաչափերը կարող են 2024 թվականին շեղվել սույն հոդվածի 1-ին կետում նշված ինդիկատիվ դրույքաչափից՝

1) Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար՝ 40 տոկոսից ոչ ավելի՝ նվազման ուղղությամբ և 10 տոկոսից ոչ ավելի՝ աճման ուղղությամբ։

2) Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար՝ 15 տոկոսից ոչ ավելի՝ նվազման ուղղությամբ և 10 տոկոսից ոչ ավելի՝ աճման ուղղությամբ։

 

Հոդված 5

Ալկոհոլային արտադրանքի ակցիզների բնագավառում հարկային քաղաքականության հարցերով համագործակցությունը

 

1. Անդամ պետությունների ալկոհոլային արտադրանքի ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցառումների իրագործման համար Հանձնաժողովն իրականացնում է ալկոհոլային արտադրանքի ակցիզների դրույքաչափերի նկատմամբ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հարկային քաղաքականությունների հարցերով խորհրդակցությունների համակարգում և աջակցություն, ինչպես նաև մոնիթորինգ է իրականացնում անդամ պետությունների կողմից ալկոհոլային արտադրանքի ակցիզների ինդիկատիվ դրույքաչափի մակարդակին հասնելու նկատմամբ։

2. Անդամ պետությունները յուրաքանչյուր տարի մինչև օգոստոսի 1-ը Հանձնաժողով են ներկայացնում տեղեկատվություն անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան հերթական օրացուցային տարում (բյուջետային ժամանակահատվածում) հաստատման համար նախատեսվող՝ ալկոհոլային արտադրանքի ակցիզների դրույքաչափերի մասին, ինչպես նաև տեղեկատվություն, առկայության դեպքում, միջնաժամկետ և երկարաժամկետ ժամանակահատվածներում հաստատման համար նախատեսվող ակցիզների դրույքաչափերի մասին.

3. Սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան ստացված տեղեկատվության դիտանցման արդյունքներով Հանձնաժողովն այդ տեղեկատվությունն ուղարկում է անդամ պետություններին՝ ինդիկատիվ դրույքաչափի մակարդակին հասնելու նպատակով, ինչպես նաև սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված մեխանիզմի իրագործման համար։

4. Եթե Հանձնաժողովի ծանուցումից հետո անդամ պետություններից որևէ մեկը որոշում է կայացնում ալկոհոլային արտադրանքի ակցիզների դրույքաչափերը փոփոխելու մասին, ապա նոր ակցիզային դրույքաչափերի մասին տեղեկատվությունն ուղարկվում է Հանձնաժողով և անդամ պետություններ՝ ոչ ուշ, քան համապատասխան ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրացուցային օր առաջ։

 

Հոդված 6

Հարկային ինքնավարություն

 

Սույն համաձայնագրում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես՝

1) ցանկացած անդամ պետության նկատմամբ ալկոհոլային արտադրանքի ակցիզների դրույքաչափեր սահմանելու պահանջ, որն այն կարող է դիտարկել որպես իր անվտանգության շահերին հակասող,

2) խոչընդոտ ցանկացած անդամ պետության համար՝ այնպիսի գործողություններ ձեռնարկելու հարցում, որոնք այն անհրաժեշտ է համարում իր անվտանգության շահերի պաշտպանության համար՝ ալկոհոլային արտադրանքի ակցիզային դրույքաչափեր սահմանելու առնչությամբ նորմատիվ իրավական ակտ ընդունելու միջոցով։

 

Հոդված 7

Վարչական համագործակցություն

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում առանց ակցիզների և այլ անուղղակի հարկերի վճարման ալկոհոլային արտադրանքի իրացումը կանխարգելելու նպատակներով անդամ պետություններն իրենց լիազորված մարմինների միջև սահմանում են վարչական համագործակցության մեխանիզմներ (միջոցներ) (այդ թվում՝ համապատասխան համաձայնագրեր կնքելու միջոցով):

 

Հոդված 8

Մյուս միջազգային պայմանագրերին վերաբերելը

 

Սույն համաձայնագրի դրույթները չեն առնչվում անդամ պետությունների՝ նախկինում կնքված միջազգային այն պայմանագրերից բխող իրավունքներին ու պարտավորություններին, որոնց մասնակիցներն են իրենք։

 

Հոդված 9

Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են Պայմանագրի 112-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ՝ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով։

3. Սույն hամաձայնագիրն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս է կազմում։

4. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից, սակայն «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ալկոհոլային շուկայի կարգավորման մասին» 20 թվականի ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ։

Կատարված է քաղաքում, 201 թվականի ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը՝ որպես սույն համաձայնագրի ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի համար ակցիզների բնագավառում հարկային քաղաքականություն վարելու սկզբունքների մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները` ի դեմս իրենց կառավարությունների, այսուհետ՝ անդամ պետություններ՝

ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) XVII բաժնի և «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 18 հավելված) դրույթներով,

հաշվի առնելով «Ծխախոտի դեմ պայքարի մասին» 2003 թվականի մայիսի 21-ի ԱՀԿ շրջանակային կոնվենցիան,

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծխախոտային արտադրանքի շուկայի գործունեության համար պատշաճ պայմաններ ստեղծելու և ծխախոտային արտադրանքի շրջանառության ոլորտում մրցակցային միջավայր ապահովելու նպատակով,

կիսելով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսական ինտեգրումը խորացնելու ձգտումները,

ընդունելով անդամ պետությունների տնտեսական շահերի պաշտպանության ապահովման անհրաժեշտությունը,

հաշվի առնելով միջազգային իրավունքի՝ համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներն ու նորմերը,

ընդունելով անդամ պետություններից յուրաքանչյուրի՝ ծխախոտային արտադրանքի հարկման մակարդակն ինքնուրույն որոշելու և իր տարածքում այդ արտադրանքի նկատմամբ հարկային քաղաքականություն վարելու անկապտելի իրավունքը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

Համաձայնագրի առարկան

 

Սույն համաձայնագիրն ուղղված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում՝ անդամ պետությունների տարածքներում իրացվող ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցով ծխախոտային արտադրանքի շուկայի ստեղծման համար պայմանների ապահովմանը, սահմանում է ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) սկզբունքները, միջոցներն ու կարգը և կարգավորում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2402 20 ենթադիրքում դասակարգվող սիգարետի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցմանն (մոտարկմանը) առնչվող հարցերը։

 

Հոդված 2

Ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) սկզբունքները

 

Ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցումը (մոտարկումը) իրականացվում է հետևյալ սկզբունքների հիման վրա՝

նկատի են առնվում անդամ պետությունների բնակչության մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի, անդամ պետությունների բնակչության տրամադրության տակ եղած օրական եկամուտների չափերի տարբերությունները, անդամ պետությունների բնակչութան համար ծխախոտային արտադրանքի մատչելիությունը (այդ թվում՝ գնային).

աճի ավելի ցածր տեմպերով անդամ պետություններում ակցիզների դրույքաչափերի աճի տեմպերի արագանալը և աճի ավելի բարձր տեմպերով անդամ պետություններում ակցիզների դրույքաչափերի աճի տեմպերի դանդաղելը,

անդամ պետությունների (այդ թվում՝ դրանց շրջանների) սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը հաշվի առնելը.

անդամ պետությունների՝ ակցիզների կիրառվող դրույքաչափերի տեսակները (ադվալորային, յուրահատուկ, խառը) ինքնուրույն որոշելու իրավունքն ապահովելը.

ակցիզների դրույքաչափերի սահմանման ոլորտում անդամ պետությունների հարկային քաղաքականության թափանցիկությունն ու կանխատեսելիությունը։

 

Հոդված 3

Ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցների իրագործման մեխանիզմը

 

1. Ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցների իրագործումն իրականացվում է սահմանելով ՝

1) ակցիզների միասնական ինդիկատիվ դրույքաչափը (այսուհետ՝ ինդիկատիվ դրույքաչափ).

2) ինդիկատիվ դրույքաչափին հասնելու 5-ամյա ժամանակահատվածը.

3) ակցիզների փաստացի դրույքաչափերի՝ ինդիկատիվ դրույքաչափից շեղման տիրույթը:

Ինդիկատիվ դրույքաչափը և շեղման տիրույթները հաստատվում են յուրաքանչյուր 5 տարին մեկ՝ սկսած 2024 թվականից՝ սույն հոդվածով նախատեսված կարգով.

2. Ծխախոտային արտադրանքի համար ակցիզները սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ և ակցիզի մշտական (յուրահատուկ) և (կամ) փոփոխական (ադվալորային) մասերի հանրագումարն են:

3. Սույն համաձայնագրի իրագործման նպատակով՝ ինդիկատիվ դրույքաչափը սահմանվում է անդամ պետության համապատասխան ազգային արժույթով՝ բյուջետային տարվա սկզբի դրությամբ եվրոյի փոխարժեքին համարժեք՝ սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.

4. Անդամ պետությունները, նախքան ինդիկատիվ դրույքաչափի կիրառման ժամանակահատվածի ավարտը, ոչ ուշ, քան 2 տարի հետո, 2024 թվականից սկսած, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կոլեգիային առընթեր այն խորհրդատվական մարմնի շրջանակներում, որի իրավասության շրջանակներում են գտնվում հարկային քաղաքականությանն ու վարչարարությանն առնչվող հարցերը, մշակում են առաջարկներ՝ ինդիկատիվ դրույքաչափի կիրառման հաջորդ ժամկետի համար ծխախոտային արտադրանքի ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցների վերաբերյալ։

Անդամ պետությունների կողմից համաձայնեցված՝ ծխախոտային արտադրանքի ինդիկատիվ դրույքաչափի մեծությունը և շեղման տիրույթները սահմանվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից.

5. Ծխախոտային արտադրանքի ինդիկատիվ դրույքաչափի մեծության և շեղման տիրույթի փոփոխության հիմնավորված տնտեսական նպատակահարմարության առկայության, ինչպես նաև եվրոյի նկատմամբ անդամ պետությունների ազգային արժույթների փոխարժեքների՝ ավելի քան 15 տոկոսով փոփոխության դեպքում, Հանձնաժողովի խորհուրդը իրավունք ունի անդամ պետություններից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ որոշում կայացնելու համապատասխան ցուցանիշների փոփոխության մասին։

 

Հոդված 4

Ինդիկատիվ դրույքաչափի մեծությունները և շեղման տիրույթները

 

1. Անդամ պետությունները ծխախոտի նկատմամբ ինդիկատիվ դրույքաչափը 2024 թվականին կիրառում են ազգային արժույթով՝ 1000 հատի համար 35,0 եվրոյին համարժեք չափով.

2. Անդամ պետություններում գործող՝ սիգարետների համար ակցիզների փաստացի դրույքաչափերը 2024 թվականին կարող են շեղվել սույն հոդվածի 1-ին կետում նշված ինդիկատիվ դրույքաչափից 20 տոկոսից ոչ ավելի՝ նվազման ուղղությամբ և 20 տոկոսից ոչ ավելի՝ աճման ուղղությամբ.

 

Հոդված 5

Ծխախոտային արտադրանքի համար ակցիզների բնագավառում հարկային քաղաքականության հարցերով համագործակցությունը

 

1. Անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցառումների իրագործման համար Հանձնաժողովն իրականացնում է ծխախոտային արտադրանքի ակցիզների դրույքաչափերի նկատմամբ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հարկային քաղաքականությունների հարցերով խորհրդակցությունների համակարգում և աջակցություն, ինչպես նաև մոնիթորինգ է իրականացնում անդամ պետությունների կողմից ծխախոտային արտադրանքի ակցիզների ինդիկատիվ դրույքաչափի մակարդակին հասնելու նկատմամբ։

2. Անդամ պետությունները յուրաքանչյուր տարի՝ մինչև օգոստոսի 1-ը, Հանձնաժողով են ներկայացնում տեղեկատվություն անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան հաստատման համար պլանավորվող՝ հերթական օրացուցային տարում (բյուջետային ժամանակահատվածում) ծխախոտային արտադրանքի ակցիզների դրույքաչափերի մասին, ինչպես նաև տեղեկատվություն, առկայության դեպքում, միջնաժամկետ և երկարաժամկետ ժամանակահատվածներում հաստատման համար պլանավորվող ակցիզների դրույքաչափերի մասին։

3. Սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան ստացված տեղեկատվության մոնիթորինգի արդյունքներով Հանձնաժողովն այն ուղղում է անդամ պետություններին՝ ինդիկատիվ դրույքաչափին հասնելու նպատակով, ինչպես նաև սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված մեխանիզմն իրագործելու համար.

4. Այն դեպքում, երբ Հանձնաժողովի կողմից ծանուցվելուց հետո անդամ պետություններից որևէ մեկը ծխախոտային արտադրանքի ակցիզների դրույքաչափերը փոփոխելու մասին որոշում է ընդունում, ակցիզների նոր դրույքաչափերի մասին տեղեկատվությունն ուղարկվում է Հանձնաժողով և անդամ պետություններ՝ ոչ ուշ, քան համապատասխան ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրացուցային օր առաջ:

 

Հոդված 6

Հարկային ինքնավարություն

 

Սույն համաձայնագրում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես՝

1) ցանկացած անդամ պետության նկատմամբ ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափեր սահմանելու պահանջ, որն այդ անդամ պետության կողմից կարող է դիտարկվել որպես իր անվտանգության շահերին հակասող.

2) ցանկացած անդամ պետության համար խոչընդոտ այնպիսի գործողություններ ձեռնարկելու հարցում, որոնք այն անհրաժեշտ է համարում իր անվտանգության շահերի պաշտպանության համար՝ ծխախոտային արտադրանքի համար ակցիզային դրույքաչափեր սահմանելու առնչությամբ նորմատիվ իրավական ակտ ընդունելու միջոցով։

 

Հոդված 7

Վարչական համագործակցությունը

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում առանց ակցիզների և այլ անուղղակի հարկերի վճարման ծխախոտային արտադրանքի իրացումը կանխելու նպատակով` անդամ պետությունները սահմանում են իրենց լիազորված մարմինների միջև վարչական համագործակցության մեխանիզմները (եղանակները) (այդ թվում՝ համապատասխան համաձայնագրեր կնքելու միջոցով)։

 

Հոդված 8

Մյուս միջազգային պայմանագրերին վերաբերելը

 

Սույն համաձայնագրի դրույթները չեն առնչվում անդամ պետությունների՝ նախկինում կնքված միջազգային այն պայմանագրերից բխող իրավունքներին ու պարտավորություններին, որոնց մասնակիցներն են իրենք։

 

Հոդված 9

Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են Պայմանագրի 112-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ՝ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով։

3. Սույն hամաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս է կազմում։

4. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

 

Կատարված է _________ քաղաքում ____ թվականի ________-ի «____»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

 

Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը՝ որպես սույն համաձայնագրի ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`