ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
27 նոյեմբերի 2018 թվականի |
թիվ 22 |
քաղ. Մինսկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ 2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ՊԱՐԵՆԻ, ՎՈՒՇԻ ՄԱՆՐԱԹԵԼԻ, ԿԱՇՎԻ ՀՈՒՄՔԻ, ԲԱՄԲԱԿԻ ՄԱՆՐԱԹԵԼԻ ԵՎ ԲՐԴԻ ՄԱՍՈՎ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿԻ ՀԱՇՎԵԿՇԻՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հրապարակել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից մշակված և համաձայնեցված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ 2018-2019 թվականների համար ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համատեղ կանխատեսումները, գյուղատնտեսական արտադրանքի, պարենի, վուշի մանրաթելի, կաշվի հումքի, բամբակի մանրաթելի և բրդի մասով պահանջարկի և առաջարկի հաշվեկշիռները՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից փոխադարձ առևտրի ծավալներն ավելացնելու նպատակով դրանք օգտագործելու համար:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|