ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 869-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 852-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղելու մասին» N 852-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.
«5) Անահիտ Ավանեսյանինը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:».
2) հավելվածը «Ա. Միրզոյան - ՀՀ արտաքին գործերի նախարար (21.09.2025 թ.- 27.09.2025 թ.)» բառերից հետո լրացնել «Ա. Ավանեսյան - ՀՀ առողջապահության նախարար (23.09.2025 թ.- 26.09.2025 թ.)» բառերով:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
30.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|