ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 166
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.11.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
30.10.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

30 հոկտեմբերի 2018 թվականի

թիվ 166

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և Միության անդամ պետությունների արդյունաբերության թվային փոխակերպման համար պայմանների ստեղծման հայեցակարգի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հանձնարարականի նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

«    »       ի 20     թվականի

թիվ

քաղ.

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և Միության անդամ պետությունների արդյունաբերության թվային փոխակերպման համար պայմանների ստեղծման հայեցակարգի մասին

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 11-րդ կետին, «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 27 հավելված) 2-րդ կետին, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների 2.6 և 4.4.1 ենթակետերին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մարտի 17-ի թիվ 17 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրագործման վերաբերյալ ակտերի և միջոցառումների մշակման ծրագրի 25-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մինչև 2025 թվականն իրագործելու հիմնական ուղղություններին համապատասխան,

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, Միություն) Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակվելու օրվանից՝

1. իրականացնել Միության շրջանակներում թվային արդյունաբերական կոոպերացիայի, արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մինչև 2025 թվականն իրագործելու հիմնական ուղղություններին և հավելվածի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և Միության անդամ պետությունների արդյունաբերության թվային փոխակերպման համար պայմանների ստեղծման հայեցակարգին համապատասխան` անդամ պետությունների թվային փոխակերպման զարգացման ապահովում։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ իրականացնել Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և անդամ պետությունների արդյունաբերության թվային փոխակերպման իրագործման համար անհրաժեշտ ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների ձևավորում և հետագայում Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցների օգտագործմամբ անցկացնել այդ ռեսուրսների ինտեգրում։

3. Մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկել՝

ա) եվրասիական թվային հարթակ ստեղծելու վերաբերյալ առաջարկություններ և Միության շրջանակներում թվային արդյունաբերական կոոպերացիայի իրագործման վերաբերյալ նախաձեռնությունների և նախագծերի ցանկ.

բ) Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և անդամ պետությունների արդյունաբերության թվային փոխակերպման իրագործման համար անհրաժեշտ ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների կազմի և բնութագրերի վերաբերյալ առաջարկություններ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Մամին

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

 20        թվականի        ի

թիվ        հանձնարարականի

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և Միության անդամ պետությունների արդյունաբերության թվային փոխակերպման համար պայմանների ստեղծման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն հայեցակարգը մշակվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների 2.6 և 4.4.1 ենթակետերի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016 թվականի մարտի 17-ի թիվ 17 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրագործման վերաբերյալ ակտերի և միջոցառումների մշակման ծրագրի 25-րդ կետի ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մինչև 2025 թվականն իրագործելու հիմնական ուղղությունների իրագործման նպատակներով։

Սույն հայեցակարգը նկարագրում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) արդյունաբերության թվային փոխակերպման համար պայմանների ստեղծման նպատակները, խնդիրները, սկզբունքները, գործիքները և մեխանիզմները։

2. Արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպումը և արդյունաբերության թվային փոխակերպումը համարվում է նախագիծ, որով նախատեսվում է արդյունաբերական համագործակցության զարգացմանը և արդյունաբերության թվային փոխակերպման համար պայմանների ստեղծմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացում, ինչպես նաև զարգացման փուլ, որն անդամ պետությունների տնտեսության համար տեխնիկական զարգացման առավել բարձր մակարդակ է ապահովում։

3. Սույն հայեցակարգի նպատակներով գործածվում են հետևյալ իմաստն արտահայտող հասկացությունները`

«եվրասիական թվային հարթակ»՝ թվային հարթակ՝ միջոցների ամբողջություն, որը նպաստում է թվային գործընթացների, ռեսուրսների և ծառայությունների, այդ թվում՝ արդյունաբերական կոոպերացիայի ոլորտում զգալի քանակությամբ տնտեսավարող սուբյեկտների կողմից դրանց օգտագործման հնարավորությանը և ապահովում է դրանց «անխափան» փոխգործակցության հնարավորությունը.

«արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպում»՝ գործընթաց, որն արտացոլում է արդյունաբերական արտադրանքի մշակման, արտադրության և սպասարկման, ինչպես նաև արդյունաբերության ոլորտում ծառայությունների տրամադրման հարցերի վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցության ավանդական ձևերից անցումը դեպի թվային հարթակների կիրառմամբ փոխգործակցության։

«արդյունաբերության թվային փոխակերպում»՝ գործընթաց, որն արտացոլում է արդյունավետության և մրցունակության բարձրացման նպատակով թվային և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների լայնամասշտաբ կիրառման միջոցով արդյունաբերական հատվածի անցումը տեխնոլոգիական մի տնտեսաձևից մյուսին։

Սույն հայեցակարգում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մինչև 2025 թվականն իրագործելու հիմնական ուղղություններով սահմանված իմաստներով։

 

II. Արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության թվային փոխակերպման նպատակներն ու խնդիրները

 

4. Սույն հայեցակարգի նպատակներն են՝

ա) արդյունաբերությունում ինտեգրացիոն համագործակցության ձևավորված մեխանիզմների արդիականացում՝ հաշվի առնելով անդամ պետություններում իրագործվող՝ արդյունաբերության թվայնացման ազգային օրակարգերը.

բ) արդյունաբերության թվային փոխակերպման ապահովման ռազմավարության և գործիքների որոշման վերաբերյալ առաջարկությունների մշակում։

5. Արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության թվային փոխակերպման հիմնական խնդիրներն են՝

ա) Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության և արդյունաբերական կոոպերացիայի զարգացմանը նպաստող տեղեկատվական ռեսուրսների և մեխանիզմների ստեղծում.

բ) արդյունաբերության՝ արտադրական, կառավարման և գործընթացներն ապահովող ճյուղերի թվայնացմանն ուղղված աջակցություն.

գ) արդյունաբերության ճյուղերում թվային հարթակների կիրառման աջակցություն, արտադրական գործընթացների ավտոմատացման հաշվին աշխատանքի արտադրողականության և արտադրական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացում.

դ) արտադրական գործընթացներում տեղեկատվական համակարգերի, թվային հարթակների կիրառման միջոցով արտադրական անվտանգության մակարդակի բարձրացում.

ե) կազմակերպչական նոր սկզբունքների և ժամանակակից տեխնոլոգիական հիմքի վրա արդյունաբերության հեռանկարային կառուցվածքի ձևավորում.

զ) արդյունաբերության թվային փոխակերպման գործիքների համակարգի ձևավորում։

 

III. Սկզբունքներ, որոնց հիման վրա իրականացվում են արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպումը և արդյունաբերության թվային փոխակերպումը

 

6. Արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպումը և արդյունաբերության թվային փոխակերպումն անդամ պետությունների կողմից իրականացվում են հետևյալ սկզբունքների հիման վրա՝

ա) համակարգվածություն արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության թվային փոխակերպման գործընթացները մշակելիս և համակարգելիս.

բ) պետական մարմինների ղեկավար դեր արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության թվային փոխակերպման կազմակերպիչներ և համակարգողներ հանդիսացող անդամ պետությունների գործարար համայնքների հետ գործընկերության մեջ.

գ) պետության և մասնավոր հատվածի միջև գործընկերության մեխանիզմների կիրառում արդյունաբերության թվային փոխակերպման վերաբերյալ նախագծեր իրականացնելիս.

դ) արդյունաբերության թվային փոխակերպման գործընթացների համաձայնեցում տվյալ ոլորտում Միության քաղաքականության, ինչպես նաև համաշխարհային առանցքային միտումների հետ.

ե) արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության թվային փոխակերպման վերաբերյալ մոտեցումների, հայեցակարգերի և նախագծերի գիտական մշակում.

զ) ազգային տնտեսությունների ռեսուրսային հնարավորությունների հաշվառում.

է) ժամանակավոր, ֆինանսական, կազմակերպչական ծախսերի օպտիմալացում, արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության թվային փոխակերպման վերաբերյալ նախագծերի արդյունավետության ցուցիչներ հանդիսացող ավելացված արժեքի մեծացում.

ը) թվային առևտրում, լոգիստիկայում և տրանսպորտում, ինչպես նաև տնտեսության այլ ճյուղերում ցանցային կառուցվածքների և թվային էկոհամակարգերի հետ քրոս-ճյուղային ինտեգրում.

 

IV. Արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության

թվային փոխակերպման հիմնական գործիքները

 

7. Արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպումը և արդյունաբերության թվային փոխակերպումն իրականացվում են արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի եվրասիական ցանցի, տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանցի և եվրասիական տեխնոլոգիական հարթակների հետ փոխգործակցությամբ՝ եվրասիական թվային հարթակի և Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ծառայությունների կիրառմամբ։

Եվրասիական թվային հարթակը կարող է ձևավորվել Եվրասիական միջկառավարական խորհրդի 2018 թվականի փետրվարի 2-ի թիվ 1 որոշմանը, ինչպես նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 4 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնությունների մշակման կարգին համապատասխան միջպետական ծրագրերի (նախագծերի) իրականացման շրջանակներում։

8. Արդյունաբերության թվային փոխակերպման համար պայմանների ստեղծման նպատակով առաջարկվում է իրականացնել հետևյալ միջոցառումները՝

ա) արդյունաբերական ձեռնարկությունների, արդյունաբերական համալիրների, արդյունաբերության ճյուղերի, արդյունաբերական-նորարարական ենթակառուցվածքի օբյեկտների գնահատման համակարգի և վարկանիշների ստեղծում՝ ելնելով արդյունաբերության թվային փոխակերպումից.

բ) արդյունաբերության թվային փոխակերպման իրագործման ընթացքում համակարգային խնդիրների վերհանում.

գ) լավագույն փորձի և թվային արդյունաբերական տեխնոլոգիաների ներդնում.

դ) արդյունաբերության թվային փոխակերպման հարցերի շուրջ երրորդ երկրների հետ համագործակցության հաստատում.

ե) արդյունաբերության մեջ թվային հարթակների ներդրումը խթանելու համար ֆինանսական գործիքների սահմանում.

զ) անդամ պետությունների գործարար համայնքների միջև փոխգործակցության խթանում.

է) անդամ պետությունների արդյունաբերական արտադրանքի գրացուցակավորման համակարգի ստեղծում.

9. Արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության թվային փոխակերպման համար առաջարկվում է զարգացնել հետևյալը՝

ա) արտադրանքի, տեղեկատվության փոխանակումը սահմանող տեխնիկական մասնագրերի, ինչպես նաև անդամ պետությունների որակի ենթակառուցվածքների և չափագիտական ենթակառուցվածքների, այդ թվում՝ չափիչ տեխնոլոգիաների, ստանդարտացումը, գրացուցակավորումը և նույնականացումը.

բ) տեղեկատվական-հաղորդակցական ենթակառուցվածքը (լայնաշերտ համացանցը).

գ) տեղեկատվական անվտանգությունը և տվյալների պաշտպանությունը.

դ) արտադրական գործընթացի տարրերի էլեկտրոնային նույնականացման և հետագծելիության միջոցներն ու համակարգերը (տեխնոլոգիաները).

ե) կիբեր-ֆիզիկական համակարգերը, այդ թվում՝ իրական ժամանակի ռեժիմում արտադրական-տեխնոլոգիական գործընթացի հսկողությունն ու մշտադիտարկումն ապահովող ռոբոտացված համալիրները (ինքնավար աշխատանքները), սենսորները և տվիչները, իրական ժամանակի ռեժիմում մշտադիտարկման և կարգավորման համար ծառայության վրա հիմնված ճարտարապետությունը, ցանցային ենթակառուցվածքը (տվյալների փոխանակման համար միջավայրը), կիրառական ծրագրային ապահովումը.

զ) ադիտիվ արտադրությունը.

է) արդյունաբերական (ինդուստրիալ) «բանացանց»-ի տեխնոլոգիաները՝ «բանացանց»-ի արդյունաբերական հարթակների, բջջային հարթակների և «բանացանց»-ի համար առանց հաղորդալարի կապի ոլորտում (ռադիոհաճախականության ընդգրկույթ և կապի արձանագրություններ) տեխնոլոգիական որոշումների ստանդարտացման, նշված նպատակների համար ռադիոհաճախականության շերտերի (ռադիոհաճախականության ուղիների) առանձնացման.

ը) արդյունաբերության թվային փոխակերպման ներուժն ուժեղացնող թվային տեխնոլոգիաները՝ 3D մոդելավորման և նախատիպավորման, ամպային հաշվարկի և ամպային ենթակառուցվածքների, բլոկչեյն տեխնոլոգիաների (այդ թվում՝ խելացի կոնտակտներ), մեծ տվյալների և դրանց վերլուծության, լրացված և վիրտուալ իրականության, արհեստական ինտելեկտի, թվային В2В և В2С հարթակների («գործարարություն գործարարության համար», «գործարարություն սպառողի համար»).

թ) ընդհանուր ճարտարապետության և ապահովման ենթակառուցվածքի վրա հիմնված թվային հարթակները և էկոհամակարգերը.

ժ) արդյունաբերության մեջ այլ թվային տեխնոլոգիաներ։

 

V. Արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության թվային փոխակերպման փուլերը

 

10. Արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպումը և արդյունաբերության թվային փոխակերպումն իրականացվում են փուլային կարգով՝

ա) առաջին փուլ (2019-2020 թթ.)՝ ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների մշակում և գործարկում, այդ թվում՝ արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի եվրասիական ցանցի արդյունաբերական ձեռնարկությունների միասնական ռեեստր և տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանցի օգտատերերի մասին տեղեկություններ պարունակող միասնական ռեեստր.

բ) երկրորդ փուլ (մինչև 2021 թվական)՝ Միության շրջանակներում թվային արդյունաբերական կոոպերացիայի մի շարք նախաձեռնությունների և փորձնական նախագծերի ձևավորում ու իրագործում, եվրասիական թվային հարթակի ձևավորում.

գ) երրորդ փուլ (մինչև 2025 թվական)՝ Միության շրջանակներում եվրասիական թվային հարթակի լիամասշտաբ մշակում և գործարկում, փորձնական մշակում անցած՝ թվային արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի իրագործում։

 

VI. Արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության թվային փոխակերպման համար պայմանների ստեղծում

 

11. Արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության թվային փոխակերպման համար պայմանների ստեղծման նպատակով անհրաժեշտ է՝

ա) սահմանել արդյունաբերության թվային փոխակերպման իրականացման համար պատասխանատու լիազոր մարմիններ.

բ) նախապատրաստել և ապահովել անդամ պետություններում ծրագրային-ռազմավարական այն փաստաթղթերի իրագործումը, որոնք նախատեսված են արդյունաբերության թվային փոխակերպման ոլորտում համալիր միջոցառումների իրականացման համար.

գ) կազմակերպել լիազոր մարմինների միջև փոխգործակցությունը.

դ) ապահովել անդամ պետությունների շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ լիազոր մարմինների կողմից այն նախաձեռնությունների և նախագծերի նախաձեռնումն ու հետագա իրագործումը, որոնք ուղղված են արտադրության թվային փոխակերպման ապահովմանը.

ե) ապահովել ինտեգրացիոն նախագծերի հիման վրա թվային փոխակերպման ոլորտում լիազոր մարմինների կողմից արտադրական քաղաքականության ձևավորում և իրականացում.

զ) իրականացնել եվրասիական թվային հարթակի ինտեգրումը Միությունում թվային առևտրի, թվային լոգիստիկայի և թվային տրանսպորտային միջանցքների, թվային հետագծելիության խնդիրներն իրականացնող թվային հարթակներին.

12. Արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության թվային փոխակերպման համար պայմաններ կարող են ստեղծվել հավելվածի համաձայն մեխանիզմների կիրառման միջոցով:

 

VII. Արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության թվային փոխակերպման իրականացման մշտադիտարկումն ու վերլուծությունը

 

13. Արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության թվային փոխակերպման իրականացման մշտադիտարկումը և վերլուծությունն անցկացվում են Հանձնաժողովի կողմից՝ անդամ պետությունների հետ համատեղ:

14. Արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության թվային փոխակերպման իրականացման մշտադիտարկմամբ և վերլուծությամբ լուծվում են հետևյալ խնդիրները՝

ա) արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության թվային փոխակերպման իրականացման խնդրահարույց հարցերի վերհանում և դրանք լուծելու վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում.

բ) արդյունաբերության թվային փոխակերպման համար անհրաժեշտ կրիտիկական տեխնոլոգիաների սահմանում՝ գիտատեխնիկական զարգացման, ապրանքային շուկաներում գների, արդյունաբերության մեջ ապրանքների և ծառայությունների շուկաների ծավալների կանխատեսումների մշակման և անդամ պետությունների արդյունաբերության մրցակցության վերլուծության հիման վրա։

 

VIII. Արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության թվային փոխակերպման իրականացման մեթոդների համակարգումը

 

15. Հանձնաժողովն իրականացնում է անդամ պետությունների համակարգում և խորհրդատվական աջակցության տրամադրում արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության թվային փոխակերպման համար պայմաններ ստեղծելու գործընթացում։

16. Հանձնաժողովը, փոխգործակցելով անդամ պետությունների հետ, Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով Միության շրջանակներում ապահովում է արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության թվային փոխակերպման համար ստեղծվող ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների ձևավորման և կիրառման համար նախատեսված ընդհանուր գործընթացների իրագործումը։

17. Արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպումը և արդյունաբերության թվային փոխակերպումն իրականացվում են Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների, միջկառավարական ծրագրերի (նախագծերի) իրագործման, Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մինչև 2025 թվականն իրագործելու հիմնական ուղղությունների շրջանակներում նախաձեռնությունների, ինչպես նաև նախագծերի ձևավորման և մշակման միջոցով։

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և Միության անդամ պետությունների արդյունաբերության թվային փոխակերպման համար պայմանների ստեղծման հայեցակարգի

 

ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և Միության անդամ պետությունների արդյունաբերության թվային փոխակերպման համար պայմանների ստեղծման

Համակարգային խնդիր

Թվային փոխակերպման պայմաններ

Առաջադրանք

Մեխանիզմ

1. Թվային փոխակերպման ոլորտում ղեկավարների և մասնագետների մասնագիտական իրավասությունների բացակայություն

թվային փոխակերպման ոլորտում ղեկավարների և մասնագետների մասնագիտական իրավասությունների զարգացում

թվային փոխակերպման ոլորտում, այդ թվում՝ ձեռնարկության կառավարման ժամանակակից մոտեցումների և գործիքների ուսուցման կազմակերպում

թվային փոխակերպման ոլորտում նոր և գործող կրթական ստանդարտների ու ծրագրերի ուսուցման ներառում

ուսումնական հաստատությունների համալրում թվային փոխակերպման ոլորտում առկա ուսուցման սարքավորումներով և տեխնիկական միջոցներով

գիտատեխնիկական պարկերի և գիտական կազմակերպությունների հիման վրա թվային փոխակերպման ոլորտում իրավասությունների կենտրոնների կազմակերպում

թվային փոխակերպման ոլորտում հեռահար ուսուցման և թվային փոխակերպման ոլորտում առկա ուսումնական կենտրոնների և իրավասությունների կենտրոնների մասին տեղեկացնելու համար մասնագիտացված համացանցի ռեսուրսի ստեղծում

2. Արդյունաբերական ձեռնարկությունների՝ «Համացանց» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի (այսուհետ՝ համացանց) գերարագ (լայնաշերտ) հասանելիության ոչ բավարար մակարդակ

տեղեկատվական-հեռահաղորդակցական ենթակառուցվածքի զարգացում, որն ապահովում է համացանցի գերարագ (լայնաշերտ) հասանելիություն

արդյունաբերական ձեռնարկությունների՝ համացանցից օգտվելու գերարագ (լայնաշերտ) հասանելիության մակարդակի բարձրացում

տեղեկատվական-հեռահաղորդակցական ենթակառուցվածքի արդիականացման համար միջազգային կազմակերպությունների (այդ թվում՝ Եվրասիական զարգացման բանկ) ֆինանսական ռեսուրսների ներգրավում

տեղեկատվական-հեռահաղորդակցական ենթակառուցվածքի զարգացման համար պետության և մասնավոր հատվածի միջև գործընկերության մեխանիզմների օգտագործում

3. Արդյունաբերական ձեռնարկությունների կառավարման կազմակերպման հնացած համակարգ

արդյունաբերական ձեռնարկությունների կառավարման համակարգի թվայնացում

արդյունաբերական ձեռնարկությունների կառավարման ժամանակ արդյունաբերական ձեռնարկությունների՝ բիզնես գործընթացների թվայնացման գործիքների հասանելիության ընդլայնում

անդամ պետությունների նոր նորմատիվ իրավական ակտերի նախապատրաստում և գործող նորմատիվ իրավական ակտերի ճշգրտում՝ հաշվի առնելով արդյունաբերական ձեռնարկությունների կառավարման համակարգի թվայնացման անհրաժեշտությունը

թվային փոխակերպման լավագույն փորձի ներդնում արդյունաբերական ձեռնարկությունների կառավարման կազմակերպման գործընթացում

արդյունաբերական ձեռնարկությունների ցանկի կազմում, որի հիման վրա կիրագործվեն թվային փոխակերպման լավագույն փորձի կիրառմամբ բիզնես գործընթացների թվայնացումը նախատեսող փորձնական նախագծեր

4. Արդյունաբերական ձեռնարկությունների տեղեկատվական համակարգերի անհամաձայնեցվածություն («կտրտված» տեղեկատվայնացում)

արդյունաբերական ձեռնարկությունների միջանցիկ գործընթացների սպասարկման համար տարբեր տեղեկատվական համակարգերի միջև տվյալների փոխանակման հնարավորության ապահովում

արդյունաբերական ձեռնարկությունների տեխնոլոգիական արդիականացման ապահովում՝ հաշվի առնելով տեղեկատվական համակարգերի փոխգործունակության պահանջները, ծառայության վրա հիմնված ճարտարապետության և ժամանակակից տրամաբանական մոդելների («Արդյունաբերություն 4.0»՝ էտալոնային ճարտարապետական մոդել) ներդնում

արդյունաբերական ձեռնարկությունների միջև տեխնոլոգիական տվյալների փոխանակման համար միասնական վստահելի տեղեկատվական միջավայրի ձևավորում՝ ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ավելացված արժեքի ստեղծվող շղթայի շրջանակներում անդամ պետությունների անդրսահմանային փոխգործակցության հնարավորությամբ

համաշխարհային առաջադեմ փորձին համապատասխան արդյունաբերական, կառավարչական և բիզնես գործընթացներն ապահովող ավտոմատացման կորպորատիվ համակարգերի կառուցման մասշտաբավորված ծրագրային հարթակի մշակում

5. Արդյունաբերության մեջ ձևավորված կազմակերպչական ձևերի անհամապատասխանություն ժամանակակից տնտեսության պահանջներին

տնտեսավարման և կառավարման, ժամանակակից կազմակերպչական ձևերի, ինչպես նաև արդյունաբերության մեջ ինտեգրման և կոոպերացիայի ձևերի առաջադեմ փորձի մասսայականացում և առաջխաղացում

ժամանակակից կազմակերպչական ձևերի, կլաստերների, տեխնոլոգիական դաշինքների, բիզնես գործընկերների, ցանցային և բազմադիվիզիոն կառուցվածքների ձևավորման աջակցություն

արդյունաբերության մեջ ժամանակակից կազմակերպչական ձևերի ստեղծմանը և պետական աջակցությանն ուղղված՝ անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի նախագծերի նախապատրաստում

արդյունաբերության վերակառուցման համար միջազգային կազմակերպությունների (այդ թվում՝ Եվրասիական զարգացման բանկի) ֆինանսական ռեսուրսների ներգրավում

6. Ներքին շուկայում թվային փոխակերպման ապահովման համար ժամանակակից տեխնոլոգիաների պակաս և գիտության ոլորտից դեպի գործնական կիրառման ոլորտ դրանց տրանսֆերի անարդյունավետ համակարգ

թվային փոխարկման համար ժամանակակից տեխնոլոգիաների տրանսֆեր

գիտատեխնիկական և նորարարական գործունեության գերակա ուղղությունների սահմանում՝ թվային փոխարկումն ապահովելու համար

տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանց, այդ թվում՝ արդյունաբերական-նորարարական ենթակառուցվածքի օբյեկտների տեղաբաշխման ենթահամակարգ և փորձագիտական ցանցեր

թվային փոխարկման մասով ազգային նորարարական համակարգերի զարգացում

եվրասիական տեխնոլոգիական հարթակներ

տեխնոլոգիաների տրանսֆերի գործող համակարգի ներուժի զարգացում և ավելացում

լիցենզավորման համար հատկացումներ չպահանջող բաց ելակետային կոդով ծրագրային ապահովման մշակման էկոհամակարգերի զարգացում

տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում բաց ստանդարտների կիրառման խթանում

7. Գլոբալ նորարարական համակարգում և աշխատանքի միջազգային բաժանման համակարգում ոչ բավարար ներգրավվածություն

թվային փոխակերպման ոլորտում գիտատեխնիկական համագործակցության զարգացում, տեխնոլոգիական հետամնացության հաղթահարում

գլոբալ նորարարական համակարգում և աշխատանքի միջազգային բաժանման համակարգում անդամ պետությունների ձեռնարկությունների ինտեգրման խթանում

ինտեգրում միջազգային մատակարարման շղթային, միջազգային լոգիստիկ համակարգին, այդ թվում՝ էլեկտրոնային առևտրի և լոգիստիկայի գործիքների կիրառմամբ

տեխնոլոգիական կանխատեսում

արտասահմանյան շուկաներում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանություն

արտասահմանյան շուկաներում իրավական աջակցություն

կոոպերացիա արտասահմանյան ձեռնարկությունների հետ՝ նրանց արտադրական-իրացման շղթաներին ինտեգրմամբ, համագործակցության նորարարական կլաստերների և ցանցերի ձևավորում

8. Անդամ պետությունների արդյունաբերական հատվածի ճյուղային և տեխնոլոգիական տարբերվող կառուցվածք, արդյունաբերութայն մասնավոր և պետական հատվածների, ինչպես նաև հայրենական և օտարերկյա կապիտալների միջև տարբերվող հարաբերակցություն

անդամ պետություններում համակարգված թվային փոխակերպման իրականացման ապահովում

անդամ պետությունների կողմից համաձայնեցված արդյունաբերական քաղաքականության ձևավորում և իրականացում

արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի եվրասիական ցանց

9. Թվային փոխակերպման գործընթացի կազմակերպման համար ֆինանսական ռեսուրսների պակաս

թվային փոխակերպման առաջնահերթ ֆինանսավորման ապահովում՝ տարբեր աղբյուրների օգտագործմամբ

պետական ֆինանսական ռեսուրսների կենտրոնացում՝ թվային փոխակերպման առաջնահերթ ուղղությունների վրա

անդամ պետություններում թվային փոխակերպման ապահովմանն ուղղված պետական ծրագրերի նախապատրաստում և իրականացում

ֆինանսավորման աղբյուրների բազմազանեցում

թվային փոխակերպման համար օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավում

ֆինանսավորման ժամանակակից գործիքների կիրառում՝ վենչուրային և նախագծային ֆինանսավորում, կրաուդֆանդինգ, կրաուդինվեստինգ, կրիպտոարժույթի ֆինանսավորում

10. Քրոս-ճյուղային կապերի պակաս թվային փոխակերպման նախագծերն իրականացնելիս

թվային արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի քրոս-ճյուղային կապվածություն

թվային արդյունաբերական կոոպերացիայի համար լիարժեք սպասարկման միջավայրի ձևավորում՝ հաշվի առնելով ճյուղային այլ ծառայություններ

եվրասիական թվային հարթակի ինտեգրում՝ առևտրի, լոգիստիկայի և տրանսպորտի ոլորտների թվային էկոհամակարգերով, ինչպես նաև թվային հետագծելիության մեխանիզմներով

11. Արդյունաբերական տվյալների փոխանակման համաձայնեցված մոդելի բացակայություն թվային արդյունաբերական կոոպերացիայի անդրսահմանային նախագծեր իրականացնելիս

Ընդհանուր ագրեգացված տեղեկատվական ռեսուրսների ավելացում և օգտագործում

թվային արդյունաբերական կոոպերացիայի ժամանակ տվյալների շրջանառության համար անհրաժեշտ իրավական միջավայրի ապահովում

թվային հարթակների և էկոհամակարգերի միջև տվյալների փոխանակման վերաբերյալ առաջարկությունների մշակում, թվային արդյունաբերական կոոպերացիայի անդրսահմանային նախագծերում տվյալների շրջանառության փորձարկումների և մշակման համար միջավայրի ստեղծում

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան