ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
27 նոյեմբերի 2018 թվականի |
թիվ 21 |
քաղ. Մինսկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածի 6-ին կետին համապատասխան՝
1. 2019 թվականի մայիսի 13-ից մինչև մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածում անցկացնել Եվրասիական տնտեսական միության դատարանի և 2019 թվականի մայիսի 29-ից մինչև հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015-2017 թվականների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգում:
2. Հաստատել վերստուգող խմբի հետևյալ կազմը.
|
Հայաստանի Հանրապետությունից՝ | |
|
Էլոյան Դավիթ Արկադիի՝ |
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության 4-րդ բաժնի պետ (վերստուգող խմբի նախագահ) |
|
Հովհաննիսյան Վահան Վարդգեսի՝ |
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության 2-րդ բաժնի գլխավոր վերահսկող |
|
Բելառուսի Հանրապետությունից՝ | |
|
Գլավինսկայա Նատալյա Պյոտրի՝ |
Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարության վերահսկողության-վերստուգման գլխավոր վարչության բյուջետային միջոցների օգտագործման նկատմամբ ֆինանսական վերահսկողության վարչության գլխավոր վերահսկող-վերստուգող (Եվրասիական տնտեսական միության դատարանում վերստուգում իրականացնող վերստուգող խմբի կազմում) |
|
Իվանով Գրիգորի Վիկտորի՝ |
Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարության վերահսկողության-վերստուգման գլխավոր վարչության բյուջետային միջոցների օգտագործման նկատմամբ ֆինանսական վերահսկողության վարչության պետի տեղակալ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովում վերստուգում իրականացնող վերստուգող խմբի կազմում) |
|
Ղազախստանի Հանրապետությունից՝ | |
|
Յուսուպով Ակիլբեկ Ումիրբեկի՝ |
Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներքին պետական աուդիտի կոմիտեի գլխավոր փորձագետ-պետական աուդիտոր (Եվրասիական տնտեսական միության դատարանում վերստուգում իրականացնող վերստուգող խմբի կազմում) |
|
Կարմենով Երլան Մուխանի՝ |
Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներքին պետական աուդիտի կոմիտեի գլխավոր փորձագետ-պետական աուդիտոր (Եվրասիական տնտեսական հանձնաժողովում վերստուգում իրականացնող վերստուգող խմբի կազմում) |
|
Ղրղզստանի Հանրապետությունից՝ | |
|
Կադիրով Դուրուսբեկ Ժանիբայի՝ |
Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներքին աուդիտի բաժնի վարիչ |
|
Ռուսաստանի Դաշնությունից՝ | |
|
Մորոզովա Յանա Ռիխարդի՝ |
Դաշնային գանձապետարանի սոցիալական ոլորտի, միջբյուջետային հարաբերությունների և սոցիալական ապահովագրության ոլորտի վերահսկողության-վերստուգման վարչության սոցիալական ոլորտի և գիտության վերահսկողության-վերստուգման բաժնի պետ: |
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|