ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՏՈՆԱՎԱՃԱՌԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԻԶՆԵՍ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.01.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
16.01.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.01.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

16 հունվարի 2018 թվականի

թիվ 1

քաղ. Մոսկվա

 

2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՏՈՆԱՎԱՃԱՌԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԻԶՆԵՍ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետի, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների (այսուհետ՝ Հիմնական ուղղություններ) իրագործման նպատակներով՝

հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության զարգացման համար պայմաններ ստեղծելու կարևորությունն արդյունաբերության՝ Հիմնական ուղղությունների թիվ 1 հավելվածով նախատեսված ճյուղերում և այդ ճյուղերի արտադրանքը երրորդ երկրների շուկաներ առաջ մղելու միջոցներ ձեռնարկելու կարևորությունը,

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից՝

1. երրորդ երկրների շուկաներ ապրանքների առաջմղման նպատակներով թեթև արդյունաբերության արտադրանքի արտադրողներին աջակցելուն ուղղված միջոցառումները պլանավորելիս և իրագործելիս հաշվի առնել 2018-2020 թվականների համար թեթև արդյունաբերության արտադրանքի արտադրողների ցուցահանդեսատոնավաճառային միջոցառումների և բիզնես առաքելությունների ցանկը՝ համաձայն հավելվածի։

2. Ամեն տարի մինչև դեկտեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկել սույն Հանձնարարականի հավելվածով նախատեսված ցանկին համապատասխան համատեղ միջոցառումներ անցկացնելու ձևաչափի մասին առաջարկներ հաջորդ օրացուցային տարվա համար։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝

Կ. Մինասյան

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի հունվարի 16-ի

 թիվ 1 հանձնարարականի

 

ՑԱՆԿ

 

2018-2020 թվականների համար թեթև արդյունաբերության արտադրանքի արտադրողների ցուցահանդեսատոնավաճառային միջոցառումների և բիզնես առաքելությունների

 

Անվանումը

Անցկացման վայրը

Անցկացման ժամկետը

2018 թվական

1. «ԲԵԼԼԵԳՄԱՇ-2018» միջազգային մասնագիտացված ցուցահանդես

քաղ. Մինսկ

I կիսամյակ

2. «Լեգպրոմֆորում» թեթեւ արդյունաբերության միջազգային ֆորում

քաղ. Մոսկվա

I կիսամյակ

3. «Տեքստիլլեգպրոմ» դաշնային մեծածախ տոնավաճառ

քաղ. Մոսկվա

I կիսամյակ

4. Heimtextil-2018 տեքստիլ արդյունաբերության միջազգային ցուցահանդես

Գերմանիա, քաղ. Մայնի Ֆրանկֆուրտ

I կիսամյակ

5. «Տեքստիլլեգպրոմ» դաշնային մեծածախ տոնավաճառ

քաղ. Մոսկվա

II կիսամյակ

6. BelTexIndustry թեթեւ եւ տեքստիլ արդյունաբերության ապրանքների մեծածախ վաճառքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառ

քաղ. Մինսկ

II կիսամյակ

7. Ուզբեկական բամբակի եւ տեքստիլի 12-րդ միջազգային տոնավաճառ

Ուզբեկստան, քաղ. Տաշքենդ

II կիսամյակ

8. PREMIERE VISION - 2018 միջազգային ցուցահանդես

Ֆրանսիա, քաղ. Փարիզ

II կիսամյակ

2019 թվական

1. «ԲԵԼԼԵԳՄԱՇ-2019» միջազգային մասնագիտացված ցուցահանդես

քաղ. Մինսկ

I կիսամյակ

2. «Լեգպրոմֆորում» թեթեւ արդյունաբերության միջազգային ֆորում

քաղ. Մոսկվա

I կիսամյակ

3. «Տեքստիլլեգպրոմ» դաշնային մեծածախ տոնավաճառ

քաղ. Մոսկվա

I կիսամյակ

4. Եվրասիական տնտեսական միության եւ Չիլիի Հանրապետության կառավարության միջեւ փոխըմբռնման հուշագրի իրագործման շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների թեթեւ արդյունաբերության արտադրողների բիզնես-առաքելություն

Չիլի, քաղ. Սանտյագո

I կիսամյակ

5. Heimtextil - 2019 տեքստիլ արդյունաբերության միջազգային ցուցահանդես

Գերմանիա, քաղ. Մայնի Ֆրանկֆուրտ

I կիսամյակ

6. Magic Show նորաձեւության միջազգային ցուցահանդես

ԱՄՆ, քաղ. Լաս Վեգաս

I կիսամյակ

7. NY Now-2019 տեքստիլի եւ տան համար ապրանքների միջազգային ցուցահանդես

ԱՄՆ, քաղ. Նյու Յորք

I կիսամյակ

8. «Տեքստիլլեգպրոմ» դաշնային մեծածախ տոնավաճառ

քաղ. Մոսկվա

II կիսամյակ

9. BelTexIndustry թեթեւ եւ տեքստիլ արդյունաբերության ապրանքների մեծածախ վաճառքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառ

քաղ. Մինսկ

II կիսամյակ

10. PREMIERE VISION-2019 միջազգային ցուցահանդես

Ֆրանսիա, քաղ. Փարիզ

II կիսամյակ

11. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների թեթեւ արդյունաբերության արտադրողների բիզնես-առաքելություն

Իտալիա, քաղ. Միլան

II կիսամյակ

2020 թվական

1. «ԲԵԼԼԵԳՄԱՇ-2020» միջազգային մասնագիտացված ցուցահանդես

քաղ. Մինսկ

I կիսամյակ

2. «Լեգպրոմֆորում» թեթեւ արդյունաբերության միջազգային ֆորում

քաղ. Մոսկվա

I կիսամյակ

3. «Տեքստիլլեգպրոմ» դաշնային մեծածախ տոնավաճառ

քաղ. Մոսկվա

I կիսամյակ

4. Heimtextil - 2020 տեքստիլ արդյունաբերության միջազգային ցուցահանդես

Գերմանիա, քաղ. Մայնի Ֆրանկֆուրտ

I կիսամյակ

5. «Տեքստիլլեգպրոմ» դաշնային մեծածախ տոնավաճառ

քաղ. Մոսկվա

II կիսամյակ

6. BelTexIndustry թեթեւ եւ տեքստիլ արդյունաբերության ապրանքների մեծածախ վաճառքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառ

քաղ. Մինսկ

II կիսամյակ

7. Ուզբեկական բամբակի եւ տեքստիլի 14-րդ միջազգային տոնավաճառ

Ուզբեկստան, քաղ. Տաշքենդ

II կիսամյակ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան