ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3912-Ա |
«25» սեպտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի Հ.391-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Կարեն Սահակյանի լ/ա Ս.Մարտոյանի դիմումը` Գ.Նժդեհի փողոցի հ.23/4 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Կարեն Սահակյանին պատկանող հողամասը` Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Արտաշատի խճուղի հ.63 հասցեում գտնվող հողամասի հետ փոխանակելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.04032021-01-0158 վկայականը, «Ֆեռե» ՍՊ ընկերության կողմից տրամադրված հ.ԱԳ-07.05.25 և հ.ԱԳ-08.05.25 եզրակացությունները, համաձայն որոնց՝ Գ.Նժդեհի փողոցի հ.23/4 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Կարեն Սահակյանին պատկանող հողամասի շուկայական արժեքը և փոխանակման համար առաջարկվող համայնքային սեփականություն համարվող՝ Արտաշատի խճուղի հ.63 հասցեում գտնվող հողամասի շուկայական արժեքը կազմում է 75.000.000 /յոթանասունհինգ միլիոն/ ՀՀ դրամ:
Երևան քաղաքի ավագանին 2025 թվականի սեպտեմբերի 9-ի հ.391-Ա որոշմամբ տվել է իր համաձայնությունը՝ Կարեն Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ.Նժդեհի փողոցի հ.23/4 հասցեում, տարածագնահատման 6-րդ գոտում գտնվող՝ 300.0քմ մակերեսով հողամասը Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Արտաշատի խճուղի հ.63 հասցեում /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.08082025-01-0058 վկայական/, տարածագնահատման 12-րդ գոտում գտնվող` 1063.83քմ մակերեսով հողամասի հետ փոխանակելուն:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշման հավելվածի համաձայն՝ գտնվում է հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 12-րդ գոտում /հողամասի ծածկագիրն է 01-011-0429-0034, որը առանձնացվել է 01-011-0429-0001 ծածկագրով հողամասից և ներառված է Երևան քաղաքի ավագանու 09.12.2011թ. հ.345-Ն որոշման մեջ, տող՝ 12303/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.259-Ն և 2025 թվականի սեպտեմբերի 9-ի հ.391-Ա որոշումները, հաշվի առնելով աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 28.04.2025թ. հ.Ն/22745-25 և 23.05.2025թ. հ.Ն/22745-25 եզրակացությունները.
1. Գ.Նժդեհի փողոցի հ.23/4 հասցեում, տարածագնահատման 6-րդ գոտում գտնվող, Կարեն Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող 300.0քմ մակերեսով հողամասը՝ փոխանակել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Արտաշատի խճուղի հ.63 հասցեում, տարածագնահատման 12-րդ գոտում գտնվող՝ 1063.83քմ մակերեսով հողամասի հետ:
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Կարեն Սահակյանի հետ կնքել հողամասերի փոխանակության պայմանագիր։
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) հողամասերի փոխանակության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում.
2) սույն որոշումից բխող բոլոր գույքային իրավունքների պետական գրանցման, պայմանագրի նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանքներ ստանալու համար ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են Կարեն Սահակյանի կողմից:
4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |