ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
15 մարտի 2016 թվականի |
թիվ 26 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՐՐՈՐԴ ԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու և Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու և Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների ցանկը հաստատելու մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մաքսային միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.24 ենթակետով՝
«7.1.24. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի _________-ի թիվ ___ որոշմամբ հաստատված՝ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների ցանկի համաձայն Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքները:
Նշված արտոնությունը տրամադրվում է ներմուծվող ապրանքների նպատակային նշանակության այն հաստատումը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններ ներկայացնելու պայմանով, որը տրվել է Հայաստանի Հանրապետության լիազորված պետական մարմնի կողմից և պարունակում է այդ ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի մասին, ինչպես նաև դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին տեղեկություններ։»։
2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման դեպքում մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում «7.1.23» թվանշանները փոխարինել «7.1.24» թվանշաններով:
3. Հաստատել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների՝ կից ներկայացվող ցանկը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի -ի թիվ որոշմամբ |
ՑԱՆԿ
Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծող ապրանքների
|
ԱՏԳ ԱԱ |
Դիրքի անվանումը |
|
7308 |
Մետաղակոնստրուկցիաներ սև մետաղներից (բացի 9406 ապրանքային դիրքի հավաքովի շինարարական կոնստրուկցիաներից) և դրանց մասերը (օրինակ՝ կամուրջներ և դրանց սեկցիաները, ջրարգելակների դարպասներ, աշտարակներ, վանդակավոր կայմեր, ծածկեր տանիքների համար, շինարարական ֆերմաներ, դռներ և պատուհաններ ու դրանց շրջանակները, դռան շեմքեր, շերտափեղկեր, ճաղաշարքեր, հենարաններ և դրանց հենասյուները), մետաղակոնստրուկցիաների մեջ օգտագործման համար նախատեսված թիթեղաթերթեր, ձողեր, անկյունակներ, ձևավոր պրոֆիլներ, խողովակներ և նույնանման արտադրատեսակներ սև մետաղներից |
|
7312 |
Ոլորված մետաղալար, մետաղաճոպաններ, մետաղապարաններ, հյուսված քուղեր, առասաններ և նույնանման արտադրատեսակներ սև մետաղներից՝ առանց էլեկտրական մեկուսացման |
|
7326 |
Այլ արտադրատեսակներ՝ սև մետաղներից |
|
7408 |
Պղնձալար |
|
7608 |
Ալյումինե խողովակներ և փողակներ |
|
7614 |
Ոլորված մետաղալար, մետաղաճոպաններ, հյուսված քուղեր և ալյումինե նույնանման արտադրատեսակներ՝ առանց էլեկտրական մեկուսացման |
|
8414 |
Պոմպեր՝ օդային կամ վակուումային, օդային կամ գազային կոմպրեսորներ և օդափոխիչներ, օդափոխիչ կամ վերաշրջանառու օդաքաշ թասակներ կամ պահարաններ` օդափոխիչներով, ֆիլտրերով կամ առանց ֆիլտրերի |
|
8471 |
Հաշվողական մեքենաներ և դրանց բլոկները, մագնիսական կամ օպտիկական հաշվարկման սարքվածքներ, մեքենաներ՝ տվյալները տեղեկատվության կրիչների վրա ծածկագրված ձևով փոխադրելու համար, և մեքենաներ՝ նման տեղեկատվությունը մշակելու համար, այլ տեղում չնշված կամ չընդգրկված |
|
8504 |
Տրանսֆորմատորներ էլեկտրական, ստատիկ էլեկտրական կերպափոխիչներ (օրինակ՝ ուղղիչներ), ինդուկտիվության կոճեր և դրոսելներ |
|
8517 |
Հեռախոսային ապարատներ, ներառյալ՝ հեռախոսային ապարատները բջջային կապի ցանցերի կամ այլ առանց հաղորդալարի կապի ցանցերի համար, այլ ապարատուրա՝ ձայնի, պատկերի կամ այլ տվյալների հաղորդման կամ ընդունման համար, ներառյալ՝ հաղորդալարային կամ առանց հաղորդալարի ցանցում (օրինակ՝ կապի լոկալ կամ գլոբալ ցանց) հաղորդակցման համար ապարատուրաները՝ բացառությամբ 8443, 8525, 8527 կամ 8528 ապրանքային դիրքերում գտնվող հաղորդող կամ ընդունող ապարատուրայի |
|
8531 |
Էլեկտրասարքավորումներ՝ ձայնային կամ տեսողական ազդանշանային (օրինակ` զանգեր, շչակներ, ինդիկատորային պանելներ, պահպանության ազդանշանային սարքվածքներ կամ հրդեհի ազդանշանային սարքվածքներ), բացի 8512 կամ 8530 ապրանքային դիրքերում ընդգրկված սարքավորումներից |
|
8535 |
Էլեկտրական ապարատուրա՝ կոմուտացիայի կամ էլեկտրական շղթաների պահպանման համար կամ էլեկտրական շղթաներին կամ էլեկտրական շղթաներում միացումների համար (օրինակ` անջատիչներ, փոխարկիչներ, ընդհատիչներ, հալուն ապահովիչներ, շանթարգելներ, լարման սահմանափակիչներ, լարման ցատկերի մարիչներ, հոսանքընդունիչներ, հոսանքահաններ և այլ միակցիչներ, միակցման տուփեր) 1000 Վ-ից ավելի լարման համար |
|
8536 |
Էլեկտրական ապարատուրա՝ կոմուտացիայի կամ էլեկտրական շղթաների պահպանման համար կամ էլեկտրական շղթաներին կամ էլեկտրական շղթաներում միացումների համար (օրինակ` անջատիչներ, փոխարկիչներ, ընդհատիչներ, ռելե, հալուն ապահովիչներ, լարման թռիչքների մարիչներ, խրոցակների եղանիկներ և վարդակներ, էլեկտրական լամպերի կոթառներ և այլ միակցիչներ, միակցման տուփեր) 1000 Վ-ից ոչ ավելի լարման համար. օպտիկական մանրաթելերի համար միակցիչներ, թելքաօպտիկական լարանների կամ մալուխների համար |
|
8537 |
Պուլտեր, պանելներ, բարձակներ, սեղաններ, բաշխիչ վահաններ և այլ հիմքեր՝ էլեկտրական ապարատուրայի համար` սարքավորված 8535 կամ 8536 ապրանքային դիրքերում ընդգրկված երկու կամ ավելի սարքվածքներով, էլեկտրական հոսանքի ղեկավարման կամ բաշխման համար, այդ թվում` իրենց մեջ 90-րդ խմբի սարքերը կամ սարքվածքները և թվային ղեկավարման ապարատներն ընդգրկող՝ բացի 8517 ապրանքային դիրքի կոմուտացիոն սարքվածքներից |
|
8544 |
Հաղորդալարեր մեկուսացված (ներառյալ՝ արծնապատները կամ անոդավորվածները), մալուխներ (ներառյալ՝ համառանցքային մալուխները) և այլ մեկուսացված էլեկտրական հաղորդիչներ՝ միացնող հարմարանքներով կամ առանց դրանց, մալուխներ՝ թելքաօպտիկական, անհատական թաղանթներով մանրաթելից կազմված, անկախ նրանից՝ դրանք հավաքված են էլեկտրահաղորդիչների կամ միացնող հարմարանքների հետ, թե՝ ոչ |
|
8546 |
Ցանկացած նյութից էլեկտրական մեկուսիչներ |
|
9030 |
Օսցիլոսկոպներ, սպեկտրաանալիզատորներ, այլ սարքեր և ապարատուրա` էլեկտրական մեծությունների չափման կամ հսկման համար՝ բացի 9028 ապրանքային դիրքում նշված չափիչ սարքերից. սարքեր և ապարատուրա` ալֆա, բետա, գամմա, ռենտգենյան, տիեզերական կամ այլ իոնացնող ճառագայթումները հայտնաբերելու կամ չափելու համար |
|
9405 |
Լամպեր և լուսավորման սարքավորումներ, ներառյալ՝ լուսարձակները, լամպեր՝ լույսի նեղ ուղղվածությամբ, ցոլալապտերներ և դրանց մասերը՝ այլ տեղում չնշված կամ չներառված. լուսային ցուցանակներ, լուսային ցուցատախտակներ՝ անունով կամ անվանմամբ կամ հասցեով, և նույնանման արտադրատեսակներ՝ ներկառուցված լույսի աղբյուր ունեցող, և դրանց մասերը՝ այլ տեղում չնշված կամ չներառված |