ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ, ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ, ՔԱՆԱՔԵՌ 2-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.51 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՐԱՉՅԱ ՎԼԱԴԻՄԻՐԻ ԵՆՈՅԱՆԻ, ԱՐԱՄ ՎԼԱԴԻՄԻՐԻ ԵՆՈՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3924-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 29.09.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
25.09.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3924-Ա

«25» սեպտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ, ՔԱՆԱՔԵՌ 2-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.51 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՐԱՉՅԱ ՎԼԱԴԻՄԻՐԻ ԵՆՈՅԱՆԻ, ԱՐԱՄ ՎԼԱԴԻՄԻՐԻ ԵՆՈՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հրաչյա Վլադիմիրի Ենոյանի (ծնված 22.01.1961թ.) և Արամ Վլադիմիրի Ենոյանի (ծնված 23.04.1970թ.) դիմումը (24.06.2025թ. հ.Դ-67363-25)։ Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Քանաքեռ 2-րդ փողոց հ.51 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 873.89քմ, որից 690.9քմ մակերեսով հողամասը Հրաչյա Վլադիմիրի Ենոյանին և Արամ Վլադիմիրի Ենոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական հ.13042012-01-0706 տրված 13.04.2012թ.):

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 11.07.2025թ հ.ԱՏ-11072025-01-1106, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 05.08.2025թ. հ.6825 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 17.09.2025թ. հ.20-Ել-Դ-67363-25 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Քանաքեռ 2-րդ փողոց հ.51 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.

1. Վերականգնել Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Քանաքեռ 2-րդ փողոց հ.51 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Հրաչյա Վլադիմիրի Ենոյանի և Արամ Վլադիմիրի Ենոյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 690.9քմ մակերեսով հողամասին կից 182.99քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 182.99քմ մակերեսով հողամասի և նրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

3. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը՝ ք.Երևան, Քանաքեռ 2-րդ փողոց հ.51 հասցեում գտնվող 873.89քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան