ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3927-Ա |
«25» սեպտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի Հ.413-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 22.09.2025թ. հ.20-Ել-73222 եզրակացությունը, ինչպես նաև քաղաքացի Լևոն Միլիտոսյանի 24.03.2025թ. հ.Դ-31050-25, 08.05.2025թ. հ.Դ-49382-25, 08.07.2025թ. հ.Դ-73222-25 դիմումները.
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի փետրվարի 2-ի «Երևանի Կետրոն, Կոնդ թաղամաս հ.121/2 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Լևոն Քերոբի Միլիտոնյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.413-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման վերնագրում, նախաբանում, 1-ին կետում «Միլիտոնյան» բառը փոխարինել «Միլիտոսյան» բառով,
2) Որոշման նախաբանում «148.71քմ» բառը փոխարինել «150.0քմ» բառով,
3) Որոշման 1-ին կետում «36.21քմ» բառը փոխարինել «37.5քմ» բառով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|