ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
21 օգոստոսի 2018 թվականի |
թիվ 131 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 130 ՈՐՈՇՄԱՆ 7-ՐԴ ԿԵՏԻ 7.1.11-ՐԴ ԵՆԹԱԿԵՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի ԹԻՎ 728 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.11-րդ ենթակետով սահմանված սակագնային արտոնության կիրառման և Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 130 ՈՐՈՇՄԱՆ 7-ՐԴ ԿԵՏԻ 7.1.11-ՐԴ ԵՆԹԱԿԵՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի ԹԻՎ 728 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 45-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.11-րդ ենթակետով սահմանված սակագնային արտոնության կիրառման կարգը։
2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի «Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի մասին» թիվ 728 որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.11-րդ ենթակետով սահմանված սակագնային արտոնությունը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի թ.-ի թիվ որոշմամբ սահմանված կարգով։»։
3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին (այսուհետ՝ անդամ պետություններ)՝
մինչև 2018 թվականի հոկտեմբերի 10-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել տեղեկություններ՝ 2018 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ անդամ պետության՝ իր օրենսդրությանը համապատասխան գործունեության գերակա տեսակներին (տնտեսության հատվածներին) համապատասխանող ներդրումային ծրագրերի, ինչպես նաև այն տեխնոլոգիական սարքավորումների, դրա լրակազմող և պահեստային մասերի, հումքի և նյութերի մասին, որոնք ներմուծվում (ներմուծվել) են բացառապես անդամ պետության տարածքում օգտագործելու համար այնպիսի ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում, որոնց իրականացման համար պայմանագրերը (կոնտրակտները, համաձայնագրերը, կառավարության որոշումները) կնքվել (ընդունվել) են նախքան սույն որոշումն ուժի մեջ մտնելը և շարունակում են իրենց գործողությունն այն ուժի մեջ մտնելուց հետո՝ հավելվածի համաձայն սահմանված ձևով.
տրամադրել նշված տեղեկությունները յուրաքանչյուր եռամսյակ՝ մինչև համապատասխան ներդրումային ծրագրի իրականացման ավարտը։
4. Սահմանել, որ՝
այն ապրանքների մասին տեղեկությունները, որոնց ծածկագրերը Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան ներառվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մարտի 15-ի թիվ 14 որոշմանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացված ապրանքների ծածկագրերի ցանկում, և որոնց ներմուծման մասին տվյալները վերաբերում են սահմանափակ տարածման տեղեկություններին, ձևավորվում են այն տեխնիկական հնարքների օգտագործմամբ, որոնք թույլ են տալիս չառանձնացնել գաղտնի տեղեկատվությունը ներկայացվող տեղեկությունների ընդհանուր զանգվածում.
սույն որոշման 3-րդ կետում նշված ներդրումային ծրագրերի իրականացման համար ներմուծվող (ներմուծված) ապրանքների համար Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.11-րդ ենթակետով սահմանված սակագնային արտոնությունը կիրառվում է անդամ պետությունում այն կարգով, որը գործում է այդ ներդրումային ծրագրերի մասով պայմանագրերի (կոնտրակտների, համաձայնագրերի, կառավարության որոշումների) կնքման (ընդունման) օրվա դրությամբ։
5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ մշտական հիմունքներով իրականացնել սույն որոշման 4-րդ կետի երրորդ պարբերությունում նշված սակագնային արտոնության կիրառման մոնիթորինգ (մշտադիտարկում) և վերլուծություն՝ սույն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան, և ապահովել այդ վերլուծության արդյունքների ներառումը ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրման և բաշխման մասին հաշվետվությունում, որը նախատեսված է «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 5 հավելված) 54-րդ կետով։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ի թիվ որոշման |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի թիվ որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ իրականացվող ներդրումային ծրագրերի և դրանց իրականացման համար ներմուծվող (ներմուծված) ապրանքների մասին
__________________________________________________________________
(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության անվանումը)
______________________________________ ժամանակահատվածի համար
|
Ներդրումային ծրագիր |
Ապրանքներ | |||||||||||
|
թիվ ը/կ |
անվանումը |
պայմանագրերի (կոնտրակտների, համաձայնագրերի, կառավարության որոշումների) վավերա-պայմանները |
իրակա-նացումն սկսելու ամսաթիվը |
իրակա-նացման ավարտի ամսաթիվը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը (ծածկագրային նշագրի 10 կարգերի մակարդակով) |
հայտարա-րագրվել է |
փաստացի ներմուծվել է | |||||
|
քանակը |
չափման միավորը |
արժեքը (ԱՄՆ դոլար) |
քաշը (կգ) |
քանակը ՉԼՄ-ով (չափման լրացուցիչ միավորով) |
ՉԼՄ |
ներմուծման մաքսատուրքերի պայմանականորեն հաշվեգրված գումարը (ԱՄՆ դոլար) | ||||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
|
Ծանոթագրություններ. |
1. 3-րդ վանդակում նշվում են այն փաստաթղթի վավերապայմանները, որին համապատասխան իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) ներդրումային ծրագիրը։ 2. 7-րդ և 8-րդ վանդակներում նշվում են ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ապրանքի քանակի մասին տեղեկությունները։ 3. 9-13-րդ վանդակներում նշվում են ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ապրանքների փաստացի ներմուծման ժամանակ ձևակերպված ապրանքների հայտարարագրերից տեղեկությունները։ 4. 9-րդ վանդակում նշվում է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված «Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգին (այսուհետ՝ Հրահանգ) համապատասխան ապրանքների հայտարարագրի 46-րդ վանդակում նշված՝ ապրանքի վիճակագրական արժեքը։ 5. 10-րդ վանդակում նշվում է ապրանքների հայտարարագրի 38-րդ վանդակում նշված զտաքաշը՝ Հրահանգին համապատասխան։ 6. 11-րդ և 12-րդ վանդակներում նշվում է ապրանքի քանակը՝ լրացուցիչ չափման միավորներով, և համապատասխանաբար լրացուցիչ չափման միավորի պայմանական նշագիրը, որոնք նշված են ապրանքների հայտարարագրի 41-րդ վանդակում՝ Հրահանգին համապատասխան։ 3. 13-րդ վանդակը լրացնելիս կիրառվում է անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ սահմանված՝ այդ անդամ պետության արժույթի նկատմամբ արտարժույթի փոխարժեքը։ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20 թվականի ի թիվ որոշմամբ |
ԿԱՐԳ
Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.11-րդ ենթակետով սահմանված սակագնային արտոնության կիրառման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 45-րդ հոդվածին համապատասխան և դրանով կարգավորվում է Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.11-րդ ենթակետով սահմանված սակագնային արտոնության (այսուհետ՝ սակագնային արտոնություն) կիրառումը, ինչպես նաև սահմանվում է հետևյալի ձևավորման և վարման կարգը՝
ա) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ իրենց օրենսդրությանը համապատասխան գործունեության գերակա տեսակներին (տնտեսության հատվածներին) համապատասխանող ներդրումային ծրագրերի ռեեստր՝ թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված ձևով (այսուհետ՝ ներդրումային ծրագրերի ռեեստր).
բ) անդամ պետությունների՝ իրենց օրենսդրությանը համապատասխան գործունեության գերակա տեսակներին (տնտեսության հատվածներին) համապատասխանող ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում բացառապես Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում օգտագործման համար ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրա լրակազմող և պահեստային մասերի ցանկ՝ թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ձևով (այսուհետ՝ սարքավորումների ցանկ).
գ) անդամ պետությունների՝ իրենց օրենսդրությանը համապատասխան գործունեության գերակա տեսակներին (տնտեսության հատվածներին) համապատասխանող ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում բացառապես Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում օգտագործման համար ներմուծվող հումքի և նյութերի ցանկ՝ թիվ 3 հավելվածի համաձայն սահմանված ձևով (այսուհետ՝ հումքի և նյութերի ցանկ).
դ) անդամ պետությունների՝ իրենց օրենսդրությանը համապատասխան գործունեության գերակա տեսակներին (տնտեսության հատվածներին) համապատասխանող ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում բացառապես Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում օգտագործման համար ներմուծվող հումքի և նյութերի ցանկում ապրանքներ ընդգրկելու մասին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջարկների ցանկ՝ թիվ 4 հավելվածի համաձայն սահմանված ձևով (այսուհետ՝ անդամ պետությունների առաջարկների ցանկ)։
2. Սույն կարգի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.
փոխկապակցված ապրանքներ՝ ապրանքներ, որոնք օգտագործվում են գործարկման-կարգաբերման աշխատանքների, փորձնական արտադրության և (կամ) երաշխիքային փորձարկումների փուլերում, ունեն համապատասխան տեխնիկական բնութագրեր և ներդրողի կողմից սահմանվել են որպես ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ, որոնք, տեխնոլոգիական գործընթացի պահանջներից ելնելով, ներդրումային ծրագրով սահմանված՝ սարքավորումների անվտանգությանը և ֆունկցիոնալությանը ներկայացվող պահանջների պահպանման նպատակներով, ինչպես նաև արտադրողի երաշխիքային պարտավորություններին համաձայն ենթակա չեն Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտադրվող նույնանման ապրանքներով փոխարինման.
նախաձեռնող պետություն՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն, որն առաջարկ է ներկայացրել ապրանքը հումքի և նյութերի ցանկում ընդգրկելու մասին՝ այդ ապրանքի մասին տեղեկություններն անդամ պետությունների առաջարկների ցանկում ընդգրկելու միջոցով.
ներդրումային ծրագիր, որի իրականացման համար տրամադրվում է սակագնային արտոնություն, ներդրումային ծրագիր՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կառավարության կողմից որպես այդ պետության՝ իր օրենսդրությանը համապատասխան գործունեության գերակա տեսակներին (տնտեսության հատվածներին) համապատասխանող ծրագիր, և որը առկա արտադրական, տրանսպորտային և (կամ) ինժեներական ենթակառուցվածքի օբյեկտները վերազինելու (արդիականացնելու, վերակառուցելու) կամ նոր օբյեկտներ ստեղծելու նպատակով ներդրումներ նախատեսող միջոցառումների համալիր է, որն ավարտվում է դրանք գործողության մեջ դնելով (շահագործմամբ).
գործառնական (արտադրական) գործունեություն՝ ձեռնարկության (կազմակերպության) գործունեություն՝ արտադրական, տրանսպորտային և (կամ) ինժեներական ենթակառուցվածքի օբյեկտը գործողության մեջ դնելուց (շահագործելուց) հետո, որի հիմնական նպատակը շահույթ հետապնդելն է, կամ որը, որպես այդպիսի նպատակ, շահույթ չի հետապնդում.
համաձայնեցնող պետություն՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն, որն իրականացնում է նախաձեռնող պետության՝ ապրանքը հումքի և նյութերի ցանկում ընդգրկելու մասին առաջարկի համաձայնեցումը՝ ապրանքը հումքի և նյութերի ցանկում ընդգրկելու վերաբերյալ համաձայնության կամ համաձայնություն չտալու մասին տեղեկատվությունն անդամ պետությունների առաջարկների ցանկի համապատասխան բաժնում ներառելու միջոցով.
լիազորված մարմին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության մարմին, որը լիազորված է ձևավորել և վարել ներդրումային ծրագրերի ռեեստրի, սարքավորումների ցանկի և անդամ պետությունների առաջարկների ցանկի ազգային մասերը, ինչպես նաև անդամ պետությունների առաջարկների ցանկի համապատասխան բաժին մուտքագրել ապրանքը հումքի և նյութերի ցանկում ընդգրկելու վերաբերյալ այդ պետության համաձայնության կամ համաձայնություն չտալու մասին տեղեկատվությունը։
3. Սույն կարգի 1-ին կետում նշված ռեեստրը և ցանկերն ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներ են, որոնց ձևավորումն ու վարումը (այդ թվում՝ հասանելիության ապահովումը) իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից էլեկտրոնային եղանակով՝ լիազորված մարմինների հետ տեղեկատվական փոխգործակցության միջոցով՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով Միության շրջանակներում ընդհանուր գործընթացն իրականացնելիս։
4. Սույն կարգի 1-ին կետում նշված ռեեստրի ու ցանկերի ձևավորումը և վարումը ներառում են Հանձնաժողովի կողմից լիազորված մարմինների համապատասխան տեղեկությունները ստանալը, դրանց ներառումը ռեեստրում և ցանկերում, հրապարակման ենթակա ռեեստրը և ցանկերը Միության տեղեկատվական պորտալում տեղադրելը, ինչպես նաև ռեեստրից և ցանկերից տեղեկություններ հանելը, դրանց տեղադրումն ու պահումն էլեկտրոնային արխիվում ավտոմատացված ռեժիմով։
5. Ներդրումային ծրագրերի ռեեստրում, սարքավորումների ցանկում և հումքի ու նյութերի ցանկում պարունակվող տեղեկությունները բաց են և հանրամատչելի և ենթակա են հրապարակման Միության տեղեկատվական պորտալում։
Անդամ պետությունների առաջարկների ցանկում պարունակվող տեղեկությունները Միության տեղեկատվական պորտալում հրապարակման ենթակա չեն։
6. Տեխնոլոգիական փաստաթղթերը և ընդհանուր գործընթացի մասնակիցների փոխգործակցության կարգը, էլեկտրոնային փաստաթղթերի ու տեղեկությունների ձևաչափերին և կառուցվածքներին ներկայացվող պահանջները սահմանվում են Հանձնաժողովի կողմից։
7. Այն ներդրումային ծրագրի իրականացման ավարտից հետո, որի իրականացման համար տրամադրվում է սակագնային արտոնություն, այդ ներդրումային ծրագրի և համապատասխան ապրանքների մասին տեղեկություններն ավտոմատ կերպով հանվում են ներդրումային ծրագրերի ռեեստրից, սարքավորումների ցանկից և հումքի ու նյութերի ցանկից, տեղադրվում են Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) լիազորված և մաքսային մարմինների կողմից օգտագործման համար հասանելի էլեկտրոնային արխիվում և պահվում են ներդրումային ծրագրի իրականացման ավարտի օրվանից հետո 5 տարի:
Սույն կարգի 24-րդ կետի առաջին պարբերությունում նշված ժամկետով հումքի և նյութերի ցանկում ընդգրկված ապրանքների մասին տեղեկություններն ավտոմատ կերպով հանվում են հումքի և նյութերի ցանկից այդ ժամկետը լրանալուց հետո, տեղադրվում են անդամ պետությունների լիազորված և մաքսային մարմինների կողմից օգտագործման համար հասանելի էլեկտրոնային արխիվում և պահվում են համապատասխան ներդրումային ծրագրի իրականացման ավարտի օրվանից մինչև 5 տարին լրանալը:
II. Սակագնային արտոնության կիրառման պայմանները, ապրանքների օգտագործման և տնօրինման մասով սահմանափակումները
8. Սակագնային արտոնությունը կիրառվում է ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում բացառապես անդամ պետության տարածքում օգտագործման համար ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց լրակազմող և պահեստային մասերի (այսուհետ՝ սարքավորումներ), հումքի և նյութերի (այսուհետ համապատասխանաբար՝ հումք, նյութեր) նկատմամբ, այդ թվում՝ Միության մաքսային տարածքում՝ «վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգին համապատասխան վերամշակման գործողությունների արդյունքում ստացվածների (գոյացածների), ինչպես նաև «ազատ մաքսային գոտի» կամ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքներից պատրաստվածների (ստացվածների) նկատմամբ՝ հաշվի առնելով սույն կարգի 9-րդ կետը:
9. Սակագնային արտոնությունը չի կիրառվում թիվ 5 հավելվածի համաձայն ցանկում ընդգրկված ապրանքների նկատմամբ, ինչպես նաև գործառնական (արտադրական) գործունեություն իրականացնելու նպատակով ներմուծվող ապրանքների նկատմամբ։
Անդամ պետություններում արտադրվող հումքի և նյութերի ցանկում թիվ 6 հավելվածի համաձայն ներառված հումքի և նյութերի նկատմամբ սակագնային արտոնությունը կիրառվում է՝ հումքի և նյութերի ցանկում ընդգրկելու վերաբերյալ նախաձեռնող պետության համապատասխան առաջարկը բոլոր համաձայնեցնող պետությունների հետ համաձայնեցնելու պայմանով՝ սույն կարգի IV բաժնին համապատասխան։ Տվյալ դրույթը չի կիրառվում սույն պարբերությունում նշված ցանկում ընդգրկված հումքի և նյութերի առնչությամբ, եթե այդ ապրանքները նախաձեռնող պետության լիազորված մարմնի որոշմամբ ճանաչվել են փոխկապակցված ապրանքներ (այդպիսի ապրանքների նպատակային նշանակությունը հաստատելու պայմանով)։ Ապրանքները փոխկապակցված ճանաչելու մասին տեղեկատվությունը նշվում է նախաձեռնող պետության լիազորված մարմնի կողմից՝ անդամ պետությունների առաջարկների ցանկում այդ ապրանքների մասին տեղեկությունները մուտքագրելիս։
Սույն կարգի թիվ 6 հավելվածով նախատեսված ցանկում չընդգրկված ապրանքների նկատմամբ սակագնային արտոնությունը կիրառվում է առանց անդամ պետությունների հետ համաձայնեցման։
10. Սակագնային արտոնություն տրամադրելու պայմանները համարվում են պահպանված՝ հետևյալ պայմանները միաժամանակ կատարելու դեպքում՝
սարքավորումների առնչությամբ՝
ներդրումային ծրագիրը, որի իրականացման շրջանակներում սարքավորումները ներմուծվում են, ընդգրկված է ներդրումային ծրագրերի ռեեստրում.
սույն կարգի 11-րդ կետի առաջին պարբերությունում նշված մաքսային ընթացակարգերով ապրանքները ձևակերպելու նպատակով ապրանքների հայտարարագիրը (ապրանքների բացթողման մասին դիմումը՝ մինչև ապրանքների հայտարարագիր տալը) ներկայացվել է այն անդամ պետության մաքսային մարմին, որի տարածքում իրականացվում է ներդրումային ծրագիրը, և դրա կողմից գրանցվել է ներդրումային ծրագրի իրականացման ժամանակահատվածում.
հումքի և (կամ) նյութերի առնչությամբ՝
ներդրումային ծրագիրը, որի կատարման շրջանակներում դրանք ներմուծվում են, ընդգրկված է ներդրումային ծրագրերի ռեեստրում.
հումքը և նյութերը համապատասխանում են հումքի և նյութերի ցանկում ընդգրկված ապրանքներին ինչպես անվանմամբ և բնութագրերով (հատկանիշներով), այնպես էլ ծածկագրով՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան, և դրանց ներմուծման ընդհանուր ծավալը չի գերազանցում հումքի և նյութերի ցանկում նշված քանակը.
սույն կարգի 11-րդ կետի երկրորդ պարբերությունում նշված մաքսային ընթացակարգով հումքը և (կամ) նյութերը ձևակերպելու նպատակով ապրանքների հայտարարագիրը (ապրանքների բացթողման մասին դիմումը՝ մինչև ապրանքների հայտարարագիր տալը) ներկայացվել է այն անդամ պետության մաքսային մարմին, որի տարածքում իրականացվում է ներդրումային ծրագիրը, և դրա կողմից գրանցվել է ներդրումային ծրագրի իրականացման ժամանակահատվածում։
Սակագնային արտոնության կիրառման նպատակներով անդամ պետության օրենսդրությամբ կարող է նախատեսվել ապրանքների նպատակային նշանակության մասին տեղեկություններ պարունակող, ինչպես նաև սակագնային արտոնության տրամադրման պայմանների պահպանումը և հայտարարատուի՝ ներդրումային ծրագրի իրականացման նպատակներով դրա կիրառման իրավունքը հաստատող փաստաթղթերի առկայության մասին պահանջ։
Անդամ պետություններն ապահովում են նշված սակագնային արտոնության կիրառմամբ մաքսային ընթացակարգով ձևակերպված տեխնոլոգիական սարքավորումների, հումքի և նյութերի նպատակային օգտագործման նկատմամբ հսկողությունը։
11. Սարքավորումների նկատմամբ սակագնային արտոնությունը կիրառվում է դրանք «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով կամ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս։
Հումքի և նյութերի նկատմամբ սակագնային արտոնությունը կիրառվում է դրանք «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս։
12. Չի թույլատրվում այն սարքավորումների, հումքի և նյութերի օգտագործումը, որոնց նկատմամբ կիրառվել է սակագնային արտոնություն՝ ներդրումային ծրագրի իրականացումից տարբերվող այլ նպատակներով։ Նշված ապրանքները կարող են օգտագործվել բացառապես այն անդամ պետության տարածքում, որտեղ իրականացվում է այդ ներդրումային ծրագիրը, և պետք է գտնվեն հայտարարատուի և (կամ) ներդրումային ծրագրի իրականացմանը մասնակցող անձանց փաստացի տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման տակ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ թույլատրվում է դրանց փոխանցումն այլ անձանց՝ սույն կետի երկրորդից չորրորդ պարբերություններին համապատասխան։
Թույլատրվում է հայտարարատուի կամ ներդրումային ծրագրի իրականացմանը մասնակցող անձի կողմից սարքավորումներն այլ անձանց տիրապետման և (կամ) օգտագործման համար փոխանցելը՝ վերանորոգման և (կամ) տեխնիկական սպասարկման, պահպանման, փոխադրման (տրանսպորտային փոխադրման) նպատակով կամ այլ նպատակներով, որոնք նախատեսված են ներդրումային ծրագրով և կապված են դրա իրականացան հետ։
Թույլատրվում է սարքավորումների արտահանումն այն անդամ պետության տարածքից, որտեղ իրականացվում է ներդրումային ծրագիրը՝ վերանորոգման և (կամ) տեխնիկական սպասարկման նպատակներով։
Թույլատրվում են օտարերկրյա անձի սեփականություն հանդիսացող այն սարքավորումների փոխանցումն այդ օտարերկրյա անձին, որոնց նկատմամբ կիրառվում է սակագնային արտոնություն այն պայմանագրի (կոնտրակտի) պայմանների հետ կապված, որի հիման վրա սարքավորումները ներմուծվել են Միության մաքսային տարածք, և այդպիսի փոխանցման հետ կապված Միության մաքսային տարածքի սահմաններից սարքավորումների արտահանումը՝ «վերաարտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան:
Ապրանքների օգտագործման և տնօրինման առնչությամբ սույն կետով սահմանված սահմանափակումները գործում են՝
«ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված սարքավորումների, հումքի և նյութերի նկատմամբ՝ մինչև ներդրումային ծրագրի իրականացման ավարտի օրը, սակայն «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման օրվանից սկսած 5 տարուց ոչ ավելի, իսկ հայտարարատուի՝ նշված սակագնային արտոնությունից հրաժարվելու դեպքում՝ մինչև այդ հրաժարման օրը.
«ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված սարքավորումների առնչությամբ՝ մինչև «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի կամ դադարեցման օրը, իսկ հայտարարատուի՝ նշված սակագնային արտոնությունից հրաժարվելու դեպքում՝ մինչև այդ հրաժարման օրը։
Անդամ պետության օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ ներդրումային ծրագրի գործողության՝ ներդրողի կողմից այդ ներդրումային ծրագրի հետ կապված իր պարտավորությունների կատարումից տարբեր՝ այլ հիմքերով դադարեցումը համարվում է այն նպատակների և պայմանների չկատարում, որոնց առնչությամբ տրամադրվել է սակագնային արտոնությունը, և մաքսային ընթացակարգով ձևակերպված այն ապրանքների, որոնց նկատմամբ կիրառվել է սակագնային արտոնությունը, առանց ներմուծման մաքսատուրքերի վճարման հետագա օգտագործումը դիտարկվում է որպես այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման առնչությամբ սահմանված սահմանափակումների խախտմանն ուղղված գործողություններ։
13. Անդամ պետությունները Հանձնաժողովի հարցմամբ հարցվող ժամանակահատվածի համար ավտոմատացված ռեժիմով ներկայացնում են այն ապրանքների մասին տեղեկություններ, որոնք սակագնային արտոնության կիրառմամբ ձևակերպված են համապատասխան մաքսային ընթացակարգով։
Հանձնաժողովի կողմից նշված տեղեկությունները ստանալն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված՝ անդամ պետությունների պետական մարմինների հետ տեղեկատվական փոխգործակցության միջոցով՝ Միության շրջանակներում ընդհանուր գործընթացը Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրականացնելիս։ Տեխնոլոգիական փաստաթղթերը, որոնցով սահմանվում են տեղեկատվական փոխգործակցության կարգին, այդ տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում փոխանցվող տեղեկությունների ձևաչափին, կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները, հաստատվում են Հանձնաժողովի կողմից։
14. Նախքան սույն կարգի 13-րդ կետում նշված՝ Միության շրջանակներում ընդհանուր գործընթացը գործողության մեջ դնելը՝ անդամ պետությունները Հանձնաժողովի հարցմամբ հարցվող ժամանակահատվածի համար էլեկտրոնային տեսքով (*.xlsx ձևաչափով ֆայլ) ներկայացնում են սակագնային արտոնության կիրառմամբ համապատասխան մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մասին տեղեկությունները՝ թիվ 7 հավելվածի համաձայն սահմանված ձևով։
Հանձնաժողովի հարցմանը վերաբերող տեղեկությունները ներկայացվում են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգով (այսուհետ՝ Հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգ) սահմանված կարգով և ժամկետներում:
III. Ներդրումային ծրագրերի ռեեստրի, սարքավորումների ցանկի ու անդամ պետությունների առաջարկների ցանկի ձևավորումը և վարումը
15. Ներդրումային ծրագրերի ռեեստրի, սարքավորումների ցանկի և անդամ պետությունների առաջարկների ցանկի ձևավորումը և վարումն իրականացվում են այդ ռեեստրի և ցանկերի ազգային մասերից տեղեկությունների հիման վրա:
Լիազորված մարմինների կողմից նշված ռեեստրի և ցանկերի ազգային մասերից տեղեկությունների փոխանցումը Հանձնաժողով իրականացվում է այդ տեղեկությունները ռեեստրի և ցանկերի ազգային մասերում ընդգրկելու, ինչպես նաև դրանցում փոփոխություններ կատարելու միջոցով:
Սույն կարգի 20-րդ կետին համապատասխան՝ ապրանքը հումքի և նյութերի ցանկում ընդգրկելու վերաբերյալ անդամ պետության համաձայնության կամ համաձայնություն չտալու մասին տեղեկատվությունը մուտքագրելու ժամկետի հաշվարկման նպատակներով նախաձեռնող պետության լիազորված մարմնի կողմից ապրանքի նկատմամբ անդամ պետությունների առաջարկների ցանկի ազգային մասից տեղեկությունները փոփոխելը դիտարկվում է որպես այդ ապրանքը հումքի և նյութերի ցանկում ընդգրկելու վերաբերյալ նախաձեռնող պետության նոր առաջարկ:
16. Ներդրումային ծրագրերի ռեեստրի և (կամ) սարքավորումների ցանկի ձևավորման համար Հանձնաժողովի կողմից լիազորված մարմնից ստացված տեղեկություններն ավտոմատ կերպով ընդգրկվում են նշված ռեեստրում և (կամ) ցանկում (հաշվի առնելով սույն կարգի 9-րդ կետի առաջին պարբերությունը)՝ միաժամանակ այդ լիազորված մարմնին ծանուցելով էլեկտրոնային տեսքով ռեեստրում և (կամ) ցանկում տեղեկությունները ներառելու ամսաթվի մասին՝ նշելով ներդրումային ծրագրի և (կամ) ապրանքի գրանցման համարները:
Լիազորված մարմնից Հանձնաժողովի կողմից ստացված անդամ պետությունների առաջարկների ցանկի ձևավորման համար տեղեկությունները (հաշվի առնելով սույն կարգի 9-րդ կետը) ընդգրկվում են նշված ցանկում՝ բոլոր անդամ պետությունների լիազորված մարմիններին՝ տեղեկություններն այդ ցանկում ընդգրկելու ամսաթվի մասին էլեկտրոնային տեսքով միաժամանակ ծանուցելով՝ նշելով ապրանքների գրանցման համարները, ինչպես նաև ապրանքները հումքի և նյութերի ցանկում ընդգրկելու մասին համաձայնեցնող պետությունների համաձայնության կամ համաձայնություն չտալու մասին տեղեկատվությունը մուտքագրելու համար ժամկետը (սույն կարգի 9-րդ կետի երկրորդ պարբերությունում նշված ապրանքների համար՝ բացառությամբ փոխկապակցված ապրանքների):
Ներդրումային ծրագրերի ռեեստրում, սարքավորումներ ցանկում, ինչպես նաև անդամ պետությունների առաջարկների ցանկում տեղեկատվության թարմացման համար փոփոխված տեղեկությունները Հանձնաժողով ներկայացնելու դեպքում լիազորված մարմինն այդ տեղեկությունների կազմում նշում է այն ներդրումային ծրագրի և (կամ) ապրանքի գրանցման համարները, որոնց վերաբերյալ տեղեկությունները փոփոխվում են:
Անդամ պետությունների առաջարկների ցանկից տեղեկությունները հասանելի են լիազորված մարմինների համար, իսկ ներդրումային ծրագրերի ռեեստրից և սարքավորումների ցանկից տեղեկությունները՝ անդամ պետությունների լիազորված և մաքսային մարմինների համար՝ նշված տեղեկատվական ռեսուրսներում Հանձնաժողովի կողմից դրանք ընդգրկելու պահից (այդ թվում՝ թարմացման նպատակներով):
Տեղեկությունները ներդրումային ծրագրերի ռեեստրում և սարքավորումների ցանկում ընդգրկելու (այդ թվում՝ թարմացման նպատակներով ընդգրկելու) օրվանից 3 աշխատանքային օրվանից ոչ ուշ ապահովվում է դրանց հրապարակումը Միության տեղեկատվական պորտալում:
17. Սույն կարգի 15-րդ կետի առաջին պարբերությունում նշված ռեեստրի և ցանկերի ազգային մասերի ձևավորումը և վարումն ապահովվում են լիազորված մարմինների կողմից՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
Նշված ռեեստրում և ցանկերում ընդգրկելու համար ներկայացվող տեղեկությունների հավաստիության համար պատասխանատվությունը կրում են լիազորված մարմինները:
IV. Հումքի և նյութերի ցանկի ձևավորում և վարում
18. Հումքի և նյութերի ցանկի ձևավորումը և վարումն իրականացվում են անդամ պետությունների առաջարկների ցանկից տեղեկությունների հիման վրա։
19. Սույն կարգի թիվ 6 հավելվածով նախատեսված ցանկում չընդգրկված ապրանքների, ինչպես նաև սույն կարգի թիվ 6 հավելվածով նախատեսված ցանկում ներառված և նախաձեռնող պետության օրենսդրությանը համապատասխան փոխկապակցված ապրանքներ ճանաչված ապրանքների մասին տեղեկություններն ավտոմատ կերպով ներառվում են հումքի և նյութերի ցանկում՝ առանց անդամ պետությունների հետ համաձայնեցնելու, այդ տեղեկություններն անդամ պետությունների առաջարկների ցանկում ընդգրկելիս:
Սույն կարգի թիվ 6 հավելվածով նախատեսված ցանկում ընդգրկված և փոխկապակցված ապրանք չհանդիսացող ապրանքի մասին տեղեկություններն ընդգրկվում են հումքի և նյութերի ցանկում՝ հումքի և նյութերի ցանկում ապրանքի ընդգրկման վերաբերյալ համաձայնության մասին տեղեկատվությունը վերջին համաձայնեցնող պետության կողմից անդամ պետությունների առաջարկների ցանկի համապատասխան բաժին մուտքագրելու օրվանից ոչ ուշ (բոլոր համաձայնեցնող անդամ պետությունների համաձայնելու պայմանով), այդ թվում՝ սույն կարգի 21-րդ և 27-րդ կետերով սահմանված կարգով կամ սույն կարգի 22-րդ կետին համապատասխան՝ ապրանքը հումքի և նյութերի ցանկում ընդգրկելու վերաբերյալ համաձայնության կամ համաձայնություն չտալու մասին տեղեկատվությունը համաձայնեցնող պետության կողմից չներկայացնելու մասին տեղեկատվությունն անդամ պետությունների առաջարկների ցանկի համապատասխան բաժնում մուտքագրելու օրվանից ոչ ուշ՝ պայմանով, որ այդ ապրանքի վերաբերյալ բացակայում է հումքի և նյութերի ցանկում ընդգրկելու մասին այլ համաձայնեցնող պետությունների՝ համաձայնություն չտալու մասին տեղեկատվությունը։
Տեղեկությունները հումքի և նյութերի ցանկում ընդգրկելն ուղեկցվում է բոլոր անդամ պետությունների լիազորված մարմիններին տեղեկություններն այդ ցանկում ընդգրկելու ամսաթվի մասին էլեկտրոնային տեսքով միաժամանակ ծանուցելով՝ նշելով ապրանքների գրանցման համարները:
Հումքի և նյութերի ցանկում փոփոխություններ կատարելն իրականացվում է նախաձեռնող պետության լիազորված մարմնի կողմից փոփոխված տեղեկություններն անդամ պետությունների առաջարկների ցանկի ազգային մասում ընդգրկելու միջոցով: Ընդ որում, տեղեկությունների կազմում նշվում է այն ապրանքի գրանցման համարը, որի վերաբերյալ տեղեկությունները թարմացվում են։
Հումքի և նյութերի ցանկից տեղեկությունները հասանելի են անդամ պետությունների լիազորված և մաքսային մարմինների համար՝ Հանձնաժողովի կողմից նշված ցանկում դրանք ընդգրկելու պահից:
Հումքի և նյութերի ցանկում տեղեկություններն ընդգրկելու օրվանից 3 աշխատանքային օրվանից ոչ ուշ ապահովվում է դրանց հրապարակումը Միության տեղեկատվական պորտալում:
20. Ապրանքը հումքի և նյութերի ցանկում ընդգրկելու վերաբերյալ անդամ պետության համաձայնության կամ համաձայնություն չտալու մասին տեղեկատվությունը համաձայնեցնող պետության լիազորված մարմնի կողմից մուտքագրվում է անդամ պետությունների առաջարկների ցանկի համապատասխան բաժին՝ ապրանքի մասին տեղեկություններն անդամ պետությունների առաջարկների ցանկում ընդգրկելու օրվանից 30 օրացուցային օրվանից ոչ ուշ:
21. Այն դեպքում, եթե համաձայնեցնող պետության լիազորված մարմնի կողմից ապրանքը հումքի և նյութերի ցանկում ընդգրկելու վերաբերյալ համաձայնության կամ համաձայնություն չտալու մասին տեղեկատվությունը սույն կարգի 20-րդ կետում նշված ժամկետում չի մուտքագրվել, ապա այդ ժամկետը լրանալու հաջորդ օրացուցային օրն այդ լիազորված մարմնի հասցեին ավտոմատ կերպով ուղարկվում է հարցում էլեկտրոնային եղանակով։
Ապրանքը հումքի և նյութերի ցանկում ընդգրկելու վերաբերյալ համաձայնության կամ համաձայնություն չտալու մասին տեղեկատվությունը նշված հարցումն ուղարկելու օրվան հաջորդող 1 օրացուցային օրվա ընթացքում համաձայնեցնող պետության լիազորված մարմնի կողմից մուտքագրելու դեպքում (այդ լիազորված մարմնից Հանձնաժողովում ստանալու դեպքում) Հանձնաժողովն ապահովում է այդ տեղեկատվության մուտքագրումն անդամ պետությունների առաջարկների ցանկի համապատասխան բաժնում։
22. Այն դեպքում, երբ համաձայնեցնող պետության՝ ապրանքը հումքի և նյութերի ցանկում ընդգրկելու վերաբերյալ համաձայնության կամ համաձայնություն չտալու մասին տեղեկատվությունն այդ պետության լիազորված մարմնի կողմից չի մուտքագրվել անդամ պետությունների առաջարկների ցանկի համապատասխան բաժնում (այդ լիազորված մարմնից Հանձնաժողովում չի ստացվել), ապա այդ ապրանքը համարվում է այդ պետության կողմից համաձայնեցված՝ հումքի և նյութերի ցանկում այն ընդգրկելու նպատակով։
Այդ դեպքում ապրանքը հումքի և նյութերի ցանկում ընդգրկելու վերաբերյալ համաձայնության կամ համաձայնություն չտալու մասին տեղեկատվությունը համաձայնեցնող պետության կողմից չտրամադրելու մասին տեղեկատվությունը ավտոմատ կերպով մուտքագրվում է անդամ պետությունների առաջարկների ցանկի համապատասխան բաժին:
Հանձնաժողովը պատասխանատվություն չի կրում ապրանքը հումքի և նյութերի ցանկում ընդգրկելու վերաբերյալ համաձայնության կամ համաձայնություն չտալու մասին տեղեկատվությունը համաձայնեցնող պետության կողմից չներկայացնելու (ոչ ժամանակին ներկայացնելու) համար:
23. Համաձայնեցնող պետության՝ ապրանքը հումքի և նյութերի ցանկում ընդգրկելու վերաբերյալ համաձայնության կամ համաձայնություն չտալու մասին տեղեկատվությունը նշվում է նախաձեռնող պետության առաջարկի մեջ պարունակվող յուրաքանչյուր ապրանքի համար:
24. Ապրանքներն ընդգրկվում են հումքի և նյութերի ցանկում՝ հաշվի առնելով սույն կարգի 19-րդ կետի դրույթները, ներդրումային ծրագրի իրականացման ժամկետի ընթացքում, սակայն 5 տարուց ոչ ավելի: Նշված ժամկետը հաշվարկվում է հումքի և նյութերի ցանկում ապրանքների մասին տեղեկությունները ներառելու օրվանից և փոփոխման ենթակա չէ:
Նշված ժամկետը լրանալու վերջին օրն ավտոմատ կերպով նշվում է հումքի և նյութերի ցանկում:
25. Ապրանքները հումքի և նյութերի ցանկում ընդգրկելու մասին նախաձեռնող պետության համաձայնեցված (այդ թվում՝ սույն կարգի 21-րդ, 22-րդ և 27-րդ կետերին համապատասխան համաձայնեցված) առաջարկը վերանայման ենթակա չէ:
26. Ապրանքը հումքի և նյութերի ցանկում ընդգրկելու մասին համաձայնեցնող պետության կողմից համաձայնություն չտալու դեպքում այդ պետության դիրքորոշման մասին տեղեկատվությունը լիազորված մարմնի կողմից մուտքագրվում է անդամ պետությունների առաջարկների ցանկի համապատասխան բաժին սույն կարգի 20-րդ կետով սահմանված ժամկետում և ուղարկվում է նախաձեռնող պետության լիազորված մարմին՝ ներդրումային ծրագիրը նախաձեռնող պետությունում իրականացնելու նպատակով համաձայնեցնող պետությունում արտադրվող հումքի և (կամ) նյութերի օգտագործման հնարավորության, ինչպես նաև այդ ապրանքների պահանջվող քանակությամբ և անհրաժեշտ ժամկետում մատակարումն ապահովելու հետ կապված հարցերի առնչությամբ հետագա հանդիպումների և բանակցությունների կազմակերպման համար։
Նախաձեռնող պետության լիազորված մարմին ուղարկվող տեղեկատվությունը պետք է պարունակի արտադրվող հումքի և (կամ) նյութերի՝ իրականացվող ներդրումային ծրագրի պահանջները բավարարող բնութագրերի (հատկանիշների), դրանց արտադրության և սպառման ծավալի, անվանումների, գտնվելու վայրի և այդ ապրանքներն արտադրողների կոնտակտային տվյալների և այլնի մասին մանրամասն տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են համաձայնեցնող պետությունում արտադրվող հումքի և (կամ) նյութերի՝ ներդրումային ծրագրի իրականացման համար օգտագործման հնարավորությունը, ինչպես նաև աշխատանքային հանդիպումների և խորհրդակցությունների անցկացման կազմակերպման մասով առաջարկը նախաձեռնող պետության կողմից ուսումնասիրելու համար։
Ապրանքները հումքի և նյութերի ցանկում ընդգրկելու վերաբերյալ համաձայնություն չտալու մասին համաձայնեցնող պետության տեղեկատվությանը կցվում են (առկայության դեպքում) այդ համաձայնեցնող պետության արտադրող ձեռնարկությունների կողմից ներկայացված՝
ներդրումային ծրագրի իրականացման համար պահանջվող տեխնիկական բնութագրերին համապատասխանող հումքի և (կամ) նյութերի՝ անհրաժեշտ քանակությամբ և պահանջվող ժամկետներում արտադրության և իրացման հնարավորության հաստատումը.
համաձայնեցնող պետության օրենսդրությանը համապատասխան արտադրող ձեռնարկությանը տրված սեփական արտադրության արտադրանքի հավաստագրի պատճենը կամ համաձայնեցնող պետության օրենսդրությամբ սահմանված և ապրանքները սեփական արտադրության արտադրանքին դասելը հաստատող այլ փաստաթուղթ։
27. Նախաձեռնող պետության և համաձայնեցնող պետության՝ ապրանքները հումքի և նյութերի ցանկում ընդգրկելու վերաբերյալ համաձայնություն չտալու մասին տեղեկատվություն ներկայացրած շահագրգիռ պետական մարմինները սույն կարգի 26-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում կազմակերպում և անցկացնում են աշխատանքային հանդիպումներ և խորհրդակցություններ՝ հումքի և նյութերի ցանկում ապրանքների ընդգրկումը չհամաձայնեցրած անդամ պետությունում արտադրվող հումքը և (կամ) նյութերը ներդրումային ծրագրի իրականացման համար օգտագործելու հնարավորության հետ կապված հարցերի շուրջ։
Աշխատանքային հանդիպումների և խորհրդակցությունների արդյունքներով ապրանքները հումքի և նյութերի ցանկում ընդգրկելու վերաբերյալ համաձայնության հասնելու դեպքում ապրանքները նշված ցանկում ընդգրկելու մասին նախկինում համաձայնություն չտված համաձայնեցնող պետության լիազորված մարմինն անդամ պետությունների առաջարկների ցանկի համապատասխան բաժին է մուտքագրում ապրանքները հումքի և նյութերի ցանկում ընդգրկելու վերաբերյալ համաձայնության մասին տեղեկատվությունը:
Ապրանքները հումքի և նյութերի ցանկում ընդգրկելու վերաբերյալ համաձայնության չհասնելու դեպքում նախաձեռնող պետությունն իրավունք ունի դիմելու Հանձնաժողով այդ ապրանքները ներմուծման մաքսատուրքից ազատելու վերաբերյալ նախաձեռնող առաջարկով՝ Հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 15-րդ կետով սահմանված կարգով։
28. Անդամ պետությունների կողմից ապրանքները փոխկապակցված ճանաչելու և դրանց նկատմամբ սակագնային արտոնության կիրառման մասով սույն կարգը պահպանելու առնչությամբ կասկածներ ծագելու դեպքում Հանձնաժողովի խորհրդի անդամն իրավունք ունի նախաձեռնելու Հանձնաժողովի կոլեգիայի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի թիվ որոշումն անդամ պետության կողմից կատարելու անհրաժեշտության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 4-րդ ենթակետի հիման վրա այդ անդամ պետությանը համապատասխան ծանուցում ուղարկելու մասին հարցի ուսումնասիրումը:
V. Անցումային դրույթներ
29. Մինչև սույն կարգի 3-րդ կետում նշված՝ Միության շրջանակներում ընդհանուր գործընթացը գործողության մեջ դնելը ներդրումային ծրագրերի ռեեստրի, սարքավորումների ցանկի, հումքի և նյութերի ցանկի ու անդամ պետությունների առաջարկների ցանկի ձևավորումը և վարումն իրականցվում են սույն բաժնին համապատասխան:
30. Ներդրումային ծրագրերի ռեեստրի, սարքավորումների ցանկի, հումքի և նյութերի ցանկի ու անդամ պետությունների առաջարկների ցանկի ձևավորումը և վարումը (բացառությամբ սույն կարգի 31-34-րդ կետերով նախատեսված գործողությունների) իրականացվում են լիազորված մարմինների և Հանձնաժողովի կողմից՝ բազային իրականացման բաղադրիչների և ընդհանուր գործընթացի ծառայությունների կիրառման միջոցով, որոնք մշակվել և ստեղծվել են Հանձնաժողովի կողմից՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի շրջանակներում:
31. Համաձայնեցնող պետության՝ ապրանքը հումքի և նյութերի ցանկում սույն կարգի 20-րդ կետով և սույն կարգի 26-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված ժամկետներում ընդգրկելու վերաբերյալ համաձայնության կամ համաձայնություն չտալու մասին տեղեկատվությունը, ինչպես նաև սույն կարգի 27-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան ապրանքը հումքի և նյութերի ցանկում ընդգրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին տեղեկատվությունը համաձայնեցնող պետության լիազորված մարմնի կողմից ներկայացվում են Հանձնաժողով՝ գրավոր ձևով թղթային կրիչի վրա և (կամ) էլեկտրոնային փոստի միջոցով:
32. Հանձնաժողովն ապահովում է ապրանքը հումքի և նյութերի ցանկում ընդգրկելու վերաբերյալ անդամ պետության համաձայնության կամ համաձայնություն չտալու մասին տեղեկատվության մուտքագրումն անդամ պետությունների առաջարկների ցանկի համապատասխան բաժնում՝ այն Հանձնաժողովում ստացվելու օրվանից 3 աշխատանքային օրվանից ոչ ուշ՝ միաժամանակ բոլոր անդամ պետությունների լիազորված մարմիններին սույն կարգի 30-րդ կետին համապատասխան ծանուցելով:
33. Ապրանքը հումքի և նյութերի ցանկում ընդգրկելու վերաբերյալ համաձայնության կամ համաձայնություն չտալու մասին համաձայնեցնող պետության տեղեկատվությունը սույն կարգի 20-րդ կետով սահմանված ժամկետում Հանձնաժողովում չստացվելու դեպքում այդ ապրանքը հումքի և նյութերի ցանկում ընդգրկելու նպատակներով համարվում է այդ պետության կողմից համաձայնեցված: Հանձնաժողովն ապահովում է ապրանքը հումքի և նյութերի ցանկում ընդգրկելու վերաբերյալ համաձայնության կամ համաձայնություն չտալու մասին տեղեկատվությունը համաձայնեցնող պետության կողմից չներկայացնելու մասին տեղեկատվության մուտքագրումն անդամ պետությունների առաջարկների ցանկի համապատասխան բաժին՝ սույն կարգի 20-րդ կետում սահմանված ժամկետը լրանալու օրվանից 3 աշխատանքային օրվանից ոչ ուշ՝ միաժամանակ բոլոր անդամ պետությունների լիազորված մարմիններին սույն կարգի 30-րդ կետին համապատասխան ծանուցելով:
34. Սույն կարգի թիվ 6 հավելվածով նախատեսված ցանկում ընդգրկված ապրանքների (բացառությամբ փոխկապակցված ապրանքների) մասին տեղեկություններն ընդգրկվում են հումքի և նյութերի ցանկում՝ ապրանքը հումքի և նյութերի ցանկում ընդգրկելու մասին վերջին համաձայնեցնող պետության կողմից ներկայացված տեղեկատվությունն անդամ պետությունների առաջարկների ցանկի համապատասխան բաժնում Հանձնաժողովի կողմից մուտքագրվելու օրվանից ոչ ուշ (բոլոր համաձայնեցնող պետությունների կողմից համաձայնեցնելու պայմանով), այդ թվում՝ սույն կարգի 27-րդ կետով սահմանված կարգով, կամ ապրանքը հումքի և նյութերի ցանկում ընդգրկելու վերաբերյալ համաձայնության կամ համաձայնություն չտալու մասին տեղեկատվությունը համաձայնեցնող պետության կողմից չտրամադրելու մասին տեղեկատվությունն անդամ պետությունների առաջարկների ցանկի համապատասխան բաժնում Հանձնաժողովի կողմից մուտքագրելու օրվանից ոչ ուշ՝ պայմանով, որ այդ ապրանքի նկատմամբ բացակայում է հումքի և նյութերի ցանկում ընդգրկելու վերաբերյալ այլ համաձայնեցնող պետությունների՝ համաձայնություն չտալու մասին տեղեկատվությունը:
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.11-րդ ենթակետով սահմանված սակագնային արտոնության կիրառման կարգի |
(ձև)
ՌԵԵՍՏՐ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ իրենց օրենսդրությանը համապատասխան գործունեության գերակա տեսակներին (տնտեսության հատվածներին) համապատասխանող ներդրումային ծրագրերի
|
Ներդրումային ծրագրի գրանցման համարը |
Ռեեստրում ընդգրկելու ամսաթիվը |
Ներդրումային ծրագրի անվանումը |
Ներդրումային ծրագրի իրականացման ժամանակահատվածը |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետության գործունեության գերակա տեսակը (տնտեսության հատվածը) |
Ներդրումների օբյեկտը |
Ներդրումային ծրագրի՝ գործունեության գերակա տեսակին համապա-տասխանությունը հաստատող փաստաթուղթը |
Ներդրումային ծրագրի ազգային գրանցման համարը | |
|
սկսելու ամսաթիվը |
ավարտելու ամսաթիվը | |||||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
|
_______________________________________________________________ (Եվրասիական տնտեսական միության անդամ պետության անվանումը) | ||||||||
|
_______________________________________________________________ (Եվրասիական տնտեսական միության անդամ պետության անվանումը) | ||||||||
|
_______________________________________________________________ (Եվրասիական տնտեսական միության անդամ պետության անվանումը) | ||||||||
|
Ծանոթագրություններ. |
1. 1-ին, 3-9-րդ վանդակները լրացվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) լիազորված մարմնի կողմից։ 2. 1-ին վանդակում նշվում է անդամ պետության ներդրումային ծրագրի գրանցման համարը, որը տրվել է ավտոմատ կերպով այդ ներդրումային ծրագիրը սույն ռեեստրի ազգային մասում ներառելիս, ХХ/НННН-ГГГГ ձևաչափով, որտեղ ХХ-ը անդամ պետության տառային ծածկագիրն է՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշմամբ հաստատված՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան, НННН-ը՝ ներդրումային ծրագրի հերթական համարը (մեկ օրացուցային տարվա սահմաններում օգտագործվում է համընդգրկող համարակալում), ГГГГ-ն՝ ներդրումային ծրագրի ներառման տարվա թվային նշագիրը: 3. 2-րդ վանդակը լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից։ 4. 8-րդ վանդակում նշվում են այն փաստաթղթի (նորմատիվ իրավական ակտի, պետական ծրագրի կամ այլ փաստաթղթի) տեսակը, անվանումը (առկայության դեպքում) և վավերապայմանները, համապատասխան որի՝ ներդրումային ծրագիրը հանդիսանում է անդամ պետության գործունեության գերակա տեսակին (տնտեսության հատվածին) համապատասխանող։ 5. 9-րդ վանդակում անդամ պետության լիազորված մարմնի հայեցողությամբ նշվում է ներդրումային ծրագրի ազգային գրանցման համարը, եթե այդպիսի գրանցումը նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ։ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Մաքսային միության հանձնաժողովի 2009 նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.11-րդ ենթակետով սահմանված սակագնային արտոնության կիրառման կարգի |
(ձև)
ՑԱՆԿ
անդամ պետությունների՝ իրենց օրենսդրությանը համապատասխան գործունեության գերակա տեսակներին (տնտեսության հատվածներին) համապատասխանող ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում բացառապես Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում օգտագործման համար ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրա լրակազմող և պահեստային մասերի
|
Ներդրումային ծրագրի գրանցման համարը |
Ապրանքի գրանցման համարը |
Ցանկում ընդգրկելու ամսաթիվը |
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը (ծածկագրային նշագրի 4 կարգերի մակարդակով) |
Ներդրումային ծրագրի ազգային գրանցման համարը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
Ծանոթագրություններ. |
1. 1-ին, 2-րդ, 4-6-րդ վանդակները լրացվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) լիազորված մարմնի կողմից։ 2. 1-ին վանդակում նշվում է ներդրումային ծրագրի գրանցման համարը, որը տրվել է ավտոմատ կերպով այդ ներդրումային ծրագիրն անդամ պետությունների՝ իրենց օրենսդրությանը համապատասխան գործունեության գերակա տեսակներին (տնտեսության հատվածներին) համապատասխանող ներդրումային ծրագրերի ռեեստրի ազգային մասում ներառելիս։ 3. 2-րդ վանդակում նշվում է ապրանքի գրանցման համարը, որը տրվել է ավտոմատ կերպով այդ ապրանքը սույն ցանկի ազգային մասում ներառելիս, ХХ/НННН-ГГГГ-ТУУУУУУУУУ ձևաչափով, որտեղ ХХ/НННН-ГГГГ-ն ներդրումային ծրագրի գրանցման համարն է, որը տրվել է ավտոմատ կերպով այդ ներդրումային ծրագիրը ներդրումային ծրագրերի ռեեստրի ազգային մասում ընդգրկելիս, Т-ն՝ ցանկի հատկանիշը, УУУУУУУУУ-ն՝ ապրանքի հերթական համարը մեկ ներդրումային ծրագրի սահմաններում: 4. 3-րդ վանդակը լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից։ 5. 6-րդ վանդակում անդամ պետության լիազորված մարմնի հայեցողությամբ նշվում է ներդրումային ծրագրի ազգային գրանցման համարը, եթե այդպիսի գրանցումը նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ։ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 Մաքսային միության հանձնաժողովի 2009 նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.11-րդ ենթակետով սահմանված սակագնային արտոնության կիրառման կարգի |
(ձև)
ՑԱՆԿ
անդամ պետությունների՝ իրենց օրենսդրությանը համապատասխան գործունեության գերակա տեսակներին (տնտեսության հատվածներին) համապատասխանող ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում բացառապես Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում օգտագործման համար ներմուծվող հումքի և նյութերի
|
Ներդրումային ծրագրի գրանցման համարը |
Ապրանքի գրանցման համարը |
Ապրանքի՝ ցանկում գտնվելու ժամկետը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը (ծածկագրային նշագրի նվազագույնը 6 կարգերի մակարդակով) |
Ապրանքի անվանումը |
Ապրանքի բնութագրերը (հատկանիշները) |
Ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ապրանքի քանակը |
Ներդրումային ծրագրի ազգային գրանցման համարը | ||
|
ապրանքը ցանկում ընդգրկելու ամսաթիվը |
ապրանքի՝ ցանկում գտնվելու ժամկետն ավարտվելու ամսաթիվը |
քանակը |
չափման միավորները | ||||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
|
Ծանոթագրություններ. |
1. 1-ին, 2-րդ, 5-10-րդ վանդակները լրացվում են ավտոմատ կերպով և համապատասխանում են անդամ պետությունների՝ իրենց օրենսդրությանը համապատասխան գործունեության գերակա տեսակներին (տնտեսության հատվածներին) համապատասխանող ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում բացառապես Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքում օգտագործման համար ներմուծվող հումքի և նյութերի ցանկում ապրանքները ընդգրկելու վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջարկների ցանկի 1-ին, 2-րդ, 5-9-րդ և 13-րդ վանդակներին համապատասխան նշված տեղեկություններին: 2. 3-րդ և 4-րդ վանդակները լրացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից։ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4 Մաքսային միության հանձնաժողովի 2009 նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.11-րդ ենթակետով սահմանված սակագնային արտոնության կիրառման կարգի |
(ձև)
ՑԱՆԿ
անդամ պետությունների՝ իրենց օրենսդրությանը համապատասխան գործունեության գերակա տեսակներին (տնտեսության հատվածներին) համապատասխանող ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում բացառապես Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում օգտագործման համար ներմուծվող հումքի և նյութերի ցանկում ապրանքներն ընդգրկելու վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջարկների
|
Բաժին I. Ապրանքների մասին տեղեկություններ | |||||||||||||||||||||
|
Ներդրու-մային ծրագրի գրանցման համարը |
Ապ-րանքի գրանց-ման հա-մարը |
Ցանկում ընդգր-կելու ամսա-թիվը |
Համա-ձայ-նեցման համար ժամ-կետը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը (ծածկա-գրային նշագրի նվազա-գույնը 6 կարգերի մակար-դակով) |
Ապ-րանքի անվա-նումը |
Ապրանքի բնու-թագրերը (հատկա-նիշները) |
Փոխկա-պակցված ապրանքը |
Ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ապրանքի քանակը |
Մատակա-րարման պահանջվող ժամկետը |
Ներդրումային ծրագրի իրականացման ժամանակահատվածը |
Ներդրու-մային ծրագրի ազգային գրանց-ման համարը | ||||||||||
|
քանակը |
չափ-ման միա-վոր-ները |
սկսելու ամսաթիվը |
ավար-տելու ամսա-թիվը | ||||||||||||||||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 | ||||||||
|
Բաժին II. Համաձայնեցման մասին տեղեկատվություն | |||||||||||||||||||||
|
Հայաստանի Հանրապետություն |
Բելառուսի Հանրապետություն |
Ղազախստանի Հանրապետություն |
Ղրղզստանի Հանրապետություն |
Ռուսաստանի Դաշնություն | |||||||||||||||||
|
տեղեկա-տվությունը ներառելու ամսաթիվը |
համաձայ-նեցված է/ համաձայ-նեցված չէ |
տեղեկա-տվությունը ներառելու ամսաթիվը |
համաձայ-նեցված է/ համաձայ-նեցված չէ |
տեղեկատ-վությունը ներառելու ամսաթիվը |
համաձայ-նեցված է/ համաձայ-նեցված չէ |
տեղեկատվությունը ներառելու ամսաթիվը |
համաձայ-նեցված է/համաձայ-նեցված չէ |
տեղեկատվությունը ներառելու ամսաթիվը |
համաձայ-նեցված է/ համաձայ-նեցված չէ | ||||||||||||
|
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
23 |
24 | ||||||||||||
|
Ծանոթագրություններ. |
1. 1-ին, 2-րդ, 5-14-րդ, 16-րդ, 18-րդ, 20-րդ, 22-րդ և 24-րդ վանդակները լրացվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) լիազորված մարմնի կողմից։ 2. 3-րդ, 4-րդ, 15-րդ, 17-րդ, 19-րդ, 21-րդ և 23-րդ վանդակները լրացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից։ 3. 1-ին վանդակում նշվում է ներդրումային ծրագրի գրանցման համարը, որը տրվել է ավտոմատ կերպով այդ ներդրումային ծրագիրը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ իրենց օրենսդրությանը համապատասխան գործունեության գերակա տեսակներին (տնտեսության հատվածներին) համապատասխանող ներդրումային ծրագրերի ռեեստրի ազգային մասում ներառելիս (այսուհետ՝ ներդրումային ծրագերի ռեեստր): 4. 2-րդ վանդակում նշվում է ապրանքի գրանցման համարը, որը տրվել է ավտոմատ կերպով այդ ապրանքը սույն ցանկի ազգային մասում ներառելիս, ХХ/НННН-ГГГГ-СУУУУУУУУУ ձևաչափով, որտեղ ХХ/НННН-ГГГГ-ն ներդրումային ծրագրի գրանցման համարն է, որը տրվել է ավտոմատ կերպով այդ ներդրումային ծրագիրը ներդրումային ծրագրերի ռեեստրի ազգային մասում ներառելիս, С-ն՝ ցանկի հատկանիշը, УУУУУУУУУ-ն՝ ապրանքի հերթական համարը մեկ ներդրումային ծրագրի սահմաններում: 5. 8-րդ վանդակում կատարվում է նշում՝ ապրանքները փոխկապակցված ճանաչելու վերաբերյալ։ 6. 12-րդ և 13-րդ վանդակներում նշվում են ներդրումային ծրագրի իրականացումն սկսելու ամսաթիվը և ավարտելու ամսաթիվը, որոնք համապատասխանում են ներդրումային ծրագրերի ռեեստրի 4-րդ և 5-րդ վանդակներում նշված՝ ներդրումային ծրագրի իրականացումն սկսելու ամսաթվին և այն ավարտելու ամսաթվին։ 7. 14-րդ վանդակում անդամ պետության լիազորված մարմնի հայեցողությամբ նշվում է ներդրումային ծրագրի ազգային գրանցման համարը, եթե այդպիսի գրանցումը նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ։ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 5 Մաքսային միության հանձնաժողովի 2009 նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.11-րդ ենթակետով սահմանված սակագնային արտոնության կիրառման կարգի |
ՑԱՆԿ
ապրանքների, որոնց նկատմամբ Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-իդ թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.11-րդ ենթակետով սահմանված սակագնային արտոնությունը չի կիրառվում
|
Ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան |
Ապրանքի անվանումը |
|
0201-0210 |
Միս և սննդային մսային ենթամթերք |
|
0401 |
Կաթ և սերուցք` չխտացրած և առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ |
|
0402 |
Կաթ և սերուցք` խտացրած կամ շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ |
|
0403 |
Թան, կտրված կաթ և սերուցք, յոգուրտ, կեֆիր և այլ խմորման ենթարկված կամ թթվեցրած կաթ ու սերուցք՝ խտացրած կամ չխտացրած, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած, համաբուրավետիչ հավելումներով կամ առանց դրանց, մրգեր, ընկույզ կամ կակաո ավելացրած կամ չավելացրած |
|
0404 |
Կաթնային շիճուկ՝ խտացրած կամ չխտացրած, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած, մթերքներ՝ կաթի բնական բաղադրիչներից, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած, այլ տեղում չնշված կամ չներառված |
|
0405 |
Սերուցքային կարագ և կաթից պատրաստված այլ ճարպեր ու յուղեր, կաթնային մածուկներ |
|
0406 |
Պանիրներ և կաթնաշոռ |
|
0603 |
Կտրված ծաղիկներ և կոկոններ՝ ծաղկեփնջեր կազմելու համար պիտանի կամ դեկորատիվ նպատակների համար, թարմ, չորացրած, ներկած, սպիտակեցրած, տոգորված կամ այլ միջոցներով պատրաստված |
|
0604 |
Տերևներ, ճյուղեր և բույսերի այլ մասեր` առանց ծաղիկների կամ կոկոնների, խոտեր, մամուռներ և քարաքոսներ՝ ծաղկեփնջեր կազմելու համար պիտանի կամ դեկորատիվ նպատակների համար, թարմ, չորացրած, ներկած, սպիտակեցրած, տոգորված կամ այլ միջոցներով պատրաստված |
|
0701 |
Կարտոֆիլ՝ թարմ կամ պաղեցրած |
|
0702 00000 |
Լոլիկներ՝ թարմ կամ պաղեցրած |
|
0703 |
Գլուխ սոխ, սոխ-շալոտ, սխտոր, սոխ-պրաս և այլ կոճղեզավոր բանջարեղեն` թարմ կամ պաղեցրած |
|
0704 |
Գլուխ կաղամբ, ծաղկակաղամբ, շաղգամակաղամբ, տերևակաղամբ և Brassica ցեղի այլ նույնանման ուտելի բանջարեղեն՝ թարմ կամ պաղեցրած |
|
0706 |
Գազար, շաղգամ, սեղանի ճակնդեղ, սինձ, արմատային նեխուր, բողկ և այլ նույնանման ուտելի արմատապտուղներ՝ թարմ կամ պաղեցրած |
|
0707 00 |
Վարունգներ և մանրավարունգներ՝ թարմ կամ պաղեցրած |
|
0808 10 |
Խնձորներ թարմ |
|
0901 -0910 |
Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ և համեմունքներ |
|
1001 - 1008 |
Հացաբույսեր |
|
1101 - 1106 |
Ալրաղացաձավարային արդյունաբերության արտադրանք |
|
1302 14 000 0, 1302 19 |
Բուսական հյութեր և լուծամզվածքներ |
|
1507-1515 |
Բուսական յուղեր և դրանց զտամասերը` չռաֆինացված կամ ռաֆինացված, սակայն առանց քիմիական կազմի փոփոխման |
|
1516 |
Ճարպեր և յուղեր՝ կենդանական կամ բուսական, ու դրանց զտամասերը` լրիվ կամ մասնակի հիդրոգենացված, ընդեթերացված, վերաեթերացված կամ էլաիդինացված, չռաֆինացված կամ ռաֆինացված, սակայն հետագա մշակման չենթարկած |
|
1517 |
Մարգարին. սննդի մեջ օգտագործելու համար պիտանի խառնուրդներ կամ պատրաստի մթերքներ` կենդանական կամ բուսական ճարպերից կամ յուղերից կամ տվյալ խմբի տարբեր ճարպերի կամ յուղերի զտամասերից՝ բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1516 ապրանքային դիրքում նշված սննդի ճարպերից կամ յուղերից կամ դրանց զտամասերից |
|
1601 00 |
Երշիկներ և մսից, մսային ենթամթերքից կամ արյունից պատրաստված համանման մթերքներ, դրանց հիմքով պատրաստված պատրաստի սննդամթերք |
|
1602 |
Մսից, մսային ենթամթերքից կամ արյունից պատրաստի կամ պահածոյացված այլ մթերքներ |
|
1604 |
Պատրաստի կամ պահածոյացված ձուկ, թառափազգիների ձկնկիթ և դրա փոխարինիչները՝ պատրաստած ձկան ձկնկիթի հատիկներից |
|
1605 |
Պատրաստի կամ պահածոյացված խեցգետնակերպեր, կակղամորթներ և ջրային այլ անողնաշարավորներ |
|
1701 |
Եղեգնաշաքար կամ շաքար ճակնդեղի և քիմիապես մաքուր բուսաշաքար՝ պինդ վիճակում |
|
1704 |
Շաքարից պատրաստված հրուշակեղեն (ներառյալ՝ սպիտակ շոկոլադը)՝ առանց կակաոյի պարունակության |
|
1806 |
Շոկոլադ և կակաո պարունակող այլ պատրաստի սննդամթերք |
|
1901 909100, 1901909900 |
Պատրաստի սննդամթերք |
|
1902 |
Մակարոնային արտադրատեսակներ՝ ջերմային մշակման ենթարկված կամ չենթարկված, միջուկով (մսից կամ այլ մթերքներից) կամ առանց միջուկի կամ այլ եղանակով պատրաստված կամ չպատրաստված, ինչպես, օրինակ՝ սպագետտի, մակարոն, լապշա, լազանյա, խմորագնդիկներ, ռավիոլա, կաննելոնի, կուսկուս՝ պատրաստի կամ ոչ պատրաստի |
|
1904 |
Պատրաստի սննդամթերք` ստացված հացաբույսերի հատիկները կամ հացահատիկային մթերքները (օրինակ՝ եգիպտացորենի փաթիլներ) փքելու կամ բովելու միջոցով, հացաբույսեր (բացի եգիպտացորենի հատիկներից)՝ հատիկի տեսքով կամ փաթիլների տեսքով կամ այլ եղանակով մշակված հատիկի տեսքով (բացի մանր և խոշոր աղացվածքի ալյուրից, ձավարից)՝ նախապես եփած կամ այլ եղանակով պատրաստված, այլ տեղում չնշված կամ չներառված |
|
1905 |
Հաց, ալրային հրուշակեղեն, հրուշակներ, թխվածքաբլիթներ և այլ հացաբուլկեղեն ու ալրային հրուշակեղեն՝ կակաո պարունակող կամ չպարունակող, վաֆլիի սկավառակներ, դեղագործական նպատակներով օգտագործելու համար պիտանի դատարկ դեղապատիճներ, վաֆելային բոլորաթերթեր՝ ծրարելու համար, բրնձաթուղթ և նույնանման մթերքներ |
|
2001 |
Բանջարեղեն, մրգեր, ընկույզներ և բույսերի այլ ուտելի մասեր՝ պատրաստված կամ պահածոյացված քացախի կամ քացախաթթվի հավելմամբ |
|
2002 |
Լոլիկներ՝ պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման |
|
2003 |
Սնկեր և գետնասնկեր՝ պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման |
|
2004 |
Այլ բանջարեղեն՝ պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման, սառեցրած՝ բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2006 ապրանքային դիրքում ընդգրկված մթերքներից |
|
2005 |
Այլ բանջարեղեն՝ պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման, չսառեցված՝ բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2006 ապրանքային դիրքում ընդգրկված մթերքներից |
|
2006 00 |
Բանջարեղեն, մրգեր, ընկույզներ, պտուղների կեղև եւ բույսերի այլ մասեր՝ շաքարի օգնությամբ պահածոյացված (շաքարի թանձրահյութով ներծծված, շաքարահյութով պատված կամ շաքարած) |
|
2007 |
Ջեմեր, դոնդողներ մրգային, մարմելադներ, խյուսեր՝ մրգային կամ ընկուզային, մածուկ՝ մրգային կամ ընկուզային՝ ստացված ջերմային մշակման եղանակով, այդ թվում՝ շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելմամբ |
|
2008 |
Մրգեր, ընկույզներ և բույսերի այլ ուտելի մասեր՝ այլ եղանակով պատրաստված կամ պահածոյացված, շաքարի հավելումներ կամ այլ քաղցրացնող նյութեր կամ սպիրտ պարունակող կամ չպարունակող, այլ տեղում չնշված կամ չընդգրկված |
|
2009 |
Հյութեր մրգային (ներառյալ՝ խաղողի քաղցուն) և հյութեր բանջարեղենային՝ չխմորված ու սպիրտի հավելումներ չպարունակող, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած |
|
2101 |
Սուրճի, թեյի կամ մատեի լուծամզվածքներ, բնահյութեր, խտածոներ (կոնցենտրատներ) և պատրաստի մթերքներ՝ դրանց հիմքով կամ սուրճի, թեյի կամ մատեի կամ պարագվայական թեյի հիմքով. բոված եղերդ և սուրճի այլ բոված փոխարինիչներ ու դրանցից լուծամզվածքներ, բնահյութեր և խտածոներ (կոնցենտրատներ) |
|
2104 |
Ապուրներ ու արգանակներ պատրաստի և նախապատրաստուկներ՝ դրանք պատրաստելու համար, հոմոգենացված բաղադրամասային պատրաստի սննդամթերք |
|
2105 00 |
Պաղպաղակ և սննդային սառույցի այլ տեսակներ՝ կակաո չպարունակող կամ պարունակող |
|
2106 |
Սննդամթերք՝ այլ տեղում չնշված կամ չներառված |
|
2201 |
Ջրեր, ներառյալ՝ բնական կամ արհեստական հանքային ջրերը, գազավորված, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող կամ համաբուրավետիչ նյութերի ավելացման, սառույց և ձյուն |
|
2202 |
Ջրեր, ներառյալ՝ հանքային և գազավորված ջրերը՝ շաքարի կամ այլ քաղցրացնող կամ համաբուրավետիչ նյութերի պարունակությամբ, և այլ ոչ ալկոհոլային խմիչքներ՝ բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2009 ապրանքային դիրքում ընդգրկված մրգային կամ բանջարեղենային հյութերի |
|
2203 00 |
Գարեջուր ածիկային |
|
2204-2206 00 |
Խաղողի բնական գինիներ՝ ներառյալ թնդեցվածները. խաղողի քաղցրահյութ, խմորման ենթարկված այլ խմիչքներ. խառնուրդներ՝ խմորման ենթարկված խմիչքներից, և խմորման ենթարկված խմիչքների ու ոչ ալկոհոլային խմիչքների խառնուրդներ` այլ տեղում չնշված կամ չընդգրկված |
|
2207,2208 |
Էթիլային սպիրտ, սպիրտային թուրմ, լիկյորներ և սպիրտային այլ խմիչքներ |
|
2301 |
Խոշոր և մանր աղացվածքի ալյուր և հատիկներ (գրանուլներ)՝ մսից կամ մսային ենթամթերքից, ձկից կամ խեցգետնակերպերից, կակղամորթներից կամ ջրային այլ անողնաշարավորներից, որոնք պիտանի չեն սննդի մեջ օգտագործելու համար, ճարպատակուցք |
|
2307 00-2309 |
Գինու նստվածք, գինեքար, կենդանիներին կերակրելու համար օգտագործվող մթերքներ |
|
2402 |
Սիգարներ, կտրած ծայրերով սիգարներ, սիգարիլլաներ և սիգարետներ՝ ծխախոտով կամ դրա փոխարինիչներով |
|
2403 |
Արդյունաբերական պատրաստման այլ ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ, ծխախոտ՝ «հոմոգենացված» կամ «վերականգնված», ծխախոտի լուծամզվածքներ և բնահյութեր |
|
3001-3006 (բացի 3003-ից) |
Դեղագործական արտադրանք |
|
3101 00 000 0-3105 |
Պարարտանյութեր |
|
3213 |
Ներկեր՝ գեղարվեստական, նկարիչների, ուսանողների կողմից կամ ցուցանակների ձևավորման համար օգտագործվող, գունաթափանցման համար օգտագործվող ներկեր, ներկեր ժամանցի համար և նույնանման արտադրանք՝ հաբերի, պատիճների տեսքով, բանկաներով, սրվակներով, տուփերով կամ նույնանման կաղապարներով կամ փաթեթվածքներով |
|
3301-3307 |
Եթերայուղեր և ռետինանյութեր. օծանելիքային, կոսմետիկական կամ հարդարման միջոցներ |
|
3401 |
Օճառ, որպես օճառ օգտագործվող մակերևութաակտիվ օրգանական նյութեր և միջոցներ՝ քառակողիկների, կտորների ձևով կամ կաղապարված արտադրատեսակների տեսքով, օճառ պարունակող կամ չպարունակող. մակերևութաակտիվ օրգանական նյութեր և միջոցներ՝ մաշկը լվանալու համար, հեղուկի կամ կրեմի տեսքով, բաժնեծրարված մանրածախ վաճառքի համար, օճառ պարունակող կամ չպարունակող. թուղթ, բամբակ, թաղիք կամ նրբաթաղիք և չգործած կտորեղեն՝ օճառով կամ լվացող միջոցով ներծծված կամ ծածկված |
|
3407 00 000 0 |
Ծեփման համար մածուկներ, ներառյալ՝ երեխաների կողմից ծեփման համար նախատեսված պլաստիլինը. «ատամնաբուժական մոմ» կամ ատամների ծեփապատճենն ստանալու բաղադրություններ՝ բաժնեծրարված հավաքածուներում, փաթեթվածքներում՝ մանրածախ վաճառքի համար, կամ սալիկների տեսքով, պայտերի ձևով, քառակողիկներով կամ նույնանման ձևերով. գիպսի (կալցինացված գիպսի կամ կալցիումի սուլֆատի) հիմքով ատամնաբուժական նպատակների համար այլ բաղադրություններ |
|
3601 00 000 0-3606 |
Պայթուցիկ նյութեր, պիրոտեխնիկական արտադրանք, լուցկիներ, հրակիր համահալվածքներ, որոշ այրվող նյութեր |
|
3701-3707 |
Լուսանկարչական ապրանքներ և կինոապրանքներ |
|
3808 |
Ինսեկտիցիդներ, ռոդենտիցիդներ, ֆունգիցիդներ, հերբիցիդներ, հակածիլային միջոցներ և բույսերի աճի կարգավորիչներ, ախտահանող ու նույնանման միջոցներ, որոնք մանրածախ վաճառքի համար բաժնեծրարված են կաղապարներում կամ փաթեթվածքներում կամ ներկայացված են պատրաստի պատրաստուկների և արտադրատեսակների տեսքով (օրինակ` ծծմբով մշակված ժապավեններ, պատրույգներ ու մոմեր և կպչուն թուղթ՝ ճանճերի դեմ) |
|
3922 |
Պլաստմասսայից լոգնոցներ, ցնցուղներ, կոնքեր ջրի հոսքի համար, կոնքեր լվացվելու համար, բիդեներ, զուգարանակոնքեր, դրանց համար նստոցներ ու կափարիչներ, ջրթափ բաքեր և նույնանման սանիտարատեխնիկական ապրանքներ |
|
3924 |
Ճաշի և խոհանոցային սպասք, ճաշի պարագաներ ու խոհանոցային պիտույքներ, տնային գործածության և հիգիենայի կամ արդուզարդի այլ իրեր պլաստմասսայից |
|
4011-4013 |
Անվադողեր կամ դողածածկեր, կամերաներ, անվադողերի պահպանաշերտեր, անվահեցի ժապավեններ ռետինից |
|
4015 |
Հագուստ և հագուստի պարագաներ (ներառյալ՝ ձեռնոցները, թաթմանները և կիսաձեռնոցները)՝ վուլկանացված ռետինից՝ բացի կոշտ ռետինից, տարբեր նպատակների համար |
|
4201 00 000 0- 4206 00 000 0 |
Արտադրատեսակներ կաշվից. թամբագործական արտադրատեսակներ և լծասարքեր. ճամփորդական պարագաներ, պայուսակներ և դրանց նույնանման ապրանքներ. կենդանիների ներքին օրգաններից արտադրատեսակներ (բացի շերամի մետաքսային գեղձերից) |
|
4301-4304 00 000 0 |
Բնական և արհեստական մորթի, դրանից պատրաստված արտադրատեսակներ |
|
4402 |
Փայտածուխ (ներառյալ ածուխը՝ կճեպից կամ ընկույզներից ստացված)՝ շեղջաքարացված (ագլոմերացված) կամ չշեղջաքարացված (չագլոմերացված) |
|
4414 00 |
Փայտե շրջանակներ՝ նկարների, լուսանկարների, հայելիների կամ նույնանման առարկաների համար |
|
4415 |
Արկղեր, տուփեր, փաթեթավորման վանդակներ կամ զամբյուղներ, թմբուկներ և նույնանման տարաներ փայտանյութից. փայտե մալուխային թմբուկներ. ընդկալներ, տակդիրներ և բեռնման այլ վահաններ՝ փայտե. փայտե կողապատեր |
|
4416 00 000 0 |
Տակառներ, տակառիկներ, գուռեր, տաքարներ և տակառագործական այլ արտադրատեսակներ և դրանց մասերը՝ փայտանյութից, ներառյալ՝ տակառատախտակը |
|
4417 00 000 0 |
Գործիքներ, գործիքների պատյաններ և բռնակներ փայտանյութից, ավելների կամ խոզանակների փայտե մասեր և բռնակներ, կոշիկի փայտե կաղապարներ և առձգիչներ |
|
4418 |
Ատաղձագործական և հյուսնի պատրաստած փայտե արտադրատեսակներ՝ շինարարական, ներառյալ՝ փայտե խորսխավոր պանելները, հատակի պանելները՝ հավաքված, տանիքի կավարը և հերձանը |
|
4419 |
Սեղանի և խոհանոցային պարագաներ փայտից |
|
4420 |
Փայտե արտադրատեսակներ՝ խճանկարային և դրվագազարդ, փայտե զարդատուփեր և տուփեր՝ ոսկերչական իրերի կամ դանակների և նույնանման արտադրատեսակների համար. արձանիկներ և դեկորատիվ այլ արտադրատեսակներ փայտից. կահույքի փայտե առարկաներ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 94-րդ խմբում չնշված |
|
4421 |
Փայտե այլ արտադրատեսակներ |
|
4503 |
Արտադրատեսակներ՝ բնական խցանից պատրաստված |
|
4504 |
Շեղջաքարացված (ագլոմերացված) խցան (կապակցող նյութով կամ առանց դրա) և դրանից պատրաստված արտադրատեսակներ |
|
4601 |
Հյուսածո և հյուսքի համար նախատեսված նյութերից ստացված նույնանման արտադրատեսակներ՝ շերտերի կամ ժապավենների տեսքով միացված կամ չմիացված. հյուսքի համար նյութեր, հյուսածո և հյուսքի համար նախատեսված նյութերից ստացված նույնանման արտադրատեսակներ՝ զուգահեռ ոլորաթելերի տեսքով գործված կամ թերթերի ձևով հյուսած, ավարտուն կամ ոչ ավարտուն (օրինակ՝ գորգիկներ, խսիրներ, փեղկավարագույրներ) |
|
4602 |
Զամբյուղային, հյուսածո և այլ արտադրատեսակներ՝ պատրաստված անմիջականորեն հյուսքի համար նախատեսված նյութերից կամ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4601 ապրանքային դիրքում նշված ապրանքներից, լուֆայից պատրաստված արտադրատեսակներ |
|
4707 |
Վերականգնված թուղթ կամ ստվարաթուղթ (տպագրական խոտան և թղթի թափոններ) |
|
4802 |
Գրելու, տպագրության կամ գծագրական այլ նպատակներով օգտագործվող ոչ կավճապատ թուղթ և ստվարաթուղթ, և չծակոտած քարտեր ու թղթե ժապավեններ՝ գլանափաթեթներով կամ ցանկացած չափի ուղղանկյուն (ներառյալ՝ քառակուսի) թերթերով՝ բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4801 կամ 4803 ապրանքային դիրքերում ընդգրկված թղթից. ձեռքով կաղապարված թուղթ և ստվարաթուղթ |
|
4803 00 |
Արդուզարդի թղթե անձեռոցիկներ կամ անձեռոցիկներ դեմքի համար, սրբիչներ և տնտեսական-կենցաղային կամ սանիտարահիգիենիկ նշանակության թղթի այլ տեսակներ, թաղանթանյութի բամբակ և թաղանթանյութի մանրաթելից քաթան՝ խորշոմավորված կամ հարթ մակերևույթով, ծալքավոր կամ ոչ ծալքավոր, դրոշմատպված կամ առանց դրոշմատպման, ծակոտած կամ չծակոտած, ներկված կամ չներկված մակերեսով, տպված կամ չտպված, գլանափաթեթներով կամ թերթերով |
|
4814 |
Պաստառներ և պատի նույնանման պատվածքներ. թափանցիկ թուղթ պատուհանների համար |
|
4817 |
Թղթից կամ ստվարաթղթից ծրարներ, բացիկներ նամակների համար, փոստային բացիկներ՝ առանց նկարների, և բացիկներ նամակագրության համար. թղթից կամ ստվարաթղթից տուփեր, պայուսակներ, պատյաններ և փոստային թղթապանակներ (կոմպենդիումներ), որոնք պարունակում են գրասենյակային թղթե պարագաների հավաքածուներ |
|
4818 |
Զուգարանի թուղթ և նույնանման թուղթ, թաղանթանյութի բամբակ կամ թաղանթանյութի բամբակից քաթան՝ ստացված տնտեսական, կենցաղային կամ սանիտարահիգիենիկ նշանակության թաղանթանյութի մանրաթելերից, 36 սմ-ից ոչ ավելի լայնությամբ գլանափաթեթներով կամ կտրտած՝ ըստ չափի կամ ձևի. թաշկինակներ, կոսմետիկ անձեռոցիկներ, սրբիչներ, սփռոցներ, անձեռոցիկներ, սավաններ և կենցաղային-տնտեսական, սանիտարահիգիենիկ կամ բժշկական նշանակության նույնանման արտադրատեսակներ, հագուստի առարկաներ և հագուստի պարագաներ՝ թղթի զանգվածից, թղթից, թաղանթանյութի բամբակից կամ թաղանթանյութի մանրաթելերից պատրաստված քաթանից |
|
4819 |
Ստվարաթղթե տուփեր, արկղեր, տուփեր, պարկեր, թղթե տոպրակներ և փաթեթավորման այլ տարաներ՝ թղթից, ստվարաթղթից, թաղանթանյութի բամբակից կամ թաղանթանյութի մանրաթելերից պատրաստված քաթանից. քարտարկղեր, նամակարկղեր և նույնանման արտադրատեսակներ՝ թղթից կամ ստվարաթղթից, որոնք օգտագործվում են հիմնարկներում, խանութներում կամ նույնանման նպատակներով |
|
4820 |
Գրանցամատյաններ, հաշվապահական գրքեր, գրառումների տետրեր, պատվերները գրանցելու գրքեր, անդորրագրերի գրքույկներ, նոթատետրեր՝ նամակների, հուշագրությունների համար, օրագրեր և նույնանման արտադրատեսակներ, տետրեր, ծծիչ թղթերով նոթատետրեր, հանովի կազմեր (պոկովի թերթիկների համար և այլ), թղթապանակներ, արագակարներ, ինքնապատճենահանող՝ գործին առնչվող ձևաթղթեր, թերթերով միջադրած պատճենահանող հավաքածուներ և թղթից կամ ստվարաթղթից գրասենյակային այլ ապրանքներ. ալբոմներ՝ նմուշների կամ հավաքածուների համար, և գրքի կազմեր՝ թղթից կամ ստվարաթղթից |
|
4821 |
Ամեն տեսակի պիտակներ և ապրանքանիշեր՝ թղթից կամ ստվարաթղթից, տպված կամ չտպված |
|
4901 |
Տպագիր գրքեր, բրոշյուրներ, թռուցիկներ և նույնանման տպագրված նյութեր՝ բրոշյուրավորած կամ առանձին թերթերի տեսքով |
|
4902-4910 00 000 0 |
Գրքեր, լրագրեր, ամսագրեր, պարբերական հրատարակություններ և պոլիգրաֆիական արդյունաբերության այլ արտադրատեսակներ, ձեռագրեր, մեքենագիր տեքստեր և պլաններ |
|
4911 |
Տպագրական այլ արտադրանք, այդ թվում՝ տպագրված վերարտադրանկարներ և լուսանկարներ |
|
5007 |
Գործվածքներ՝ մետաքսե թելերից կամ մետաքսե թափոններից |
|
5111, 5112 |
Գործվածքներ բրդյա մանվածքից |
|
5208-5212 |
Բամբակե գործվածքներ |
|
5309-5311 00 |
Գործվածքներ վուշե. գործվածքներ՝ ջութե մանրաթելերից և այլ բուսական մանածագործական մանրաթելերից. գործվածքներ՝ թղթե մանվածքից |
|
5401-5408 |
Քիմիական թելեր. հարթ և նույնանման թելեր՝ քիմիական մանածագործական նյութերից |
|
5501-5516 |
Քիմիական մանրաթելեր |
|
5601-5609 00 000 0 |
Բամբակ, թաղիք կամ նրբաթաղիք և չգործված կտորեղեն. հատուկ մանվածք. թոկեր, պարաններ, ճոպաններ ու մետաղաճոպաններ և դրանցից պատրաստված արտադրատեսակներ |
|
5701 -5705 00 |
Գորգեր և հատակի այլ մանածագործական ծածկույթներ |
|
5801-5811 00 000 0 |
Հատուկ գործվածքներ, թափակար նրբախավով մանածագործական նյութեր, ժանյակներ, որմնագորգեր, դրվագման պարագաներ, ասեղնագործվածքներ |
|
5901 - 5911 |
Մանածագործական նյութեր՝ ներծծված, պատվածքով կամ երկտակված. տեխնիկական նշանակության մանածագործական արտադրատեսակներ |
|
6001 -6006 |
Տրիկոտաժե քաթաններ՝ մեքենայագործ կամ ձեռագործ |
|
6101-6117 |
Տրիկոտաժե հագուստ և հագուստի պարագաներ՝ մեքենայագործ կամ ձեռագործ |
|
6201-6217 |
Հագուստ և հագուստի պարագաներ՝ բացի տրիկոտաժե մեքենայագործ կամ ձեռագործ հագուստից եվ պարագաներից |
|
6301 -6310 |
Այլ պատրաստի տեքստիլ արտադրատեսակներ. լրակազմեր. օգտագործված հագուստ և տեքստիլ արտադրատեսակներ. լաթեր |
|
6401-6405 |
Կոշկեղեն |
|
6501 00 000 0-6507 00 000 0 |
Գլխի հարդարանքներ և դրանց մասեր |
|
6601-6603 |
Հովանոցներ, արեվապաշտպան հովանոցներ, ձեռնափայտեր, ձեռնափայտ-նստոցներ, ճիպոտներ, մտրակներ ձիավարության համար և դրանց մասերը |
|
6701 00 000 0 |
Թռչունների մորթիկներ և այլ մասեր՝ փետուրներով կամ աղվափետուրով, փետուրներ, փետուրների մասեր, աղվափետուր և այդ նյութերից պատրաստված արտադրատեսակներ (բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0505 ապրանքային դիրքի արտադրատեսակներից և փետուրների մշակված բներից ու կոթուններից) |
|
6702-6704 |
Արհեստական ծաղիկներ. մարդու մազեր. մարդու մազից պատրաստված արտադրատեսակներ |
|
6909 |
Արտադրատեսակներ կերամիկական՝ լաբորատոր, քիմիական կամ տեխնիկական այլ նպատակների համար. կերամիկական փողրակներ, տաքարներ (գուռեր) և նույնանման ամբարներ՝ գյուղատնտեսության մեջ օգտագործվող. կերամիկական թաղարներ, անոթներ և նույնանման արտադրատեսակներ՝ ապրանքների տրանսպորտային փոխադրման կամ փաթեթավորման համար օգտագործվող |
|
6910 |
Լվացարանակոնքեր, լվացարաններ, լվացարանակոնքերի բարձակներ, լոգարաններ, բիդեներ, զուգարանակոնքեր, ջրթափ փոքրիկ բաքեր, միզարաններ և նույնանման սանիտարատեխնիկական արտադրատեսակներ կերամիկայից |
|
6911,6912 00 |
Սպասք՝ ճաշի, խոհանոցային, և տնտեսական ու արդուզարդի համար նախատեսված այլ արտադրատեսակներ ճենապակուց կամ կերամիկայից |
|
6913 |
Արձանիկներ և դեկորատիվ այլ արտադրատեսակներ կերամիկայից |
|
6914 |
Կերամիկական այլ արտադրատեսակներ |
|
7009 |
Ապակե հայելիներ՝ շրջանակների մեջ կամ առանց շրջանակների, ներառյալ՝ հետին տեսանելիության հայելիները |
|
7010 |
Շշեր, շշիկներ, սրվակներ, սափորներ, թաղարներ, բանկաներ, սրվակիկներ և ապակե այլ տարողություններ՝ ապրանքների պահման, տրանսպորտային փոխադրման կամ փաթեթավորման համար. պահածոյացման համար ապակե բանկաներ. ապակե պահպանական խցաններ, խցաններ, կափարիչներ և ապակե նույնանման այլ արտադրատեսակներ |
|
7011 |
Գլանանոթներ՝ ապակյա (ներառյալ՝ փորձանոթները և փողակները), բաց, դրանց ապակյա մասերը, առանց կցամասերի` էլեկտրական լամպերի, էլեկտրոնաճառագայթային փողակների կամ նույնանման արտադրատեսակների համար |
|
7013 |
Սպասք՝ ճաշի և խոհանոցային, պարագաներ՝ արդուզարդի և գրասենյակային, արտադրատեսակներ՝ բնակարանի հարդարման կամ նույնանման նպատակների համար՝ ապակյա (բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7010 կամ 7018 ապրանքային դիրքում ընդգրկված արտադրատեսակներից) |
|
7014 |
Ապակյա արտադրատեսակներ՝ ազդանշանային սարքվածքների համար, և օպտիկական տարրեր ապակուց (բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7015 ապրանքային դիրքում ընդգրկվածներից)՝ առանց օպտիկական մշակման |
|
7015 |
Ապակիներ ժամացույցների համար և նույնանման ապակիներ՝ տեսողությունը շտկող կամ չշտկող ակնոցների համար, կորացրած, գոգավոր խորությամբ, կամ նմանատիպ ապակիներ՝ օպտիկորեն չմշակված. ապակյա սնամեջ գնդեր և դրանց մասերը՝ նշված ապակիները պատրաստելու համար |
|
7017 |
Սպասք` ապակյա, լաբորատոր, հիգիենիկ կամ դեղագործական նպատակների համար, աստիճանանշումով կամ առանց աստիճանանշման, տրամաչափված կամ չտրամաչափված |
|
7018 |
Ապակյա հուլունքներ, մարգարտին, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերին նմանեցվող արտադրատեսակներ և նույնանման ոչ մեծ ձևեր ապակուց, արտադրատեսակներ դրանցից՝ բացի բիժուտերիայից. ապակյա աչքեր՝ բացի պրոթեզներից. արձանիկներ և դեկորատիվ այլ առարկաներ ապակուց՝ մշակված զոդալամպով՝ բացի բիժուտերիայից. միկրոգնդիկներ՝ ապակուց, 1 մմ-ից ոչ ավելի տրամագծով |
|
7020 00 |
Ապակյա այլ արտադրատեսակներ |
|
7101-7118 |
Մարգարիտ՝ բնական կամ աճեցրած, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, մետաղներ՝ երեսապատված թանկարժեք մետաղներով, և դրանցից պատրաստված արտադրատեսակներ. բիժուտերիա. մետաղադրամներ |
|
7311 00 |
Տարողություններ՝ սեղմված կամ հեղուկացված գազի համար, սև մետաղներից |
|
7316 00 000 0 |
Խարիսխներ, ճանկիչներ և դրանց մասերը՝ սև մետաղներից |
|
7319 |
Կարի ասեղներ, հյուսելու շյուղեր, բիզեր, հյուսելու հելուններ, դեկկերային ասեղներ և նույնանման արտադրատեսակներ՝ ձեռքի աշխատանքի համար, սև մետաղներից. անգլիական և այլ քորոցներ՝ սև մետաղներից, այլ ապրանքային դիրքերում չնշված կամ չներառված |
|
7321 |
Վառարաններ՝ ջեռուցման, ջեռուցման-եփման, և վառարաններ՝ ուտելիք պատրաստելու համար (ներառյալ՝ կենտրոնական ջեռուցման ներկառուցված կաթսաներով), ճարպաջեռոցներ, բովարաններ, հրածորաններ սալերի համար, ջեռակներ՝ ուտելիք տաքացնելու համար, և նույնանման ոչ էլեկտրական կենցաղային սարքեր ու դրանց մասերը` սև մետաղներից |
|
7322 |
Ռադիատորներ՝ կենտրոնական ջեռուցման համար, ոչ էլեկտրական տաքացմամբ, և դրանց մասերը՝ սև մետաղից. օդատաքացուցիչներ և բաշխիչ սարքեր՝ տաք օդի մատուցման համար (ներառյալ՝ թարմ կամ լավորակված (կոնդիցիոնացված) օդի մատուցման սարքերը)՝ ոչ էլեկտրական, ներկառուցված օդափոխիչներով կամ օդափուքերը շարժիչից ձգվող հաղորդակով, և դրանց մասերը՝ սև մետաղներից |
|
7323 |
Ճաշի, խոհանոցային կամ այլ արտադրատեսակներ՝ կենցաղային կարիքների համար և դրանց մասերը՝ սև մետաղներից. «բուրդ»` սև մետաղներից. ճիլոպներ՝ խոհանոցային սպասքը մաքրելու համար, բարձիկներ՝ մաքրելու կամ փայլեցնելու համար, ձեռնոցներ և նույնանման արտադրատեսակներ՝ սև մետաղներից |
|
7324 |
Սանիտարատեխնիկական սարքավորումներ և դրանց մասերը՝ սև մետաղներից |
|
7325 |
Ձուլված այլ արտադրատեսակներ՝ սև մետաղներից |
|
7326 |
Այլ արտադրատեսակներ՝ սև մետաղներից |
|
7418 |
Ճաշի, խոհանոցային կամ այլ արտադրատեսակներ՝ կենցաղային կարիքների համար և դրանց մասերը՝ պղնձից. ճիլոպներ՝ խոհանոցային սպասքը մաքրելու համար, բարձիկներ մաքրելու կամ փայլեցնելու համար, ձեռնոցներ և նույնանման արտադրատեսակներ պղնձից. սանիտարատեխնիկական սարքավորումներ և դրանց մասերը՝ պղնձից |
|
7419 |
Պղնձից այլ արտադրատեսակներ |
|
7508 |
Նիկելից այլ արտադրատեսակներ |
|
7610 |
Մետաղակոնստրուկցիաներ ալյումինից (բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9406 ապրանքային դիրքի հավաքովի շինարարական կոնստրուկցիաներից) և դրանց մասերը (օրինակ՝ կամուրջներ և դրանց սեկցիաները, աշտարակներ, վանդակավոր կայմեր, ծածկեր տանիքների համար, շինարարական ֆերմաներ, դռներ, պատուհաններ ու դրանց շրջանակները, դռան շեմքեր, ճաղաշարքեր, հենարաններ և դրանց հենասյուները). թերթեր, ձողեր, պրոֆիլներ, խողովակներ և նույնանման արտադրատեսակներ ալյումինից՝ նախատեսված մետաղակոնստրուկցիաների մեջ օգտագործման համար |
|
7611 00 000 0 |
Ամբարներ, ցիստեռններ, բաքեր և նույնանման տարողություններ ալյումինից՝ ամեն տեսակի նյութերի համար (բացի սեղմված և հեղուկացված գազից), 300 լիտրից ոչ ավելի տարողությամբ, երեսպատումով կամ ջերմամեկուսացումով կամ առանց դրանց, բայց առանց մեխանիկական կամ ջերմատեխնիկական սարքավորումների |
|
7612 |
Տակառներ, թմբուկներ, բանկաներ, արկղեր և ալյումինե նույնանման տարողություններ (ներառյալ՝ ոչ հավաքովի կամ հավաքովի խողովակաձև տարողությունները) ցանկացած նյութի համար (բացի սեղմված կամ հեղուկացված գազից), 300 լիտրից ոչ ավելի տարողությամբ, երեսպատումով կամ ջերմամեկուսացումով կամ առանց դրանց, սակայն առանց մեխանիկական կամ ջերմատեխնիկական սարքավորումների |
|
7613 00 000 0 |
Ալյումինե տարողություններ՝ սեղմված կամ հեղուկացված գազի համար |
|
7615 |
Ճաշի, խոհանոցային կամ այլ արտադրատեսակներ՝ կենցաղային կարիքների համար, և դրանց մասերը՝ ալյումինից. ճիլոպներ՝ խոհանոցային սպասքը մաքրելու համար, բարձիկներ մաքրելու կամ փայլեցնելու համար, ձեռնոցներ և նույնանման արտադրատեսակներ ալյումինից. սանիտարատեխնիկական սարքավորումներ և դրանց մասերը ալյումինից |
|
7806 00 |
Կապարից այլ արտադրատեսակներ |
|
7907 00 000 |
Ցինկից այլ արտադրատեսակներ |
|
8007 00 |
Անագից այլ արտադրատեսակներ |
|
8201-8215 |
Գործիքներ, հարմարանքներ, դանակներ, գդալներ և պատառաքաղներ՝ ոչ թանկարժեք մետաղներից. դրանց մասերը՝ ոչ թանկարժեք մետաղներից |
|
8301-8311 |
Ոչ թանկարժեք մետաղներից այլ արտադրատեսակներ |
|
8401 |
Միջուկային ռեակտորներ. ջերմանջատիչ տարրեր (ՋԱՏ-ներ)՝ չճառագայթված, միջուկային ռեակտորների համար. սարքավորումներ և սարքվածքներ՝ իզոտոպների բաժանման համար |
|
8407-8414 (բացի 8410-ից, 8413-ից) |
Շարժիչներ, գազային տուրբիններ և այլ ուժային սարքվածքներ ու դրանց համար մասեր. պոմպեր, օդափոխիչներ, գազային կոմպրեսորներ, օդաքաշ պահարաններ |
|
8418 |
Սառնարաններ, սառցախցիկներ և այլ սառնարանային կամ սառցարանային սարքավորումներ՝ էլեկտրական կամ այլ տեսակների |
|
8424 |
Մեխանիկական սարքվածքներ (ձեռքի ղեկավարումով կամ առանց դրա)՝ հեղուկը կամ փոշին արտամղելու, ցողելու կամ փոշեցրելու համար. կրակմարիչներ՝ լիցքավորված կամ չլիցքավորված. հեղուկացիրներ և նույնանման սարքվածքներ. շոգեշիթային կամ ավազաշիթային ու նույնանման արտամղիչ սարքվածքներ |
|
8425 |
Վերհան բազմաճախարակներ և վերհաններ՝ բացի սկիպային վերհաններից. կարապիկներ և կաբեստաններ. ամբարձիչներ (դոմկրատներ)՝ |
|
8426 |
Նավային դերրիկ-կռունկներ. վերհան կռունկներ, ներառյալ՝ ճոպանավոր կռունկները. վերհան ֆերմաներ՝ շարժական, սայլակավոր բեռնիչներ և սայլակներ՝ համալրված վերհան կռունկով |
|
8427 |
Ավտոբեռնիչներ՝ եղանավոր բռնիչով. այլ բեռնիչներ՝ համալրված վերհան կամ բեռնիչ-բեռնաթափիչ սարքավորումներով |
|
8428 |
Այլ մեքենաներ ու սարքվածքներ՝ բարձրացնելու, տեղափոխելու, բեռնելու կամ բեռնաթափելու համար (օրինակ՝ վերելակներ, շարժասանդուղքներ, փոխակրիչներ (կոնվեյերներ), ճոպանուղիներ) |
|
8429 |
Բուլդոզերներ (մղաններ)` ոչ դարձկեն և դարձկեն հարթաշերեփով, ուղեհարթիչներ, հարթիչներ, կեռաշերեփներ (սկրեպերներ), մեխանիկական բահեր, էքսկավատորներ, միաշերեփ բեռնիչներ, տոփանիչ մեքենաներ և ճանապարհային գլանիվներ, ինքնագնաց |
|
8430 |
Այլ մեքենաներ և մեխանիզմներ՝ բնահողը, օգտակար հանածոները կամ հանքաքարերը տեղափոխելու, համահարթելու, պրոֆիլավորելու, մշակելու, տոփանելու, խտացնելու, հեռացնելու կամ հորատելու համար. սարքավորումներ՝ ցցեր խփելու և հանելու համար. գութանային և ռոտորային ձյունամաքրիչներ |
|
8432 |
Հողի նախապատրաստման և մշակման համար գյուղատնտեսական, այգեգործական կամ անտառատնտեսական մեքենաներ. գլանիվներ՝ սիզամարգերի կամ սպորտային հրապարակների համար |
|
8433 |
Մեքենաներ կամ մեխանիզմներ՝ գյուղատնտեսական կուլտուրաները հավաքելու կամ կալսելու համար, ներառյալ՝ մամլիչ-հասկահավաքները, ծղոտը կամ խոտը հակավորող մամլիչները. խոտհնձիչներ կամ սիզամարգերի հնձիչներ. ձվեր, պտուղներ կամ գյուղատնտեսական այլ մթերքներ մաքրելու, տեսակավորելու կամ տրամաչափարկելու համար մեքենաներ՝ բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8437 ապրանքային դիրքում ընդգրկված մեքենաներից |
|
8436 |
Սարքավորումներ՝ գյուղատնտեսության, այգեգործության, անտառատնտեսության, թռչնաբուծության կամ մեղվաբուծության համար, ներառյալ՝ սերմեր աճեցնելու համար սարքավորումները՝ մեխանիկական կամ տաքացնող սարքվածքներով, այլ. ինկուբատորներ թռչնաբուծության համար և բրուդերներ |
|
8437 |
Մեքենաներ՝ սերմեր, հացահատիկներ, չոր լոբազգի կուլտուրաներ մաքրելու, տեսակավորելու կամ տրամաչափարկելու համար. սարքավորումներ՝ ալրաղացային արդյունաբերության համար կամ հացահատիկների կամ չոր լոբազգի կուլտուրաների մշակման համար՝ բացի գյուղատնտեսական ֆերմաներում օգտագործվող սարքավորումներից |
|
8443 |
Տպագրական մեքենաներ՝ թիթեղների, գլանների և ԵԱՏՆ ԱՏԳ ԱԱ 8442 ապրանքային դիրքում ընդգրկված այլ տպագրական ձևերի տպագրության համար օգտագործվող. այլ տպիչներ, պատճենահան ապարատներ և ֆաքսիմիլային ապարատներ, միացված կամ չմիացված. դրանց մասերը և պարագաները |
|
8450 |
Լվացքի մեքենաներ` կենցաղային կամ լվացքատների համար, ներառյալ՝ քամիչ սարքվածքով համալրված մեքենաները |
|
8467 |
Ձեռքի գործիքներ օդաճնշական, հիդրավլիկ կամ ներկառուցված էլեկտրական կամ ոչ էլեկտրական շարժիչով |
|
8472 |
Այլ գրասենյակային սարքավորումներ (օրինակ` հեկտոգրաֆիական կամ բազմացնող տրաֆարետային ապարատներ, հասցեների մեքենաներ, ավտոմատ սարքվածքներ՝ թղթադրամներ տրամադրելու համար, մեքենաներ՝ մետաղադրամները տեսակավորելու, հաշվելու կամ փաթեթավորելու համար, մատիտներ սրելու մեքենաներ, սորատային մեքենաներ կամ մեքենաներ՝ երկաթակապերով ամրակելու համար) |
|
8476 |
Ավտոմատներ առևտրի (օրինակ՝ փոստային նամականիշների, սիգարետների, պարենային ապրանքների կամ ըմպելիքների վաճառքի համար), ներառյալ՝ թղթադրամ և մետաղադրամ մանրելու ավտոմատները |
|
8479 |
Մեքենաներ և մեխանիկական սարքվածքներ՝ անհատական ֆունկցիաներ ունեցող, տվյալ խմբի այլ տեղում չնշված կամ չներառված |
|
8481-8483 |
Ամրաններ՝ խողովակատարերի և նույնանման տարողությունների համար. գնդիկավոր կամ հոլովակավոր առանցքակալներ. փոխհաղորդիչ լիսեռներ, փոխանցիչներ և արագության այլ վարիատորներ, այլ մեխանիկական սարքվածքներ |
|
8487 |
Սարքավորումների մասեր, որոնք չունեն էլեկտրական միացումներ, մեկուսիչներ, հպակներ, կոճեր կամ այլ էլեկտրական դետալներ՝ տվյալ խմբի այլ տեղում չնշված և չներառված. ապակեմաքրիչներ, հակասառցապատիչներ և հակաքրտակալիչներ |
|
8501 |
Էլեկտրական շարժիչներ և գեներատորներ (բացի էլեկտրագեներատորային կայանքներից) |
|
8504-8507 |
էլեկտրական սարքավորումներ, դրանց մասերը |
|
8508 |
Փոշեկուլներ |
|
8509 |
Ներկառուցված էլեկտրական շարժիչներով էլեկտրամեխանիկական կենցաղային մեքենաներ՝ բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8508 ապրանքային դիրքում ընդգրկված փոշեկուլներից |
|
8510 |
Էլեկտրաածելիներ, մազերը կտրելու մեքենաներ և մազերը հեռացնելու հարմարանքներ՝ ներկառուցված էլեկտրաշարժիչներով |
|
8511-8513 |
Էլեկտրասարքավորումներ՝ շարժիչների վառման կամ գործարկման համար. էլեկտրալուսավորության կամ ազդանշանման սարքավորումներ. ապակեմաքրիչներ, հակասառցապատիչներ և հակաքրտակալիչներ. էլեկտրական դյուրակիր լապտերներ |
|
8516 (բացի 8516 80 200 9-ից, 8516 80 800 0-ից) |
Էլեկտրական հոսանուտ կամ կուտակային (ունակային) ջրատաքացուցիչներ և ընկղմվող էլեկտրատաքացուցիչներ. էլեկտրասարքավորումներ՝ տարածքի ջեռուցման և բնահողի տաքացման համար, էլեկտրաջերմային ապարատներ՝ մազերի խնամքի համար (օրինակ` մազերի չորացուցիչներ, վարսափաթաթուկ (բիգուդի), տաք գանգրացման համար նախատեսված ունելի) և ձեռքերի չորացուցիչներ. էլեկտրական արդուկներ. կենցաղային այլ էլեկտրատաքացուցիչ սարքեր. դիմադրության հիմունքով տաքացնող էլեկտրական սարքեր՝ բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8545 ապրանքային դիրքում նշվածներից |
|
8517 |
Հեռախոսային ապարատներ, ներառյալ՝ հեռախոսային ապարատները բջջային կապի ցանցերի կամ այլ անլար կապի ցանցերի համար. այլ ապարատուրա՝ ձայնի, պատկերի կամ այլ տվյալների հաղորդման կամ ընդունման համար, ներառյալ՝ հաղորդալարային կամ անլար ցանցում (օրինակ՝ կապի լոկալ կամ գլոբալ ցանցում) հաղորդակցման համար ապարատուրաները՝ բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8443, 8525, 8527 կամ 8528 ապրանքային դիրքերում գտնվող հաղորդող կամ ընդունող ապարատուրայի |
|
8518 |
Միկրոֆոններ և հենակալներ դրանց համար. բարձրախոսներ՝ կորպուսների մեջ մոնտաժված կամ չմոնտաժված. գլխին կրելու համար նախատեսված ականջակալներ և հեռախոսներ՝ միկրոֆոնի հետ զուգակցված կամ չզուգակցված, և լրակազմեր, որոնք բաղկացած են միկրոֆոնից և մեկ կամ ավելի բարձրախոսներից. ձայնային հաճախականության էլեկտրական ուժեղարարներ. էլեկտրական ձայնաուժեղացնող լրակազմեր |
|
8519 |
Ապարատուրա ձայնագրող կամ ձայնավերարտադրիչ |
|
8521 |
Տեսագրության կամ տեսավերարտադրության ապարատուրա՝ զուգորդված կամ չզուգորդված տեսաընդունիչով |
|
8522 |
Մասեր և պարագաներ, որոնք բացառապես կամ հիմնականում պիտանի են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8519 կամ 8521 ապրանքային դիրքերում ընդգրկված ապարատուրայի հետ օգտագործման համար |
|
8523 |
Սկավառակներ, ժապավեններ, էներգաանկախ պնդամարմին սարքվածքներ՝ տվյալները պահելու համար, «ինտելեկտուալ քարտեր» և այլ կրիչներ՝ ձայնի կամ այլ երևույթների գրանցման համար, գրանցած կամ չգրանցած, ներառյալ՝ մատրիցները և սկավառակների արտադրության համար մաստեր-սկավառակները՝ բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 37-րդ խմբի արտադրատեսակներից |
|
8525-8527 |
Ապարատուրա հաղորդող կամ ընդունիչ՝ ռադիոհաղորդման կամ հեռուստատեսության համար. ռադիոտեղորոշման, ռադիոնավիգացիոն ապարատուրա և հեռակառավարման ռադիոապարատուրա |
|
8528 |
Մոնիտորներ և պրոյեկտորներ, իր մեջ ընդունիչ հեռուստատեսային ապարատուրա չընդգրկող. ընդունիչ ապարատուրա՝ հեռուստատեսային կապի համար, իր մեջ լայնահեռարձակման ռադիոընդունիչ կամ ձայնը կամ պատկերը գրանցող կամ վերարտադրող ապարատուրա ընդգրկող կամ չընդգրկող |
|
8529 |
Մասեր՝ բացառապես կամ հիմնականում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8525 - 8528 ապրանքային դիրքերում ընդգրկված ապարատուրայի համար նախատեսված |
|
8530- 8539 (բացի 8532-8534-ից, 8537-ից) |
Էլեկտրական սարքավորումներ և ապարատուրա |
|
8540 |
Ջերմակատոդով, սառը կատոդով կամ լուսակատոդով էլեկտրոնային լամպեր և խողովակներ (օրինակ՝ վակուումային կամ շոգե- կամ գազալցված լամպեր և խողովակներ, սնդիկային ուղղիչ աղեղային լամպեր և խողովակներ ու էլեկտրոնաճառագայթային խողովակներ, հեռուստատեսային հաղորդիչ խողովակներ) |
|
8543.8544 |
Էլեկտրական մեքենաներ և ապարատուրա՝ անհատական ֆունկցիաներ ունեցող. հաղորդալարեր մեկուսացված, մալուխներ և այլ մեկուսացված էլեկտրական հաղորդիչներ. թելքաօպտիկական մալուխներ |
|
8546.8547 |
Ցանկացած նյութից էլեկտրական մեկուսիչներ. մեկուսիչ ամրաններ՝ էլեկտրական մեքենաների, սարքվածքների կամ սարքավորումների համար. էլեկտրահաղորդագիծ համար խողովակներ և միակցիչ դետալներ դրանց համար |
|
8548 |
Թափոններ և ջարդոն՝ առաջնային տարրերի, առաջնային մարտկոցների և էլեկտրական կուտակիչների. սպառված առաջնային տարրեր, սպառված առաջնային մարտկոցներ և սպառված էլեկտրական կուտակիչներ. սարքավորումների կամ ապարատուրայի էլեկտրական մասեր՝ տվյալ խմբի այլ տեղում չնշված կամ չներառված |
|
8601 -8609 00 |
Երկաթուղային լոկոմոտիվներ կամ տրամվայի շարժիչավոր վագոններ, շարժակազմ և դրանց մասերը. ուղեգծային սարքավորումներ եվ սարքվածքներ՝ երկաթուղային կամ տրամվայի գծերի համար, և դրանց մասերը. ամեն տեսակի մեխանիկական (ներառյալ էլեկտրամեխանիկական) ազդանշանային սարքավորումներ |
|
8701-8716 (բացի 8713-ից) |
Վերգետնյա տրանսպորտային միջոցներ՝ բացի երկաթուղային կամ տրամվայի շարժակազմերից, և դրանց մասերն ու պարագաները |
|
8801 00-8803 |
Թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ. դրանց մասերը |
|
8804 00 000 0 |
Անկարգելներ (պարաշյուտներ) (ներառյալ՝ ղեկավարվող անկարգելները և պարապլանները) և պտտվող պարաշյուտներ. դրանց մասերը և պարագաները |
|
8805 |
Մեկնարկային սարքավորումներ՝ թռչող ապարատների համար. տախտակամածային արգելակային կամ նույնանման սարքվածքներ. վերգետնյա վարժական սարքեր թռիչքակազմի համար. դրանց մասերը |
|
8901-8908 00 000 0 |
Նավեր, նավակներ և լողարկող կառուցվածքներ |
|
9003 |
Շրջանակներ և արմատուրա՝ ակնոցների, պաշտպանիչ ակնոցների կամ նույնանման օպտիկական սարքերի համար, և դրանց մասերը |
|
9004 |
Ակնոցներ, պաշտպանիչ ակնոցներ և նույնանման օպտիկական սարքեր՝ շտկող, պաշտպանիչ կամ այլ |
|
9005 |
Հեռադիտակներ, մոնոկուլյարներ, այլ դիտափողեր և դրանց ամրանները. այլ աստղագիտական սարքեր և դրանց ամրանները՝ բացի ռադիոաստղագիտական սարքերից |
|
9006 |
Ֆոտոխցիկներ (բացի կինոխցիկներից). լուսաբռնկիչներ և լամպ-բռնկիչներ՝ բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8539 ապրանքային դիրքում նշված գազապարպման լամպերից |
|
9007 |
Կինոխցիկներ և կինոպրոյեկտորներ՝ ձայնագրող կամ ձայնավերարտադրող սարքվածքներ պարունակող կամ չպարունակող |
|
9008 |
Պատկերների պրոյեկտորներ՝ բացի կինեմատոգրաֆիական պրոյեկտորներից. լուսախոշորացուցիչներ և պատկերները փոքրացնելու միջոցով պրոյեկտող սարքավորումներ (բացի կինեմատոգրաֆիականից) |
|
9010 |
Ապարատուրա և սարքավորումներ՝ լուսանկարչական լաբորատորիաների համար (ներառյալ կինոլաբորատորիաների համար), տվյալ խմբի այլ տեղում չնշված կամ չներառված. նեգատոսկոպներ. պրոյեկցիոն էկրաններ |
|
9014 |
Կողմնացույցներ՝ ուղղությունը որոշելու համար. նավիգացիոն այլ սարքեր և գործիքներ. |
|
9015 |
Սարքեր և գործիքներ՝ գեոդեզիական կամ տեղագրական (ներառյալ լուսանկարչաչափականները), ջրագրական (հիդրոգրաֆիկական), օվկիանոսագրական, ջրաբանական (հիդրոլոգիական), օդերևութաբանական կամ երկրաֆիզիկական՝ բացի կողմնացույցներից. հեռաչափեր |
|
9016 00 |
Կշեռքներ՝ 0,05 գրամ կամ ավելի զգայունությամբ, մանրակշռաքարերով կամ առանց դրանց |
|
9017 |
Գործիքներ՝ գծագրության, չափանշման կամ մաթեմատիկական հաշվարկների համար (օրինակ` գծագրական մեքենաներ, պանտոգրաֆներ, անկյունաչափեր, գծագրական լրակազմեր, լոգարիթմական քանոններ, սկավառակային հաշվիչներ). ձեռքի գործիքներ՝ գծային չափեր կատարելու համար (օրինակ` չափիչ ձողեր ու չափերիզներ, միկրոմետրեր, չափակարկիններ)՝ տվյալ խմբում այլ տեղում չնշված կամ չներառված |
|
9018 |
Բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության կամ անասնաբուժության մեջ օգտագործվող սարքեր և սարքվածքներ, ներառյալ՝ սցինտիգրաֆիկական ապարատուրան, էլեկտրաբժշկական այլ ապարատուրա և տեսողությունը հետազոտելու սարքեր |
|
9019 |
Սարքվածքներ մեքենաբուժության համար. մերսման ապարատներ. ունակությունների որոշման համար հոգեբանական թեստերի անցկացման ապարատուրա. օզոնային, թթվածնային և աերոզոլային թերապիայի ապարատուրա, արհեստական շնչառության կամ այլ թերապևտիկ շնչառական ապարատուրա |
|
9021 |
Օրթոպեդիկ հարմարանքներ, ներառյալ՝ հենակները, վիրաբուժական գոտիները և կալանդները. բեկակալներ և այլ հարմարանքներ՝ կոտրվածքները բուժելու համար. մարմնի արհեստական մասեր. լսողական ապարատներ և այլ հարմարանքներ՝ մարմնի վրա կրելու, մոտը պահելու կամ մարմնի մեջ իմպլանտավորման համար՝ օրգանի արատը կամ դրա անաշխատունակությունը փոխհատուցելու համար |
|
9022 |
Ապարատուրա՝ հիմնված ռենտգենյան, ալֆա, բետա կամ գամմա ճառագայթների օգտագործման վրա, բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական կամ անասնաբուժական օգտագործման համար նախատեսված կամ չնախատեսված, ներառյալ՝ ռենտգենագրական կամ ռադիոթերապևտիկ հետազոտությունների համար ապարատուրաները, ռենտգենյան խողովակները և ռենտգենյան ճառագայթման այլ գեներատորները, բարձր լարման գեներատորները, կառավարման վահանները և վահանակները, էկրանները, սեղանները, բազկաթոռները և նույնանման այլ արտադրատեսակներ՝ հետազոտության կամ բուժման համար |
|
9025 |
Խտաչափեր և նույնանման սարքեր՝ հեղուկների մեջ ընկղմվելիս գործող, ջերմաչափեր, հրաչափեր, բարոմետրեր, խոնավաչափեր և խոնավաջերմաչափեր՝ գրանցող սարքվածքով կամ առանց գրանցող սարքվածքի, և այդ սարքերի ցանկացած համակցություն |
|
9028-9030, 9032 |
Հսկիչ, չափիչ հաշվիչներ, չափման և ավտոմատ կարգավորման կամ կառավարման համար սարքեր և ապարատուրա |
|
9101-9105 |
Ժամացույցներ՝ ամեն տեսակի |
|
9201-9209 |
Երաժշտական գործիքներ, դրանց մասերը և պարագաները |
|
9301-9307 00 000 0 |
Զենք և զինամթերք. դրանց մասերը և պարագաները |
|
9401-9404 |
Կահույք. անկողնային պարագաներ, ներքնակներ, հիմքեր ներքնակային, բազմոցային բարձեր և կահույքի նույնանման լցովի պարագաներ |
|
9405 |
Լամպեր և լուսավորման սարքավորումներ, ներառյալ՝ լուսարձակները, լամպեր՝ լույսի նեղ ուղղվածությամբ, ցոլալապտերներ և դրանց մասերը՝ այլ տեղում չնշված կամ չներառված. լուսային ցուցանակներ, լուսային ցուցատախտակներ՝ անունով կամ անվանմամբ կամ հասցեով, և նույնանման արտադրատեսակներ՝ ներկառուցված լույսի աղբյուր ունեցող, և դրանց մասերը՝ այլ տեղում չնշված կամ չներառված |
|
9406 |
Շինարարական հավաքովի կոնստրուկցիաներ |
|
9503 00-9508 |
Խաղալիքներ, խաղեր և մարզական գույք, դրանց մասերը և պարագաները |
|
9601-9620 00,000 |
Պատրաստի տարբեր արտադրատեսակներ |
|
9701-9706 00 000 0 |
Արվեստի գործեր, հավաքածու կազմելու առարկաներ և հնաոճ իրեր |
|
Ծանոթագրություն. |
Սույն ցանկի կիրառման նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել բացառապես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքի ծածկագրով։ Ապրանքի անվանումը բերված է միայն օգտվելու հարմարության համար: |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 6 Մաքսային միության հանձնաժողովի 2009 նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.11-րդ ենթակետով սահմանված սակագնային արտոնության կիրառման կարգի |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտադրվող հումքի և նյութերի
|
Ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան |
Ապրանքի անվանումը |
|
2517 |
Ճալաքար, կոպիճ, խիճ կամ մանրատած քար, որոնք սովորաբար օգտագործվում են որպես բետոնի, խճուղիների կամ երկաթուղային ճանապարհների համար նախատեսված բալաստի կամ այլ բալաստի լցանյութ, ճալաքար, ինչպես նաև գլաքարեր և կայծքարային կոպիճ՝ ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված. մակադամ՝ խարամից, դրոսից կամ նույնանման արդյունաբերական թափոններից՝ ապրանքային դիրքի առաջին մասում նշված նյութերը ներառող կամ չներառող. հանքաձյութած (գուդրոնապատված) մակադամ. հատիկներ (գրանուլներ), փշրանք և փոշի՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2515 կամ 2516 ապրանքային դիրքում ընդգրկված քարերից, ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված |
|
2523 |
Պորտլանդցեմենտ, կավահողային ցեմենտ, խարամային ցեմենտ, սուպերսուլֆատային ցեմենտ և նույնանման հիդրավլիկ ցեմենտներ՝ չներկված կամ ներկված, պատրաստի կամ թրծված բովախառնուրդի (կլինկերի) ձևով |
|
2701 |
Քարածուխ. բրիկետներ, բովագնդեր և կարծր վառելիքի նույնանման տեսակներ՝ ստացված քարածխից |
|
2702 |
Լիգնիտ կամ գորշ ածուխ՝ ագլոմերացված կամ ոչ ագլոմերացված՝ բացի սևասաթից |
|
2707 |
Յուղեր և քարածխային ձյութի բարձր ջերմային թորման այլ նյութեր. նույնանման նյութեր, որոնց մեջ բուրավետ բաղադրիչների զանգվածը գերազանցում է ոչ բուրավետ նյութերի զանգվածը |
|
2709 00-2714 |
Վառելիք հանքային, նավթ և դրանց մշակման արտադրանք. բիտումային նյութեր. մոմեր հանքային |
|
2801 |
Ֆտոր, քլոր, բրոմ և յոդ |
|
2806 |
Քլորաջրածին (աղաթթու). քլորսուլֆոնային թթու |
|
2807 00 000 |
Ծծմբաթթու. օլեում |
|
2808 00 000 0 |
Ազոտական թթու. սուլֆաազոտական թթուներ |
|
2810 00 |
Բորի օքսիդներ. բորաթթուներ |
|
2814 |
Ամոնիակ՝ անջուր կամ ջրային լուծույթում |
|
2815 |
Նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա). կալիումի հիդրօքսիդ (կծու կալիում). նատրիումի կամ կալիումի պերօքսիդներ |
|
2816 |
Մագնեզիումի հիդրօքսիդ և պերօքսիդ. ստրոնցիումի կամ բարիումի օքսիդներ, հիդրօքսիդներ և պերօքսիդներ |
|
2835 |
Ֆոսֆինատներ (հիպոֆոսֆիտներ), ֆոսֆոնատներ (ֆոսֆիտներ) և ֆոսֆատներ. պոլիֆոսֆատներ՝ որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրությամբ |
|
2836 |
Կարբոնատներ. պերօքսոկարբոնատներ (պերկարբոնատներ). ամոնիումի կարբոնատ՝ տեխնիկական՝ ամոնիումի կարբամատ պարունակող |
|
2905 |
Սպիրտներ ացիկլիկ և դրանց հալոգենացված, սուլֆացված, նիտրացված կամ նիտրոզացված ածանցյալները |
|
3208-3210 00 |
Ներկեր և լաքեր |
|
3402-3406 00 000 0 |
Մակերևութաակտիվ օրգանական նյութեր, լվացող միջոցներ, քսանյութեր, արհեստական կամ պատրաստի մոմեր, մաքրման կամ փայլեցման համար բաղադրություններ, մոմեր և նույնանման արտադրատեսակներ |
|
3814 00 |
Բարդ օրգանական լուծիչներ և ջրիկացուցիչներ՝ այլ տեղում չնշված կամ չներառված. ներկերի կամ լաքերի մաքրման պատրաստի բաղադրություններ |
|
3901 -3913 |
Պոլիմերներ՝ սկզբնական ձևերով |
|
3915 |
Թափոններ, կտորտանք և ջարդոն՝ պլաստմասսաներից |
|
3916-3926 (բացի 3922-ից, 3924-ից) |
Արտադրատեսակներ պլաստմասսաներից |
|
4005-4010 |
Ռետին և արտադրատեսակներ դրանից |
|
4016, 4017 00 000 |
Արտադրատեսակներ վուլկանացված ռետինից. կոշտ ռետին (օրինակ` էբոնիտ) բոլոր ձևերով, ներառյալ՝ թափոններն ու ջարդոնը. արտադրատեսակներ կոշտ ռետինից |
|
4401 -4413 00 000 0 (բացի 4402-ից) |
Փայտանյութ և արտադրատեսակներ դրանից |
|
4701 00-4706 |
Զանգված՝ փայտանյութից կամ այլ թելքավոր թաղանթանյութերից |
|
4801 00 000 0-4816 (բացի 4802-ից, 4803 00-ից, 4814-ից, 4815-ից) |
Թուղթ և ստվարաթուղթ, արտադրատեսակներ թղթից կամ ստվարաթղթից |
|
4822.4823 |
Արտադրատեսակներ թղթազանգվածից, թղթից կամ ստվարաթղթից |
|
6801 00 000 0-6815 |
Արտադրատեսակներ քարից, գիպսից, ցեմենտից, ասբեստից, փայլարից կամ նույնանման նյութերից |
|
6901 00 000 0-6907 |
Արտադրատեսակներ՝ սիլիկահողային քարային փոշուց կամ սիլիկահողային նույնանման հանքային ապարներից, և հրակայուն արտադրատեսակներ. կերամիկական այլ արտադրատեսակներ |
|
7001 00-7008 00, 7016,7019 |
Ապակու ջարդվածք, ապակու կտորտանք և այլ մնացորդներ. ապակի և արտադրատեսակներ դրանից. ապակե մանրաթել և արտադրատեսակներ դրանից |
|
7201-7205 (բացի 7204-ից) |
Թուջ. երկաթի համաձուլվածքներ, առաջնային մթերքներ. հատիկների (գրանուլների) կամ փոշու ձևով արտադրանք |
|
7206-7223 00 |
Երկաթ և չլեգիրված պողպատ. կոռոզիակայուն պողպատ |
|
7224-7229 |
Լեգիրված պողպատներ. լեգիրված կամ չլեգիրված պողպատից սնամեջ ձողեր՝ հորատման աշխատանքների համար |
|
7301-7320 (բացի 7311 00-ից, 7313-ից, 7316 00 000 0-ից, 7319-ից) |
Արտադրատեսակներ` սև մետաղներից |
|
7401 00 000 0-7415 (բացի 7404-ից) |
Պղինձ և արտադրատեսակներ դրանից |
|
7501-7507 |
Նիկել և արտադրատեսակներ դրանից |
|
7601-7609 00 000 0, 7614, 7616 |
Ալյումին և արտադրատեսակներ դրանից |
|
7801-7804 |
Կապար և արտադրատեսակներ դրանից |
|
7901-7905 00 000 0 |
Ցինկ և արտադրատեսակներ դրանից |
|
8001-8003 00 000 0 |
Անագ և արտադրատեսակներ դրանից |
|
8101-8113 00 |
Այլ ոչ թանկարժեք մետաղներ. մետաղակերամիկա. արտադրատեսակներ դրանից |
|
9001,9002 |
Օպտիկական գործիքներ |
|
Ծանոթագրություն. |
Սույն ցանկի կիրառման նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել բացառապես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքի ծածկագրով։ Ապրանքի անվանումը բերված է միայն օգտվելու հարմարության համար: |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 7 Մաքսային միության հանձնաժողովի 2009 նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.11-րդ ենթակետով սահմանված սակագնային արտոնության կիրառման կարգի |
(ձև)
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ապրանքների մասին, որոնք ձևակերպված են համապատասխան մաքսային ընթացակարգով՝
Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.11-րդ ենթակետով սահմանված սակագնային արտոնության կիրառմամբ
__________________________________________________________________
(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության անվանումը)
___________________________________________ ժամանակահատվածի համար
|
թիվ ը/կ |
Ներդրու-մային ծրագրի գրանցման համարը |
Մաքսային ընթացա-կարգը |
Ներմուծված ապրանքի անվանումը (ապրանքների հայտարարագրի 31-րդ վանդակից) |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը (ծածկագրային նշագրի 10 կարգերի մակարդակով) |
Փաստացի ներմուծված ապրանքի քանակը |
Վիճակագ-րական արժեքը (ԱՄՆ դոլար) |
Ապրանքի ծագման երկիրը |
Ներմուծման մաքսատուրքերի պայմանականորեն հաշվեգրված գումարը (ԱՄՆ դոլար) | |
|
քանակը |
չափման միավորները | ||||||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
|
Ծանոթագրություններ. |
1. 2-րդ վանդակում նշվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) ներդրումային ծրագրի գրանցման համարը, որն ավտոմատ կերպով տրվել է այդ ներդրումային ծրագիրը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ իրենց օրենդրությանը համապատասխան գործունեության գերակա տեսակներին (տնտեսության հատվածներին) համապատասխանող ներդրումային ծրագրերի ռեեստրի ազգային մասում ներառելիս: 2. 3-րդ վանդակում նշվում են հայտարարագրված և նախորդող մաքսային ընթացակարգերի ծածկագրերը, ինչպես նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկության ծածկագիրը՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգին համապատասխան ապրանքների հայտարարագրի 37-րդ վանդակում նշված: 3. 10-րդ վանդակը լրացնելիս կիրառվում է անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ սահմանված՝ այդ անդամ պետության արժույթի նկատմամբ արտարժույթի փոխարժեքը։ |