ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 1995 թ. N 196
Քաղ. Երևան
ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿԸ 1995-1996 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում խնայողական գործի վերականգնման, ավանդատուների սպասարկման բարելավման ու նրանց շահերի պաշտպանության համար Հայխնայբանկի 1992-1994 թվականների վնասները ծածկելու, պահուստային ու ապահովագրական ֆոնդերը ձևավորելու, նյութատեխնիկական բազան ամրապնդելու և աղետի գոտում Հայխնայբանկի համակարգի բաժանմունքների ու մասնաճյուղերի շինարարությանը նպաստելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտացված խնայողական բանկը (Հայխնայբանկը) 1995-1996 թվականներին ազատել շահութահարկի վճարումից:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |