ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «««ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՄԱՍԻՆ» 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 178
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.11.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
20.11.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

20 նոյեմբերի 2018 թվականի

թիվ 178

քաղ. Մոսկվա

 

«««ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՄԱՍԻՆ» 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ «««Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի մասին» 2011 թվականի հունիսի 22-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» արձանագրության նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«    »     ի 20     թվականի

թիվ

քաղ.

 

««Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի մասին» 2011 թվականի հունիսի 22-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» արձանագրության նախագծի մասին

 

1. Հավանություն տալ ««Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի մասին» 2011 թվականի հունիսի 22-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» արձանագրության նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական ընթացակարգեր անցկացնելու համար:

2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 90 օրացուցային օրվանից ոչ ուշ՝ սույն կարգադրության 1-ին կետում նշված արձանագրության ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անցկացնելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնելու խնդրանքով:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Մամին

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

Նախագիծ

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի մասին» 2011 թվականի հունիսի 22-ի պայմանագրում փոփոխություններ՝ կատարելու վերաբերյալ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունները, այսուհետ՝ Կողմեր,

հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի վրա,

հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի դրույթները,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

«Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի մասին» 2011 թվականի հունիսի 22-ի պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) նախաբանը «2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի վրա» բառերից հետո լրացնել «հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի դրույթները,» բառերով.

2) 1-ին հոդվածում «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների (այսուհետ՝ Կողմերի պետությունների մաքսային ծառայություններ)» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ)» բառերով, «Մաքսային միության» բառերը փոխարինել «Միության» բառով, «նկատմամբ մաքսային օրենսդրության» բառերը փոխարինել «մասով մաքսային իրավահարաբերությունները կարգավորող՝ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի ու ակտերի (այսուհետ՝ մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրեր ու ակտեր)» բառերով, «Կողմերի պետությունների» բառերը փոխարինել «անդամ պետությունների» բառերով.

3) 2-րդ հոդվածում «Մաքսային միության անդամ պետությունների՝ Մաքսային միությունում մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերով, ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) և Մաքսային միության հանձնաժողովի որոշումներով» բառերը փոխարինել «մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերով և ակտերով» բառերով.

4) 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 3

 

Միավորված կոլեգիան գլխավորում է Միավորված կոլեգիայի անդամների կողմից անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինների ղեկավարների թվից ընտրվող նախագահը (այսուհետ՝ նախագահ): Նախագահն ունի տեղակալներ, որոնք Միավորված կոլեգիայի անդամների կողմից ընտրվում են անդամ պետությունների թվին հավասար թվով` բացառությամբ այն անդամ-պետության, որին ներկայացնում է նախագահը:

Սույն պայմանագրի նպատակներով՝ անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմիններն են՝ Հայաստանի Հանրապետությունից՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն, Բելառուսի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեն, Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեն, Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայությունը, Ռուսաստանի Դաշնությունից՝ Դաշնային մաքսային ծառայությունը:

Նախագահը և նրա տեղակալներն ընտրվում են մեկ տարի ժամկետով: Միավորված կոլեգիայի որոշմամբ այդ ժամկետը կարող է երկարաձգվել:

Միավորված կոլեգիայի նիստերը վարում է նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ նախագահի տեղակալը կամ Միավորված կոլեգիայի անդամներից մեկը՝ նախագահի հանձնարարությամբ:

Միավորված կոլեգիայի կազմում ընդգրկվում են նախագահը, նրա տեղակալները, ինչպես նաև Միավորված կոլեգիայի՝ անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինների ղեկավար աշխատողները` որպես կանոն, անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինների կոլեգիաների անդամների թվից՝ հաշվի առնելով անդամ պետության յուրաքանչյուր կենտրոնական մաքսային մարմնի հավասար ներկայացվածությունը:

Միավորված կոլեգիայի աշխատակարգը սահմանվում է Միավորված կոլեգիայի քննարկման արդյունքների հիման վրա` նախագահի կողմից հաստատվող ընթացակարգային կանոններով:

Մաքսային կարգավորում իրականացնելու լիազորություններն այլ մարմնի փոխանցելու կամ անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի անվանումը փոփոխելու դեպքում համապատասխան անդամ պետությունը դիվանագիտական ուղիներով այդ մասին անհապաղ տեղեկացնում է մյուս անդամ պետություններին։».

5) 4-րդ հոդվածում՝

առաջին նախադասությունը «անցկացվում են» բառից հետո լրացնել «, որպես կանոն,» բառերով.

երկրորդ նախադասության մեջ «Կողմերի պետությունների» բառերը փոխարինել «անդամ պետությունների» բառերով.

6) 5-րդ հոդվածում՝

երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«անդամ պետությունների մաքսային մարմինների գործունեության համակարգումը,

մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի մշակման գործում մասնակցությունը,».

չորրորդ պարբերության մեջ «Մաքսային միության մաքսային օրենսդրության» բառերը փոխարինել «մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի» բառերով.

հինգերորդ պարբերության մեջ «մաքսային ձևակերպման և մաքսային հսկողության» բառերը փոխարինել «մասով մաքսային գործառնությունների կատարման ու մաքսային հսկողության անցկացման» բառերով, «Մաքսային միության միասնական մաքսային տարածքում» բառերը փոխարինել «Միության մաքսային տարածքում» բառերով.

վեցերորդ պարբերության մեջ «Մաքսային միության միասնական մաքսային տարածքում» բառերը փոխարինել «անդամ պետությունների» բառերով.

7) 6-րդ հոդվածում՝

երկրորդ պարբերությունը հանել.

երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի կատարելագործման վերաբերյալ առաջարկների նախապատրաստումը,».

չորրորդ պարբերությունը հանել.

հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Միության իրավունքի մաս կազմող ակտերի իրականացման հարցում աջակցությունը,».

վեցերորդ պարբերության մեջ «համատեղ ծրագրերի և միջոցների մշակումն ու ձեռնարկումը՝ ուղղված Մաքսային միությունում մաքսային կարգավորման այն նորմերի միատեսակ կատարման ապահովմանը, որոնց կատարման նկատմամբ հսկողությունը վերապահված է Կողմերի պետությունների մաքսային մարմիններին,» բառերը փոխարինել «համատեղ ծրագրերի և միջոցների մշակումն ու ձեռնարկումը՝ ուղղված մաքսային կարգավորման ոլորտում այն միջազգային պայմանագրերի և ակտերի, անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրության և անդամ պետությունների օրենսդրության միատեսակ կատարման ապահովմանը, որոնց կատարման նկատմամբ հսկողությունը վերապահված է անդամ պետությունների մաքսային մարմիններին» բառերով.

յոթերորդ պարբերության մեջ «Կողմերի պետությունների մաքսային ծառայությունների» բառերը փոխարինել «անդամ պետությունների մաքսային մարմինների» բառերով, «Մաքսային միությունում» բառերը փոխարինել «Միությունում» բառով.

ութերորդ պարբերության մեջ «Մաքսային միության մաքսային օրենսդրության» բառերը փոխարինել «մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի» բառերով.

իններորդ պարբերության մեջ «Մաքսային միությունում մաքսային հարաբերությունները կարգավորող ակտերի» բառերը փոխարինել «մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի» բառերով.

տասներորդ և տասնմեկերորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«մաքսային կարգավորման ոլորտում Միության զարգացման ծրագրերի մշակման նախաձեռնումը և դրանց մշակման ու իրականացման գործում մասնակցությունը,

Միությունում մաքսային կարգավորման կատարելագործման, մաքսային գործառնությունների կատարման և մաքսային փաստաթղթերի ձևերի միասնականացման վերաբերյալ առաջարկների նախապատրաստումը,».

տասներկուերորդ պարբերության մեջ «արգելքների և սահմանափակումների» բառերը փոխարինել «Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ ոչ սակագնային ու տեխնիկական կարգավորման միջոցների, սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների, արտահանման վերահսկողության միջոցների, այդ թվում՝ ռազմական նշանակության արտադրանքի նկատմամբ կիրառվող միջոցների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների ու ճառագայթային անվտանգության պահանջների (այսուհետ՝ արգելքներ ու սահմանափակումներ) պահպանման» բառերով.

տասներեքերորդ պարբերության մեջ՝

«Կողմերի պետությունների մաքսային ծառայություններին» բառերը փոխարինել «անդամ պետությունների մաքսային մարմիններին» բառերով.

«ծագման երկիրը» բառերը փոխարինել «ծագումը» բառով.

տասնչորսերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

մաքսային հայտարարագրման և ապրանքների մաքսային արժեքի ու մաքսային վճարների կատարումը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարումը վերահսկելու կարգի մշակման և կատարելագործման վերաբերյալ առաջարկների քննարկումն ու նախապատրաստումը,».

տասնհինգերորդ պարբերության մեջ՝

«մաքսային հսկողության» բառերից հետո ավելացնել «անցկացման» բառը.

«Մաքսային միության անդամ պետություններում» բառերը փոխարինել «անդամ պետություններում» բառերով.

տասնվեցերորդ պարբերության մեջ «մաքսային հսկողության ձևերի և մեթոդների» բառերը փոխարինել «մաքսային հսկողության ձևերի և մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցների» բառերով.

տասնյոթերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Միության մաքսային սահմանով անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման միասնականացված կարգի ու պայմանների պահպանման և այդ ապրանքների մասով միասնականացված մաքսային գործառնությունների իրականացման նկատմամբ դիտանցումը,».

տասնութերորդ պարբերությունը հանել.

տասնիններորդ պարբերության մեջ՝

«և առաջարկությունների մշակումը» բառերը հանել.

«Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.

քսաներորդ և քսանմեկերորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների ու դրամական գործիքների տեղափոխման կարգի պահպանման նկատմամբ անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից հսկողության իրականացման, ինչպես նաև անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից արժութային կարգավորման ու արժութային հսկողության ոլորտում այլ գործառույթների կատարման համակարգումը,

անդամ պետությունների մաքսային մարմինների փոխգործակցության կազմակերպումը մաքսանենգության, ուրիշ այնպիսի հանցագործությունների կամ քրեական իրավախախտումների դեմ պայքարի գործում, որոնց մասով վարույթի իրականացումը վերապահված է անդամ պետությունների մաքսային մարմիններին, ինչպես նաև վարչական այնպիսի իրավախախտումների դեմ պայքարի գործում, որոնց մասով անդամ պետությունների մաքսային մարմինները վարում են վարչական վարույթ (իրականացնում են վարույթ),».

քսաներկուերորդ պարբերության մեջ «Կողմերի պետությունների մաքսային ծառայությունների» բառերը փոխարինել «անդամ պետությունների մաքսային մարմինների» բառերով.

քսաներեքերորդ պարբերության մեջ «Կողմերի պետությունների մաքսային ծառայությունների» բառերը փոխարինել «անդամ պետությունների մաքսային մարմինների» բառերով, «Կողմերի պետությունների» բառերը փոխարինել «անդամ պետությունների» բառերով.

քսանչորսերորդ պարբերության մեջ «Կողմերի պետությունների մաքսային ծառայությունների» բառերը փոխարինել «անդամ պետությունների մաքսային մարմինների» բառերով, «Մաքսային միության» բառերը փոխարինել «Միության» բառով, «Կողմերի պետությունների» բառերը փոխարինել «անդամ պետությունների» բառերով, «Կողմերի պետությունների քաղաքացիների արտաքին տնտեսական կապերի զարգացմանը նպաստող» բառերը փոխարինել «անդամ պետությունների քաղաքացիների արտաքին տնտեսական կապերի զարգացմանը նպաստող» բառերով.

քսանհինգերորդ պարբերության մեջ «Կողմերի պետությունների» բառերը փոխարինել «անդամ պետությունների» բառերով.

քսանվեցերորդ պարբերության մեջ «Կողմերի» բառը փոխարինել «անդամ պետությունների» բառերով.

քսանյոթերորդ պարբերության մեջ «Մաքսային միության» բառերը փոխարինել «Միության» բառով։

8) 7-րդ հոդվածում՝

երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«իր իրավասության սահմաններում մշակելու ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) գումարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման կարգի կատարելագործման վերաբերյալ առաջարկներ,».

երրորդ պարբերության մեջ «Կողմերի պետությունների մաքսային ծառայությունների» բառերը փոխարինել «անդամ պետությունների մաքսային մարմինների» բառերով.

չորրորդ պարբերության մեջ «Մաքսային միության միասնական մաքսային տարածքում» բառերը փոխարինել «Միության մաքսային տարածքում» բառերով.

հինգերորդ պարբերության մեջ «Մաքսային միությունում» բառերը փոխարինել «Միությունում» բառով.

վեցերորդ պարբերության մեջ «Կողմերի պետությունների մաքսային ծառայություններին» բառերը փոխարինել «անդամ պետությունների մաքսային մարմիններին» բառերով, «Մաքսային միության մաքսային օրենսդրության նորմերի» բառերը փոխարինել «մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերի ու ակտերի դրույթների» բառերով.

յոթերորդ պարբերությունը «մաքսային մարմինները» բառերից առաջ լրացնել «անդամ պետությունների» բառերով.

ութերորդ պարբերությունը լրացնել «, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի» բառերով.

իններորդ պարբերությունը հանել.

տասներորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«օգտվելու այլ իրավունքներից՝ մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերին ու ակտերին համապատասխան:».

9) 9-րդ հոդվածում՝

առաջին պարբերության մեջ «Մաքսային միության յուրաքանչյուր անդամ պետություն» բառերը փոխարինել «յուրաքանչյուր անդամ պետություն» բառերով.

երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Միավորված կոլեգիայի որոշումներն ստորագրվում են նախագահի և նրա տեղակալների կողմից:».

երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Միավորված կոլեգիայի նիստին նախագահի (նախագահի տեղակալի) բացակայության դեպքում Միավորված կոլեգիայի որոշումներն ստորագրվում են Միավորված կոլեգիայի՝ համապատասխան անդամ պետությունից անդամի կողմից՝ ներկայացվող անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի ղեկավարի կողմից նրան տրամադրված լիազորությունների սահմաններում:».

երրորդ պարբերության մեջ «Կողմերի պետությունների մաքսային մարմինների» բառերը փոխարինել «անդամ պետությունների մաքսային մարմինների» բառերով, «Կողմերի պետություններից» բառերը փոխարինել «անդամ պետություններից» բառերով.

10) 10-րդ հոդվածում՝

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]

չորրորդ պարբերության մեջ «ուղարկող Կողմը» բառերը փոխարինել «ուղարկող անդամ պետությունը» բառերով.

11) 14-րդ հոդվածը լրացնել «և սույն պայմանագրի անբաժանելի մասն են կազմում» բառերով.

12) 15-րդ հոդվածում «Կողմերի միջև խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով» բառերը փոխարինել ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով» բառերով:

 

Հոդված 2

 

Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից կատարված լինելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

Կատարված է _________ քաղաքում, 201___ թվականի __________ «___»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, Եվրասիական տնտեսական միության յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝

Բելառուսի Հանրապետության կառավարության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության կառավարության կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից՝

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան