ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ (ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԹԻՎ 2 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» («ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԹԻՎ 24 ՀԱՎԵԼՎԱԾ)» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 29
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.03.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
15.03.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

15 մարտի 2016 թվականի

թիվ 29

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ (ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԹԻՎ 2 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» («ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԹԻՎ 24 ՀԱՎԵԼՎԱԾ)» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ««Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին արձանագրության թիվ 2 հավելվածի դրույթների կիրառման մասին» («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 24 հավելված)» որոշման նախագծին (կից ներկայացվում է) և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
նախագահ`

Տ. Սարգսյան

 
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
 
ՈՐՈՇՈՒՄ
 

«    »         -ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ««Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին արձանագրության թիվ 2 հավելվածի դրույթների կիրառման մասին» («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 24 հավելված)» որոշման նախագծի մասին

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ««Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին արձանագրության թիվ 2 հավելվածի դրույթների կիրառման մասին» («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 24 հավելված)» որոշման նախագծին և ներկայացնել այն Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

«    »      -ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին արձանագրության թիվ 2 հավելվածի դրույթների կիրառման մասին» («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 24 հավելված)

 

Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Ղրղզստանի Հանրապետության կողմից ««Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին արձանագրության թիվ 2 հավելվածի դրույթների կիրառման մասին» («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 24 հավելված)» տեղեկությունները՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Ղրղզստանի Հանրապետությանը՝ ապահովել՝

մինչև 2016 թվականի մայիսի 1-ը Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությունում փոփոխությունների կատարում, որոնցով նախատեսվում են ըստ կապի (հաղորդակցության) տեսակների (արտահանման, ներմուծման և ներպետական) միասնականացված սակագների կիրառում, երկաթուղային տրանսպորտի կազմակերպությունների կողմից բեռնափոխադրող երկաթուղային տրանսպորտի ծառայությունների սակագների մակարդակի՝ սահմանային մակարդակների սահմաններում (գնային սահմաններում)՝ Ղրղզստանի Հանրապետության լիազորված մարմինների կողմից հաստատվող (սահմանվող) մեթոդաբանությանը համապատասխան փոփոխության հնարավորություն.

մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությունում փոփոխությունների կատարում, որոնցով նախատեսվում է արձանագրության թիվ 2 հավելվածի թիվ 1 և 2 հավելվածներում նշված սկզբունքների և պահանջների պահպանմամբ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադրողների կողմից երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի ծառայություններից օգտվելու հնարավորություն.

2017 թվականի օգոստոսի 12-ից արձանագրության թիվ 2 հավելվածի դրույթների կիրառում:

2. Բելառուսի Հանրապետությանը, Ղազախստանի Հանրապետությանը և Ռուսաստանի Դաշնությանը՝ մինչև 2016 թվականի մայիսի 1-ն ապահովել Ղրղզստանի Հանրապետության տարածք և այդ տարածքից Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների տարածքներով երկաթուղային բեռնափոխադրումներ իրականացնելիս միասնականացված (ներպետական) սակագների կիրառում:

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝