ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
28 նոյեմբերի 2018 թվականի |
թիվ 26 |
քաղ. Մոսկվա |
ԹՌՉՆԻ ՄՍԻ ԵՎ ԴՐԱ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան,
հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) թռչնի մսի շուկայի վերլուծության արդյունքները,
անդամ պետություններում թռչնաբուծության ոլորտի կայուն գործունեությունն ապահովելու, անդամ պետությունների տարածքներում թռչնի մսի և թռչնաբուծության մրցունակ արտադրանքի արտադրությունը զարգացնելու, թռչնի աճեցման և դրա վերամշակման ընթացքում գենետիկ նյութի, հումքի, արտադրական միջոցների ներմուծումից անդամ պետությունների գյուղատնտեսական ապրանքարտադրողների կախվածությունը նվազեցնելու, անդամ պետությունների տարածքներում արտադրված թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող մթերքների՝ բարձր ավելացված արժեքով երրորդ երկրների շուկաներ արտահանումը խթանելու, ինչպես նաև թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող մթերքների արտադրության ոլորտում անդամ պետությունների կոոպերացիայի զարգացման համար պայմաններ ստեղծելու նպատակով՝
հանձնարարում է անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համակարգմամբ իրականացնել համագործակցություն թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող մթերքների արտադրության ոլորտում՝ միջոցառումների ցանկին համապատասխան՝ համաձայն հավելվածի։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 26 հանձնարարականի |
ՑԱՆԿ
Թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող մթերքների արտադրության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության զարգացման միջոցառումների
I. Միջոցառումները ընդհանուր ագրարային շուկայի գործունեության ոլորտում
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ՝ համապատասխանաբար Միություն, անդամ պետություններ) թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող մթերքների արտադրության ժամանակ միջպետական փոխգործակցության մեխանիզմների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հանձնարարվում է աջակցել Միության թռչնաբույծների ասոցիացիայի ստեղծմանը՝ անդամ պետությունների թռչնաբույծների ճյուղային միությունների մասնակցությամբ:
II. Միջոցառումները ռեսուրսային ապահովման ոլորտում
2. Անդամ պետություններում տոհմային թռչնաբուծության զարգացման, կերերի և կերային հավելումների արտադրության, ինչպես նաև թռչնաբուծության ոլորտի ռեսուրսային բազայի ստեղծման նպատակով հանձնարարվում է աջակցություն ցուցաբերել՝
ա) տոհմային թռչնաբուծության համակարգի, այդ թվում՝ թռչնի բուծման սելեկցիոն գենետիկ կենտրոնների ստեղծմանն ու զարգացմանը.
բ) կերերի, ամինաթթուների, դրանց հիմքով վիտամինների և պրեմիքսների, մակրո- և միկրոէլեմենտների մակրո- և միկրոէլեմենտներիանց հիմքով վիտամ թռչնաֆաբրիկաների համար սարքավորումների արտադրության ձեռնարկությունների ստեղծմանը.
գ) համակցված կերերի պատրաստման համար սպիտակուցային բուսական բաղադրիչների արտադրության ծավալների ավելացմանը.
դ) գիտատեխնիկական և փորձարարական կոնստրուկտորական ոլորտներում կոոպերացիայի զարգացմանը:
III. Միջոցառումները թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող մթերքների արտադրության և շրջանառության ոլորտում միասնական պահանջներ սահմանելու բնագավառում
3. Թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող մթերքների փոխադարձ առևտրի և արտահանման զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով հանձնարարվում է ապահովել՝
ա) անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի և Միության իրավունքը կազմող ակտերի ներդաշնակեցումը սանիտարական, անասնաբուժասանիտարական միջոցառումների և միջազգային ստանդարտների հետ տեխնիկական կարգավորման ոլորտում՝ հաշվի առնելով երրորդ երկրների և այն անդամ պետությունների հիմնական առևտրային գործընկերների՝ միջազգային ինտեգրացիոն միավորումների օրենսդրությունը, որոնց հետ կնքվել են առևտրատնտեսական համագործակցության և ազատ առևտրի տարածքների ձևավորման մասին համաձայնագրեր կամ պլանավորվում է դրանց կնքումը.
բ) թռչնաբուծության և թռչնավերամշակման արդյունաբերության ոլորտում միջպետական և ազգային (պետական) ստանդարտների արդիականացումը.
գ) «Թռչնաբուծություն և թռչնավերամշակման արդյունաբերություն: Արտադրանքի դասակարգում:» ԳՕՍՏ-ի մշակումը:
IV. Միջոցառումները թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող մթերքների արտադրության ոլորտում
4. Անդամ պետությունների թռչնաբուծության ճյուղը հավասարակշռված զարգացնելու նպատակով հանձնարարվում է աջակցել՝
ա) անդամ պետությունների թռչնաբուծության ճյուղ ուղղակի ներդրումների ներգրավմանը, այդ թվում՝ տոհմային թռչնաբուծության, կերերի և կերային հավելումների արտադրության զարգացման պետական ծրագրերի հաստատման միջոցով.
բ) Եվրասիական զարգացման բանկի, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ու միջազգային այլ ֆինանսական ինստիտուտների միջոցների ներգրավման հաշվին ֆինանսավորման հնարավորությամբ ինտեգրացիոն ներուժ ունեցող կոոպերացիոն ծրագրերի մշակմանը և իրականացմանը.
գ) անդամ պետությունների՝ թռչնաբուծության ոլորտի համար կադրերի նախապատրաստման և վերապատրաստման ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը.
դ) ժամանակակից տեխնոլոգիաների և սարքավորումների մշակմանն ու ներդրմանը (ռեսուրսախնայող տեխնոլոգիաների հիման վրա՝ ֆիզիկական և բիոտեխնոլոգիական միջոցների օգտագործմամբ), այդ թվում՝ եվրասիական տեխնոլոգիական հարթակների շրջանակներում՝ անդամ պետությունների թռչնաբուծության ճյուղի երկրորդային հումքի վերամշակման համար (ներառյալ կերատին պարունակող և մսաոսկրային հումքը, թռչնի փորոտիքը հանելուց ստացվող արտադրանքը).
ե) թռչնի պաղեցրած մսի սպառման մշակույթի առաջխաղացմանը և բարձր ավելացված արժեքով թռչնի մսի խորը վերամշակման առաջատար տեխնոլոգիաների ներդրման խթանմանը:
V. Միջոցառումները թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող մթերքների արտահանումը զարգացնելու ոլորտում
5. Միության տարածքում արտադրված թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող մթերքների արտադրության՝ բարձր ավելացված արժեքով երրորդ երկրների շուկաներ արտահանումն ավելացնելու նպատակով, հանձնարարվում է ապահովել՝
ա) պետական աջակցության այն մեխանիզմների կատարելագործումը, որոնք ներառում են մարքեթինգի, ֆինանսավորման, ապահովագրության և տեղեկատվական-խորհրդատվական սպասարկման ոլորտում գործիքակազմը.
բ) Միության տարածքում արտադրված թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող մթերքների՝ երրորդ երկրների շուկաներ առաջխաղացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը՝ առաջատար առևտրային գործընկերների և դրանց իրավասու մարմինների հետ բանակցություններ ու խորհրդակցություններ անցկացնելու միջոցով.
գ) երրորդ երկրների հավատարմագրման և անդամ պետությունների հիմնական առևտրային գործընկերների՝ միջազգային ինտեգրացիոն միավորումների համակարգերում անդամ պետությունների սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) հավատարմագրման աջակցությունը (անհրաժեշտության դեպքում)՝ Միության տարածքում արտադրված՝ թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող մթերքների համապատասխանության գնահատման (հաստատման) արդյունքները ճանաչելու նպատակով.
դ) թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող մթերքների արտադրության ժամանակ միջազգային ստանդարտների վրա հիմնված՝ որակի և անվտանգության կառավարման համակարգերի ներդրումն ու սերտիֆիկացումը.
ե) Միության տարածքի՝ ըստ թռչնի վտանգավոր հիվանդությունների, ռեգիոնալացման անցկացումը և երրորդ երկրների՝ անդամ պետությունների հիմնական առևտրային գործընկերների իրավասու մարմինների կողմից դրա արդյունքները ճանաչելու ուղղությամբ միջոցների ձեռնարկումը.
զ) արտահանման քոմփլայենսի միջազգային համակարգին անդամ պետությունների միանալը.
է) թռչնի միսը և դրա վերամշակումից ստացվող մթերքներն արտադրողների ցուցահանդեսային տոնավաճառային գործունեության համակարգումը:
VI. Միջոցառումներ ինտեգրված տեղեկատվական ապահովման ոլորտում
6. Անդամ պետություններում թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող մթերքների արտադրության տեղեկատվայնացման արդի խնդիրների լուծման, ինչպես նաև դրա նորարարական զարգացման համար պայմանների ստեղծման նպատակով հանձնարարվում է ապահովել՝
ա) թռչնի, թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող մթերքների արտադրության նույնականացման, գրանցման և հետագծելիության ազգային տեղեկատվական համակարգերի ստեղծումը՝ հաշվի առնելով համաձայնեցված մոտեցումները.
բ) թռչնի, թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող մթերքների արտադրության նույնականացման, գրանցման և հետագծելիության իրականացման ժամանակ համաձայնեցված մոտեցումների շրջանակներում տվյալների ընդհանուր բազաների ձևավորումը, վարումը և օգտագործումը.
գ) Միության շրջանակներում տոհմային թռչնի հաշվառման ավտոմատացված համակարգի մշակումն ու ներդրումը.
դ) թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող մթերքների արտադրության կառավարման մեջ տեղեկատվական համակարգերի ներդրումը՝ կամավոր հիմունքով.
ե) անդամ պետությունների թռչնաբուծության ճյուղը բնութագրող ցուցանիշների մոնիթորինգի ընդհանուր մոտեցումների մշակումը և վերլուծական տեղեկատվության նախապատրաստումը:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|