ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
28 օգոստոսի 2018 թվականի |
թիվ 16 |
քաղ. Մոսկվա |
ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՊԱՐՏՔԻ ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
2017 թվականի արդյունքներով Ղրղզստանի Հանրապետությունում պետական կառավարման հատվածի պարտքի՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 63-րդ հոդվածով սահմանված քանակական արժեքի գերազանցման կապակցությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան` «Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության (նշված Պայմանագրի թիվ 14 հավելված) 4-րդ կետի 3-րդ ենթակետի իրագործման նպատակով՝
հանձնարարում է Ղրղզստանի Հանրապետությանը՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից՝ տնտեսական քաղաքականություն վարելիս հաշվի առնել պետական կառավարման հատվածի պարտքի նվազեցմանն ուղղված միջոցների մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետևյալ առաջարկությունները՝
ա) բարձրացնել պետական կառավարման հատվածի պարտքի կառավարման արդյունավետությունը, այդ թվում՝ պետական կառավարման հատվածի պարտքի շրջանակներում զուտ փոխառությունների անվանական մեծության ինդիկատիվ շեմային արժեքները սահմանելու,
պետական կառավարման հատվածի պարտքի ընդհանուր գումարի մեջ ազգային արժույթով արտահայտված՝ պարտքային պարտավորությունների բաժնի աստիճանաբար ավելացումը շարունակելու,
պետական արժեթղթերի շուկան զարգացնելու,
միջնաժամկետ հեռանկարում արտաքին փոխառությունների արտոնյալության մակարդակը պահպանելու,
պետական ներդրումների ծրագրի ֆինանսավորման համար ստացված միջոցների օգտագործմամբ պետական ակտիվների սեփականաշնորհման հնարավորությունը քննարկելու միջոցով՝ այդ ծրագրի արտաքին պարտքային ֆինանսավորումը կրճատելու նպատակով.
բ) կրճատել պետական կառավարման հատվածի բյուջեի պակասուրդը դրա պարտքային ֆինանսավորումն օպտիմալացնելու նպատակով, այդ թվում՝
պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեում հարկային եկամուտների բաժինն ավելացնելու,
հարկային արտոնությունների և ազատումների օպտիմալացման ու կատարելագործման մասով աշխատանքը շարունակելու,
պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեի ծախսերը օպտիմալացնելու՝ հաշվի առնելով պետական ներդրումների ծրագրի գերակա նախագծերի իրագործման անհրաժեշտությունը,
կապիտալ ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու,
բյուջեի հավասարակշռվածությունը պահպանելու համար բյուջետային կանոնը կատարելագործելու,
ցիկլային և արտաքին տնտեսական տատանումների նկատմամբ բյուջետային և պարտքային կայունության բարձրացումն ապահովող՝ համախմբված բյուջեի կառուցվածքային հաշվեկշռի օգտագործման գործելակերպի ուսումնասիրության աշխատանքները շարունակելու միջոցով:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|