ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼԻՍ ԵՎ ԿԱՏԱՐԵԼԻՍ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ (ՓՈՐՁԱՆՄՈՒՇ ՎԵՐՑՆԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 13
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
31.07.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
31.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

31 հուլիսի 2018 թվականի

թիվ 13

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼԻՍ ԵՎ ԿԱՏԱՐԵԼԻՍ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ (ՓՈՐՁԱՆՄՈՒՇ ՎԵՐՑՆԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 18-րդ հոդվածին համապատասխան, հաշվի առնելով նշված պայմանագրի 51-րդ հոդվածի դրույթները և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգեր) պահանջները կիրառելիս և կատարելիս, այդ թվում՝ սննդամթերքի՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության մասով պարտադիր գնահատում անցկացնելիս և տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս սննդամթերքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների արժանահավատությունն ու համադրելիությունն ապահովելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան.

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ից տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման (փորձանմուշ վերցնելու) կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների ցանկերում, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերում ընդգրկված ստանդարտներում՝ սննդամթերքի հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու համար նմուշառման (փորձանմուշ վերցնելու) ժամանակ նմուշառման (փորձանմուշ վերցնելու) կանոնները սահմանող դրույթների բացակայության դեպքում, առաջնորդվել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջները կիրառելիս և կատարելիս սննդամթերքի հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու համար նմուշառման (փորձանմուշ վերցնելու) կանոններով՝ հավելվածի համաձայն:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝

Կ. Մինասյան

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի կոլեգիայի

 2018 թվականի հուլիսի 31-ի

թիվ 13 հանձնարարականի

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջները կիրառելիս և կատարելիս սննդամթերքի հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու համար նմուշառման (փորձանմուշ վերցնելու)

 

1. Սույն կանոններով սահմանվում են սննդամթերքի հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու համար նմուշառման (փորձանմուշ վերցնելու) ընդհանուր կարգը (այդ թվում՝ սննդամթերքի նմուշառման (փորձանմուշ վերցնելու) ընթացակարգերի հաջորդականությունը), նշված նմուշների (փորձանմուշների) պահպանմանը, փոխադրմանը և առաքմանը ներկայացվող ընդհանուր պահանջները, և դրանք կիրառվում են Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (այսուհետ համապատասխանաբար՝ տեխնիկական կանոնակարգեր, Միություն) պահանջներին սննդամթերքի համապատասխանության մասով պարտադիր գնահատում անցկացնելիս և տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս:

2. Սույն կանոնների նպատակների համար գործածվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ նշանակությունը՝

ընտրանք՝ մեկ խմբաքանակից նմուշառված համասեռ սննդամթերքի միավորների ամբողջություն.

կառավարման համակարգի փաստաթղթեր՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) փաստաթղթերը, որոնցով հաստատվում է ISO/IEC 17025 միջազգային ստանդարտին համարժեք միջպետական կամ պետական ստանդարտին համապատասխանությունը, և որոնցում տեղեկատվություն է պարունակվում սննդամթերքի նկատմամբ իրականացվող գործողությունների կամ ընթացակարգերի հաջորդականության մասին, ինչպես նաև օբյեկտիվ ապացույցներ (գրառումներ)՝ այդ գործողությունների (ընթացակարգերի) և ստացված արդյունքների մասին.

ստուգիչ նմուշ (փորձանմուշ)՝ նմուշի (միջին փորձանմուշի) մի մասը, որը նմուշառված է վեճերի ծագման դեպքում սննդամթերքի կրկնակի հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու համար.

լաբորատոր նմուշ (փորձանմուշ)՝ նմուշ (փորձանմուշ), որը նմուշառված է սննդամթերքի հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու համար հավատարմագրված փորձարկման լաբորատորիա (կենտրոն) կամ այլ փորձարկման լաբորատորիա առաքելու համար.

նմուշ (փորձանմուշ)՝ սննդամթերքի միավորը կամ դրա մի մասը, որը նմուշառված է սննդամթերքի հետազոտվող ամբողջությունից՝ այդ արտադրանքի հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու համար: Ընդ որում, «փորձանմուշ» հասկացությունը կիրառվում է սննդամթերքի մի մասը նշելու համար, «նմուշ» հասկացությունը՝ հատովի (փաթեթավորված) սննդամթերքը նշելու համար.

միացյալ փորձանմուշ՝ համասեռ սննդամթերքից ընտրված նույնական կետային փորձանմուշների ամբողջություն.

համասեռ սննդամթերք՝ միևնույն անվանման սննդամթերք, որն արտադրված է միևնույն արտադրողի կողմից որոշակի ժամանակահատվածում՝ միևնույն փաստաթղթին (ստանդարտ, կազմակերպության ստանդարտ, տեխնիկական պայմաններ կամ այլ փաստաթուղթ) համապատասխան, միևնույն կերպ փաթեթավորված է և որին կցվում է մեկ ապրանքաուղեկից փաստաթուղթ.

նմուշառում (փարձանմուշ վերցնել)՝ սննդամթերքից նմուշներ (փորձանմուշներ) վերցնելու ընթացակարգ.

խմբաքանակ՝ համասեռ սննդամթերքի որոշակի քանակություն.

հետազոտությունների (փորձարկումների) և չափումների ծրագիր՝ փաստաթուղթ, որում պարունակվում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների օբյեկտի անվանումը, սննդամթերքի՝ որոշման համար սահմանված ցուցանիշների անվանումները, նմուշառված նմուշների (փորձանմուշների) քանակության մասին տեղեկություններ, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի անվանումները և(կամ) նշագրումները (սննդամթերքի՝ որոշման համար սահմանված ցուցանիշների նորմավորված արժեքները սահմանող կետերի նշումով).

հատուկ գույք՝ տեխնիկական նշանակության պարագաներ, որոնք կարող են չդասվել սարքավորումների շարքին, սակայն օգտագործվում են տարբեր տեսակի սննդամթերքի նմուշառման (փորձանմուշ վերցնելու) ժամանակ.

միջին փորձանմուշ՝ միացյալ փորձանմուշի ներկայացուցչական մասը, որը նախատեսված է հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու համար.

կետային փորձանմուշ՝ սննդամթերքի նվազագույն քանակություն, որը նմուշառված է սննդամթերքի որոշակի խմբաքանակից մեկ մոտեցմամբ՝ միացյալ փորձանմուշ կամ միջին փորձանմուշ կազմելու համար:

Սույն կանոններում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերով ու ակտերով սահմանված նշանակություններով:

3. Նմուշառումը (փորձանմուշ վերցնելը) իրականացվում է նմուշառվող սննդամթերքին առնչություն ունեցող տնտեսավարող սուբյեկտի ներկայությամբ, այն անձանց կողմից, որոնց որակավորմանը ներկայացվող պահանջները սահմանված են Միության անդամ պետության օրենսդրությամբ (այսուհետ՝ լիազորված անձինք, անդամ պետություններ՝ համապատասխանաբար), և որպես այդպիսիք կարող են հանդես գալ՝

ա) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին սննդամթերքի համապատասխանության պարտադիր գնահատում անցկացնելիս՝ դիմումատուն կամ դիմումատուի կողմից լիազորված անձը, որի դերում կարող է հանդես գալ Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ընդգրկված՝ հավատարմագրված սերտիֆիկացման մարմինը, որի հավատարմագրման բնագավառը տարածվում է սննդամթերքի վրա, կամ հավատարմագրված փորձարկման լաբորատորիան (կենտրոնը), որի հավատարմագրման բնագավառը նախատեսում է նմուշառում (փորձանմուշներ վերցնել) (այսուհետ՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիա (կենտրոն)) կամ այլ փորձարկման լաբորատորիա.

բ) անդամ պետությունների՝ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար լիազորված մարմինների ներկայացուցիչները: Հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) ներգրավումն իրականացվում է անդամ պետությունների՝ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու ոլորտի օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:

4. Անդամ պետության օրենսդրությամբ համապատասխան պահանջ սահմանված լինելու դեպքում՝ նմուշառման (փորձանմուշներ վերցնելու) համար լիազորումն իրականացվում է այդ պետության օրենսդրությանը համապատասխան:

5. Նմուշառումը (փորձանմուշներ վերցնելը) իրականացվում է՝ դրա բոլոր փուլերում պահպանելով անվտանգության տեխնիկայի կանոնները:

6. Նմուշառումը (փորձանմուշներ վերցնելը) իրականացվում է լիազորված անձի կողմից մշակվող հետազոտությունների (փորձարկումների) և չափումների ծրագրին համապատասխան:

Հետազոտությունների (փորձարկումների) և չափումների ծրագիրը ձևակերպվում է առանձին փաստաթղթի ձևով կամ շարադրվում նմուշառման (փորձանմուշներ վերցնելու) ակտում, որը կազմված է հավելվածում սահմանված ձևին համապատասխան (այսուհետ՝ նմուշառման ակտ):

7. Տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների կիրառման և կատարման ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման (փորձանմուշ վերցնելու) կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների ցանկերում, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերում ընդգրկված ստանդարտներում համապատասխան պահանջների բացակայության դեպքում նմուշառվող սննդամթերքի քանակությունը սահմանվում է հետազոտությունների (փորձարկումների) և չափումների ծրագրում՝ հաշվի առնելով հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկան:

8. Լիազորված անձանց ապահովում են հատուկ հագուստով, չափումներ կատարելու միջոցներով և հատուկ գույքով: Հատուկ հագուստը կիրառվում է անհրաժեշտության դեպքում:

9. Անհամասեռության բարձր հավանականությամբ և որոշվող ցուցանիշների արժեքների նշանակալի տարբերությամբ սննդամթերքի (օրինակ՝ ենթամթերքի խմբաքանակի) հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելիս կիրառվում է էմպիրիկ (կետային) նմուշառում (փորձանմուշների վերցնում), ինչը թույլ է տալիս բնութագրել նմուշառված սննդամթերքի որակը և համասեռությունը:

Բարձր աստիճանի համասեռ սննդամթերքի խմբաքանակի (օրինակ՝ 1-ին տեսակի ցորենի ալյուրի խմբաքանակի) հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելիս նմուշառվում է միացյալ փորձանմուշ:

Միացյալ փորձանմուշ ձևավորելիս և դրանից միջին փորձանմուշ առանձնացնելիս նմուշառվող նմուշների (փորձանմուշների) քանակությունը և զանգվածը պետք է ստուգիչ և լաբորատոր փորձանմուշների ստեղծման համար բավարար լինեն:

10. Նմուշառման (փորձանմուշ վերցնելու) ժամանակ իրականացվում է սննդամթերքի արտաքին զննում, նույնականացում, դրա պահպանման պայմանների գնահատում:

11. Սննդամթերքի արտաքին զննում իրականացնելիս գնահատվում է սննդամթերքի՝ ընտրանքի մեջ ներառվող միավորների և(կամ) ընտրանքային միավորներում պարունակվող սննդամթերքի սպառողական փաթեթվածքի (տարայի) (այսուհետ՝ փաթեթվածք (տարա)) արտաքին տեսքը, որը պայմանականորեն բաժանվում է՝

ա) նորմալ (զննելիս չեն հայտնաբերվել ֆիզիկական, քիմիական գործոններով կամ միկրոօրգանիզմների զարգացմամբ առաջացած շեղումներ).

բ) կասկածելի՝ (զննելիս հայտնաբերվել է մեկ կամ մի քանի շեղում, որոնք կարող էին առաջանալ ինչպես ֆիզիկական ներգործության, մանրէական փչացման, այնպես էլ սննդամթերքում քիմիական և կենսաքիմիական ռեակցիաների հետևանքով).

գ) փչացած (զննելիս հայտնաբերվել են փաթեթվածքի (տարայի) և(կամ) սննդամթերքի ակնհայտ թերություններ (բոմբաժ, փքումներ, խմորում, բորբոսում, նեխում, լորձունքոտում, թթվում)):

12. Ընտրանք ձևավորելիս լիազորված անձը որոշում է խմբաքանակի համասեռ լինելը և նմուշների (փորձանմուշների) ներկայացուցչական լինելը:

13. Նմուշառման (փորձանմուշներ վերցնելու) ժամանակ խմբաքանակի համասեռության որոշումն իրականացվում է համասեռ սննդամթերքի՝ հետազոտության (փորձարկման) և չափման համար ստացումը հաստատելու նպատակով:

14. Համասեռության որոշման ժամանակ, անհրաժեշտության դեպքում, հաշվի են առնվում դոզաչափական հսկողության արդյունքները:

15. Խմբաքանակում սննդամթերքի անհամասեռություն հայտնաբերելու դեպքում (օրինակ՝ դոզաչափական հսկողության ժամանակ) նմուշները (փորձանմուշները) բաժանվում են համապատասխան քանակությամբ համասեռ մասերի: Այնուհետև իրականացվում է խմբաքանակի համասեռության կրկնակի գնահատում: Համասեռություն ստանալուն պես իրականացվում է նմուշների (փորձանմուշների)՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների համար անհրաժեշտ քանակության նմուշառում:

16. Նմուշների (փորձանմուշների) արտաքին զննման (որակի մասին տեղեկատվության), ապրանքաուղեկից փաստաթղթերում նշված տեղեկատվության հիման վրա սննդամթերքի նույնական լինելու (նույնական չլինելու) վերաբերյալ կատարվում է եզրահանգում, որը ներկայացվում է նմուշառման ակտում:

17. Նմուշառվող սննդամթերքի նույնականացման տեղեկությունները նշվում են նմուշառման ակտի համապատասխան բաժնում (սույն կանոնների հավելվածով նախատեսված ձևի աղյուսակի 2-7-րդ սյունակներում) և սննդամթերքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրության մեջ:

18. Նմուշառման (փորձանմուշներ վերցնելու) ժամանակ անհրաժեշտ է՝

ա) սենսորային անալիզ անցկացնելու համար օգտագործել այնպիսի փաթեթվածք (սեյֆ-փաթեթ), որն ունակ չէ փոխելու նմուշների (փորձանմուշների) համը, գույնը և հոտը: Նմուշի (փորձանմուշի) հետ շփում ունեցող փաթեթվածքի (սեյֆ-փաթեթի) նյութը պետք է լինի ջրա- և ճարպակայուն, չլուծվող ու չկլանող և չպետք է փոխի սննդամթերքի սկզբնական զգայորոշման ցուցանիշները (այդ թվում՝ արտաքին տեսքը, ձևը և տեքստուրան), ինչպես նաև որակական բնութագրերը.

բ) մանրէաբանական ցուցանիշների որոշման համար օգտագործել մանրէազերծ գործիքներ և(կամ) հատուկ գույք, ինչպես նաև փոխադրման և պահպանման ընթացքում արտաքին աղտոտումներից ու վնասումներից բավարար չափով պաշտպանություն ստեղծող մեկանգամյա օգտագործման մանրէազերծ փաթեթներ (տարա) կամ կոնտեյներներ.

գ) հաշվի առնել տարածքի կամ տրանսպորտային միջոցի պարամետրերը, որոնք արձանագրվում են նմուշառման ակտում, ինչպես նաև փաթեթվածքի (տարայի) և(կամ) նմուշի (փորձանմուշի) վիզուալ մաքրության աստիճանը.

դ) հաշվի առնել սննդամթերքի սահմանված պիտանիության ժամկետները՝ հետազոտությունները (փորձարկումները) և չափումները ժամանակին անցկացնելու նպատակով.

ե) ապահովել անհրաժեշտ բնութագրեր (չափումների ընդգրկույթ, սխալանք (ճշգրտություն)) ունեցող չափումների կատարման միջոցների առկայությունը, ինչպես նաև ստուգման կատարումը՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

19. Նմուշառումը (փորձանմուշներ վերցնելը) իրականացվում է մաքուր, չոր, անհրաժեշտության դեպքում՝ մանրէազերծ հատուկ գույքի միջոցով (արանքաչափիչով, գդալով, թիակով, նրբունելիով, աքցանով, դանակով, գոգաթիակով, շերեփով, շերեփաթիով և այլն (այդ թվում՝ սույն կանոնների 18-րդ կետի «բ» ենթակետում նշված գույքի միջոցով)):

20. Վերցված նմուշները (փորձանմուշները) մեկուսացվում են խմբաքանակից, տեղադրվում են փաթեթվածքի (սեյֆ փաթեթի) մեջ և կնքվում ու կապարակնքվում են այն վայրում, որտեղ իրականացվում է նմուշառումը (փորձանմուշ վերցնելը):

21. Նմուշառումը (փորձանմուշ վերցնելը) ձևակերպվում է նմուշառման ակտով:

22. Նմուշի (փորձանմուշի) փաթեթվածքը (սեյֆ փաթեթը) ծրարվում է այնպես, որ դրա չարտոնված բացումը հեշտությամբ որոշվի (փաթեթվածքը (սեյֆ փաթեթը) կապարակնքվում կամ կնքվում է): Փաթեթվածքի (սեյֆ փաթեթի) վրա զետեղվում է տեղեկատվություն նմուշի (փորձանմուշի) նշանակության վերաբերյալ հետևյալ գրառման տեսքով՝ «Սննդամթերքի թիվ ______ լաբորատոր նմուշ (փորձանմուշ)» կամ «Սննդամթերքի թիվ ______ ստուգիչ նմուշ (փորձանմուշ)» (նշելով նմուշառման ակտի համարը):

23. Անհրաժեշտության դեպքում, նմուշները (փորձանմուշները) համարակալվում են (նմուշների (փորձանմուշների) ծածկագրում) կառավարման համակարգի փաստաթղթերով կամ փորձարկման լաբորատորիայի փաստաթղթերով նախատեսված կարգով՝ մինչև սննդամթերքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մասին արձանագրության տրամադրումը:

24. Ստուգիչ նմուշը (փորձանմուշը) սեյֆ փաթեթում կամ կապարակնքված (կնքված) տեսքով պահվում է այն փաստաթղթի (ստանդարտ, կազմակերպության ստանդարտ, տեխնիկական պայմաններ կամ այլ փաստաթուղթ) պահանջներին համապատասխան, որի համաձայն արտադրվել է սննդամթերքը, և կարող է պահվել լիազորված անձի մոտ, հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում) կամ այն փորձարկման լաբորատորիայում, որտեղ կատարվել են հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ, կամ սննդամթերքի տիրապետողի մոտ՝ մինչև դրա պիտանիության ժամկետը լրանալը, սակայն հետազոտությունները (փորձարկումները) և չափումներն ավարտելու օրվանից ոչ ավելի, քան 14 օրացուցային օր, իսկ նմուշի (փորձանմուշի)՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին անհամապատասխանությունը որոշելու դեպքում՝ մինչև սննդամթերքի պիտանիության ժամկետի լրանալը, սակայն հետազոտությունների (փորձարկումներըի) և չափումների արդյունքների մասին շահագրիռ անձանց տեղեկացնելու օրվանից ոչ ավելի, քան 3 ամիս: Ստուգիչ նմուշի (փորձանմուշի) պահպանման վայրը, ինչպես նաև սեյֆ փաթեթի համարը կամ կապարակնիքի համարը նշվում է նմուշառման ակտում:

25. Այն դեպքում, երբ ստուգիչ նմուշը (փորձանմուշը) չի առանձնացվել նմուշառման (փորձանմուշ վերցնելու) ժամանակ, նմուշառման ակտում կատարվում է համապատասխան գրառում: Ընդ որում, հավատարմագրված փորձարկման լաբորատորիա (կենտրոն) կամ այլ փորձարկման լաբորատորիա առաքվում է միջին փորձանմուշը, իսկ լաբորատոր և ստուգիչ նմուշները (փորձանմուշները) ստացվում են առաքված միջին փորձանմուշից: Ստուգիչ նմուշի (փորձանմուշի) զանգվածը հնարավորինս պետք է համապատասխանի լաբորատոր նմուշի (փորձանմուշի) զանգվածին՝ հաշվի առնելով սույն կանոնների 11-րդ կետի դրույթները:

26. Նմուշները (փորձանմուշները) փաթեթավորվում, պահվում և փոխադրվում են առանց նմուշի (փորձանմուշի) վրա ներգործության:

27. Փաթեթվածքը (տարան) և(կամ) փաթեթվածքը (սեյֆ փաթեթը) բացելիս անհրաժեշտ է բացառել վերցվող նմուշի (փորձանմուշի) մեջ կողմնակի նյութի թափանցումը:

28. Նմուշների (փորձանմուշների) առաքումը հավատարմագրված փորձարկման լաբորատորիա (կենտրոն) կամ այլ փորձարկման լաբորատորիա իրականացվում է նմուշառվող սննդամթերքի հետ առնչություն ունեցող տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցչի կողմից, կամ լիազորված անձի կողմից՝ եթե դա նախատեսված է նմուշառման (փորձանմուշ վերցնելու) աշխատանքները կատարելու պայմանագրով:

Պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս պետք չէ նմուշների (փորձանմուշների) առաքումը հավատարմագրված փորձարկման լաբորատորիա (կենտրոն) վերապահել սննդամթերքի տիրապետողներին կամ նրանց ներկայացուցիչներին:

29. Նմուշների (փորձանմուշների) փոխադրումն իրականացվում է նմուշների (փորձանմուշների) վիճակի, բաղադրության և որակի պահպանվածությունը, շրջակա միջավայրի անվտանգությունն ապահովող պայմաններում:

30. Սննդամթերքի պահպանման և փոխադրման հատուկ պայմաններ (հերմետիկ փաթեթվածք (տարա), հատուկ ջերմաստիճանային պայմաններ և այլ պայմաններ) սահմանող պահանջների առկայության դեպքում՝ նմուշառված նմուշների (փորձանմուշների) փոխադրումն իրականացվում է ապրանքաուղեկից փաստաթղթերում նշված պայմաններում:

Արտադրողի կողմից սահմանված սննդամթերքի պահպանման պայմանները պահպանվում են նմուշառման պահից մինչև նմուշները (փորձանմուշները) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների համար փոխանցման պահը:

Նմուշառման ակտում նմուշները (փորձանմուշները) հավատարմագրված փորձարկման լաբորատորիա (կենտրոն) կամ այլ փորձարկման լաբորատորիա փոխադրելու պայմանների մասին կատարվում է գրառում:

31. Այն սննդամթերքի նմուշները (փորձանմուշները), որի համար նախատեսված են պահպանման և փոխադրման հատուկ պայմաններ, առաքվում են հավատարմագրված փորձարկման լաբորատորիա (կենտրոն) կամ այլ փորձարկման լաբորատորիա՝ սառնարաններում կամ ջերմային բեռնարկղերում՝ համապատասխան ջերմաստիճանային ռեժիմներում, փաթեթվածքի (տարայի) վրա կամ ապրանքաուղեկից փաստաթղթերում նշված պիտանիության ժամկետից ոչ ուշ:

32. Միացյալ փորձանմուշների առաքման ժամկետը կազմում է ոչ ավելի, քան նմուշառման պահից 6 ժամ:

33. Նմուշառման (փորձանմուշներ վերցնելու) մասին տեղեկատվությունը (ներառյալ դրանց առաքման ժամը և նույնականացման տվյալները) ձևակերպվում է թղթային կրիչի տեսքով փաստաթղթի ձևով կամ էլեկտրոնային ձևով՝ կառավարման համակարգի փաստաթղթերին կամ փորձարկման լաբորատորիայի փաստաթղթերին համապատասխան:

Նշված տեղեկատվության պահպանման ժամկետը սահմանվում է անդամ պետության օրենսդրությամբ:

34. Նմուշները (փորձանմուշները) չեն ընդունվում հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ կատարելու համար հետևյալ դեպքերում՝

առաքումն իրականացվել է սույն կանոնների պահանջներին չհամապատասխանող ժամկետում կամ նմուշների (փորձանմուշների) պիտանիության ժամկետը լրացել է՝ մինչև հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ սկսելը.

առկա չէ նմուշառման ակտը.

առաքված նմուշները (փորձանմուշները) չեն համապատասխանում նմուշառման ակտում նշված տեղեկություններին (օրինակ՝ արտաքին տեսքը տարբերվում է հայտագրվածից).

խախտված է նմուշների (փորձանմուշների) կնքված փաթեթվածքի (սեյֆ փաթեթի) ամբողջականությունը:

Ընդ որում, նմուշառման ակտում նշվում է տեղեկատվություն նմուշների (փորձանմուշների) ընդունումը մերժելու մասին:

Չընդունված նմուշները (փորձանմուշները) ապրանքաուղեկից փաստաթղթերի հետ միասին վերադարձվում են դրանք առաքած անձին:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջները կիրառելիս և կատարելիս սննդամթերքի հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու համար նմուշառման (փորձանմուշ վերցնելու) կանոնների

 

(ձև)

 

ԱԿՏ

 

սննդամթերքի նմուշառման (փորձանմուշ վերցնելու)

 

_________20 ______ թ. Թիվ _____

Նմուշառման ժամանակահատվածը _______________ - _________________

(սկիզբը) (ավարտը)

Իմ՝ ____________________________________________________________կողմից,

(նմուշառումն իրականացրած լիազորված անձի պաշտոնը, Ա. Ա. Հ.)

_______________________________________________________________________-ում

(օբյեկտը (նմուշառման վայրը), նմուշառման վայրի հասցեն (առկայության դեպքում))

_____________________________________________________________ներկայությամբ

(տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցչի պաշտոնը, Ա. Ա. Հ.)

___________________________________________________________________________

որն ունի առնչություն նմուշառվող սննդամթերքին)

վերցվել են նմուշներ (փորձանմուշներ) ____________________________________

(սննդամթերքի անվանումը)

Նմուշառման (փորձանմուշներ վերցնելու) նպատակն է՝ __________________

(սննդամթերքի համապատասխանության գնահատումը,

________________________________________________________________________

պետական հսկողությունը (վերահսկողությունը) Եվրասիական տնտեսական միության

_______________________________________________________________________

տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման նկատմամբ՝ նշել անհրաժեշտը)

 

Դիմումատուի (համապատասխանության գնահատման նպատակով նմուշառման դեպքում) կամ պետական հսկողության (վերահսկողության) մարմնի (պետական հսկողության (վերահսկողության) նպատակով նմուշառման դեպքում) անվանումը, գտնվելու վայրը (հասցեն)________________

________________________________________________________________________

Նմուշառումը (փորձանմուշներ վերցնելը) իրականացվել է ______________

______________________________________________________ -ին համապատասխան

(փաստաթուղթ,

________________________________________________________________________

որին համապատասխան իրականացվել է նմուշառումը)

____________________________________________ համապատասխանության մասով

(փաստաթուղթ (նշելով այն կետերը,

__________________________________________________________________________

որոնցով սահմանվում են սահմանված ցուցանիշների արժեքները), որի պահանջներին համապատասխանության մասով իրականացվում են

__________________________________________________________________________

հետազոտությունները (փորձարկումները) և չափումները)

 

Նույնականացման տեղեկություններ նմուշների (փորձանմուշների) մասին՝

Համարը՝ ը/կ

Սննդա-մթերքի նմուշի (փորձա-նմուշի) անվանումը

Արտադ-րողը*

Արտադրանքի ստվերագծային ծածկագիրը, ապրանքաուղեկից փաստաթղթերը, արտադրանքի խմբաքանակի համարը և այլ տեղեկատվություն (առկայության դեպքում)

Չափման միավորը

Խմբա-քանակի չափսը (մնացորդը նմուշառման պահին)

Սննդա-մթերքի արտադրութ-յան ամսաթիվը և(կամ) պիտա-նիության ժամկետը

Հետազո-տություն-ների (փորձար-կումների) և չափումների համար նմուշառված լաբորատոր նմուշների (փորձա-նմուշների) քանա-կությունը (զանգվածը, ծավալը, մակերեսը և այլն)

Նմուշառված ստուգիչ նմուշների (փորձա-նմուշների) քանա-կությունը (զանգվածը, ծավալը, մակերեսը և այլն)

Հետազո-տությունների (փորձարկումների) և չափումների նպատակը (հետազո-տությունների (փորձար-կումների) և չափումների ծրագիրը) կամ որոշման համար սահմանված ցուցանիշները

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   

Արտադրանքի արտաքին զննման արդյունքները __________________________

(սննդամթերքի զննված միավորների քանակը,

___________________________________________________________________________

տրանսպորտային, սպառողական փաթեթվածքի (տարայի)

___________________________________________________________________________

և զննված սննդամթերքի մականշվածքի նկարագրությունը, տեսանելի թերությունների

___________________________________________________________________________

առկայությունը, սննդամթերքի խմբաքանակի՝ ըստ որակի, փաթեթվածքի

___________________________________________________________________________

և մականշվածքի համապատասխանությունը ապրանքաուղեկից փաստաթղթերում նշված տեղեկություններին

___________________________________________________________________________

տեղեկություններ դոզիմետրիկ հսկողության արդյունքների մասին, չափում կատարելու միջոցի անվանումը և տիպը,

___________________________________________________________________________

ստուգման մասին վկայական)

Պահպանման պայմանները և վայրը ___________________________________

(պահպանման վայրի վիճակը, միկրոկլիմայի պարամետրերի արժեքները՝

_________________________________________________________________________

սննդամթերքի պահպանման և փոխադրման ժամանակ)

 

Նմուշառված լաբորատոր նմուշները (փորձանմուշները) տեղադրվել են փաթեթվածքի (սեյֆ փաթեթի) մեջ, կնքվել և ուղարկվել են լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) և չափումների______________________

___________________________________________________________________________

(հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի

___________________________________________________________________________

(կենտրոնի) կամ այլ փորձարկման լաբորատորիայի անվանումը)

 

Նմուշառված ստուգիչ նմուշները (փորձանմուշները) տեղադրվել են փաթեթվածքի (սեյֆ փաթեթի) մեջ, կնքվել են և գտնվում են

__________________________________

___________________________________________________________________________

(նշել ստուգիչ նմուշների

___________________________________________________________________________

(փորձանմուշների) գտնվելու վայրը)

Այլ տեղեկություններ ____________________________________________________

________________________

(նմուշառումն իրականացրած անձի պաշտոնը)

_____________________(ստորագրությունը)

_____________________

(Ա. Ա. Հ.)

________________________

(այն անձի պաշտոնը, որի ներկայությամբ իրականացվել է նմուշառումը)

_____________________(ստորագրությունը)

_____________________

(Ա. Ա. Հ.)

Նմուշառման (փորձանմուշներ վերցնելու) ակտը՝ _______________ օրինակից:

___________________________________________________________________________

(այն անձինք (կազմակերպությունները), ուր ուղարկվում են սննդամթերքի նմուշառման (փորձանմուշներ վերցնելու)

___________________________________________________________________________

ակտի օրինակները)

 

____________________________

* Նշվում են արտադրողի անվանումը, նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և արտադրանքի արտադրման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (իրավաբանական անձի համար), ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և արտադրանքի արտադրման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար).