ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
7 սեպտեմբերի 2018 թվականի |
թիվ 138 |
քաղ. Մոսկվա |
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծի վերաբերյալ» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական |
Տ. Սարգսյան |
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծի վերաբերյալ
1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ արձանագրության ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգեր անցկացնելու համար:
2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2018 թվականի ________ ________-ը սույն կարգադրության 1-ին կետում նշված արձանագրության ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցկացման արդյունքների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնելու խնդրանքով:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
|
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 115-րդ հոդվածով,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
«Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 18 հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 19-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Մեկ անդամ պետության տարածքից այն ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածք ապրանքների ներմուծման ժամանակ, որի սահմաններն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում գործող՝ Միության մաքսային սահմանի հատվածների հետ, անուղղակի հարկերը, բացառությամբ դրոշմավորման ենթակա ենթաակցիզային ապրանքների մասով ակցիզների, նշված ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելու իրավունք ունեցող հարկ վճարողների (վճարողների) կողմից վճարվում են ոչ ուշ, քան ներմուծված ապրանքները հաշվառման վերցնելու օրվանից 180 օրացուցային օրը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 20-ը:».
2) 20-րդ կետում՝
2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Մեկ անդամ պետության տարածքից այն ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածք ապրանքների ներմուծման ժամանակ, որի սահմաններն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում գործող՝ Միության մաքսային սահմանի հատվածների հետ, սույն ենթակետի առաջին պարբերությունում նշված փաստաթղթերը ներկայացվում են սույն արձանագրության 19-րդ կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան.».
լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Մեկ անդամ պետության տարածքից այն ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածք ապրանքների ներմուծման ժամանակ, որի սահմաններն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում գործող՝ Միության մաքսային սահմանի հատվածների հետ, սույն կետում նշված փաստաթղթերը, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերի, ներկայացվում են ոչ ուշ, քան ներմուծված ապրանքները հաշվառման վերցնելու ամսվան հաջորդող ամսվա 20-ը:».
3) 26-րդ կետում «մեկ այլ անդամ պետության տարածքից» բառերից հետո լրացնել «ինչպես նաև սույն արձանագրության 19-րդ կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան վճարված անուղղակի հարկերի գումարները» բառերը:
Հոդված 2
Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։
Կատարված է ____________ քաղաքում 20____ թվականի ________ ______-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն։
Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի Հանրապետության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության կողմից՝ |
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ |