ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
25 դեկտեմբերի 2018 թվականի |
թիվ 29 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԼԱՆԱՎՈՐՎՈՂ՝ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործմանն ուղղված՝ 2018-2020 թվականների միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի»)» 27-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ եվրասիական տրանսպորտային միջանցքների ցանկում ավտոմոբիլային ճանապարհները ներառելու վերաբերյալ առաջարկություններ նախապատրաստելիս հաշվի առնել նման ճանապարհներին ներկայացվող հետևյալ պահանջները.
ավտոմոբիլային ճանապարհները պետք է լինեն՝
միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման ճանապարհներ (Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող ճանապարհների համար).
հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման ճանապարհներ և (կամ) ընդհանուր օգտագործման մասնավոր ավտոմոբիլային ճանապարհներ (Բելառուսի Հանրապետության տարածքով անցնող ճանապարհների համար).
միջազգային և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման ճանապարհներ (Ղազախստանի Հանրապետության տարածքով անցնող ճանապարհների համար).
միջազգային նշանակության ընդհանուր օգտագործման ճանապարհներ և (կամ) մասնավոր ավտոմոբիլային ճանապարհներ (Ղրղզստանի Հանրապետության տարածքով անցնող ճանապարհների համար).
դաշնային նշանակության ընդհանուր օգտագործման ճանապարհներ և (կամ) ընդհանուր օգտագործման մասնավոր ավտոմոբիլային ճանապարհներ (Ռուսաստանի Դաշնության տարածքով անցնող ճանապարհների համար).
ավտոմոբիլային ճանապարհները, ինչպես նաև դրանց հետ կապված՝ նախագծման, կառուցման, վերակառուցման, կապիտալ վերանորոգման և շահագործման գործընթացները և կիրառվող ճանապարհաշինարարական նյութերն ու արտադրատեսակները պետք է համապատասխանեն Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 827 որոշմամբ ընդունված՝ «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 014/2011) պահանջներին.
ավտոմոբիլային ճանապարհների բեռնվածության միջին մակարդակի արժեքը, որը սահմանվում է որպես երթևեկության փաստացի ինտենսիվության և նախագծային թողունակության հարաբերություն, չպետք է գերազանցի 0,8-ը.
ավտոմոբիլային ճանապարհների նախագծման, կառուցման, վերակառուցման, կապիտալ վերանորոգման ժամանակ հաշվարկային (նորմատիվային) բեռնվածքի արժեքը միասռնու վրա չպետք է լինի 11,5 տոննայից պակաս (բացառությամբ՝ միասռնու վրա 11,5 տոննայից պակաս հաշվարկային (նորմատիվային) բեռնվածքով ավելի վաղ վերականգնված և վերակառուցված ավտոմոբիլային ճանապարհների՝ մինչև դրանց շահագործման միջվերանորոգման ժամկետը լրանալը).
կառուցվող և վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհները չպետք է անցնեն բնակավայրերի փողոցաճանապարհային ցանցով (պետք է շրջանցեն բնակավայրերը), իսկ առկա ավտոմոբիլային ճանապարհների հատվածները պետք է անցնեն՝ շրջանցելով բնակավայրերը (ըստ հնարավորության).
ավտոմոբիլային ճանապարհները պետք է ապահովված լինեն ֆոտո- և (կամ) կինոնկարահանման, տեսագրման գործառույթներ ունեցող ավտոմատ ռեժիմով աշխատող հատուկ տեխնիկական միջոցներով՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները ֆիքսելու, ավտոմոբիլային ճանապարհների պահպանվածության համար՝ տրանսպորտային միջոցների քաշային և եզրաչափքային հսկողություն իրականացնելու նպատակով, ինչպես նաև փոփոխական տեղեկատվության ցուցատախտակով՝ ճանապարհատրանսպորտային իրավիճակի մասին ճանապարհային երթևեկության մասնակիցներին տեղեկացնելու նպատակով:
ավտոմոբիլային ճանապարհները պետք է ապահովված լինեն սպասարկման այնպիսի օբյեկտներով, ինչպիսիք են մոթելները (ճամբարային բնակատեղիները), հանրային սննդի կետերը, ավտոլցակայանները (այդ թվում՝ տրանսպորտային միջոցները գազի շարժիչային վառելիքով լցավորելու հնարավորություն տրամադրող, ինչպես նաև լվացման կետեր և առևտրի ձեռնարկություններ ունեցող), տեխնիկական սպասարկման կայանները, ավտոկայանատեղիները (հանգստի հրապարակներ):
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|