ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄՅՈՒՍ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՏԱՐԱՆՑԻԿ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 30
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
25.12.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

25 դեկտեմբերի 2018 թվականի

թիվ 30

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄՅՈՒՍ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՏԱՐԱՆՑԻԿ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործմանն ուղղված՝ 2018-2020 թվականների միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի»)» 33-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից ձեռնարկել անդամ պետությունների տարանցիկ ներուժի զարգացման և արդյունավետ օգտագործման համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն ուղղված հետևյալ միջոցները՝

մեկ անդամ պետության փոխադրողների կողմից մյուս անդամ պետությունների տարածքներով բեռների տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումների վիճակի մոնիթորինգի և զարգացման վերլուծության անցկացում.

Եվրոպայի և Ասիայի միջև տրանսպորտատնտեսական կապեր իրականացնելիս՝ Եվրասիական տնտեսական միության աշխարհագրական առավելություններն օգտագործելու նպատակով միջազգային լավագույն գործելակերպերի վերլուծություն և ներդրում.

մեկ անդամ պետության փոխադրողների կողմից մյուս անդամ պետությունների տարածքներով բեռների տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումների իրականացման վրա ազդող խնդրահարույց հարցերի (խոչընդոտների) հայտնաբերում, այդ հարցերի կարգավորման վերաբերյալ առաջարկությունների պատրաստում (այդ թվում՝ հաշվի առնելով միջազգային լավագույն գործելակերպերը) և դրանց ուղարկում Եվրասիական տնտեսական հանձնաժողով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կողմից, անհրաժեշտության դեպքում, քննարկման և դրանց լուծմանն ուղղված միջոցների ձեռնարկման նպատակով։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան