ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԱՋԱՑՈՂ ՎԻՃԵԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ, ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 31
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
25.12.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

25 դեկտեմբերի 2018 թվականի

թիվ 31

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԱՋԱՑՈՂ ՎԻՃԵԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ, ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ 2018-2020 թվականների Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործման միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») 34-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) արտաքին սահմանին տեղակայված հսկիչ կետերում տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողություն իրականացնելիս միջազգային ավտոմոբիլային փոխադրումների պայմանների խախտումներ հայտնաբերելու դեպքում երրորդ երկրների փոխադրողների հետ առաջացող վիճելի իրավիճակները կարգավորելու համար,

հանձնարարում է Միության անդամ պետություններին (այսուհետ՝ անդամ պետություններ) Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից`

1. Որպես վիճելի իրավիճակ դիտարկել այն տարաձայնությունները, որոնք առաջանում են երրորդ երկրի փոխադրողի և անդամ պետության՝ Միության արտաքին սահմանին տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողություն իրականացնող մարմնի միջև տրանսպորտային միջոցի վերահսկվող պարամետրերի համապատասխանության (անհամապատասխանության), Միության մարմինների ակտերով և անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերի բացակայության կամ սահմանված պահանջներին դրանց անհամապատասխանության մասով, և որոնց կարգավորման համար պահանջվում է մեկ այլ անդամ պետության տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողության մարմնից լրացուցիչ տեղեկատվության ստացում՝ հսկիչ մարմնի կողմից տրանսպորտային միջոցի բացթողման, վերադարձման կամ ժամանակավոր պահելու մասին որոշման կայացման նպատակներով։

2. Ապահովել՝

ա) վիճելի իրավիճակներ առաջանալիս անդամ պետությունների տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողության մարմինների միջև օպերատիվ փոխգործակցությանգ

բ) անդամ պետությունների՝ վիճելի իրավիճակների լուծման հարցերով փոխգործակցության լիազորություն ունեցող՝ տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողության մարմինների միջև կոնտակտային տվյալների, ինչպես նաև այն հսկիչ կետերի մասին տեղեկատվության փոխանակման, որոնց հասցեով ուղարկվում է բացակայող փաստաթղթերը ներկայացնելու և հսկվող պարամետրերի անհամապատասխանության վերացումը հաստատելու մասին տրված ծանուցումների մասին տեղեկատվությունը,

գ) տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողության մարմինների միջև միջազգային ավտոմոբիլային փոխադրումների բնագավառում երրորդ երկրների հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերի (այդ թվում՝ դրանցում կատարված փոփոխությունների մասին տեղեկատվության) պատճենների պարբերական փոխանակման կազմակերպումը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան