ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
17 հուլիսի 2018 թվականի |
թիվ 117 |
քաղ. Մոսկվա |
««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇԱՐԺԻՉՆԵՐՈՎ ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԽԹԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ՝ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների արտադրության և օգտագործման խթանումն ապահովող՝ 2018-2020 թվականների միջոցառումների ծրագրի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇԱՐԺԻՉՆԵՐՈՎ ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԽԹԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ՝ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների արտադրության և օգտագործման խթանումն ապահովող՝ 2018-2020 թվականների միջոցառումների ծրագրի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇԱՐԺԻՉՆԵՐՈՎ ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԽԹԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ՝ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների արտադրության և օգտագործման խթանումն ապահովող՝ 2018-2020 թվականների միջոցառումների ծրագիրը:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության, Բելառուսի Հանրապետության կառավարության, Ղազախստանի Հանրապետության կառավարության, Ղրղզստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ համատեղ մշակել և հնարավորության դեպքում ապահովել սույն կարգադրությամբ հաստատված ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական միջկառավարական խորհրդի 2018 թվականի ի թիվ կարգադրությամբ |
ԾՐԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների արտադրության և օգտագործման խթանումն ապահովող՝
2018-2020 թվականների միջոցառումների
|
Միջոցառման անվանումը |
Իրագործման ձևը |
Կատարման ժամկետը |
Կատարողը |
|
I. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում միայն էլեկտրական շարժիչներով շարժման մեջ դրվող անվավոր տրանսպորտային միջոցների (այսուհետ՝ էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցներ), դրանց կոմպլեկտավորող մասերի, ինչպես նաև լիցքավորման և սպասարկման ենթակառուցվածքների օբյեկտների արտադրության խթանումն ապահովող միջոցառումներ | |||
|
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ համապատասխանաբար` Միություն, անդամ պետություններ) էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների, դրանց կոմպլեկտավորող մասերի, ինչպես նաև լիցքավորման և սպասարկման ենթակառուցվածքի օբյեկտների արտադրության աջակցության միջոցների համակարգի կատարելագործում և իրագործում, ինչը նաև ենթադրում է՝ |
|||
|
էլեկտրոնային շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների, դրանց կոմպլեկտավորող մասերի, դրանց արտադրության համար սարքավորումների, լիցքավորման և սպասարկման ենթակառուցվածքների օբյեկտների թողարկման արտադրական հզորությունների ստեղծման (արդիականացման) նախագծերի ընտրություն և սուբսիդավորում, այդ թվում՝ հարկային արտոնությունների տրամադրում, ինչպես նաև համապատասխան ԳՀՓԿԱ-ի ֆինանսավորում |
անդամ պետությունների ակտեր |
2018-2020 թվականներ |
անդամ պետությունների կառավարություններ (ֆինանսավորման աղբյուրների առկայության դեպքում) |
|
էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների այն հիմնական բաղադրիչների և տեխնոլոգիական գործառնությունների ցանկերի ձևավորումը, որոնք օգտագործվում են դրանց արտադրության, ինչպես նաև լիցքավորման և սպասարկման ենթակառուցվածքների օբյեկտների ստեղծման ժամանակ |
հիմնական բաղադրիչների և տեխնոլոգիական գործառնությունների ցանկերը |
2018-2019 թվականներ |
անդամ պետությունների կառավարություններ |
|
էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների հիմնական բաղադրիչների արտադրության և դրանց արտադրության ժամանակ օգտագործվող տեխնոլոգիական գործառնությունների մշակման խթանում |
անդամ պետությունների ակտեր |
2019-2020 թվականներ |
անդամ պետությունների կառավարություններ |
|
2. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում՝ անդամ պետություններում չարտադրվող էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների, լիցքավորման և սպասարկման ենթակառուցվածքների օբյեկտների արտադրության համար նախատեսված կոմպլեկտավորող մասերի առանձին տեսակների մասով փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների նախապատրաստում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) քննարկմանը ներկայացում |
անդամ պետությունների առաջարկություններ |
2019-2020 թվականներ |
անդամ պետությունների լիազորված մարմիններ |
|
3. Էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցներ և դրանց կոմպլեկտավորող մասեր արտադրող ձեռնարկությունների կոոպերացիոն շղթաների, ինչպես նաև դրանց կողմից արտադրվող արտադրանքի ցանկի ձևավորում |
անդամ պետությունների տեղեկատվություն |
2019-2020 թվականներ |
անդամ պետությունների կառավարություններ, Հանձնաժողով |
|
4. Էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների, դրանց կոմպլեկտավորող մասերի և լիցքավորման ենթակառուցվածքի օգտագործման հետ կապված տեխնիկական կարգավորումների օբյեկտներին ներկայացվող անվտանգության պահանջների թարմացում (նորերի մշակում) |
Միության՝ տեխնիկական կարգավորման ոլորտի մարմինների որոշ ակտերում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի խորհրդի որոշումը |
2019-2020 թվականներ |
անդամ պետությունների կառավարություններ, Հանձնաժողով |
|
II Անդամ պետություններում էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների օգտագործման խթանումն ապահովող միջոցառումներ | |||
|
5. Անդամ պետություններում էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների օգտագործումը խթանող միջոցների համակարգի կատարելագործում և իրագործում, ինչը նաև ենթադրում է՝ |
անդամ պետությունների ակտեր |
2018-2020 թվականներ |
անդամ պետությունների կառավարություններ |
|
էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների տիրապետողներին տրանսպորտային հարկից ազատում |
|||
|
էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների տիրապետողներին լիցքավորման սարքերով կահավորված անվճար կայանատեղերից օգտվելու իրավունքի տրամադրում |
|||
|
էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների համար վճարովի ավտոճանապարհներով անվճար երթևեկելու իրավունքի տրամադրում |
|||
|
էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների համար հասարակական տրանսպորտի համար նախատեսված գոտիներով տեղաշարժվելու իրավունքի տրամադրում |
|||
|
ավտոլցակայանների, ինչպես նաև շահագործման մեջ դրվող հասարակական նշանակության շենքերի և կառույցների՝ էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների համար լիցքավորման սարքերով սարքավորում |
|||
|
օգտագործված քարշային մարտկոցների հավաքման, պահպանման և օգտահանման ենթակառուցվածքի զարգացում |
|||
|
էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելիս լիզինգառուներին լիզինգային կազմակերպությունների կողմից զեղչերի տրամադրում |
|||
|
6. Իրենց տարածքում էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների համար լիցքավորման և սպասարկման ենթակառուցվածքի օբյեկտներ տեղադրող կազմակերպությունների համար արտոնությունների համակարգի կատարելագործում և իրագործում |
անդամ պետությունների ակտեր |
2018-2020 թվականներ |
անդամ պետությունների կառավարություններ |
|
7. Էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների համար լիցքավորման և սպասարկման ենթակառուցվածքների օբյեկտների կառուցման, ինչպես նաև էլեկտրական ցանցերին դրանց միացման ժամանակ թույլատրման փաստաթղթերի ձևակերպման պարզեցված կարգի մասով միջոցների իրականացում |
անդամ պետությունների ակտեր |
2018-2019 թվականներ |
անդամ պետությունների կառավարություններ |
|
8. Անդամ պետությունների լիազորված մարմինների միջև էլեկտրական շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների, դրանց կոմպլեկտավորող մասերի, ինչպես նաև լիցքավորման և սպասարկման ենթակառուցվածքների օբյեկտների արտադրության մասին տեղեկատվության փոխանակում |
անդամ պետությունների տեղեկատվություն |
2018-2020 թվականներ |
անդամ պետությունների լիազորված մարմիններ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|