ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ (ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 120
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.07.2018-22.07.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
17.07.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

17 հուլիսի 2018 թվականի

թիվ 120

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ (ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գնումների կարգավորման կարգի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 25 հավելված) 41-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում պետական (համայնքային) գնումների ոլորտի խնդրահարույց հարցերի վերաբերյալ համաձանեցված դիրքորոշում ձևավորելու համար՝

1. Ստեղծել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում պետական (համայնքային) գնումների կատարման հարցերով բարձր մակարդակի այնպիսի աշխատանքային խումբ՝ պետական գնումների ոլորտում կարգավորող և վերահսկող գործառույթներ իրականացնող պետական իշխանության մարմինների ղեկավարների տեղակալներից, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված պետական մարմիններից և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտի պաշտոնատար անձանցից, որին վերապահված է պետական (համայնքային) գնումների բնագավառում քաղաքականության կատարելագործման հարցը:

2. Աշխատանքային խմբի ղեկավար նշանակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Մ.Ա. Կուսաինովին:

Աշխատանքային խմբի ղեկավարին՝

սահմանել աշխատանքային խմբի աշխատանքային կանոնակարգը.

հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջարկությունների հիման վրա ձևավորված աշխատանքային խմբի կազմը:

3. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2018 թվականի օգոստոսի 18-ը աշխատանքային խմբում ներառելու համար թեկնածուներ ներկայացնելու խնդրանքով:

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան