ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ) ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 28
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
18.12.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

18 դեկտեմբերի 2018 թվականի

թիվ 28

քաղ. Մոսկվա

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ) ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 23-րդ հոդվածի 3-րդ կետին և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 3 հավելված) 11-րդ կետին համապատասխան,

տեղեկատվայնացման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համաձայնեցված քաղաքականության իրագործման նպատակներով՝ անդամ պետությունների մաքսային մարմինների և Միության մաքսային սահմանին հսկողություն (վերահսկողություն) իրականացնող լիազորված մարմինների միջև էլեկտրոնային փոխգործակցությունն ապահովելու համար՝

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Նախնական տեղեկացման դեպքում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության մաքսային մարմնի և Միության մաքսային սահմանին հսկողություն (վերահսկողություն) իրականացնող լիազորված մարմինների միջև 2019 թվականի հուլիսի 1-ից կիրառել էլեկտրոնային փոխգործակցության կարգը՝ համաձայն հավելվածի։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի դեկտեմբերի 18-ի

թիվ 28 հանձնարարականի

 

ԿԱՐԳ

 

նախնական տեղեկացման դեպքում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության մաքսային մարմնի և Միության մաքսային սահմանին հսկողություն (վերահսկողություն) իրականացնող լիազորված մարմինների միջև էլեկտրոնային փոխգործակցության

 

1. Սույն կարգով որոշվում են՝ Նախնական տեղեկացման դեպքում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություն) մաքսային մարմնի և լիազորված մարմինների միջև էլեկտրոնային փոխգործակցության մասնակիցները, այդպիսի փոխգործակցության շրջանակներում փոխանցվող տեղեկությունների կազմը, ինչպես նաև անդամ պետության՝ Միության մաքսային սահմանին հսկողություն (վերահսկողություն) իրականացնող լիազորված մարմինների կողմից այդ տեղեկությունների ուսումնասիրության արդյունքները։

2. Էլեկտրոնային փոխգործակցությանը մասնակցում են անդամ պետության մաքսային մարմինը և բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ոլորտում, անասնաբուժության և բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմինները (այսուհետ՝ լիազորված մարմիններ)։

3. Մաքսային մարմնի և լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ էլեկտրոնային փոխգործակցությունը (այսուհետ՝ տեղեկատվական համակարգերի փոխգործակցություն) իրականացվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին, Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին և (կամ) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

4. Նախնական տեղեկատվությունը գրանցելուց հետո մաքսային մարմինը նախաձեռնում է տեղեկատվական համակարգերի փոխգործակցությունը հետևյալ դեպքերում՝

ա) նախնական տեղեկատվության մեջ հետևյալ տեղեկությունների առկայության դեպքում՝

փաստաթղթի ծածկագրի մասին՝ փաստաթղթերի տեսակների ցանկին համապատասխան՝ թիվ 1 հավելվածի համաձայն.

ապրանքների ծածկագրերի մասին՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) համապատասխան՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) միասնական ցանկում ներառված ապրանքների համար.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքների ծածկագրերի մասին՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների միասնական ցանկում ներառված ապրանքների համար.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքների ծածկագրերի մասին՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) ցանկում ներառված ապրանքների համար.

սանիտարահամաճարակաբանական, անասնաբուժական, կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) մասով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատելու նպատակով նախնական տեղեկատվություն ներկայացնելու մասին.

միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների և անձանց նկատմամբ սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն) իրականացնելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարումն արագացնելու նպատակով նախնական տեղեկատվություն ներկայացնելու մասին.

բ) անդամ պետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

5. Մաքսային մարմինը տեղեկատվական համակարգերի փոխգործակցության միջոցով իր պետության համապատասխան լիազորված մարմնին է փոխանցում նախնական տեղեկատվությունից տեղեկություններ՝ թիվ 2-4 հավելվածների համաձայն կազմով, ինչպես նաև հետևյալ տեղեկությունները.

ա) նախնական տեղեկատվություն ներկայացրած անձի մասին տեղեկություններ.

բ) նախնական տեղեկատվության գրանցման համարը.

գ) նախկինում ներկայացված նախնական տեղեկատվության գրանցման համարը.

դ) Միության մաքսային սահմանին ապրանքների ժամանման վայրը.

ե) նշանակման մաքսային մարմնի ծածկագիրը.

զ) բեռնարկղի նույնականացման համարը.

է) տրանսպորտային միջոցի (քարշակի), կցորդի (կցորդների) և (կամ) կիսակցորդի գրանցման համարները (ավտոմոբիլային տրանսպորտով ապրանքների ներմուծման դեպքում).

ը) ուղարկման չվերթի համարը, ազգային պատկանելության նշանները և օդանավի գրանցման նշանը (ապրանքներն օդային տրանսպորտով ներմուծելու դեպքում).

թ) նավի անվանումը, տիպը, գրանցման համարը և (կամ) Միջազգային ծովային կազմակերպության կողմից տրված համարը, ջրային նավի ուղերթի համարը (ապրանքները ջրային տրանսպորտով ներմուծելու դեպքում).

ժ) վագոնի նույնականացման համարը (ապրանքները երկաթուղային տրանսպորտով ներմուծելու դեպքում)։

6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված տեղեկությունները մաքսային մարմինը փոխանցում է լիազորված մարմնին՝ նախնական տեղեկատվության մեջ դրանց առկայության դեպքում։

7. Տեղեկատվական համակարգերի փոխգործակցության միջոցով լիազորված մարմինը մաքսային մարմին է ներկայացնում սույն կարգի թիվ 2-4 հավելվածներով նախատեսված նախնական տեղեկատվությունից տեղեկությունների ուսումնասիրության արդյունքների մասին տեղեկատվությունը։

8. Տեղեկատվական համակարգերի փոխգործակցության ժամանակ կիրառվում են Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկատուներն ու դասակարգիչները, ինչպես նաև անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ձևավորվող և կիրառման ենթակա՝ մաքսային նպատակներով օգտագործվող տեղեկատուներն ու դասակարգիչները:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Նախնական տեղեկացման դեպքում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության մաքսային մարմնի և Միության մաքսային սահմանին հսկողություն (վերահսկողություն) իրականացնող լիազորված մարմինների միջև էլեկտրոնային փոխգործակցության կարգի

 

ՑԱՆԿ

 

փաստաթղթերի տեսակների

Փաստաթղթի ծածկագիրը*

Փաստաթղթի անվանումը*

Այն լիազորված մարմնի անվանումը, որին փոխանցվում են տեղեկությունները

01201

անասնաբուժական սերտիֆիկատ

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝ անասնաբուժության ոլորտում լիազորված մարմին

01202

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝ անասնաբուժության ոլորտում լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից տրված՝ արտահանող երկրների անասնահամաճարակային վիճակից ելնելով հսկողության տակ վերցված ապրանքների ներմուծման թույլտվություն

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝ անասնաբուժության ոլորտում լիազորված մարմին

01204

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝ անասնաբուժության ոլորտում լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից տրված՝ արտահանող երկրների անասնահամաճարակային վիճակից ելնելով հսկողության տակ վերցված ապրանքների տարանցման թույլտվություն

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝ անասնաբուժության ոլորտում լիազորված մարմին

01206

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝ բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ոլորտում լիազորված մարմնի կողմից տրված՝ պետական գրանցման վկայական

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝ բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ոլորտում լիազորված մարմին

01207

բուսասանիտարական սերտիֆիկատ

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝ բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմին

01209

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված պետական մարմնի կողմից տրված՝ գիտահետազոտական նպատակներով կարանտինային օբյեկտների (կարանտինային վնասակար օրգանիզմների) ներմուծման թույլտվություն

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝ բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմին

_________________

* Փաստաթղթի անվանումն ու ծածկագիրը նշվում են Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշմամբ հաստատված՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Նախնական տեղեկացման դեպքում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության մաքսային մարմնի և Միության մաքսային սահմանին հսկողություն (վերահսկողություն) իրականացնող լիազորված մարմինների միջև էլեկտրոնային փոխգործակցության կարգի

 

ԿԱԶՄ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության մաքսային մարմնի և անդամ պետության՝ բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ոլորտում լիազորված մարմնի միջև էլեկտրոնային փոխգործակցության շրջանակներում փոխանցվող տեղեկությունների

 

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ Միություն, անդամ պետություն) մաքսային մարմինն իր պետության՝ բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ոլորտում լիազորված մարմնին է փոխանցում Միության մաքսային տարածք ներմուծման համար նախատեսված՝ միջազգային փոխադրման ջրային տրանսպորտային միջոցների և այդպիսի տրանսպորտային միջոցներով երթևեկող անձանց մասին հետևյալ տեղեկությունները՝

ա) ուղերթի ժամանակ բացահայտված հիվանդության դեպքերի կամ վարակիչ հիվանդությունների կասկածով անձանց առկայության (բացակայության) մասին տեղեկություններ.

բ) միջազգային փոխադրման ջրային տրանսպորտային միջոցի սանիտարական վիճակի մասին տեղեկություններ՝ միջազգային բժշկասանիտարական հայտարարագրին համապատասխան.

գ) սանիտարական նավամատույցում (սանիտարական խարսխակայանում) միջազգային փոխադրման ջրային տրանսպորտային միջոցի տեղակայման անհրաժեշտության մասին տեղեկություններ.

դ) ուղևորների ու անձնակազմի անդամների համար նավահանգստում ազատ գործելակերպ թույլատրելու (սահմանափակելու) մասին որոշում կայացնելու վերաբերյալ տեղեկություններ.

ե) միջազգային փոխադրման ջրային տրանսպորտային միջոցի հակահամաճարակային պատրաստվածության մասին (հակահամաճարակային գույքի, այդ թվում՝ միջատասպան պատրաստուկների, վանող նյութերի (ռեպելենտների), շնչառական օրգանների անհատական պաշտպանության միջոցների (դիմակներ, հատուկ անձեռոցիկներ և այլն) առկայություն), ինչպես նաև կանխարգելիչ և հակահամաճարակաբանական միջոցառումների հարցերով անձնակազմի անդամների նախապատրաստման մասին տեղեկություններ.

զ) միջազգային փոխադրման ջրային տրանսպորտային միջոցի կանխարգելիչ միջատազերծում և, ըստ համաճարակաբանական ցուցանիշների, միջատազերծում անցկացնելու մասին տեղեկություններ.

է) կրկնակի տեսչական ստուգում անցկացնելու անհրաժեշտության մասին տեղեկություններ։

2. Անդամ պետության մաքսային մարմինն իր պետության՝ բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ոլորտում լիազորված մարմնին է փոխանցում Միության մաքսային տարածք ներմուծման համար նախատեսված՝ միջազգային փոխադրման օդային տրանսպորտային միջոցների և այդպիսի տրանսպորտային միջոցներով երթևեկող անձանց մասին հետևյալ տեղեկությունները.

ա) վերջին միջատազերծման (կամ այլ սանիտարական մշակման) անցկացման ամսաթիվը և պատրաստուկի անվանումը.

բ) ուղերթի ժամանակ հայտնաբերված հիվանդության դեպքերի կամ վարակիչ հիվանդությունների կասկածով անձանց առկայության մասին տեղեկությունները։

3. Անդամ պետության մաքսային մարմինն իր պետության՝ սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ոլորտում լիազորված մարմնին է փոխանցում Միության մաքսային տարածք ներմուծման համար նախատեսված ապրանքների մասին հետևյալ տեղեկությունները՝

ա) ապրանքներն ուղարկողի և ստացողի մասին տեղեկություններ.

բ) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի համարը և կազմման ամսաթիվը.

գ) ապրանքների ծածկագրերը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան՝ առնվազն առաջին 6 նիշերի մակարդակով.

դ) ապրանքների անվանումները.

ե) արտադրանքի պետական գրանցման վկայականի ձևաթղթի համարը, տրման ամսաթիվը և տպագրական համարը (պետական գրանցման ենթակա արտադրանքի համար).

զ) ապրանքի ծագման հավաստագրի և (կամ) այն փաստաթղթի համարն ու տրման ամսաթիվը, որով հաստատվում է, որ արտադրանքը (ապրանքը) համապատասխանում է այն փաստաթղթերի (որակի հավաստագրի, կամ անվտանգության (որակի) անձնագրի, կամ որակի մասին վկայականի, կամ ազատ վաճառքի հավաստագրի) պահանջներին, որոնց համապատասխան այն պատրաստված է.

է) ապրանքների նշանակման և կիրառման ոլորտի վերաբերյալ տեղեկություններ.

ը) ապրանքները պատրաստողի անվանումը և հասցեն.

թ) ապրանքների ծագման երկիրը, ուղարկման երկիրը և նշանակման երկիրը։

4. Անդամ պետության՝ բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ոլորտում լիազորված մարմինն իր պետության մաքսային մարմնին է փոխանցում նախնական տեղեկատվությունից տեղեկությունների ուսումնասիրության արդյունքների մասին տեղեկատվությունը՝ նշելով հետևյալ որոշումներից որևէ մեկը.

ա) միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցի մուտքն արգելված է բժշկասանիտարական բնույթի պատճառներով.

բ) ապրանքների ժամանումը Միության մաքսային սահմանին տեղակայված՝ անդամ պետության պետական սահմանի անցակետ թույլատրված է, պահանջվում է անցկացնել ապրանքների գնահատում (տեսազննում, զննում).

գ) ապրանքների ժամանումը Միության մաքսային սահմանին տեղակայված՝ անդամ պետության պետական սահմանի անցակետ թույլատրված է, պահանջվում է ներկայացնել փաստաթղթեր՝ բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ոլորտում վերահսկողություն (հսկողություն) իրականացնելու համար.

դ) ապրանքների ներմուծումը Միության մաքսային տարածք արգելված է.

ե) ներկայացված տեղեկությունները բավարար չեն՝ որոշում կայացնելու համար։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Նախնական տեղեկացման դեպքում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության մաքսային մարմնի և Միության մաքսային սահմանին հսկողություն (վերահսկողություն) իրականացնող լիազորված մարմինների միջև էլեկտրոնային փոխգործակցության կարգի

 

ԿԱԶՄ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության մաքսային մարմնի և անդամ պետության՝ անասնաբուժության ոլորտում լիազորված մարմնի միջև էլեկտրոնային փոխգործակցության շրջանակներում փոխանցվող տեղեկությունների

 

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ Միություն, անդամ պետություն) մաքսային մարմինն իր պետության՝ անասնաբուժության ոլորտում լիազորված մարմնին է փոխանցում Միության մաքսային տարածք ներմուծման համար նախատեսված ապրանքների մասին հետևյալ տեղեկությունները՝

ա) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի համարը և կազմման ամսաթիվը.

բ) ապրանքների ծածկագրերը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան՝ առնվազն առաջին 6 նիշերի մակարդակով.

գ) ապրանքների անվանումները.

դ) ապրանքների ներմուծման կամ տարանցման թույլտվության համարը և տրման ամսաթիվը, անդամ պետության՝ անասնաբուժության ոլորտում լիազորված այն մարմնի անվանումը, որը տրամադրել է թույլտվությունը.

ե) անասնաբուժական սերտիֆիկատի համարը և տրման ամսաթիվը, արտահանող երկրի իրավասու այն մարմնի անվանումը, որը տրամադրել է սերտիֆիկատը.

զ) ապրանքների դրոշմավորման վերաբերյալ տեղեկությունները.

է) անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ հսկողության վերցված ապրանքները շրջանառության մեջ դրած ձեռնարկության համարը և (կամ) անվանումը.

ը) տեղեկություններ.

անասնաբուժական կիրառության համար նախատեսված դեղապատրաստուկների գրանցման վկայականից (առևտրային անվանումը, գրանցման վկայականի համարը, պետական գրանցման ամսաթիվը, գրանցման վկայականի գործողության ժամկետը, արտադրողի անվանումը և հասցեն).

կենդանիների համար նախատեսված կերային հավելումների պետական գրանցման վկայականից (կերային հավելման անվանումը, հաշվառման սերիան, գրանցման համարը, վկայականի գրանցման ամսաթիվը, գործողության ժամկետը, արտադրողի անվանումը և հասցեն).

գենային ինժեներիայի եղանակով ձևափոխված օրգանիզմներից ստացված կերի պետական գրանցման վկայականից (կերի անվանումը, հաշվառման սերիան, գրանցման համարը, վկայականի գրանցման ամսաթիվը, գործողության ժամկետը, արտադրողի անվանումը և հասցեն)։

2. Անդամ պետության՝ անասնաբուժության ոլորտում լիազորված մարմինն իր պետության մաքսային մարմնին է փոխանցում նախնական տեղեկատվությունից տեղեկությունների ուսումնասիրության արդյունքների մասին տեղեկատվություն՝ նշելով հետևյալ որոշումներից որևէ մեկը՝

ա) Միության մաքսային սահմանին տեղակայված՝ անդամ պետության պետական սահմանի անցակետ ներմուծման նպատակով ապրանքների ժամանումը թույլատրված է, ապրանքները ենթակա են անասնաբուժական հսկողության (վերահսկողության).

բ) ապրանքների ներմուծումն արգելված է.

գ) Միության մաքսային սահմանին տեղակայված՝ անդամ պետության պետական սահմանի անցակետ տարանցման նպատակով ապրանքների ժամանումը թույլատրված է, ապրանքները ենթակա են անասնաբուժական հսկողության (վերահսկողության).

դ) ապրանքների տարանցումն արգելված է.

ե) ներկայացված տեղեկությունները բավարար չեն՝ որոշում կայացնելու համար։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

Նախնական տեղեկացման դեպքում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության մաքսային մարմնի և Միության մաքսային սահմանին հսկողություն (վերահսկողություն) իրականացնող լիազորված մարմինների միջև էլեկտրոնային փոխգործակցության կարգի

 

ԿԱԶՄ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության մաքսային մարմնի և անդամ պետության՝ բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմնի միջև էլեկտրոնային փոխգործակցության շրջանակներում փոխանցվող տեղեկությունների

 

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ Միություն, անդամ պետություն) մաքսային մարմինն իր պետության՝ բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմնին է փոխանցում Միության մաքսային տարածք ներմուծման համար նախատեսված ապրանքների մասին հետևյալ տեղեկությունները՝

ա) ապրանքներն ուղարկողի և ստացողի մասին տեղեկությունները.

բ) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի համարը և կազմման ամսաթիվը.

գ) ապրանքների ծածկագրերը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան՝ առնվազն առաջին 4 նիշերի մակարդակով.

դ) ապրանքների անվանումները.

ե) ապրանքների զտաքաշը (համաքաշը) (կիլոգրամներով).

զ) ապրանքների ծագման երկիրը և վայրը.

է) ապրանքի բեռնառաքման վայրը և ամսաթիվը.

ը) ապրանքների դրոշմավորման վերաբերյալ տեղեկությունները.

թ) ապրանքների վարակազերծման մասին տեղեկությունները.

ժ) արտահանող երկրի՝ բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմնի կողմից տրամադրված՝ արտահանման (վերաարտահանման) բուսասանիտարական սերտիֆիկատի համարը, տրման ամսաթիվը և երկիրը.

ժա) կարանտինային օբյեկտների ներմուծման թույլտվության համարը և տրման ամսաթիվը, անդամ պետության՝ բույսերի կարանտինի հարցերով լիազորված այն մարմնի անվանումը, որը տրամադրել է թույլտվությունը։

2. Անդամ պետության՝ բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմինն իր պետության մաքսային մարմնին է փոխանցում նախնական տեղեկատվությունից տեղեկությունների ուսումնասիրության արդյունքների մասին տեղեկատվություն՝ նշելով հետևյալ որոշումներից որևէ մեկը՝

ա) Միության մաքսային սահմանին տեղակայված՝ անդամ պետության պետական սահմանի անցակետ ներմուծման նպատակով ապրանքների ժամանումը թույլատրված է, ապրանքները ենթակա են կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության).

բ) ապրանքների ներմուծումն արգելված է.

գ) Միության մաքսային սահմանին տեղակայված՝ անդամ պետության պետական սահմանի անցակետ տարանցման նպատակով ապրանքների ժամանումը թույլատրված է, ապրանքները ենթակա են կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության).

դ) ապրանքների տարանցումն արգելված է.

ե) ներկայացված տեղեկությունները բավարար չեն՝ որոշում կայացնելու համար։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան