ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ՅՈՒՂԱՏՈՒ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ՃԱՐՊԱՅՈՒՂԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 18
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.09.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
18.09.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

18 սեպտեմբերի 2018 թվականի

թիվ 18

քաղ. Մոսկվա

 

ՅՈՒՂԱՏՈՒ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ՃԱՐՊԱՅՈՒՂԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) ճարպայուղային արտադրանքի ոլորտի վիճակի վերլուծության արդյունքները,

անդամ պետությունների ճարպայուղային արտադրանքի ոլորտի կայուն գործունեությունը, Միությունում յուղատու մշակաբույսերի արտադրությունն ու մրցունակ ճարպայուղային արտադրանքի զարգացումն ապահովելու, յուղատու մշակաբույսեր աճեցնելիս անդամ պետությունների գյուղատնտեսական ապրանք արտադրողների կախվածությունը արտադրության միջոցների ներմուծումից նվազեցնելու, Միությունում արտադրված՝ բարձր ավելացված արժեքով ճարպայուղային արտադրանքի արտահանումը երրորդ երկրների շուկաներ խթանելու, ինչպես նաև յուղատու մշակաբույսերի և ճարպայուղային արտադրանքի արտադրության ոլորտում անդամ պետությունների կոոպերացիայի զարգացման համար պայմաններ ստեղծելու նպատակով,

անդամ պետություններին հանձնարարում է Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համակարգմամբ համագործակցություն իրականացնել յուղատու մշակաբույսերի և ճարպայուղային արտադրանքի արտադրության ոլորտում՝ հավելվածի համաձայն սահմանված միջոցառումների ցանկին համապատասխան։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի սեպտեմբերի 18-ի

թիվ 18 հանձնարարականի

 

ՑԱՆԿ

 

յուղատու մշակաբույսերի և ճարպայուղային արտադրանքի արտադրության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության զարգացման միջոցառումների

 

I. Ռեսուրսային ապահովման ոլորտի միջոցառումները

 

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) սելեկցիայի և սերմնաբուծության զարգացմանը, ինչպես նաև յուղատու մշակաբույսերի սերմանյութի ներկրմանը տնտեսական նպատակով հանձնարարվում է աջակցություն ցուցաբերել՝

ա) անդամ պետություններում աճեցված յուղատու մշակաբույսերի սորտերի և հիբրիդների ներդրման մասով, այդ թվում՝ միջերկրային համագործակցության և պետական-մասնավոր գործընկերության զարգացման, ինչպես նաև մարքեթինգային այնպիսի արդյունավետ քաղաքականություն իրականացնելու հաշվին, որը ներառում է գյուղատնտեսական ապրանք արտադրողների խորհրդատվական ուղղորդումը՝ ցանքից մինչև բերքահավաք․

բ) սելեկցիայով և սերմնաբուծությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների նյութատեխնիկական բազայի նորացման մասով, այդ թվում՝ վարկերի սուբսիդավորման կիրառմամբ.

գ) պրոտեինի բարձր ցուցանիշով սոյայի սերմերի սելեկցիայի զարգացման մասով, այդ թվում՝ դրա սննդային սորտերի:

2. Նյութատեխնիկական ապահովվածության մակարդակը բարձրացնելու նպատակով հանձնարարվում է աջակցել անդամ պետությունների` գյուղատնտեսական ապրանք արտադրողների կոոպերացիայի զարգացմանը:

 

II. Գիտահետազոտական համագործակցության ոլորտի միջոցառումները

 

3. Ճարպայուղային արտադրանքի ոլորտի առջև դրված արդիական խնդիրները լուծելու, ինչպես նաև դրա նորարարական զարգացման համար հեռանկարային ուղղություններ ստեղծելու նպատակներով հանձնարարվում է աջակցություն ցուցաբերել՝

ա) մոլեկուլյար կենսաբանության և գենետիկայի նվաճումների ոլորտում փորձի փոխանակման մասով՝ յուղատու մշակաբույսերի նոր սորտեր և հիբրիդներ ստանալու համար, որոնք համապատասխանում են ժամանակակից ստանդարտներին և անդամ պետությունների՝ յուղի արդյունահանման ու յուղի վերամշակման կազմակերպությունների (այսուհետ՝ վերամշակող կազմակերպություններ) ժամանակակից կարիքներին.

բ) համատեղ ոլորտային հետազոտությունների անցկացման մասով, այդ թվում՝ առողջ սննդի ոլորտում ժամանակակից պատկերացումներին համապատասխանող ճարպայուղային մթերքի նորարարական ռեցեպտուրայի մշակման մասով՝ ստացված արդյունքներն արտադրության մեջ ներդնելու նպատակով անդամ պետությունների վերամշակող կազմակերպությունների, ինչպես նաև ճարպայուղային արտադրանքում պարունակվող ճարպաթթուների բնական և արդյունաբերական տրանս-իզոմերների և հրուշակեղենային արդյունաբերության արտադրանքում ճարպաթթուների տրանս-իզոմերների որոշման մեթոդիկաների ներգրավմամբ:

 

III. Արտադրության ոլորտի միջոցառումները

 

4. Ճարպայուղային արտադրանքի ոլորտի համաչափ զարգացման նպատակով հանձնարարվում է խթանել՝

ա) յուղատու մշակաբույսերի (սոյայի, կանճրակի, արևածաղկի) մշակման հողատարածությունների ավելացումը, դրանց աճեցման ժամանակակից տեխնոլոգիաների, ինչպես նաև անդամ պետություններում կիրառվող՝ գյուղատնտեսական հողերի բերրիության պահպանումն ու բարձրացումն ապահովող հողագործության լավագույն պրակտիկաների ներդրումը.

բ) անդամ պետությունների մշակող կազմակերպությունների և գյուղատնտեսական ապրանք արտադրողների միջև երկարատև հարաբերությունների զարգացումը, որոնք հիմնված են արտադրության միջոցների ձեռքբերման ավանսավորման, յուղասերմերի ուղիղ գնումների իրականացման վրա.

գ) անդամ պետությունների տարածքներում յուղասերմերի վերամշակումը, այդ թվում՝ անդամ պետությունների մշակող կազմակերպություններին և գյուղատնտեսական ապրանք արտադրողներին պետական աջակցության միջոցներ ցուցաբերելու հաշվին.

դ) յուղատու մշակաբույսերի խորը վերամշակման առաջատար տեխնոլոգիաների ներդրումը՝ բարձր ավելացված արժեքով, տրված գործառական հատկություններով նորարարական մթերքներ ստեղծելու նպատակով (գործառական սննդամթերք, ֆերմենտացված աղացած քուսպ և այլն):

 

IV. Արտահանման պոտենցիալի ոլորտի միջոցառումները

 

5. Փոխադարձ առևտուրը զարգացնելու, ինչպես նաև երրորդ երկրների շուկաներ անդամ պետություններում արտադրված, բարձր ավելացված արժեքով ճարպայուղային արտադրանքի արտահանումն ավելացնելու նպատակով հանձնարարվում է աջակցել՝

ա) անդամ պետությունների տարածքներում համատեղ ենթակառուցվածքային և լոգիստիկ ծրագրերի իրագործմանը` ներառյալ մեծածախ բաշխիչ կենտրոնների կազմակերպման, ժամանակակից մասնագիտացված արտահանող տերմինալների կառուցման մասով.

բ) արտաքին շուկաներ (Հնդկաստանի Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն և այլն) դուրս գալու մարքեթինգային և գնային ռազմավարությունների մշակման և իրագործման մասով փորձի փոխանակմանը.

գ) համատեղ առևտրային պատվիրակությունների կազմակերպմանն ու անդամ պետությունների արտադրողների և երրորդ երկրների գործընկերների միջև ուղիղ կապերի հաստատմանը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան