ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
13 հուլիսի 2018 թվականի |
թիվ 25 |
քաղ. Մոսկվա |
«ԾԽԱԽՈՏ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐ» ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԹՎԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ԲԱԶԱՅԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱԿՆՇՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ի կատարումն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի մարտի 30-ի թիվ 2 հանձնարարականի 1-ին կետի երկրորդ պարբերության մեջ պարունակվող հանձնարարականի՝ ռուսական և ղազախական կողմին հանձնարարել՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) մասնակցությամբ մինչև 2019 թվականի մարտի 31-ն անցկացնել «ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ» ապրանքային խմբի մասով Եվրասիական տնտեսական միության ապրանքների թվային հարթակի բազայի հիման վրա ապրանքների մակնշման և հետագծելիության փորձնական ծրագիրը (այսուհետ՝ փորձնական ծրագիր)։
2. Միության այն անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կառավարություններին, որոնք մասնակցում են փորձնական ծրագրին, նշանակել մակնշման և հետագծելիության ազգային համակարգերի ազգային օպերատորներին (այսուհետ՝ ազգային օպերատորներ)։
3. Փորձնական ծրագրին մասնակցող անդամ պետությունների լիազորված մարմիններին՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեին ու Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարությանը՝ Հանձնաժողովի հետ համատեղ՝
սահմանել փորձնական ծրագրի անցկացման կարգը,
որոշել փորձնական ծրագրի մասնակիցներին.
անցկացնել փորձնական ծրագիրը մինչև 2019 թվականի մարտի 31-ը։
4. Բելառուսական, ղրղզական և հայկական կողմերին՝ միանալ փորձնական ծրագրի անցկացմանը՝ ըստ պատրաստվածության։
5. Փորձնական ծրագրի մասնակիցներին՝ Հանձնաժողովի հետ համատեղ՝ փորձնական ծրագրի ավարտից հետո Հանձնաժողովի խորհրդի հերթական նիստում զեկուցել դրա արդյունքների մասին և ներկայացնել՝
տեղեկությունների ձևաչափը, կազմը և կառուցվածքը՝ Միության ապրանքների թվային հարթակի շրջանակներում փոխանակումը կազմակերպելու համար.
ապրանքների հետագծելիությանը և մակնշման ազգային համակարգերին ներկայացվող տեխնիկական պահանջները՝ Միության ապրանքների թվային հարթակի հետ փոխգործակցության համար.
արտաքին համակարգերի հետ Միության ապրանքների թվային հարթակի փոխգործակցության ինտեգրացիոն մեխանիզմները.
Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի շրջանակներում հետագծելիության (այդ թվում՝ իդենտիֆիկացման) համակարգի զարգացման և տեխնիկական ուղեկցման տեխնիկական առաջադրանքը.
Միությունում հետագծելիության թվային հարթակի կառուցվածքի լրամշակման մասով առաջարկները՝ Միությունում ապրանքների թվային հետագծելիության նախագծի հետագա գործարկման նպատակով.
Միության ապրանքների հետագծելիության համակարգի շրջանակներում իրականացվող մակնշման և հետագծելիության մասով գործընթացների գործառութային կառուցվածքի մոդելը.
ապրանքների մակնշման և հետագծելիության ազգային համակարգերի օպերատորների, Միության ապրանքների թվային հարթակի օպերատորի գործունեության ֆինանսական մոդելը.
նորմատիվ իրավական ակտերի նախագծերը՝ Միության ապրանքների թվային հարթակի գործունեության համար.
վարչարարության պարզեցման մեխանիզմների առնչությամբ առաջարկները՝ հետագծելի ապրանքների շրջանառության ժամանակ բիզնեսի համար առավելություններ ստանալու նպատակով։
6. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի |
Ղրղզստանի |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |