ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
17 հուլիսի 2018 թվականի |
թիվ 116 |
քաղ. Մոսկվա |
ՍՊԻՏԱԿ ՇԱՔԱՐԱՎԱԶԻ ԳՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բելառուսի Հանրապետության դիմումի առնչությամբ և «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի թիվ 19 հավելված) 82-րդ կետին համապատասխան՝
1. Մինչև 2018 թվականի դեկտեմբերի 23-ը համաձայնեցնել Բելառուսի Հանրապետությունում սպիտակ շաքարավազի գնի պետական կարգավորման ժամկետի երկարաձգումը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից և տարածվում է 2018 թվականի հուլիսի 16-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |