ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
17 հուլիսի 2018 թվականի |
թիվ 10 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ «Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման և տարածման կարգի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 4 հավելված) 12-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման նպատակով վիճակագրական ցուցանիշները ձևավորելիս,
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն hանձնարարականը հրապարակելու օրվանից՝ ապահովել «Եվրոպական տնտեսական համայնքի տնտեսական գործունեության տեսակների վիճակագրական դասակարգում՝ 2-րդ խմբ. (ԵՀԳԴ՝ 2-րդ խմբ.)» և «Տնտեսական գործունեության բոլոր տեսակների միջազգային ստանդարտ ճյուղային դասակարգում՝ 4-րդ խմբ. (ՄՍՃԴ՝ 4-րդ խմբ.)» միջազգային ստանդարտների կիրառումը տնտեսական գործունեության տեսակների հավաքական դասակարգման խմբավորումների մասով, որոնց ցանկը տեղադրված է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում՝ հետևյալ հասցեով. http://eec.eaeunion.org/ru/act/integr_i_makroec/dep_stat/unionstat/metadata/Pages/classification.aspx.
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |