ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 1996-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 155
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.03.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/3, մարտ 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.03.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մարտի 1995 թ. N 155

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1996-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով հեռանկարում հանրապետությունում նպատակաուղղված և համակարգված տնտեսական քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը և հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում ստեղծված կայուն մակրոտնտեսական իրավիճակի պայմաններում տնտեսության հեռանկարային զարգացման ծրագրի մշակման և իրագործման նախադրյալների առկայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների, ինչպես նաև համապատասխան գիտահետազոտական ինստիտուտների հետ համատեղ մշակել և մինչև 1995 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության 1996-2000 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նախագիծը.

բ) երկշաբաթյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության նախարարություններ, պետական վարչություններ ու գերատեսչություններ ներկայացնել հանրապետության տնտեսության հեռանկարային զարգացման ծրագրի մշակման մեթոդական ցուցումները` դրանցում արտացոլելով նշված ծրագրի մակրոտնտեսական նպատակը և հիմնական խնդիրները, ինչպես նաև առանձին ոլորտների զարգացման ծրագրերի նախագծերին ներկայացվող պահանջները:

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին` մինչև 1995 թվականի ապրիլի 30-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել համապատասխան ճյուղի (ոլորտի) 1996-2000 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նախագիծ` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած մեթոդական ցուցումների:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 1995 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ապահովել հեռանկարային ծրագրի մշակման աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած նախահաշվի:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան